Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Հայ-խոռ (հուրրի) լեզուական առնչումներ

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Հայ-խոռ (հուրրի) լեզուական առնչումներ

    Մէջբերում, «Հայոց լեզուի պատմութիւն-հին շրջան» գիրքէն
    Սար «լեռան գլուխ, բարձունք», սարակ «բլրակ», սարանալ «բարձրամտել, հպարտութեամբ չ'կամենալ», սարահարթ, սարոստանիք «լեռնաբնակք», սարաւանդ, սարաւոյթ «բարձր պալատ»: Այս արմատը համարում են հնդեւրոպական K>R, ker «գլուխ, գագաթ, եղջիւր», որին պատկանում են սանսկրիտ Çira, Çiras «գլուխ, ծայր», ավեստերէն saro «գլուխ», պահլաւերէն եւ պարսկերէն sar «գլուխ», յունարէն kap, kapa «գլուխ», լատիներէն cerebrum «ուղեղ», գերմաներէն hirn «ուղեղ»: Այս հնդեւրոպական ker/ser արմատի շուրջը խմբուող բառերը նշանակում են «գլուխ», հայոց բառերը սար, սարակ, սարաւանդ, սարահարթ եւ այլն տալիս են հիմնականում «լեռ, բարձրութիւն» իմաստը, որը բնաւ էլ փոխաբերական առումը չէ այդ հնդեւրոպական ker/ser «գլուխ» բառի: Հայոց բառը փոքրասիական-խուռի-ուրարտական է եւ նշանակել է սկզբում «ի վեր», յետոյ եւ գոյական «բլուր, սար»: Համեմատել խեթ. sara «ի վեր, վրայ» (up, above), որից sarazzi «վերին, բարձր, վեհ» (upper, Highest, Superior, best), sarba-բարձրացնել:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խոռ (հուրրի) լեզուական առնչումներ

    «Հայոց լեզուի պատմութիւն-հին շրջան»

    Հեղինակ՝ Գ. Ա. Ղափանցեան


    -Սկել «տքնել, արթուն մնալ եւ ուշադիր լինել», որից հսկել (նոյնը), հսկումն, հսկուն, հսկիչ եւ այլն: Համեմատել խեթ. (Uşka-) «տեսնել, նայել, հսկել, տնտղնել, քննել», uşkilişke-«տեսնել, հսկել», uşkilişkatalaş «հսկիչ, պահակ»: ...

    Թերեւս ուրարտերէն Haldini uşginu նշանակել է խալդեան հսկողութեամբ, որտեղ uşgi = հսկողութիւն, տեսչութիւն (?):

    Ուրեմն «սկել» Հայերէնով կը նշանակէ ՝ հսկել: Գիտուն Ղափանցեան խեթերէնի եւ ուրարտերէնի Uşg/ Uşk բառը կ'ուզէ տեսնել, հայերէն սկել/հսկել բառի ծագման մէջ:

    Այս գիրքը, որ կը կարդամ՝«Հայոց լեզուի պատմութիւն-հին շրջան», սկիզբէն մինչ վէրջ կը տքնի հայերէնը ներկայացնել, որպէս Փոքր Ասիոյ հին լեզուներու ցեղակից լեզու, ի հեճուկս Հնդեւրոպաբաններու այն վարկածին, թէ հայերէնը տեղական լեզուներուն մերուած, խաչաձեւուած հնդեւրոպական (Եւրոպայէն գաղթած) լեզու է:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խոռ (հուրրի) լեզուական առնչումներ

    Հրաչեայ Աճառեան, «Հայոց լեզուի պատմութիւն» «Ա. Մաս» հրատարակ. 1940 -ին

    «Թէեւ մեզ ի սպառ անծանօթ են խալդիների եւ կովկասեան ազգութիւնների ցեղակցական ու լեզուական յարաբերանքը, բայց անկարելի է չ'ընդունել, որ նրանց բազմադարեան հարեւանութիւնը ազդաց լինի միմիանց լեզուի վրայ: Զանազան կողմերից անշուշտ եղել են փոխառութիւններ: Այսպէս՝ հիւսիսային կովկասեաններից փոխառութիւններ անցած կը լինեն անշուշտ հարաւային կովկասեաններին (քարթվվելական) եւ փոխադարձաբար. նոյնպէս խալդիների լեզուից զանազան փոխառութիւններ անցած կը լինեն թէ հիւսիսային եւ թէ հարաւային կովկասեաններին եւ փոխադարձաբար: Այսպէս օրինակ՝ մենք գիտենք, որ մշակ բառը գտնւում է թէ հիւսիսային եւ թէ հարաւային կովկասեանների մէջ, ուստի անշուշտ մի փոխառու կողմ կայ: Եթէ այդպէս է, ուրեմն մեր (հայերէնի) 59 կովկասեան փոխառութիւնների գոնէ մի մասը կարող է մեզ հասած լինել անուղղակի ճանապարհով, այսինքն կովկասեաններից անցած նախ խալդիներին եւ խալդիներից էլ հայերէնի՝ իբրեւ խալդիական բառ.-կամ կարող է նաեւ ընդհակառակը՝ խալդերէն մի բառ անցած լինել կովկասեաններին եւ յետոյ նրանցից անցած հայերէնին.- եւ կամ վէրջապէս խալդերէն մը բառ մի կողմից անցած կովկասեաններին եւ միւս կողմից հայերին, այնպէս որ այսօր հայերէնն ու կովկասեանները (խօսքը այդ 59 բառերի մասին է, Հով) իրար նման են դուրս գալիս. մինչդեռ իրապէս կապ չ'կայ նրանց մէջ, եւ կովկասեան փոխառութիւն համարուած այդ բառերը իսկի կովկասեան էլ չեն, այլ խալդիական (Աճառեանը, ուրարտերէն լեզուն խալդիերէն կը կոչէ, Հով): Այս վէրջին ենթադրութիւնը երբեմն ակներեւ է դառնում. Օրինակ՝ հայերէն գաղատոս (որմնադիր) հազուագիւտ բառը՝ որ բնաւ հայերէն բառի կերպարանք չունի, կայ նաեւ վրացերէնի մէջ գալատոզի, կալատոզի ձեւով եւ թուշերէնի մէջ կալտազ ձեւով: Արդ՝ այդ բառը, ինչպէս հայկական չի երեւում, նոյնպէս ընդհանուր վրացական էլ չէ եւ վրացական արմատներով էլ չի մեկնւում. Ուստի հաւանական է, որ խալդերէն լինի եւ շինարար խալդիներից անցած լինի թէ հայոց եւ թէ վրաց: Նոյնպէս հայերէն ծորել (հոսիլ, քամուել) բառը, որ միաժամանակ կայ ուտիացոց մէջ ծորեսուն եւ վրաց մէջ ծուրվա ձեւով, բայց չի գտնւում ոչ մի ուրիշ կովկասեան լեզուի մէջ, հաւանաբար խալդիական է: Կարելի է կարծել, որ յատկապէս մշակութային արժէք ներկայացնող փոխառութիւնները, որ մենք մինչեւ այժմ կովկասեան էինք համարում, իրապէս խալդերէն բառեր են թէ հայերէնի եւ թէ կովկասեանների մէջ թափանցած:»

    Նոյն գրքի մէջ, հայերէնի վրայ ուրարտերէնի ազեցութեան մասին խօսելիս՝

    «Խալդերէնի ազդեցութիւնը անուրանալի էհայերէնի վրայ: Հայերէնը փոխ է առել խալդերէնից ոչ միայն սովորական բառամթերքի մի կարեւոր մասը, այլ եւ իր անձնական յատուկ անունների մի մասը եւ տեղական անունների ամէնախոշոր մասը: Սխալ չի լինի ասել, որ եթէ խալդիական արիւնը շարունակում է ապրել մեր արեան մէջ եւ խալդիական երկիրը շարունակում է իր գոյութիւնը Հայաստանում, նոյնպէս եւ խալդիերէնը (ուրարտերէնը) շարունակում է ապրել հայերէն լեզուի ծալքերում, հայկական շրթունքների վրայ:»
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խոռ (հուրրի) լեզուական առնչումներ

    Այս ընդհանուր ber>հայոց վէր/վեր «տոհմ» բառը, որ սկզբում «տուն» էր նշանակում, հայոց լեզւում ի սպառ վերացաւ եւ Իրանի քաղաքական-մշակութային հզօր ճնշման հետեւանքով փոխարինեց «տոհմ» կամ «ազգ» փոխառեալ բառերով: Այդ նոյն ազդեցութեան հետեւանքով դուրս մղուեց alx «տոհմ» իմաստով սեմական-ասիանիկ բառը, պահելով աղխ ձեւով, բայց իմաստափոխուած, այն է՝ տան ունեցած չունեցածը եւ ազնուականի տունը մեծացած հասարակ (ստրուկ) ժողովուրդը: Այս բառերից է եւ հայոց աղախին բառը- սվաներէն mo-axle նոյն իմաստ եւ նոյնածագ բառին: Ahl սեմականում նշանակել է «ընտանիք» (արաբերէնում) «վրան, տուն» (հին հրեաների-եբրայեցիների մօտ) եւ «վրան» (Ehall-u ասսուրա-բաբելացիների մօտ): Վէրջինը գործ է ածուել ուրարտական բնագրերում (E. HAL. LU) որպէս գաղափարագիր: Բայց այդ բառը ըստ իս, գործ է ածուել եւ խուռիտերէնում, ուր ehal / ehl / ahl- ձեւով մտել է մի շարք բարդ անունների մէջ, ինչպէս –Ehli Tešup (Ehal-Tešup) Ahli-Šar (Ahlip-Šar)...
    Ղափանցեան, նոյն տեղը
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խոռ (հուրրի) լեզուական առնչումներ

    Հայոց լեզուի պատմութիւն-հին շրջան»
    Հեղինակ՝ Գ. Ա. Ղափանցեան
    «Իսկ Խորխոռունիները, ինչպէս ճիշտ նշել է խորենացին, առաջացել են Խոռ նահապետից, որը Հայկի սերունդից է նա համարում, սակայն դա Խուռիտների ցեղանունն է, գուցէ ակնարկւում է խուռական-շուպրիտական ծագումը, ինչպէս "Ճեն"-ից նա սերում է Մամիկոնեաններին, սակայն այդ "Ճեն"-ի տակ պիտի հասկանալ ոչ թէ չինացու, այլ "Ճան" (լազ) ժողովրդին։»

    «Խօսելով հայ նախարարութեան տոհմային ծագման հիմունքների մասին Ն. Ադոնցը իր "..." կլասիկ գրքում առաջ է քաշում չորս տոհմատիրական հասկացութիւնների-մամակ, ասպետ, մալխազ, եւ տէր, որոնք գալիս են Հայաստանի տարբեր կողմերից եւ նշանակում են տոհմի ղեկավարին։ Այսպէս մամակ-ը, որ նա կապում է Մամիկոնեան տոհմի հետ, պէտք է հասկացուի իբրեւ "հայր"՝ համընկնելով վրաց "մամա" (հայր) բառին, որովհետեւ Մամիկոնեանները ճենական ծագում ունէին, այսինքն՝ ճանական-լազական։ Երկրորդ տերմինը՝ ասպետ-ը ծագելով արեւելեան մեր դրացի աշխարհից Իրանից, եղել է սկզբում վիսպատի (տան, տոհմ-ի պետ), որ յետոյ մասնաւորուել է Բագրատունեաց տոհմի նկատմամբ։ Երրորդը՝ մալխազ-ը ծագում է հարաւից, որպէս սեմական բառ, նշանակում է. իշխան, եւ մակդիրն է հանդիսացել Խորխոռունի տոհմի ղեկավարի եւ առանձնանալով դարձել է Մաղխազունի (կամ Մաղխազ) նոյն տոհմի նկատմամբ։ Վէրջապէս չորրորդը՝ տէր-ը արտացոլում է արեւմուտքը, այդտեղից եկած հնդեւրոպական տարրերը, որ մտել են հայոց կոլեկտիւի մէջ։ Այդ անունը, տիտայր (տղամարդ) բարդութիւնից, մտնում է տէրութիւն, տիրութիւն, տանուտէր եւ այլն կարեւոր հասարակական-տնտեսական եւ քաղաքական նոր հասկացութիւնների մէջ։»

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խոռ (հուրրի) լեզուական առնչումներ

    Ղափանցեան...
    Բայց ամենաուշագրաւը այն է, որ մարդկանց յատուկ անունները հայոց մէջ գերազանցօրէն խոռերէնից (hurrian) են կամ Արմենաշուպրիայի վրայով՝ ասսուրաբաբելականից: Ուրարտական պանթէոնի շուրջ վաթսուն դիցանուններից, որ Մհերեան դռան արձանագրութիւնն է տալիս, հայերէնում ոչ մէկը չի մնացել, եթէ չհաշուենք Ar,a (Arha) եւ մեր Արա անունը: Բոլոր բնիկ մեր դիցանունները՝ կամ որպէս էութիւններ եւ կամ որպէս նրանց յատկութիւնները, փոխաբերութիւնները, ունեն փոքրասիական եւ խոռեան ծագում:

    Այդպիսիներն են-Արա, Տորք (Տուրք, Տարք), Հեպիտ կամ Հապիտ, Շանթ (որից՝ շանթ), Շուշիկ կամ Շոշկ (շուշակել, շոշակել «նազանք անել» բայի մէջ), ան «աստուած» (Ծովիան եւ թերեւս Անբերդ բառերի մէջ), Թեպղա (Թպղի) չորս աստուածները (=խեթ. telipi աստուածները), ճիւաղ (=zawalli-«հրէշ աստուածները»), Նար «ջրահարս» (Ծովինար, Ոսկինար, Հեղնար, Նուրին>Նարին, հո՜յ նար «մեծ ջրահարս», կամ նարս հոյ>նարոյ...բաբելական nār գետի ջրի դիցանունից), Մաժուն քրմի անունը, որ աստուածացւում է եւ գերեզմանի պաշտամունքը հռչակւում է համահայկական տօն (ըստ Խորենացու), համընկնում է փռիւգիական Masanes դիցանուան Ատտին, որի «խորհրդատօնս կատարէին» Պոնտոսում միջին դարերում անգամ (ըստ Յովհ. Սարկաւագի), եւ որի անունից եմ ես հանում ատինել (այդ բառը բերում է Գր. Մագիստրոսը իր 67 թղթում) այդ աստծո ինքնամորձատման հետեւանքով, երբ անընդհատ նրան հետապնդում էր Կիբելան . աստուած ըստ Մառի փռիւգիական յայտնի Sawazios-իանունից, ինչպէս փռիւգիացիների մօտ trqq նշանակում է «աստուած», բայց ծագում է Tarku- աստծու անունից (=մեր Տորքը):

    Ուրարտական պանթէոնում կան ի հարկ է դիցանուններ, որոնք յիշատակւում են եւ հարեւանների մօտ, ինչպէս ուր. Teišeba ամպրոպի աստուածը, որն է փոքրասիական-խոռեան (հուրրիական) Tešup-ը, ուր. Unina=բաբել. Onn(es) կամ Oann(es)*, ուր. Ziqequni=խեթ. Zagaga (պաշտւում է Խուբիշնա քաղաքում, Bogh. St. III, 98), ուր. Anapsa նմանւում է խեթ. Napsara դիցանուան, ասսուրաբաբելական ծագում ունեն ուր. Šebitu եւ Adaruta աստուածները (տե'ս «Տեղեկագիր» Հայկական Ս.Ս.Ռ. Գ.Ա. 1944 թուականի № 6-7, եւ Շեբիթու մասին առանձին իմ գրքոյկը, նոյն Ակադեմիայի հրատարակութեամբ 1947 թուականին):

    Բայց օգտուելով առիթից, ես կուզէի այստեղ ցոյց տալ նման մի աստուածանուան–ուրարտ. Turan- եւ խոռ. Tiranna- անդրադարձումը հայոց լեզուի մէջ եւ շեշտել այս դէպքում եւս խուռի-սուբարեան առաջնութիւնը ուրարտականի հանդէպ:

    Խոռեան (Խուռիտական, Հուռիական) tiranna կամ dTiranna նշանակել է «ծիածան»** եւ դրա աստուածացումը, որից ունենք Նուզիի փաստաթղթերում Ar-tiranna «նուէր Տիրաննայի» յատուկ այրանունը: Ըստ իս այդ tiran- «ծիածան» բառը հեշտութեամբ կարող էր դառնալ հայերէնում «ծիրան» տ>ծ փոխանցմամբ, ինչպէս՝ տատանիմ (տանիմ բայից) եւ ծածանիմ, պիղծ>պղտոր, պարտ (հպարտ, ամպարտաւան)>պարծիմ, աղտեղութիւն//աղծութիւն, կեղտ>կեղծ...բարբառներում՝ տո//ծո, Տրդատ>Ծրդատ եւ այլն եւ այլն: Իսկ հայոց ծիրան-ի բառը հնում նշանակել է «գեղեցիկ կարմիր խառն դեղինի հետ, վարդագոյն ոսկեգոյն, մանուշակագոյն, ծովագոյն, երկնագոյն» (ըստ առձ. բառարանի) եւ ոչ մի կապ չունի ծիրան պտղի հետ:

    Մեր ժողովուրդը ծիածանին ասում է «կանաչ ու կարմիր» եւ բնական է որ հայոց ծիրանի բառը նախկին tiran- «ծիածան»ից ժառանգած ունենար այդ «կարմիր-դեղին» կամ ժողովրդական «կանաչ ու կարմիր» գոյնը: Միւս ուժեղ յատկանիշը այդ ծիածանի աղեղնաձեւ լինելն է եւ այդ յականիշը պահել են վրացիք ჭირანო čirano (ճիրանո) «լուսնի բակը»:
    Ի դէպ վրաց լեզւում ծիրան պտուղը կոչւում է ჭერამი čirami, որ ինչպէս տեսնում ենք տարբերւում է čirano «աղեղ, բակ» բառից թէ իմաստով եւ թէ հնչմամբ: Խոռերէնում tiranna «ծիածան» բառը համարւում է փոխառեալ սումերերէնից (տե'ս Nuzi personal names, էջ 267):

    Իսկ որ «ծիածանը» կարող է եւ աստուածացուել, այդ ցոյց է տալիս եւ յուն. iris «ծիածան» եւ Irida դիցուհու անունը, որպէս աստուածների համբաւաբերի. Ինչպէս տեսնում ենք խոռ. Tiran- դիցանունը աւելի մօտ է հայոց ծիրան- եւ վրաց čirano բառերին իր ձեւով, քան ուրարտ. Turan դիցանուան ձեւը: Սա եւս գալիս է ասելու, որ հայոց շատ բառեր, թէ յատուկ եւ թէ հասարակ, աւելի շուտ հարաւից*** են, խուռիական (խոռեան) Արիմէ-Շուպրիայից, քան Ուրարտուից:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խոռ (հուրրի) լեզուական առնչումներ

    Գ. Ա. Ղափանցեան,


    «Հայոց Լեզուի Պատմութիւն-հին շրջան»,


    Երեւան 1961


    էջ 102, չորրորդ գլուխ


    Հայերէնի աղերսը Խուռի եւ Ուրարտական լեզուների հետ

    Տիգրիսի վերին հոսանքի վտակների աւազանում, գտնւում են բեւեռագիր աղբիւրների Արիմէ (-հայոց Անգեղ Տուն) եւ Շուպրիա (այժմեան Մուֆարկին-Տիգրանակերտ) երկիրները: Ասսուրական աղբիւրների բազում վկայութեամբք. դրանք միշտ միասին էին հանդէս գալիս եւ դիմադրում ու երբեմն էլ դաշնակցում էին ուրարտացիներին, ինչպէս Անդարիայի ժամանակ, որ ապստամբել էր Ասսուրբանիպալի դէմ: Գիտական արդի հետազոտմամբք ընդունւում է, որ այդ տեղերը, ընդհուպ մինչեւ Վանի լճի հարաւային լեռնաստանը, կազմում էին Խուռի-սուբարիների վերջին բնագաւառը, ուր դեռ VIII դարում խօսւում էր այդ լեզւով եւ դեռ լիովին չէին ձուլուել սեմականների կողմից:

    Արիմէ կամ Արմէ հետագայում յայտնի է դառնում Բեհիստունի պարսից արձանագրութեան մէջ Armina անունով նոր –ina տեղանուն կազմող ածանցով, ինչպէս ստացուեցին Hatina, Naharina, Urartina (կամ Urrartina), Nasibina (Մծբին) եւ այլն:

    Հայասցիները, որ բռնել էին Ar(i)me>Armina եւ Šupria խոռերի (կամ խուռիների) այդ նախկին երկրամասերը, VII-VI դարերի ընթացքում քաղաքականօրէն արդէն այդ արիմ խուռիների եւ կազմալուծուած Ուրարտուի դերն էին ստանձնել եւ պարսիկ մեդացիների կողմից իրենց յայտնի Արմինայի ժողովուրդն էին համարւում, ինչպէս ասսուրբաբելացիների նոյն ժամանակուայ յորջորջմամբ դրանք էլի նախկին իրենց ծանօթ ուրարտացիքն էին, այսինքն՝ բռնել էին Ուրարտու պետութեան քաղաքական տեղը: Պէտք է ենթադրել*, որ Տիգրիսի այդ վերին հոսանքում ընկած եւ լեռներով պաշտպանուած տարածքները, ի մէջ առեալ թերեւս* եւ Տարօնը, խօսում էին խոռեան դեռ մնացած բարբառներով (VII-VI դարերում), իսկ Ծոփքում իշխում էր խեթերէնը, գոնէ VIII դարում, դատելով ուրարտական արձանագրութիւններից: Խեթերն եւս այդ ժամանակ սկսել էին «ապազգայնանալ» կորցնելով իրենց լեզուն եւ անհետանալով որպէս ժողովուրդ չորրորդ դարում (մեր թուարկումից առաջ): Ցեղօրէն այդ ամբողջ շրջանում, սկսած Ծոփքից (խեթական նախկին տիրոյթ) եւ վերջացնելով Անգեղտուն (Armina) եւ Սղերդ-Մուֆարկինի մարզերը, ուր դեռ մնացել էին շուբարի-խուռիները, ամէնաուժեղ տարրը հանդիսացան հայա-բալայցիները, որոնք եւ ենթարկեցին ու ձուլեցին այդ արդէն թուլացած ժողովուրդներին ու ցեղերին:

    Հայ ժողովուրդի ցեղական եւ լեզուի հիմնական կորիզը այդ կերպ է եղել, վերջանալով երրորդ դարում, երբ հայերը իւրացրին ողջ Ուրարտուի եւ շրջակայ երկրների որոշ տարածութիւնները, որոնք հայացուեցին:** Ամենաուժեղ ցեղային լեզուները այդ ամբողջի մէջ բնականաբար պէտք է լինէին խոռերէնը եւ նրան մասամբ ազգակից ուրարտերէնը: Այդ տեսակէտից մենք այստեղ պէտք է հնարաւորին չափ ի յայտ բերենք լեզուական այն տարրերը, որոնք այդ լեզուներից մտել են հայոց լեզուի մէջ, թէ՛ գրաբարի եւ թէ՛ բարբառների: Եւ այդ տեսակէտից մեծ հետաքրքրութիւն եւ պատմական արժէք են ստանում մասնաւորապէս այն լեզուական հանդիպումները, որ զուգադիպում են տեղական հայ բարբառների եւ հին նոյն տեղի խոռեան եւ Արարատեան լեզուներին:

    Բայց որովհետեւ ուրարտական եւ խուռիական այդ լեզուների շատ տարրերը (բառեր եւ ձեւեր) մեզ մնում են դեռ անըմբըռնելի, ուստի ստորեւ բերւող մեր այս լեզուական համեմատական ուսումնասիրութիւնը հարկաւ կը լինի շատ թերի:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խոռ (հուրրի) լեզուական առնչումներ

    Սա Գիտուն Ղափանցեանի տեսակէտն է, քիչ մի ուրիշ հայ-բալայ տարածումով՝ Աճառեանի տեսակէտը նաեւ, այլ ոք թէ համաձայն չլինի, թող իւր տեսակէտը փոխանցէ: Ի վերջոյ ո՞վքեր են Հայաստանցի խոռերի եւ խեթերի յետնորդները. եթէ ոչ մենք: Առաջին հայերը, Հայաստանեան ցեղերը միաւորող ու դաշնակեցնող դեր են վերցրել: Հայերէն լեզուն այդ է ապացուցում: Այդ լեզուն, Հայաստանցի ազգերի խճանկարն է իր մէջ ներառում: Այդտեղ չկան յաղթողներ ու պարտեալք: Կայ խաչաւորում, մերում, դաշնաւորում:

    Այժմ չկան խոռեր, խեթեր, աղուաններ ու այլ մանր ցեղեր, բայց կան հայեր, որոնք իրաւական ժառանգորդն են Հայաստանեան աշխարհների: Եթէ երբէք Ցեղասպանութիւն տեղի չունենար, այդ տարածքների խուռիներն ու խեթերը, ուրարտացիներն ու հայ-բալայները իրենց տեղերը մնացած պիտի լինէին: Ցեղասպանուած եւ գաղթեցուած հայ ժողովուրդն էր այդ հին մանր ազգ-երկիր-մշակոյթների ներկայացուցիչը: Հայ ժողովուրդի տարածքային ոչնչացումով, ոչնչացաւ բազմաթիւ անլուծելի մնացած պատմաբանական խնդիրների լուծման հնարքը: Հայ ժողովուրդը, իր բանահիւսութեամբ, բարբառներով, ցեղային տիպով, աւանդներով, ՝ պատմութեան խորութեան մէջ մութ մնացած կէտերն էր լուսաւորում: Այն ինչ արձանագրուել է բնասէրների կողմից մինչ այսմ, այդ է վկայում: Երբ ի մի ենք բերում. Սասնայ դիւցազներգանքը, խորենացին եւ միւս մատենագիրների վկայութիւնները, վերծանուած սեպագրերը, մեհենագրերը, լեզուաբանների ուսումնասիրութիւնները, օտար եւ հարեւան ազգերի պատմագիրների վկայութիւնները, հեթանոս կրօնների սուրբ գիրերը, որոշ պատկեր կազմում ենք անցեալի մասին: Ասուածի լաւագոյն ապացոյցը. քրիստոնեայ հայ մատենագիրների փոխանցած տեղեկանքն է, հին հայ հեթանոս կրօնի մասին: Մատենագիրները այդ Արմէ-Շուպարի երկրի դիցերի մասին զրուցելիս, զրուցում են, որպէս իրենց նախահայրերի երկրպագած դիցեր: Այժմ թուրքիայի տարածքին ո՞ր թուրքն է յիշում հայաստանեան աշխարհներում ապրած ու գործած դիւցազուների մասին, որպէս իր ցեղի պետ ու նախահայր: Նրանք գնում են Կասպիցի աւզուտ ջուրից այն կողմ եւ առնչում այդ անծայրածիր վայրերում ապրած ու գործած թաթարի մոնղոլացեղերին: Պատմութեան եւ արեգակնային ճշմարտութեան դէմ ոճիր է սա, ոճիր՝ մարմնացեալ եւ անմարմին ոգիների հանդէպ:
    Tigris

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խոռ (հուրրի) լեզուական առնչումներ

    Ղափանցեան.


    Խուռիտերէնի (Խոռերէնի) շերտը հայերէնում

    Խուռի լեզուից այժմ նշանակալից քանակով վկայութիւններ ունենք, ինչպէս 1887 թ. Եգիպտոսի Թել էլ-Արմանա* գիւղում (նախկին ոստանը փարաւոն Ամենհոտեպ IV-ի) յայտնաբերած թագաւորական արխիւի (358 փաստաթուղթ) մէջ Միտաննի պետութեան թագաւոր Տուշրատտայի հռչակաւոր նամակը գրած Ամենհոտեպ III-ին: Այս նամակը, որ խուռիերէն է եւ պարունակում է 496 տող (սկիզբի 7 տողը, որպէս հանդիսաւոր ողջոյն, գրուած է ակկադերէն), մինչեւ հիմա էլ ամենակարեւորն է ցայժմ յայտնաբերուած խուռիական բոլոր փաստաթղթերում եւ գրուած է ժողովրդական պարզ լեզւով: Բողազքոյի** (հին Հատտուսա քաղաքը) խեթական թագաւորների արխիւում եւս յայտնաբերուած են խուռիական բեւեռագիր արձանագրութիւններ, ընդհանուր քանակով մօտ հազար տող, որոնք լեզուով եւ ժամանակով մօտ են Միտաննիի նամակին, բայց ոչ նոյնը, եւ մեծ մասամբ ծիսադիցաբանական բնոյթ են կրում, բացի Գիլգամէշի էպոսի թարգմանութեան պատառիկից:

    Քիչ են օգնում այդ բնագրերի հասկացմանը Ռաս-Շամրայում վերջերս գտնուած բաղաձայնագիր բեւեռագիր ոտանաւորները, որոնցից գլխաւորն ունի 62 տող (17 հատուածի վերածուած), իբրեւ կոչ աստուածներին, չհաշուած առանձին մի թերթ աստուածանուններով: Այդ Ռաս-Շամրայում (հին Ուգարիտ, հիւսիսային Սիրիա) գտնուել է եւ սումեր-խուռիական բառարան (135 բառերի թարգմանութիւն, բայց մասամբ եղծուած), որը աւելի նպաստում է խուռիերէնի վերծանման առաջընթացին, թէպետ ընդունւում է, որ խուռիտերէնը մի առանձին բարբառ է եղել: Վերջապէս հին Մարի երկրամասում, այսինքն այժմեան Թել-Հարիրի շրջանում, ուր Խաբուր վտակը թափւում է Եփրատ, գտնուած են խուռիական չորս բեւեռագիր արձանագրութիւններ, որոնք Համմուրապիի ժամանակաշրջանից են եւ կրօնական բնոյթ են կրում:

    Գիտուններից շատ-շատերը նշում են նախ, որ կրօնական բնոյթի արձանագրութիւնների լեզուն ինքնատիպ եւ առանձին բառեր ու ոճեր ունեն, այնինչ սումեր-խուռիական բառարանը առանձնապէս շեշտում է իրաւական եւ տնտեսական եզրաբանումներ. երկրորդ, որ այդ տողերի լեզուն, ինչպէս եւ Նուզիում (Քերքուկի մօտ) գտնուած ակկադական բնագրերի խուռիական յատուկ անունները, կրում են տարբեր բարբառների բնոյթ,-մի բան, որ ընդգծւում է նաեւ «սուբար» («շուբար») եւ «խուռի» եզրաբանումների գնահատման ժամանակ: Եւ իրօք, ի՞նչպէս կարող էր մի լեզու լիներ այն հսկայ տարածութեան մէջ, որը ընդգրկում էր հիւսիսային Միջագետքը, Սիրիան, Հայաստանի հարաւը, թերեւս Կիլիկիան: Երկարատեւ քաղաքական միաձոյլ պետութիւն եւս չկարողացան ստեղծել այդ սուբարի-խուռիները, եթէ չհաշուենք կարճատեւ Միտաննին (1400-1200): Այդ տեսակէտից հայոց լեզուի աղերսը պիտի լինէր հիւսիսային խուռիերէնի հետ, որ մօտ էր Արմինա եւ Շուպրիա երկրամասերին, իսկ հայասացիներին հենց այդտեղ են առաջին անգամ հանդիպել նրանք, ինչպէս հաստատում են նաեւ յոյն աղբիւրները, թողած Փոքր Հայքը (resp. Ակիլիսենէն):
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #10
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ-խոռ (հուրրի) լեզուական առնչումներ

    *«Թել ալ Արմանա» հնավայրի անունը ինքս լսել եմ «Թել ալ Ամարինա» ձեւով, որ արաբերէն նշանակէ «շինութեանց բլուր»: Քարտէսներում էլ այդպէս է արձանագրուել: Ի հարկէ սա անունը հնավայրի արդի արաբական անունն է: Եթէ յիշողութիւնս չի դաւաճանել, Ա.Վարպետեանի գրքում այդ վայրը ստուգաբանւում է, իբր «Ամառնային», քանզի ամառը Արեգակի (Ռա) եղանակն է, որի պաշտամունքը, որպէս միաստուածութիւն, հաստատեց վերոյիշեալ «փեսայ» փարաւոնը: Այսպէս, արդի ժամանակներում, արդէն տարբեր լեզու խօսող տեղաբնիկները, հնավայրերին տալիս են անուններ իրենց նոր լեզւով: Օրինակ՝ Լուկսոր Luxor հնավայրը, արաբերէն /Ալ Կըսուր-Al kusur القصور/ անուան մի քիչ աղաւաղուած կամ տեղական բարբառային ձեւն է, Al Oksor الأقصر ձեւով, եւ «պալատներ» կամ «ապարանք» իմաստը ունի: Ուստի, հնավայրի նոր անունը, հին՝ պատմական անուան հետ բոլորովին աղերս կարող է չունենալ: Բայց երբեմն էլ ունենում է, երբ յիշեալ բնակավայրը տեւաբար բնակւում է մինչ մեր ժամանակները, առանց բացակայութեան:
    Tigris
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-խեթական լեզուական ու պատմական առնչումներ
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Գիտություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.03.2009, 22:37
  2. Հայ եւ Իրանեան լեզուական առնչումներ
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Գիտություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.09.2008, 22:58

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •