Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Հայ-խեթական լեզուական ու պատմական առնչումներ

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Հայ-խեթական լեզուական ու պատմական առնչումներ

    Մէջբերում՝ Ղապանցեանի «Հայոց լեզուի պատմութիւն-հին շրջան» գրքից.-
    Սեղեխ «շնացող մարդ, կնոջ ապօրինի սիրեկանը», գրւում է նաեւ սիղեխ, սիղիխ, սիղեղ, սիղիղ: Վէրջին երկու ձեւերը նոր են, 9-11 դարերից յետոյ, երբ «ղ» արդէն յետնալեզուային շփական բաղաձայն էր: Այս սեղեխ արմատը նոյն նշանակութեամբ կայ եւ խեթերէնում, ուր գրւում է shalik (ներկ. 3-րդ դ. Եզ. Shalikzi, յոգնակի 3-րդ դ. Shalikanzi, չեզոք՝ shaliga, shalika, անց. 1 դ. Յոգն. Shaliku-washtati, հրամ. Shalikazu) «պառկել միասին, բռնաբարուել, (lie together, be contaminated), shalikeshke «լինել պիղծ, բռնաբարուել» (be impure, defile):
    Հայոց selex=silex «շնացող» բառը թէ՛ իր բովանդակութեամբ եւ թէ հնչիւնօրէն համընկնում է խեթ. Salik/salig բային, միայն իր շփական "x" բաղաձայնով համապատասխանելով խեթ. K կամ g բաղաձայն պայթականին:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խեթական լեզուական ու պատմական առնչումներ

    աշխար = լաց, ողբ, կոծ

    -աշխարհ = երկրագունդ

    Ըստ Ղափանցեանի, «ապաշխարել» տառացի կը նշանակէ.«յանցանքը լացով քաւել», եւ ոչ թէ՝«աշարհէն կտրուիլ»

    Խեթերէնով eshahru կամ ishahru կը նշանակէ՝ «արտասուք, լաց»: Գ.Ղափանցեանն կ'ըսէ, թէ՝ խեթերէնի, խոռերէնի եւ հայերէնի արմատներու սկզբնական e ձայնաւորը, յաճախ փոխանակուած է a ձայնաւորով: Օրինակներն շատ են: Ըստ անոր՝ ashahru ձեւը կորսնցուցած է վէրջին h , որ հաւանօրէն հագագ եղած է եւ տուած է հայոց աշխար (լաց, կոծ) բառը, որ կապ չ'ունի աշխարհ (world) բառի հետ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խեթական լեզուական ու պատմական առնչումներ

    Հայերէնը հարուստ լեզու է: Կան բազում բառեր, որոնք տեղ մը, պահ մը (տիեզերքի կեանքին մէջ, դարը պահի նման կանցնի) գործածուած, իսկ այժմ անգործածելի են: Ակնարկ կար ուշք (միտք) եւ ուշ (ուշացած) բառերու մասին: Այս բառը, որ պիտի ներկայացնեմ, ուշք (միտք, խելք) բառի հեռու մօտիկ ազգականը կարող է լինել:

    «Հայոց լեզուի պատմութիւն-հին շրջան»

    Հեղինակ՝ Գ. Ա. Ղափանցեան

    -Սկել «տքնել, արթուն մնալ եւ ուշադիր լինել», որից հսկել (նոյնը), հսկումն, հսկուն, հսկիչ եւ այլն: Համեմատել խեթ. (Uşka-) «տեսնել, նայել, հսկել, տնտղնել, քննել», uşkilişke-«տեսնել, հսկել», uşkilişkatalaş «հսկիչ, պահակ»: ...

    Թերեւս ուրարտերէն Haldini uşginu նշանակել է խալդեան հսկողութեամբ, որտեղ uşgi = հսկողութիւն, տեսչութիւն (?):

    Ուրեմն «սկել» Հայերէնով կը նշանակէ ՝ հսկել: Գիտուն Ղափանցեան խեթերէնի եւ ուրարտերէնի Uşg/ Uşk բառը կ'ուզէ տեսնել, հայերէն սկել/հսկել բառի ծագման մէջ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խեթական լեզուական ու պատմական առնչումներ

    «Հայոց լեզուի պատմութիւն»-Գ.Ա.Ղափանցեան
    « Խեթական բեւեռագիր արձանագրութիւնները 1400 -1200 (նախքան քրիստոս) յաճախակի յիշատակում են Հայասա կամ Ազզի կոչուած երկիրը կամ պետութիւնը, որն ընդգրկում էր Եփրատի, Ճորոխի եւ Արաքսի վերին հոսանքների մէջ եղած տարածութիւնը»
    Հայասա երկրի տեղանուններու բացատրութեան ընթացքին, ակադեմիկոս Ղափանցեան գրած է յետեւեալը.-

    « Երկրորդ հետաքրքիր անունն է Arhita, որը եղել է թէ՝ Հայասայում եւ թէ նրանից հարաւ ընկած Իշուվա երկրում (Խարբերդից հիւսիս)։ Այդ անունը ածանցեալ-ita մասնիկով, որով օրինակ խեթերենում կազմւում է գործիական հոլովը, թեպետ այդ մասնիկը եղել է խուռիտական եւ այլ փոքրասիական լեզուներում, ինչպէս եւ կայ վրացերէնում։ Համեմատել քաղաքանունները- Anzita (Անձիթ), Amith (Ամիթ), Xarzidh (Խարզիթ), Sewith (Սեւիթ Սասունում, ներջիկից հիւսիս), Turhumit (Յոզգատի եւ Մերզիփոնի միջեւ, յիշւում է կապադովկիայի ուսսուրական արձանագրութիւններում)։ Կայ եւ Erhita անունով քաղաքանուն, որը նոյն կազմութիւնն ունի, այսինքն erh բառի գործիական հոլովաձեւով է։ Իսկ arh- erh- irh նշանակել է սահման, ուրեմն Arhita պիտի լիներ "Սահմանային"։

    Վէրջապէս Հայասական Pattei(arig) քաղաքանունը, որի նմանը կար եւ խեթերի մօտ Pittiariga ձեւով, համընկնում է Երզնկայի մօտ եղած Բըթառիճանուան, եւ պիտի ենթադրել, որ- arig –rig (ariga-riga) ինչ որ տեղ է ցոյց տալիս (համեմատել Serigga, Ismirigga, Pattiariga, Harmuziga)։ Հայոց Գայլառիճ, Մկնառիճ, Առջոյ առիճ եւ այլ կազմութիւններում այդ "առիճ" –ը ցոյց է տալիս "տեղ, բուն, վայր", օրինակ՝ Կիթառիճ կը նշանակէ խեթերի տեղ (Կիթառիճը կրնայ եւ կիթ անելու վայր նշանակել, սրա մասին յետագային. Յովհաննէս)։ Ինչպէս ցոյց են տալիս մեր Բթառիճ, Գաղտառիճ, Գայլառիճ, Զարդառիճ, Խոկառիճ, Առջոյ առիճ եւ այլ անունները, այստեղ եւս որոշիչը առաջին կոմպոնենտն է այդ բարդութիւնների մէջ, ինչպէս նոյնը տեսանք Lahr-hila հայասական տեղանուան մէջ։ Այդ բառակազմութեան տեսակը, որ յատուկ է Հայասային, համընկնում է, ինչպէս ասացի հայկականին։ Իսկ առինջ "տեղ, բնակատեղի" բառը թէ որպէս առանձին յատուկ տեղանուն եւ թէ այլ բառերի հետ որպէս բարդութեան երկրորդ մաս, ունի մեզ համար նաեւ այն պատմական նշանակութիւնը, որ ստեղծուած լինելով Փոքր ասիայի խեթական (թէ պրոխեթական) լեզուաստեղծական բնագաւառում, թերեւս միայն նրա հիւսիս-արեւելեան մասում, նա տարածուել է հայասցիների եւ բալայցիների գաղթի հետ թէ Արաքսի հովտով դէպի արեւելք եւ թէ հարաւ-արեւելեան ուղղութեամբ դէպի Արածանիի ստորին հոսանքը եւ հայկական Տաւրոսից մինչեւ Մոկաց գաւառը։ Այդպիսով, ուրեմն, այդ բառը չկայ Խորձեանք, Հաշտեանք, Տարօնի հիւսիսային մասում, Տուարածատափում, Հարքում, Բագրեւանդում եւ ողջ Վասպուրականում, մի բան, որ համընթաց է եւ հայերի կազմաւորմանն—սկսած Հայասայից։ Համեմատել նաեւ մեգրելական orenji (օրենջի), որի "ն" բաղաձայնը այնղէս է առաջացել "ջ", "ճ"-ից առաջ, ինչպէս յետագայ հայերէնում ունենք Առինջ, կարմունջ, դառնունջ (դառն բոյս է) դառնուճ-ից եւ այլն։ Հետաքրքիր է վէրջապէս, որ Փոքր Հայքում այդ "առիճ" բառի բարդութեան հետ պահուել են մինչեւ իսկ խեթական բառեր, ինչպէս Aladar-ariza "հացագիւղ", ուր aladdar ՝եթերենում նշանակել է "ցորենի հատիկներ" (համեմատենք հայոց աղանդեր- alander-aladdar -ից), կրճատուելով նաեւ ladar ձեւի նոյն նշանակութեամբ, որը նոյնպէս մնացել է Լեթարիճ գիւղի անուան մէջ, որ եղել է անշուշտ Լեդարիճ եւ գտնուել է Շապին-Կարահիսարի մօտ։ Առիճ անունը գործ է ածուել եւ բուսանունների հետ, ինչպէս Էրզրումի մօտ գտնուող Սունկառիճ եւ Paskarich (Բազկառիճ)-Փոքր Հայքի մէջ, որ Միթրիդատի ամրոցն էր։

    Ինչպէս տեսանք հայկական առիճ-ի խեթական եւ յունական արձանագրութիւնը արիզա է։

    «Հայերէն արմատական բառարանից մէջբերում.
    Առիճ կամ Առինճ «գիւղ» առանձին չէ գործածուած, բայց կայ մի խումբ հին տեղական յատուկ անունների մէջ. Ինչպէս Բագայառիճ կամ Բագայառինճ, Գուկառինճ, Լուսաթառիճ, Խոկառինճ, Ձիթառիճ, Մկնառինճ, Տիրառիճ, Կթառիճ։

    Թէ բառի ամբողջական ձեւն է առիճ (եւ ոչ թէ ա յօդակապով՝ ռիճ) ցոյց են տալիս մի քանի անջատ գործածուած ձեւեր. Ինչպէս Առջոյ առիճ, Խաղտոյ առիճ եւ վէրջապէս Կոտայքի առինջ գիւղը (համեմատաբար նրա մօտ Աւան գիւղը, որ աւան հասարակ անունն է յատուկ անուն դարձած), նոյնն եմ կարծում նաեւ Հառիճ

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խեթական լեզուական ու պատմական առնչումներ

    Խեթերէնը առաջին հնդեւրոպական արձանագիր լեզուն է: Խեթերու հայրենիքը Հայաստանի արեւմտեան կողմը եղած է: Հնաբաններ պեղելով խեթերու մայրաքաղաք Խաթուշայի աւերակը, հասած են ներքոյիշեալ եզրակացութեանց.

    -Խեթերու մայրաքաղաքը անառիկ էր. արտաքին վտանգ չէր սպառնար անոնց գոյութեան: Եղբայրասպան կռիւով կործանած են իրար: Իշխաններ՝ այրել տուած են քաղաքը եւ իրենց բաժին հասած ժողովուրդի հետ միասին հեռացած են այլուր: Բայց ու՞ր. յայտնի չէ:


    Նշենք որ Հայասան, Խեթական պետութեան երբեմն ընդդիմադիր, երբեմն ալ ենթակայ եղած է: Իսկ Հայասա անունը կազմուած է՝ Հայ (ցեղանուն)+ասա (երկրի իմաստ տուող մասնիկ) բաղադրիչներէն:



    Գիտուն Գ.Ա.Ղափանցեանի «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ-ՀԻՆ ՇՐՋԱՆ» անունով հատորէն մեջբերեմ. Հայ-Խեթական քերականական համընկնումներու վերաբերեալ մի քանի տող:

    «Խեթերու քաղաքական, մշակութային եւ ազգագրական ուժեղ ազդեցութեան հետեւանքով, խեթական լեզուն եւս, ինչպէս գրքիս սկզբում շեշտուել է, բնականաբար պիտի ներթափանցեր եւ ընդգրկեր Մերձեփրատեան (Հայասա, Դերսիմ-Չահարսանջակ, Ծոփք) եւ մասամբ Մերձճորոխեան շրջանները: Եւ ուրեմն այդ տարածութեան մէջ ընկած նախկին լեզուների ու բարբառների մէջ, որոնցից մասամբ գոյացել է եւ հայերէնը, պէտք է մնային ոչ միայն բառային ընդհանրութիւններ եւ փոխառութիւններ, այլեւ մինչեւ իսկ քերական ձեւեր, նայած այդ ներթափանցման ոյժին, աստիճանին:»

    «Հայոց լեզուն չի սկսում բառեր ր(ռ) բաղաձայնով, ինչպէս եւ խեթերէնը, բայց նոյն յատկութիւնը ունեցել են նաեւ ուրարտերէնն ու խուռիտերէնը, մասամբ եւ վրացերէնը, այնպէս որ նման բացասական հողը ր(ռ) հնչիւնի համար բառասկզբում կար Հայաստանի տարածքի եւ նրան շրջապատող լեզուների մէջ, էլ չեմ խօսում այն մասին, որ նման երեւոյթ կայ փոքրասիական միւս լեզուների մէջ (Լիւդերէնում եւ Լիւկերէնում), չհաշուած դեռ ետրուսկերէնն ու բասկերէնը:»

    «Յետոյ, մենք գիտենք, որ հայոց լեզուն հնդեւրոպական լեզուների b, d, g, ձայնեղ բաղաձայնների դիմաց ազգակից բառարմատներում տալիս է խուլ պայթականներ, իսկ նմանը մենք տեսնում ենք նաեւ խեթերէնում: Մինչեւ իսկ վէրջինիս մէջ եղած ձայնեղները փոխանցւում են խուլերով, մանաւանդ երբ դրանցից յետոյ գալիս են e կամ i ձայնաւորները: Օրինակ, išpanda «գիշեր», բայց ispanti, dai «դնում է, վերցնում է», բայց tianzi «դնում են, վերցնում են», dagan «գետին», բայց եւ tekan նման մասամբ գրաբարի ''d" բաղաձայնի վերածման ''t''-ի, ինչպէս անդ «այնտեղ», բայց անտի «այնտեղից» («ի» ձայնաւորի այդ բացառական հոլովի պաշտօնը ունենք եւ աստ «այստեղ» եւ աստի «այստեղից», ուստ եւ ուստի):»
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խեթական լեզուական ու պատմական առնչումներ

    Գիտուն Գ.Ա.Ղափանցեանի «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ-ՀԻՆ ՇՐՋԱՆ» անունով հատորէն մեջբերեմ. Հայ-Խեթական քերականական համընկնումներու վերաբերեալ մի քանի տող եւս:

    Վէրջապէս մեր գրաբարում որոշ դէպքերում դեռ զգացւում է «հին հնդեւրոպական» լեզուակերպերի օրինակով բայարմատների e//a (օ ?) փոխարինումը, ինչպէս – կին )<gena-ից) եւ կանայք (gana-), վեց եւ վաթսուն (>վաց-սուն ձեւից տարնմանութեամբ), հենում, որ դառնում է եւ հինում «հիւսում եմ», բայց կայ նաեւ հանում նոյն նշանակութեամբ: Խեթերէնում այդ e//a փոխանցումը սովորական է օրինակ et-//-at «ուտել», ep-//ap- «բռնել, պահել», es-//as- «նստել», es-//as- «լինել», kest-//kast- «քաղց», vek-//vak- «խնդրել» tekan //dagan «գետին» եւ այլն եւ այլն, թողած դեռ բառասկիզբի e//a ձայնաւորների սովորական փոխանցումը, որ շատ ուժեղ էր նաեւ խուռիտերէնում եւ առկայ է նաեւ հայոց լեզւում մանաւանդ «ղ» (ł) եւ «ր» բաղաձայններից առաջ:
    Հայերէնում յաճախ է լինում դ // ձ հնչիւնափոխումը, ինչպէս յորդ եւ յորձանք, խեղդեմ եւ հեղձնում, խանդ եւ նախանձ (նա-ածանց է), փոխինդ եւ փոխինձ, վաւառական բնդորել, (մի կերպ կարկատել) եւ բնձորել..., խեթ. Hatr- (գրել), հայոց հերդ, գրաբար հերձանեմ (հերձեմ, հերձում) եւ այլն, ուր հիմնական իմաստն է ''razvezat'' (այստեղ Ղափանցեանը ռուսերէն գրած է, որու տառատեսակը չունիմ-Յովհան.), որից՝ «գրել բեւեռագիր տառերը», յետոյ «բաժին, մաս» եւ «հերձել», (>հերդ>հերթ): Խեթերէնում եւս սովորական է d(t)//z փոխանցումը, մանաւանդ դերբայական –anda (anta) եւ –anza, համեմատել նաեւ ispanda//ispanza «գիշեր», ispard-//isparz- «դուրս պրծնել», ad-//az-կամ թէ ed-//ez- «ուտել», tesha «երազ» եւ zasha- (<dasha) –id եւ այլն: Մինչեւ իսկ հետագայում, յունա-հռոմէական շրջանում ունենք փոքրասիական տեղանուններ Nazianos եւ Nadianos, Zizimene եւ Dindumene: Փոքրասիական z-ի դիմաց, որ պայթաշփական dz կամ dž մի հնչիւն էր, հայերէն ազգակցական բառերում, ինչպէս եւ փոխառութիւններում, ունենք ճ, -nz տալիս է հայոց նջ: Այդպէս է ընդհանրապէս յարաբերութիւնը եւ միւս հին լեզուների (ուրարտերէնի, խուռիտերէնի, ակկադերէնի) հետ:

    Յայտնի է, որ հայերէնում (գրաբար) «ու» ձայնաւորից յետոյ հոլովման եւ խոնարհման ժամանակ չի աւելանում «յ» (եւ «վ», «ւ»), որը ըստ նորմայի պէտք է լիներ: Օրինակ, «ու» հոլովման ժամանակ զգեստ (ուղ.,հ.), զգեստու (ս.-տր.), այնինչ սպասելի էր զգեստոյ: Այդպէս եւ խոնարհման մէջ-թուղում, թողուս, թողու (փոխանակ թողո-յ), թուղումք, թողուք, (փոխանակ թողո-յք, թողոյք) թողուն: Նման երեւոյթ կայ եւ խեթերէնում, օրինակ Telipinus անունից տրակ. Հոլովը պիտի լիներ ''I'' ձայնաւորի յաւելմամբ Telipinui, բայց իրօք կայ միայն Telipinu, եւ կամ թէ այլ հոլովման սիստեմով է գնում եւ տրական հոլովը լինում է Telipini, ինչպէս այդ տեղի է ունենում նաեւ գրաբարում (օրինակ «մարմին» բառը ենթարկւում է «ո» հոլովման, բայց տրականը որպէս ներգոյական չի լինում «ի մարմնոյ», որ բացառական է դառնում, ուստի այդ ներգոյականը կազմւում է «ի» հոլովման ձեւով՝ ի մարմնի):

    Մենք գիտենք նաեւ, որ գրաբարում «ի» ձայնաւորով վէրջացող բառերի մեծ մասը հոլովման բունը («թեմա») ստանում է «եա» կամ «ւո» (ea // wo), օրինակ, բարի-բարւոյ, բարւով, բարւոց, բայց եւ բարեաւ, բարեաց, բարեաւք:Խեթերէնում կայ ia // ua ալտերնացիա, օրինակ, յետեւեալ դէպքերում –ziladia եւ ziladua «ապագայում», huia-huwa «վազել», Assua (Aššuwa) եւ կլասիկ «Asia Ասիա»:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խեթական լեզուական ու պատմական առնչումներ

    Գ. Բ. ՋԱՀՈՒԿԵԱՆ
    ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
    ՀԱՅԵՐԷՆԸԵՒ ԽԵԹԱ-ԼՈՒՎԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԸ (Էջ 311)
    ա) ԽԵԹԱ-ԼՈՒՎԱԿԱՆ ՎԱՂ ՇՐՋԱՆԻ ԼԵԶՈՒՆԵՐԸ
    Ինչպէս նշուել է հնդեւրոպական լեզուների քննութեան ժամանակ, խեթալուվակամ կամ (հին) անատոլիական լեզուները պատկանում են հնդեւրոպական լեզուաընտանիքին եւ ներկայացուած են վաղ եւ ուշ շրջանի լեզուներով: Ուշ շրջանի հնդեւրոպական լեզուների պատմութիւնը ժամանակագրօրէն համընկնում է հայերէնի զարգացման հնագոյն շրջանի պատմութեան հետ, եւ այստեղ խօսք կարող է լինել միայն վաղ շրջանի անատոլիական լեզուների սեպագիր խեթերէնի (նեսերէնի), պալայերէնի, լուվերէնի եւ հիերոգլիֆեան լուվերէնի մասին: Առաջին երեքի գրաւոր յուշարձանները պատկանում են մ. թ. ա. XVII-XIII դ. դ.: Հիերոգլիֆեան լուվերէնի յուշարձանները սկիզբ առնելով սեպագիր լեզուների աւանդման շրջանում՝ XVI դարից, հիմնականում գրուած են աւելի ուշ՝ մ. թ. ա. X-VIII դ. դ., այսինքն՝ խեթական թագաւորութեան անկումից յետոյ:
    Փոքր Ասիայում գտնուող խեթական ցեղերի ստեղծած քաղաք-պետութիւնների միաւորումը կատարուել է մ. թ. ա. XVIII դ.՝ Անիտտայի (Anitta) կողմից: Խեթական պետութեան ամրապնդման եւ ուժեղացման մէջ մեծ է յատկապէս Թաբառնայի (T/Labarna) դերը: Խեթական պետութեան պատմութիւնը աւանդաբար բաժանում են երեք շրջանի՝ հին (մ. թ. ա. XVIII - մ. թ. ա. XVII դ. դ.), միջին (մ. թ. ա. XVI - մ. թ. ա. XV դ. I կէս) եւ նոր (մ. թ. ա. XV դ. II կէս - մ. թ. ա. XIII դ.) թագաւորութիւնների: Խեթական պետութիւնն իր նուաճումների եւ տարածման ընթացքում շփման մէջ է մտնում հին աշխարհի նշանաւոր պետութիւնների՝ Եգիպտոսի, Միտանիի, Ասորեստանի եւ Հայասայի հետ: Քաղաքական եւ մշակութային փոխազդեցութիւնը հանգեցնում է լեզուական փոխազզդեցութեան: Խեթերէնի վրայ նշանակալից ազդեցութիւն է թողնում նաեւ խեթական թագաւորութեան հին բնակիչների՝ խաթերի լեզուն: Խեթերէնի եւ պալայերէնի մէջ մուտք են գործում կրօնի եւ պաշտամունքի, պետութեան եւ նիւթական մշակոյթի հետ կապուած մեծ թուով բառեր [Камменхубер, ДЯМА. 1980, 27-33]: Բացի խեթական թագաւորութեան մէջ մտնող ժողովուրդներից, ծայրագաւառներում ապրել են մեծ թուով ժողովուրդներ, որոնք գտնուել են կիսանկախ վիճակում: Դրանցից արեւելեան ծայրագաւառներում գտնուող մի շարք ժողովուրդներ հաւանաբար կարեւոր դեր են խաղացել հայ ժողովուրդի կազմաւորման գործընթացում:
    Խեթական թագաւորութեան կործանումը կապուած է արեւմուտքից, այսպէս կոչուած, «ծովային ժողովուրդների» շարժման հետ: Մ.թ.ա. XIII դարից յետոյ խեթա-լուվական ժողովուրդների մնացորդները դեռ բաւական երկար շարունակում են իրենց գոյութիւնը՝ վերջիվերջոյ ձուլուելով Փոքր Ասիայի բնակչութեանը եւ կորցնելով իրենց լեզուն:
    բ) ԽԵԹԱ-ԼՈՒՎԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՒ ՀԱՅԵՐԷՆԻ ԱՌՆՉՈՒԹԻՒՆՆԵՐԸ, ՓՈԽԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ

    Այն հարցի լուծումը, թէ որտե՛ղ, թէ որտե՛ղ, ե՛րբ եւ ինչպիսի՛ ազդեցութիւն կարող էին թողնել խեթա-լուվական լեզուները հայերէնի վրայ, կախուած է մի այլ՝ հնդեւրոպացիների եւ, սրա հետ կապուած, հայերի սկզբնական բնակավայրի հարցի լուծումից: Այժմ, երբ կարելի է հաստատուած համարել, որ հայերի պատմութիւնն սկսւում է մ. թ. ա. VI դարից շատ աւելի վաղ, հայերի եւ խեթա-լուվական ժողովուրդների շփման հնարաւորութեան հաւանականութիւնն աւելի է մեծանում: Կարելի է ընդունել խեթա-լուվական լեզուների՝ հայերի վրայ ազդելու երկու ճանապարհ՝ անմիջական եւ միջնորդուած:
    Խեթա-լուվական լեզուների կրողների եւ հայերի անմիջական շփումը կարող էր լինել մինչեւ խեթական պետութեան կործանումը, եթէ հայերն իրօք բնակուելիս են եղել Հայկական Բարձրավանդակում ու նրան յարող շրջաններում մինչեւ «ծովային ժողովուրդների» արշաւանքները եւ եթէ նրանց մուտքը չի կապուած ծովային ժողովուրդներից» փռիւգիացիների շարժման հետ. նշել ենք, որ ծովային ժողովուրդների թուարկումների մէջ հայերի անունը չի հանդիպում: Խեթական պետութեան կործանումից յետոյ հայերի շփումը խեթա-լուվական ժողովուրդների հետ կասկած չի յարուցում: Ճիշտ է, չի համարել հիերոգլիֆեան լուվերէնը [Дьяконов, ПС, 360] (ինչպէս կտեսնենք, խեթա-լուվական լեզուներից հայերէնի կատարած փոխառութիւնները հիերոգլիֆեան լուվերէնի համապատասխան բառերի հետ յատուկ մերձաւորութիւն չեն ցուցաբերում), բայց ակնյայտ է, որ հայերը բաւական երկար ժամանակ շփման մէջ պիտի լինէին այդ լեզուներով խօսողների հետ: Եթէ Հայասայի հիմնական լեզուն խեթա-լուվական է եղել, ինչպէս կարծում է հեղինակը [Djahoukian, 1969. Джаукян, 1974], ապա կասկած չի կարող լինել, որ հայերէնի խեթա-լուվական ծագման բառերի առիւծի բաժինը գալիս է այդ լեզուից:
    Զգալի թիւ պիտի կազմեն նաեւ հայերէնի՝ խեթա-լուվական լեզուներից ոչ անմիջաբար կատարած փոխառութիւնները. դրանք կարող են գալ խուռա-ուրարտական, սեմական եւ այլ լեզուների միջնորդութեամբ. ինչպէս յայտնի է, խեթա-լուվական լեզուների ներդրումն այդ լեզուների մէջ բաւական մեծ թիւ է կազմում:
    Ինչպէս յայտնի է, խեթերէնի վերաբերեալ տեղեկութիւնների համար գիտութիւնը պարտական է XX դ. սկիզբների Բողազքեոյ վայրում Ն. Վինկլերի կատարած պեղումների հետեւանքով խեթական թագաւորների գրադարանի յայտնագործմանը (1906-1912 թթ.) եւ չեխ գիտնական Բ. Հռոզնու կողմից դրանց վերծանութեանը (1915): Սակայն մինչ այդ՝ XIX դ. վերջերին Պ. Յենսենը [Jensen, 1898] ուշադրութիւն է դարձնում տարբեր աղբիւրներում պահպանուած hat- անուան՝ հայերի ինքնանուանման հետ ունեցած նմանութեան վրայ եւ փորձում է խեթերին համարել հայերի նախնիներ: Խեթերէնի տեքստերի ընթերցումից եւ նրա հնդեւրոպական բնոյթի ապացուցումից յետոյ սկսկւում է հայ-խեթական առնչութիւնների ինտեսնիվ ուսումնասիրութիւնը: Սկզբնապէս հետազոտողները բաւարարւում են հայ-խեթական աչքի ընկնող բառային ընդհանրութիւնների մատնանշումով՝ առանց յստակօրէն տարբերակելու ծագումնային ընդհանրութիւններն ու հնարաւոր փոխառութիւնները. այս առումով պէտք է յատկապէս նշել Ն. Մարտիրոսեանի [1924. 1926. 1929] եւ Գ. Ղափանցեանի [1931. 1940. 1946. 1961] աշխատութիւնները: Հ. Աճառեանը թէեւ անդրադարձել է այս հարցին [1925. 1940], բայց յատկապէս չի զբաղուել խեթերէնի՝ հայերէնի մէջ կատարած բառային ներդրման հարցերով. նա նշել է միայն որպէս միակ հաւաստի օրինակ խեթ. Muršiliš եւ հայ. Մուշեղ անձնանունների նմանութիւնը: Հայ-խեթական առնչութիւնների հարցին յատուկ յօդուածներ են նուիրել նաեւ Ի. Մ. Դիակոնովը [Дьяконов, 1956. 1961] եւ Տ. Շուլտհայսը [Schultheiss, 1961], բայց Գ. Ղափանցեանի համեմատութեամբ նրանք նոր հաւաստի նիւթ գրեթէ չեն բերում: Հայ-խեթական ցեղակցական փոխյարաբերութեան հարցն զբաղեցրել է Ջ. Բոնֆանտէին [Bonfante, 1939], Հ. Պեդերսենին [Pedersen, 1945], Գ. Ռ. Զոլտային [Solta, 1960], Ա. Կամենհուբերին [Kammenhuber, 1961], Ա. Վան Վինդեկենսին [Vindekens, 1980], Մ. Մորանիին [Morani, 1981]: Հայ-խեթական ծագումնային ընդհանրութիւնների եւ խեթա-լուվական լեզուներից հայերէնի կատարած փոխառութիւնների սահմանահատման համեմատաբար լրիւ քննութիւնը կատարել ենք մենք [Ջահուկեան, 1967, 1970]: Մեզնից յետոյ հայերէնի խեթական փոխառութիւնների մասին խօսել եւ լրացուցիչ նիւթ ներքաշելու փորձեր են կատարել Ն. Մկրտչեանը [Mkrtschjan, 1974] եւ Ջ. Գրեպինը [Greppin, 1982]:
    Ի մի բերելով եղած տուեալները՝ կարելի է մատնանշել հայերէնի բառապաշարի մէջ հետեւեալ բառերը, որոնց աղբիւրը կարող են լինել խեթա-լուվական լեզուները.
    բրուտ «խեցեգործ, կաւագործ», բրտեղէն «խեցեղէն», բ. բրտին «կաւ», բ. բրտնոց «կաւահանք»-խեթ. purut- «կաւ».
    գորգ- խեթ. kurka- «ծածկոց (?)».
    դանդիռն «գերեզմանայնի խաւար»-խեթ. dandu- «մահ» (danduki- «անցաւոր, մահկանացու» բառերում) (?).
    ընթրի-ք- խեթ. etri- «ուտելիք, կերակուր, կերակրում» (?).
    լախուր «նեխուր» «մի բոյս՝ կարոս, apium nodiflorum» - GIŠlaḫḫura- «տերեւաւոր բոյս» (ըստ Գրեպինի. Յ. Ֆրիդրիխի բառարանում՝ խեթ. GIŠlaḫḫuranuzzi «պտուղ»).
    խալամ (հալամ) «անասունի չորացած գանգ» (խալամովին «գլուխն էլ հետը»)- խեթ. alanta- «գլուխ».
    բ. խախուրթ «կոկորդ» (ըստ Ղափանցեանի) – խեթ. UZUuḫḫurti-, լուվ. UZUuarta- «կոկորդ».
    խաղամ «շարժուել, գնալ, արշաւել, վազել» (տարբեր խաղամ «խաղ անել. ծաղրել. խայտալ» բայից)- խեթ. alāi- «շարժուել»?
    խառն, խառնեմ «խառնել. առաջ քաշել», խուռն «ամբոխ. բազմութիւն» -խեթ. arnamiįa- «խառնել» (?). գրգռել. հալածել».
    խիշտ «անկողին» (*«հանգստավայր». խշտիք «խղճուկ անկողին», խշտել «հանգիստ տալ, օթեւանել») – խեթ. Ėeštā-, Ėešti- «դամբարան (?)».
    խոլեմ «ցրել, վանել» - խեթ. ullāi-, uliįa- «կռուել. վիճել տապալել» (?)
    խողխողեմ «մորթել, փողոտել, չարաչար սպանել» - խեթ. ululiįa- «կռուել. կռւում խփել, սպանել».
    խոխոմ, -աց «ձոր, առուամէջ, հոսանքի անցած տեղ», խոխոմեմ «ոռոգել, լաւ ջրել», խոխոմեալ «ջրառատ» - խեթ. unumazzi-, unuųan- «մակընթացութիւն, հոսանք, հեղեղ (?)», unuešnant-, unueššar- «ալիք, կոհակ».
    խոյս (խուսել, խոյս տալ «փախչել»),- խեթ. uįa- «վազել», uųāi- «վազել, փախչել, մազապուրծ լինել»եւ uiš- «ապրել. փրկուել» (բաղարկութի՞ւն).
    ծուխ, -ոյ – խեթ. tuḫḫu(ųā)i- «ծուխ (?)».
    կշտամբել – խեթ. kušduųāi- «կշտամբել, նախատել, անուանարկել, զրպարտել».
    կօշնել «ձօնել, ընծայել» (ըստ Երեմիայի բառարանի) – խեթ. kuššan- «ռոճիկ, աշխատավարձ, վարձատրութիւն, գին».
    հատ, -ոյ (հատանեմ, հատու «սուր, կտրուկ», զատ < զ-հատ, ընդհատ «տարբեր», նհատ «թերի», հաւտ «որթի հատած ճիւղ») եւ յատ-անեմ «հատել, էտել», յաւտ «որթի հատած ճիւղ» – խեթ. attāi- «հատել, կտրել. ծակել. պատռել».
    հե(ն)գ(ն) «ծաղր. հեճուկ, հակառակութիւն», հենգնեմ «ծաղրել» - խեթ. inganiįaųar- «զուարճութիւն, զուարթութիւն, ուրախութիւն».
    հնձան – խեթ. GIŠhanza(n) «մի տեսակ սարք, աման».
    (հ)սկեմ – խեթ. ušk- «տեսնել» եւ ušk- «սպասել» (բաղարկութի՞ւն).
    շեղջ (շիղջ) «կոյտ, շեղջ (յատկապէս հացահատիկի)» - խեթ. šeli- «հացահատիկի շեղջ (?)».
    շեռ «մէզ» - խեթ. šeur-, սեռ. –unaš «մէզ».
    սկալիմ «չորանալուց ճաքճքել» - խեթ. iškallāi- «պատռել, ճեղքել, պոկել (?), շորթել (?).
    տառեղն «արագիլ» - խեթ. tarlā «մի թռչուն» (ըստ Գրեպինի).
    փախ (փախչիմ, փախնում, փախուստ) – խեթ. par- «հալածել, քշել, որսալ. յարձակուել. արշաւել տալ, սուրալ տալ (ձիու մասին)», paranu- «հալածել տալ. արշաւել տալ», parešar- «շտապում, աճապարանք» (հ.-ե. *per-).
    փշուր (փշրեմ) – խեթ. paršur- «բրդոշ (?), մանր կտորներից կերակուր», paršulli-, paršull- «փշուր, բեկոր», parš-, paršāi-, paršiįa- «փշրել, ջարդել»:

    Այս բառերին կարելի է աւելացնել հետեւեալ յատուկ անուները.
    Ամատունի – հիեր. լուվերէն Amatuųana (ցեղանուն. ուրարտական միջնորդութեա՞մբ. հմմտ. -ունի).
    Հարմա (անձնանուն), Արմաւիր (տեղանուն) – խեթ., լուվ., հիեր. լուվ. Arma-, arma-, լիգ. Armāv-«լուսին, լուսնաստուած».
    Մուշեղ (անձնանուն) – խեթ. Muršiliš (անձնանուն).
    Տորք (անձնանուն) – խեթ. Taruna-, լուվ. Tarund-, հիեր. լուվ. Taru(n)t-, լիկ. Trqqñt (որոտի աստուած. հայերէնին ձեւով ամենից աւելի մօտ է թրակ. Τορχος անձնանունը, եւ կարելի է ենթադրել թրակեան միջնորդութիւն):
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խեթական լեզուական ու պատմական առնչումներ

    Ըստ բերուած բառերի խեթա-լուվական լեզուների եւ հայերէնի միջեւ կարելի է հաստատել հնչիւնական հետեւեալ համապատասխանութիւնները. (խեթական բառերը բերւում են առանց յատուկ նշման).
    խեթ.| հայ.| օրինակներ
    Ä p/bփ par- --փախ. paršur- --փշուր
    բ purut- -- բրուտ (?)
    Ä t/dթ etri- -- ընթրի-ք (?)
    տ tarlā- -- տառեղն. Ėešti- -- խիշտ
    ծ tuḫḫu(ųā)i- --ծուխ
    Ä k/g ք ?
    կ kušduųāi- -- կշտամբել. kuššan- --կօշնել
    գ kurka- --գորգ
    Ä z ձ GIŠanzan- --հնձան
    Äšշ šeli- --շեղջ.
    ս ušk- (եւ ušk-) –(հ)սկեմ
    Ä հ/(ĥ) խ alanta- --խալամ (հալամ). ululiįa- խողխողել. tuḫḫu(ųā)i- --ծուխ
    հ hinganiįaųar- --հենգն. attāi- --հատանել
    ــšeur/n- բ. շեռ(ն)
    Ä rր kurka- --գորգ
    ռ arnamiįa- --խառն
    ــ par- --փախ. paršur- --փշուր
    Älլ laḫḫura- --լախուր. alanta- --խալամ
    ղ ululiįa- --խողխողել
    Äm մ Muršiliš- --Մուշեղ
    unumazzi- --խոխոմ, -աց
    Änն GIŠanzan- հնձան
    ــunumazzi- --խոխոմ
    Äaա alanta- --խալամ. alāi- --խաղալ. arnamiįa- --խառն
    (ը)­_՛ paršur- --փշուր. GIŠhanzan- հնձան
    Äe/iի Ėešti- --խիշտ. inganiįaųar- --հենգն
    ե šeli- շեղջ (շիղջ). šehur- --բ. շեռ
    (ը)­_՛ etri- ընթրի-ք
    Äu ու UZUuḫḫurti- --բ. խախուրթ. tuhhu(ųā)i- --ծուխ
    ո kurka- --գորգ. ululiįa- --խողխողել
    (ը)­_՛ purut- --բրուտ
    Հնչիւնական համապատասխանութիւնների աղիւսակի կապակցութեամբ կարելի է անել հետեւեալ դիտողութիւնները.
    1) Խեթա-լուվական տեքստերում խուլերով եւ ձայնեղներով արտայայտուած հնչիւնների դիմաց, առաջին հայեացքից առանց որեւէ հետեւողականութեան, առկայ են ինչպէս շնչեղ խուլեր ու խուլեր, այնպէս էլ ձայնեղներ: Եթէ խեթա-լուվական ու հայերէն բառերի համապատասխանութիւնները ճիշտ են, ապա հայերէնի հնչիւնները աւելի հարազատօրէն են արտացոլում խեթա-լուվական լեզուների հնչիւնական առանձնայատկութիւնները, քան դրանք տրուած են սեպագրի միջոցով: Հնարաւոր է ենթադրել ինչպէս խեթա-լուվական տարբեր լեզուների հնչիւնական տարբերութիւններ, այնպէս էլ նրանց եւ հայերէնի միջեւ զանազան միջնորդ լեզուներ: Հնդեւրոպական ծագում ունեցող խեթական բառերի հնչիւնական աղբիւրները նկատի ունենալով՝ կարելի է ենթադրել խեթա-լուվական լեզուներում որոշակի բաղաձայնական տեղաշարժեր [հմմտ. Ջահուկեան, 1970, 132-133]:
    2) Խեթա-լուվական š եւ հ(հ) շփականների դիմաց հայերէնն ունի սովորաբար շ եւ խ, բայց առանձին դէպքերում առկայ են ս եւ հ. նկատի ունենալով Haįaša- եւ Հայ-ս անուանումների հնարաւոր նոյնութիւնը՝ մենք H-Հ եւ Š-Ս համապատասխանութիւնները հակուած ենք վերագրելու հայասական ներդրմանը: Եթէ ճիշտ է խեթ. alanta- եւ հայ. խալամ (հալամ) բառերի համապատասխանութիւնը, ապա առկայ է հ-ի արտացոլման տատանում՝ թերեւս աղբիւրների տարբերութեան հետեւանքով: Նշենք նաեւ հիղ (հիւղ) եւ խուղ բարերի յարաբերութիւնը, եթէ առաջինի աղբիւրն իրօք հայասերէնն է (հմմտ. Lairila քաղաքանունը). հնարաւոր է երկրորդի բնիկ հնդեւրոպական ծագումը (բնիկ հայկական եւ հայասական ձեւերի բաղարկութի՞ւն):
    3) Խեթա-լուվական u եւ o, e եւ i ձայնաւորների յստակ տարբերակում սեպագրում չկայ. o-ն ընդհանրապէս յատուկ նշանակում չունի: Այս պատճառով էլ պէտք է կարծել, որ խեթա-լուվական ձայնաւորների տարբերակումը հայերէնում աւելի հարազատօրէն է անցկացուած, քան այդ հնարաւորութիւն են տալիս սեպագրերը: Միաժամանակ նշենք, որ խեթա-լուվական i, u (հազուադէպ նաեւ a) ձայնաւորները հայերէնի նախաշեշտ դիրքում համեմատաբար ուշ շրջանում (մ. թ. II-III դդ.) թուլացել են (փոխուել ը-ի) կամ ընկել: էլ աւելի վաղ (մ. թ. VI-V դդ.) պիտի ընկած լինեն նաեւ խեթական վերջավանկային ձայնաւորները՝ բնիկ ձայնաւորներին յար եւ նման. եթէ ճիշտ են purut- եւ բրուտ, etri- եւ ընթրի-ք համապատասխանութիւնները, ապա հայերէնի բուն աղբիւրների համար պէտք է ենթադրել լրացուցիչ վերջաձայնաւորներով ձեւեր՝ *buruti- եւ *etriįa-: Նոյն ձեւով šeur-ի դիմաց բ. շեռ-ի առկայութիւնը ենթադրում է šéur- > šehr- > շեռ(ն), šeli-ի դիմաց շեղջ ձեւինը՝ šelį- > շեղջ փոփոխութիւն: Այսպիսով, į > ջ եւ hr > ռ փոփոխութիւնները պատկանում են հայերէնի զարգացման ոչ թէ վաղնջական, այլ հնագոյն շրջանին:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խեթական լեզուական ու պատմական առնչումներ

    Մի շարք դէպքերում նկատելի է հայերէն եւ խեթա-լուվական բառերի զուգադիպութիւն, բայց նրանց ակնյայտ բնաձայնական-նկարագրական բնոյթը կասկածելի է դարձնում որոշակի կապ հաստատելու հնարաւորութիւնը.
    բ. լխլալ «թոյլ լինելով կամ խախտուելով շարժուել. շարժուել, տատանուել» - խեթ. lalaiįa- «յուզուած լինել(?)», lalaima- «շարժում, յուզմունք» (?).
    բ. լպստել (եւ լպպել «անյագաբար ուտել») – խեթ. lip(p)- «լիզել, լպստել» (li-lipāi-՝ կրկնաւոր ձեւ).
    քրթմնջել (քրթմնջումն, .իւն, քարթնջումն) – խեթ. kartimiįa- «բարկանալ, ոխ տածել», kartimiįanu-, kartimnu- «բարկացնել»:
    Մի շարք այլ դէպքերում խեթա-լուվական եւ հայերէն բառերի իմաստային նմանութիւնն ակնյայտ է, բայց հնչիւնական զանազան պատճառներով դժուարանում է դրանց առնչութեան հարցի լուծումը.
    ապա (յետոյ) (յապաղել «ուշացնել») – խեթ. appa «յետոյ» (խեթական բառի վերջին ձայնաւորի պահպանուելը անբացատրելի է. աւելի հաւանական է հայ. բառի իրանական ծագումը՝ ապ(ա)- նախածանցի հետ միասին).
    արուարձան «քաղաքամերձ բնակատեղի» (արուարձանեայ «սահմանակից», արուարձային «արուարձանի բնակիչ», արուարձական «սահմանակից») – խեթ. Ĕarzana- «հիւրանոց, իջեւան (?)», arzanant- «բնակեցուած (?)» եւ լուվ. Arziia – վայրի անուն (?) (անբացատրելի է հայ. բառի արու- բաղադրիչը. կայ նաեւ հայ. բառի իրանական ծագման կարծիք).
    բա(ղ)խեմ – խեթ. ųal- «խփել, բախել» (ըստ Շուլտհայսի, սակայն ա) անհաւանական է ų > բ փոփոխութիւն, բ) հայերէն բառի ղ-ն ուշ, շրջանի յաւելում է. եթէ նկատի առնենք ų > գ փոփոխութիւնը, աւելի հաւանական է կապ տեսնել խեթ. բառի եւ հայ. գահել «խփել, զարկել» բառի միջեւ).
    քրքիր «փխրուն, փափուկ» (քրքրեմ «քայքայել, խախտել. պարզել. պրպտել, տնտղել») – kurkurāi- «խեղել, այլանդակել. աղճատել, աղաւաղել» (հայերէն բառի ձայնաւորումը տարբեր է խեթ. բառի ձայնաւորումից՝ ի՝ խեթ. u-ի դիմաց):
    Տարբեր հետազոտողների կողմից առաջարկուած հետեւեալ համեմատութիւնները կասկածելի են՝ հայերէն եւ խեթա-լուվական բառերի իմաստային ակնյայտ տարբերութեան պատճառով.
    խախաց «պանրի մակարդ» (խախացեմ «մակարդել») – խեթ. aḫḫima- «պնդութիւն (?)», aḫḫaliįa- «պնդանալ».
    խեղբ (խիղբ) «ծիլ, ընձիւղ» կամ «արմատի մազմզուկ» – խեթ. ųelpi- «մատաղ, թարմ (կանաչ), խակ» (?).
    խոլեմ «ցրել, վանել» – խեթ. ulliāį-, ulliįa- «յաղթել» (ululiįa- «կռուել. կռւում խփել, սպանել»).
    խորթ – խեթ. artuųa-, հիեր. լուվ. artu- «հետնորդ, սերունդ»,
    խորխ «օձի շապիկ, մորթ, կաշի» – ari- «ստոծանի».
    կատաղի (կատաղիմ, կատաղենամ) – խեթ. kattaųaannali-, լուվ. kattaųatnalli- «վրէժխնդիր».
    կոտոր, -ոյ (կտուր «բուրդ. խուզում», կտոր, կտիր, բ. կոտր) – խեթ. kutriš- «կարճութիւն».
    մաթուզ «մորու ծառ, arbatus» – հիեր. լուվ. matusa (ma-tú-sà) «մի բոյս» (հայ. բառը հանդիպում է ուշ շրջանում, եւ նրա մէջ զ-ն՝ հիեր. լուվ. s-ի դիմաց համեմատութիւնը դարձնում է կասկածելի. Աճառեանը, ՀԱԲ, 42, էջ 637, մաթուզ-ը բխեցնում է ադամաթուզից).
    շեշտ «շեշտակիօրէն, ուղղակիօրէն. շեշտ» – խեթ. šešd- (šišd-) «երկար նստել, հանգստանալ, աճել. բարգաւաճել».
    ուռան «աշտանակ» կամ «վառարան, հրարան» – խեթ. ur-, ųar- «այրել».
    սկիս (< զ-կիս-՝ սկսանիմ, սկիզբն) – խեթ. kiš- «դառնալ. պատահել».
    փարթել «արտամղուել, արտաքամուել, ծակոտիներով դուրս գալ (հեղուկի մասին)» – խեթ. partāi- «քաշել-հանել, գզգզել».
    քծնեմ (քծին) – խեթ. genzuųāi- «բարեկամաբար վարուել. խնայել. սէր տածել, ուշադիր լինել»:

    Կան դէպքեր, երբ հայերէնի եւ խեթա-լուվական լեզուների բառային զուգադիպումների առկայութեան պայմաններում դժուարանում է նրանց բնոյթի մեկնաբանութեան հարցը.

    1) Մի շարք դէպքերում հնարաւոր է հայերէն բառերի բնիկ հնդեւրոպական ծագումը, եւ կամ պէտք է հրաժարուել այդ բառերի աղբիւրը խեթա-լուվական լեզուներում փնտրելուց, կամ գտնել աւելի ընդունելի մեկնաբանութիւն.
    աղանդ «կրօն. աղանդ. կախարդանք» (աղանդեմ «աղանդ ստեղծել. կախարդել», աղանդասար «աղանդապետ») – խեթ. alųanzaḫḫ(a?)- «կախարդանք», alųanzaḫḫ- «կախարդել», alųanzatar-, alųanzeššar- «կախարդանք», aluanzena- «կախարդանք» (սակայն հմմտ. յուն. άλη «թափառում, խռովք», լատվ. aluōt «շրջել, մոլորուել». թոխարերէն ԱԲ āl- «բաժանուել. հեռանալ» < հ.-ե. *al- «թափառել, մոլորուել». այստեղից են, թերեւս, հայերէն եւ խեթերէն բառերը).
    ափ, -ոյ (ափեմ «բռնել, ձեռք քցել») – խեթ. ep(p)-, ap(p)- «բռնել, տեղ գրաւել» (սակայն հնարաւոր է հայ. բառի ծագումը հ.-ե. *ap- *ēp- «բռնել, վերցնել, հասնել» արմատի aph- տարբերակից, եթէ, մանաւանդ, ճիշտ է համեմատութիւնը յուն. άφη «շօշափում. յօդաւորում. բռնում» բառի հետ).
    ափն – խեթ. ųappu- «գետափ» (քիչ հաւանական է հնչիւնապէս, մանաւանդ եթէ հայ. բառը համեմատելի է յուն. ήπειρος, դոր. άπειρος «ափ, ցամաք» եւ հ. անգլ. ōfer «ափ» բառերի հետ՝ հ.-ե. *āpero-ից. հայերէնը ենթադրւում է *ph-ով նախաձեւ եւ թերեւս *r/n-ով հիմք՝ *āp(h)er/n-).
    խանդ (խանտ) (խանդաղ-), խանձեմ «այրել» – խեթ. andāiš «ջերմութիւն, շոգ», (եւ antiįāi- «հոգալ, խնամել». հմմտ. ant- «ջերմ» եւ hanzana- «սեւ» ?). հայ. բառերը Հ. Աճառեանը, [ՀԱԲ, 22, էջ 329-330 ], հակուած է բխեցնելու հ.-ե. *(s)kand- «լուսաւորել. վառուել» արմատից, սակայն *kh-ով տարբերակ այլ լեզուներում չի աւանդուած. հնդեւրոպական ծագման բառերի մեր աղիւսակում այս բառերը դրուած են հարցականով.
    հանեմ – խեթ. an- «դատարկել, պարպել, ջուրը հանել» (եթէ հայերէնը խեթ. šanna «մեկ», šannapili- «դատարկ. առանձին» šannapilieš- «դատարկել» բառերի šann-ի հետ միասին չի պատկանում հ.-ե. *sen- «առանձին, մեկուսի» արմատին. հնարաւո՞ր է արդեօք յուն. άντλος «նաւամբարի ջուր», άντλέω «ջուրը հանել» բառերի հետ միասին բխեցնել միեւնոյն հ.-ե. արմատից. քիչ հաւանական է, բայց հնարաւոր է խեթ. բառի բխեցումը հայերէնից).
    հաց, -ի, -ից – խեթ. NINDAaz(z)it/da «մի թխուածք» (հմմտ. նաեւ NINDAarzazu «իւղահաց» < խուռ. ? հայ. բառն աւելի ընդհանուր իմաստ ունի եւ թերեւս գալիս է հ.-ե. *pokti- ձեւից՝ հ.-ե. *pekų- «եփել. թխել»).
    հիղ(-ք) (հեղ, հուղ, հիւղ) «խրճիթ, խուղ» – խեթ. (Ě)īla- «բակ. ցանկապատուած տեղ, փարախ». հմմտ. նաեւ հայաս. Lair-ila քաղաքանունը (համեմատութիւնը հնարաւոր է, եթէ հիղ-ը եւ նրա տարբերակ հուղ-ը տարբեր են խուղ-ից, որ բխեցւում է *khu-lo- նախաձեւից՝ հ.-ե. *(s)keu- «ծածկել». հմմտ. հ. իռլ. cūl «անկիւն. ապաստան, թաքստոց». հնարաւոր է ենթադրել երկու ձեւերի բաղարկութիւն).
    բ. մառ, բ. մեռ «շիւղ, մարմնի մտնող փուշ» (բ. մառել «ծակելով խրուել» եւ բ. մառել «կալսել») – խեթ. marriįa- «փշրել, մանրել (?)» (երկուսն էլ հ.-ե. mer- «տրորել» արմատի՞ց).
    նուաղ «թոյլ, մեղմ. թերի» – լուվ. niųalli- «անմեղ» (?) (համեմատութիւնը կասկածելի է ըստ իմաստի. հայերէն բառը հնարաւոր է բխեցնել *nē-ųal- «ոչ ուժեղ» ձեւից՝ * nē- «ան-» և *ųal- «ուժեղ լինել» ?).
    շաղ, -ից «ցող, կաթիլ» (շաղախ) – խեթ. šalliįa- «հալչել, լուծուել» (?), šalųina- «շաղախ» (հայ. բառերը Պետերսոնը համեմատում է լիտվ. švelnùs «մեղմ, փափուկ» բառի հետ, որ այնքան էլ հաւանական չէ. միւս կողմից՝ հայ. եւ խեթ. բառերն իմաստով եւ ձեւերով զգալիօրէն տարբեր են).
    շանթ (շանդ), -ից – լուվ. Šantaš «որոտի աստուած» (հայ. բառը Պետերսոնը բխեցնում է *k՛eu- «լուսաւորել» արմատից ածանցուած *k՛ųnt- ձեւից, որ բերւում է նաեւ մեր կողմից՝ հարցականով).
    տող – խեթ. tuliįa «խորհրդաժողով, դատանստում» (հայ. տող եւ, թերեւս տաղ բառերը համեմատում են հ. անգլ. talu «պատմութիւն. շարք», հ. հիւսիսային tal «հաշիւ, թիւ, խօսք» եւ այլ բառերի հետ. եթէ այս ստուգաբանութիւնը ճիշտ է, ապա հնարաւոր է բացատրել նաեւ խեթ. բառը. Աճառեանը [ՀԱԲ, 42, էջ 418] համեմատում է վրաց. țoli «հաւասար. հասակակից», țoleba «բաղդատել» բառերի հետ եւ բխեցնում ուրարտերէնից).
    տոփեմ «ծեծել, կոխոտել» – լուվ. dup(p)i-, հիեր. լուվ. *tupi- «խփել» (հայ. բառը սովորաբար բխեցնում են հ.-ե. *deph-ից, որտեղից, թերեւս, նաեւ խեթա-լուվական բառերը, եթէ նմանութիւնը չի հիմնուած բնաձայնութեան վրայ. վերջինիս ապացոյցը հայերէնում դոփել բառի առկայութիւնն է, որ հաւանաբար չի կարելի բխեցնել խեթա-լուվական աղբիւրից, եթէ նրան յատուկ է ձայնեղների խլացումը):

    2) Առանձին դէպքերում խեթա-լուվական եւ հայերէն բառերի նմանութիւնը կարող է պատահական լինել, եթէ հայերէն բառերն իրօք հայկական հողի վրայ կատարուած կազմութիւններ են (ինչպէս կարծում են հայագէտները, այդ թւում՝ նաեւ Աճառեանը), եւ եթէ մենք գործ չունենք փոխառութիւնների եւ հայկական ձեւերի բաղարկութեան հետ.
    սպանդ «զոհ. զոհաբերութիւն» (սպանանեմ-ի՞ց) – խեթ. šippand- «զոհաբերել, զոհել».
    քորոց (քորեմ-ի՞ց) – խեթ. URUDUkuruzzi «կտրելու գործիք»:

    3) Հետեւեալ դէպքերում աւելի հաւանական է հայերէն բառերի իրանական ծագումը, եւ խեթա-լուվական ու հայերէն բառերի նմանութիւնը պատահական պիտի համարել.
    աշխար «ողբ, լաց, կոծ», աշխարեմ «ողբալ, կոծել» – խեթ. išaru- (ešaru-) «արտասուք, լաց», išaruųa- «լալ».
    իշխան, իշխեմ (հմմտ. իրան. xši- «իշխել, տիրել» բայը եւ նրա ածանցեալները) – խեթ. iša-, հայց. išan-«տէր» լուվ., հիեր. լուվ. ųaša-).
    հպատակ (< իրան. hu-pātak-. հմմտ. ավեստերէն hupāta- «լաւ պաշտպանուած») – խեթ. apati- «հնազանդ. հպատակ. ծառայ» (?)»:

    4) Հետեւեալ դէպքերում խեթա-լուվական եւ հայերէն բառերի զուգադիպութիւնը, թերեւս, պատահական չէ, բայց հայերէն բառերը հնարաւոր չէ բխեցնել խեթա-լուվականներից.
    ջախեմ, ջախջախեմ – խեթ. za()-«խփել» zaḫḫāi- «ճակատամարտ, մարտ, կռիւ». այստեղ նախ՝ խեթ. z > հայ. ջ անցումը չի բացատրւում, եթէ նկատի առնենք, որ պայթականների երկրորդ քմայնացումը տեղի է ունեցել հնագոյն շրջանում, երկրորդ՝ կան նաեւ կովկասեան զուգահեռներ՝ վրաց. ĵax- «խփել, զարկել», ճան. ĵax- «մրճահարել», ուտ. caxpesun «ծեծել, փշրել, կոխոտել» [հմմտ. Աճառեան, ՀԱԲ, 42, էջ 119].
    տորր «տունկի ճիւղ, խաղողի որթի թեւ» (տորրեմ «ճիւղաւորուել, ճիւղեր արձակել», տորրանոց «այգի») – հիեր. լուվ. tuųarš- «խաղողի որթի ճիւղ»10 (= յուն. θύρσος հայ. եւ խեթա-լուվական ձեւերը ձեւով տարբեր են եւ ենթադրում են տարբեր աղբիւրներ):
    Վերեւում մենք առիթ ունեցանք խօսելու այն մասին, որ եթէ խեթ. an- «դատարկել, պարպել, ջուրը հանել» բառն իրօք կապ ունի հայ. հանեմ բայի հետ, եւ եթէ վերջինս բխում է հ.-ե. *sen- արմատից, ապա հնարաւոր է խեթ. բառի աղբիւրը համարել հայերէնը: Այս ենթադրութեան հնարաւորութեան դէպքում կարելի է մատնանշել խեթա-լուվական մի շարք այլ բառեր, որոնց աղբիւրը կարող էր լինել հայերէնը: Արդէն յիշուած բառերից կարելի է նշել հայ. հաց (< հ.-ե. *pokųti-) եւ խեթ. NINDAhaz(z)it/d «մի թխուածք», հայ. տող (< հ.-ե. *del-/dol-) եւ խեթ. tuliįa- «խորհրդաժողով, դատանստում»: Առաջ տանելով վերլուծութիւնը կարելի է բացատրել այս տիպի հնարաւոր եւ այլ բառեր.
    ալի-ք (*poliįo-` հ.-ե. *pel-ից) – լուվ. a(a)li- «ծով (?)». առկայ է որպէս յատուկ անունների բաղադրիչ.
    ասր (հ.-ե. *pok՛ur) – խեթ. SĺGešri- (SĺGeššari-) «բուրդ, ասր».
    թլիփ «եզր» – խեթ. telipuri- «շրջան, գաւառ (?), երկրամաս (?)». հայ բառի ծագումն անյայտ է, բայց այն դժուար է բխեցնել խեթ. բառից, որ աւելի մասնաւոր իմաստ ունի.
    լուծ (հ.-ե. *įugom)– խեթ. luzzi- «կոռ, պարտադիր աշխատանք». մի կողմից՝ հայ. բառիհնդեւրոպական ծագումն անկասկած է եւ միւս կողմից՝ խեթ. բառի իմաստը՝ նեղ, եթէ սրանք ընդհանրապէս կապուած են.
    խուղ (հիւղ, հիղ, հեղ) (հ.-ե. *khu-l-) – խեթ. Éīla «բակ. փարախ. գոմ»
    հարկանեմ (հ.-ե. *perg-) – խեթ. ark- «ոչնչանալ», arganu- (arqanu-) «ոչնչացնել». քիչ հաւանական է խեթ., հայ. եւ իռլ. ձեւերի հիման վրայ հ.-ե. մի նոր արմատ վերականգնելը, մանաւանդ որ հայ. եւ իռլ. ձեւերը կարելի է բխեցնել հ.-ե. *perg-ից.
    մատաղ «մատղաշ, դեռատի, մանկահասակ. մատաղ կենդանի՝ զոհելու ենթակայ, զոհ» (հ.-ե. *mad-) – լուվ. SISKUKmantalli- «զոհատեսակ». հայերէն բառի իմաստն աւելի լայն է, եւ նրա բխեցումը լուվերէն բառից աւելի քիչ հաւանական.
    տաղ «երգ. ոտանաւոր» (հ.-ե. *del. հմմտ. նաեւ տող) – խեթ. taliįa- «ձայն տալ, հայցել (աստուածներին)» (հմմտ. նաեւ talaįa talaįata օտարազգի (հայ. > խեթ ?) կապակցութիւնը ծիսական երգի մէջ),
    փող «նեղ անցք. փողրակ, խողովակ», փողրակ «ջրի խողովակ» – խեթ. DUGpulla- «մի տեսակ աման», DUGpulluri(įa)- «մի տեսակ աման». հայ. բառերի ծագումը յայտնի չէ (հ.-ե. *(s)p(h)el- «ճեղքել» արմատի՞ց. հմմտ. հ.վ. գերմ. spuolo «կոճ. փող, խողովակ, փետրափող»), բայց իմաստներն աւելի լայն են:
    Մի քանի խօսք խեթական թագաւորութեան բնիկների՝ խաթերի, լեզուի՝ հայերէնի վրայ թողած հնարաւոր ազդեցութեան մասին: Այդ ազդեցութիւնը կարող է արտայայտուել անմիջական ճանապարհով եւ այլ լեզուների, յատկապէս խեթերէնի, միջնորդութեամբ: Ստորեւ բերուող զուգադիպութիւնների ցանկը, որից բացառուած են մանկական եւ բնաձայն բառերը (հմմտ. հայ. մամ եւ խաթ. mamma «մայր»), հաւաստի ապացոյցներ չի տալիս նման ազդեցութեան մասին. քիչ թէ շատ հաւաստի կարող է լինել հայ ջնարխաթ. zinar զուգահեռը, եթէ նախ՝ խաթ. z-ի դիմաց հայերէնը չունենար ջ, որ համեմատաբար ուշ ձեռքբերում է, երկրորդ՝ խաթ. բառը (նրանից փոխառուած խեթ. համարժէքը) բնիկ լինէր, կապ չունենար Առաջաւոր Ասիայում, յատկապէս սեմական լեզուներում տարածուած՝ եբր. kinnōr- (որտեղից յուն. χινύρα) ու արամ. kinnārā, ասոր. kennārā «կիթառ» (որտեղից հայ. քնար) բառերի հետ եւ երկրորդ՝ հայերէն ջնար-ի եւ քնար-ի հետ միասին չլինէին վրաց. čianuri «ջութակ» եւ knari «քնար» տարբերակները, որոնք ենթադրում են նոյնպէս տարբեր աղբիւրներ (knari-ն հայերէնի՞ց՝ նրան բնորոշ i-ի անկմամբ),
    ահախաթ. ahā «ծիսական մի կանչ».
    հագածիմ «կերուխումի ետեւից ընկնել» (հագածեալ «ագահ», հագածելի «ախորժելի, հաճելի»)խաթ. LUaggazuel «մատռուակ (?)».
    ջնարխաթ. zinar- «Իշտարի գործիք» եւ «երաժշտութի՞ւն (բացականչութիւն)».
    փաղ-, բաղ- «համա-, -կից» խաթ. pala (bala, ųala) «եւ, նաեւ»:
    Վերջապէս նշենք, որ խեթական տեքստերում որպէս փոխառեալ երկու թեք սեպանշանով նշուած բառերի մէջ հանդիպող akkuša «որսափոսեր, ծուղակներ» ձեւը (յգն.) յիշեցնում է հայ. ակաւս բառը, որի ծագումը յայտնի չէ, հմմտ. եւ akkuša-ի համար խեթ. aggala- «ակօս», որ Բենվենիստը [Benveniste, 1962, 107] համեմատում է յուն. όγμος «ակօս» բառի հետ:
    Հայերէնի խեթական փոխառութիւնների փոքրաքանակութեան պայմաններում դժուար է հայերէնում փնտրել խեթական ծագման ածանցներ: Եղած մասնակի զուգադիպումները պէտք է համարել կամ պատահական, կամ երկու լեզուներում հնդեւրոպական միեւնոյն աղբիւրից ժառանգած: Յատկապէս աչքի զարնող գործիքի անուններ կազմող –ոց-ի (հալոց (հալեմ), քորոց (քորեմ) եւ այլն) զուգադիպութիւնը խեթ. –uzzi համատիպ ածանցի հետ (išuzzi- «գօտի». išiįa- «կապել»), URUDUkuruzzi- «հատոց, կտրելու գործիք» եւ այլն). Սրանցից հայերէնը բխեցւում է հ.-ե. *-o-sko-ից, որից խեթական ածանցը չէր կարող ծագել. նրա համար ենթադրելի է *-ti-ով հնդեւրոպական ձեւ. այս դէպքում նմանութիւնը կամ պատահական է (եթէ փոխառութիւնը բացառւում է), կամ, թերեւս, հայերէնի՝ նոյն *-ti-ով ձեւից բխելու արդիւնք (հմմտ. նաեւ լիկ. atanazi հայ. աթենացի):
    Գ. Բ. Ջահուկեան
    Ծանօթ.
    10 Ըստ Գրեպինի. Մերիջին [Meriggi, 1962. 136] տալիս է «խաղողի այգի» իմաստը:

    z z z
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատմական Հայաստան
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 1 շաբաթ առաջ, 20:55
  2. Մեծ Հայքի պատմական քարտէս
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.03.2009, 15:31
  3. Հայ-խոռ (հուրրի) լեզուական առնչումներ
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Գիտություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.12.2008, 18:33
  4. Հայ եւ Իրանեան լեզուական առնչումներ
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Գիտություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.09.2008, 22:58

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •