Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Ներբող Հայ լեզուին

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Ներբող Հայ լեզուին

    Յունարէնը մեղմ է, հռոմէական լեզուն՝ հզօր, հոներէնը՝ ահաբեկող, ասորերէնը՝ աղերսական, պարսկերէնը՝ պերճ, ալաներէնը՝ գեղեցկազարդ, գոթերէնը՝ հեգնական, եգիպտերէնը՝ տափակախօս ու ավարաձայն, հնդկերէնը՝ ճռուողական, հայերէնը՝ քաղցր, որը միաժամանակ կարող է միւս բոլոր լեզուների յատկութիւններն ամփոփել իր մէջ: Եղիշէ (5-րդ դար)

    Բաւական չէ ազգասէր եւ հայրենասէր լինել, պէտք է սիրել, պաշտել, գգուել հարազատ մօր հարազատ լեզուն, այն սերմը միայն կը բանայ մեր առջեւ լեզուի անհատնում ճոխութիւնը, նրա նրբութիւնը եւ քաղցրութիւնը: Ղազարոս Աղայեան

    Մի՛ ամաչէք մեր լեզուից: Փողոցով անցնելիս բարձր խօսէ՛ք, որ ամէնքը՝ օտարներն էլ զգան, թէ հայ ժողովուրդը եւ հայոց լեզուն, ոչ մի բանով պակաս չէ ուրիշ լեզուներից: Ղազարոս Աղայեան

    Լեզուն է այն սարսափելի ոյժը, որի ընդդէմ տկար են նաեւ միլիոնաւոր բարբարոսների սուինները: Բնութեան ահարկու ոյժերից յետոյ...լեզուն առաջին զօրութիւնն է, որ յայտնւում է բնութեան մէջ՝ բովանդակուած բարոյական աշխարհում: Լեզուն է ազգութեանց դրօշակը, լեզուն է նոցա որպիսութեան եւ վիճակի յայտարարը: Չկայ աշխարհիս երեսին ազգ, որ բարբարոս լինելով՝ լեզուն լիներ վսեմացած, չկայ նոյնպէս ազգ, որ քաղաքագործուելով բարբարոս լեզու ունենար: Միքայէլ Նալբանդեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ներբող Հայ լեզուին

    Ո՜վ մեր լեզուն, հայելի մաքրութեան, գորովի եւ արիութեան, դուն մեր հոգին ու մեր արիւնն ես, դուն մեր զրահն ու մեր փառք ես: Դուն ամէնէն բարձր երեւոյթներէն մէկն ես Տիեզերական ոյժին: Որքան ատեն, որ կեանքը երկրիս վրայ տեւէ, դուն պիտի շարունակես յաղթականօրէն քո վեհանձն ու պայծառ գնացքը ժամանակին անծայր դաշտերուն մէջէն: Արշակ Չոպանեան

    Հայ ժողովուրդի մշակութային գանձարանում ամէնամեծ եւ թանկագին հրաշալիքը հայոց լեզուն է: Նա մեզ այսօր ծառայում է նոյն յաջողութեամբ, ինչպէս ծառայում էր երկու հազար տարի սրանից առաջ...Այսօր մենք համոզւում ենք, որ իր ներքին խիստ տրամաբանական կառուցուածքի շնորհիւ նա կարող է գնահատուել որպէս գիտական լեզու՝ հեշտութեամբ եւ հակիրճ ձեւով արտայայտելով ժամանակակից գիտութեան ամէնաբարդ գաղափարները: Վիկտոր Համբարձումեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ներբող Հայ լեզուին

    Ով մեծասքանչ դու լեզու,
    Ով հեշտ բարբառ մայրական,
    Քաղցրահնչիւն բառերուդ,
    Նման արդիօք այլ տեղ կա՞ն:

    Դու որ նախ ինձ հնչեցիր
    Նախ սիրոյ, ոհ, հեշտ խօսքեր,
    Այն նախ զքեզ թոթովելս
    Դեռ իմ մտքէն չէ ելեր:

    Իմ մայրենի քաղցր լեզու,
    Կեաց անսասան, կեաց յաւէտ,
    Կեաց միշտ լեզուդ հայկարժան,
    Կեաց ծաղկալից, ծաղկաւէտ:


    Յաւերժական սուրբ գրոց մէջ,
    Կեաց միշտ նորէն ու նորէն,
    Կշռեալ անուշ քու տողերդ,
    Թող ամէն սիրտ արծարծեն:

    Շնորհ ունել Արարչէն,
    Կամ պէտք ըլլայ աղօթել,
    Շրթունքս սրտէ բորբոքած,
    Կ'աղաղակէ անարգել:
    Գրեց՝ Ն. Մեզպուրեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ներբող Հայ լեզուին

    Մայրը պիտի ուսուցանէ իւր զաւակներին ազգային լեզուն, մայրը պիտի տնկէ տղայական արտերի մէջ ազգութեան սերմը այնպիսի խնամքով եւ հոգաբարձութեամբ, որ հիւսիսի ցրտաբեր մրրիկը կամ հարաւի այրող տօթը չկարողանային չորացնել նորանից ծլելու բոյսը: Զաւակների մայրն է գերդաստանի մայր, իսկ գերդաստանների մայրերը ազգի մայրն են:

    Շատ շնորհակալ կը լինինք, եթէ դուք ձեր հայկական իստակ կաթի հետ տաք ձեր զաւակներին նախ՝ մեր լեզուն, երկրորդ՝ անձնազոհ սէր դէպի ազգութիւնը, դէպի մեր ազատ կրօնը: Միքայէլ Նալբանդեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ներբող Հայ լեզուին

    Մեր պատմութեան դժուարին ճանապարհին թշնամիները շատ բան են խլել մեզնից՝ մեր հողերն ու մեր անդորրութիւնը, մեր սրբութիւններն ու մեր կեանքը, մեր հաւատն ու մեր հացը: Անկողոպտելի է մնացել մի այն մի բան՝ մեր լեզուն, որ նաեւ մեր ազգային մտածողութիւնն է, մեր ոգու կաղապարը:

    ...Ով փոքր ի շատէ ծանօթ է հայերէնի պատմական քերականութեանը եւ դրանով իսկ ի վիճակի է բառային շապկի տակ տեսնելու առարկաների կենդանութիւնը, երեւոյթների շարժումը, մտածումի սլացքն ու սուզումը, նա չի կարող չզգալ իւրատեսակ գլխապտոյտ՝ համակուելով մի զգացմամբ, որ քիչ է կոչել երկիւղածութիւն:

    Այդ լեզուն «մայրենի» կոչելը մեծ պատիւ է: Այդ լեզւով խօսելն ու մտածելը մեծ բախտ է:

    ...Իբրեւ մօր նայել եւ իբրեւ մօր են պահել իրենց մայրենի լեզուն հայ ժողովուրդի մայրասէր ու մայրախնամ զաւակները՝ սկսած Մաշտոցից ու մեր առաջին թարգմանիչներից մինչեւ...Վարուժան ու Չարենց:

    Գալով անյիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփուելով բազմաթիւ ազգերի լեզուներին՝ հայոց լեզուն մի իւրատեսակ հանրագիտարան է անյիշելի ժամանակների, բազում դարերի եւ բազմաթիւ այլ ազգերի: Այսպէս դատելով, մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլեւ ամբողջ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլեւ մասունքը յանուր մարդկութեան: Այդ պատճառով էլ նա ուսումնասիրւում է ոչ միայն մեր պետական համալսարանում, այլեւ աշխարհի շատ համալսարաններում: Պարոյր Սեւակ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ներբող Հայ լեզուին

    Հայ Հօր խրատը

    Սիրոյ ծաղիկ, իղձ հոգեթով, մտքիս անուշ ոլորտներով
    Եկար ահա դուն մարմնացած, մոլորակներն անդին ձգած,
    Արեւածին արիական, ընտիր ցեղէն արմէնական
    Տունս քեզի տաք իջեւան, իմ հայ տղաս դուն պատուական

    Հետդ բերիր խինդ ու հրճուանք, մերթ վարդ փշոտ, մերթ տուայտանք,
    Շատ գիշերներ հոգի մաշող, քուն խանգարող լա՜ց սիրտ ճմլող,
    Ամէն րոպէ հոգ մը առթող, բայց ես մօտդ եմ քեզ պարուրող,
    Պաշտպանդ եմ միշտ հաշտ ու ներող, եւ անձուրաց, եւ համբերող:



    Անմեղ, սիրուն քու աչերդ երբ կը դիտեմ, ի՜նչ գուշակեմ,
    Կը մանկանամ պահ մը հոգւով, քեզի ընկեր կ'ըլլամ սիրո՛վ,
    Քաղցր լուծդ ես կրելով՝ յար կ'ամբարեմ ուժ ու կորով,
    Թեւ ու թիկունք պատրաստակամ, մինչեւ այն օրն՝ անկար դառնամ:


    Այս բոլորը պիտի գիտնաս, ականջ որ տաս, լաւ հասկնաս,
    Չկան մօտս արտ, ոսկիներ, ունիմ տալիք թանկ խրատներ,
    Միշտ յիշէ որ դուն տիրացար շքեղ գանձին զուտ ու արդար,
    Ազգէն ժառանգ հայ արիւնին, որ զայն պահես ուժեղ, անգին:


    Այս նոր դարուն քեզ կը սպասեն շլացնող բիւր թակարդներ,
    Թոյն սրսկող դաժան մտքեր, ապականող նորոյթ բարքեր,
    Ազգ, ընտանիք քանդող ձեռքեր, պատուար կանգնէ դուն անվեհեր
    Դրօշակակիր՝ պապենական անշեղ պատուին, սուրբ հաւատքին:


    Հայութիւնդ քեզի աւանդ, ճակտիդ վրայ զարդ պարծանք

    Մարդկութիւնն ալ յուզող տենդեր, քեզի թող տան խանդ ու խայծեր,
    Ինչ որ առիր ինձմէ փոքրիկ՝ աւելցնես բիւրապատիկ,
    Հուսկ դառնալով գործիդ վկան, օրհնութիւն տամ քեզ հայրական:

    Յարութ Ճենանեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ներբող Հայ լեզուին

    ՄԻԱԿ ՄԱՅՐԵՆԻՆ

    Լեզուներ գիտես,
    Գիտես, իմացիր.
    Եւ ո՞վ չի ուզում,
    Բայց հասկանո՞ւմ ես ի՞նչն է ինձ յուզում.
    -Աւա՜ղ, համր ես դու,
    Քանզի չգիտես միակ մայրենին՝
    Քո հայոց լեզուն:

    Գուցէ կարծում ես այդ միեւնո՞յն է,
    Բայց ինձ թւում է
    Արար աշխարհը
    Քեզ համար միայն թարգմանութիւն է...

    Միքայէլ Յարութիւնեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ներբող Հայ լեզուին

    -Դժուարամատոյց է հայոց լեզուն՝ իր քառեակի պարիսպների մէջ: Նման ամրոց գրոհով առնել անհնարին է, կարող է օգնել երկարատեւ պաշարումը:
    -Այն երկը, ուր կայ ազգային հոգեբանութիւն՝ բացայայտուած միայն լեզուի միջոցով, արդէն այնքան է ազգային, որ նոյնիսկ եթէ պատկերուող նիւթը ազգային էլ չլինի, կը մատնի իր ազգայնութիւնը: Յիշենք ամէնավառ օրինակը՝ Գրիգոր Նարեկացին: Նրա հանճարեղ պոեմը իր նիւթով ոչ մի առնչութիւն չունի հայ ժողովուրդի հետ: Նոյնիսկ հայ բառը չկայ պոեմում: Նիւթը՝ ո՛չ ազգային, գաղափարը՝ ո՛չ ազգային, ցանկութիւնը՝ ո՛չ ազգային, պահանջը՝ նոյնպէս, բայց այդպէ՛ս աղօթել, մարդկային տառապանքների, տուայտանքների մասին այդպէս ճենճերալով խօսել կարող է միայն զաւակը այն ժողովրդի, որ աւելի քան հինգ հարիւր տարի զրկուած էր պետականութիւնից, գտնւում էր ազգային ահաւոր ճնշումների տակ, կորցրել էր միասնակամ հայրենիքի գաղափարը, ամէն օր (եւ հարիւրաւոր տարիներ) տեսնում էր կենդանի դժոխքը նախկին «երկիր դրախտավայրում», միասնական եւ բարեբախտ թագաւորութիւն չունէր, ուստի առաւելագոյնս երազում էր հոգեւոր հայրենիքի մասին, որ թւում էր՝ կը գտնի արքայութիւնում:

    Պարոյր Սեւակ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ներբող Հայ լեզուին

    · Հայոց լեզուն դարեր շարունակ բարգաւաճել է ոչ միայն իր սեփական միջոցներով, այլեւ հարստացել է անհրաժեշտ փոխառութիւններով: Այսօր էլ շարունակւում է նոյնը: Միայն վերջին քառասնամեակին մեր լեզուն ընդունել ու մարսել է հարիւրաւոր նոր բառեր, որոնցմով իրօք նա աւելացրել է իր կշիռը: Մեր արագընթաց դարը ամէն օր ծնում է նոր երեւոյթ, գիտութեան նոր ճիւղ, մեզ շրջապատում նոր առակներով ու իրերով, որոնք չեն կարող չբերել նոր բառեր, եւ այդ բառերի ընդունմանը կարող է հակառակել միայն խելապակասը:

    · Առիթ բաց չեմ թողել ասելու, որ մեր սխալաշատ գործունէութեան մէջ ամենամեծ սխալը, Սեւանայ լճի խնդրից էլ աւելի վտանգաւոր քայլը եղել է մեր ուղղագրութեան բարեփոխումը: Թերեւս 20-30-ական թուականներին ըստ ամենայնի ահռելի այդ քայլը ինչ որ չափով օգնել է անգրագիտութեան վերացմանը: Թերեւս: Բայց երբ 40-ականներին քայլ արուեց դէպի աւանդականը, հարկ ու պատշաճ էր անել եւս մէկ քայլ, որի անհրաժեշտութիւնն այսօր արդէն անյետաձգելի է թւում:...Չէ՞ որ մեր նպատակն է ունենալ մէկ եւ միասնական ուղղագրութիւն: Անկարելի է կարծել, թէ մերոնք կը դառնան հին աւանդական ուղղագրութեանը լիապէս: Մերոնք կարող են եւս մէկ կամ մի քանի քայլ նահանջել: Բայց Սփիւռքն էլ պիտի «նահանջի» ինչ-ինչ չափով: Միայն այս կերպ է հնարաւոր հասնելու մէկ եւ միասնականի, որ պիտի պարտադիր լինի աշխարհում ապրող ամէն մի հայի համար:

    Պարոյր Սեւակ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #10
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ներբող Հայ լեզուին

    -Մի առանձին մտահոգութեան եւ յատուկ խօսակցութեան նիւթ է մեր գործնական լեզուի աղքատութիւնը, հայերէնի բառամթերքի կէսբուռ օգտուելու կամաւոր մուրացիկութիւնը: Իսկ բառերն ապրում են ոչ բառարաններում, ոչ էլ գրքերում: Բառերի կեանքը գործածութեան մէջ է: Լեզուն մտածողութիւն լինելով՝ նաեւ գործիք է, իսկ այդ գործիքն ապրում է բանելիս եւ բանելով, հակառակ դէպքում փտում է կամ ժանգոտում:

    -Գալով անյիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփուելով բազմաթիւ ազգերի լեզուներին՝ հայոց լեզուն մի իւրատեսակ հանրագիտարան է անյիշելի ժամանակների, բազում դարերի եւ բազմաթիւ այլ ազգերի: Այսպէս դատելով՝ մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլեւ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլեւ մասունքը հանուր մարդկութեան:

    Այնպիսի մի դարաւոր լեզու, ինչպիսին հայերէնն է, չի կարող աղքատ լինել: Բայց որեւէ լեզուի հարուստ կամ աղքատ լինելը որոշւում է ոչ միայն նրա բառապաշարի հարստութեամբ: Այդ է վկայում նոյն ինքը «բառապաշար» բառը: Բառ-ա-պաշար: Պաշար ունենալը հարստութիւն է, բայց դեռ հարուստ ապրել չէ: Հարուստ ապրելու համար այդ պաշարը պէտք է օգտագործել՝ «հագնել» կամ «ուտել» եւ ոչ թէ փակուած թողնել շտեմարանում կամ սնտուկում: Որեւէ լեզուի հարուստ կամ աղքատ լինելը, իմ խխորին համոզմամբ, որոշւում է ոչ այնքան նրա բառապաշարի հարստութեամբ, որքան լեզուի ճկունութեամբ: Այդ ճկունութիւնն է ահա, որ պակասում է մեր մեծագոյն մասին: Պակասում է, որովհետեւ մենք աշխատում ենք գրել «գրական» լեզուով՝ դրա տակ հասկանալով մի իւրատեսակ արգելարան՝ ցանկապատուած մացառներով ու փշալարերով-ինչ որ ներսում է՝ «գրական» է, ինչ որ դրսում՝ ոչ:
    Պարոյր Սեւակ

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •