Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Մտորումներ լեզուի մասին

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Մտորումներ լեզուի մասին

    Հնդեւրոպական նախալեզուն խօսող ժողովուրդների մայր հայրենիքի վայրը ենթադրաբար Հայաստան աշխարհն է եղել: Անյիշելի ժամանակից մինչ Քրիստոսից 3000 առաջ, հնդեւրոպացիք խումբ առ խումբ բաժանուելով առանձին զարգացում ապրել են՝ Իտալական, Գերմանական, Կելտական, Բալտիկ-Սլավական, Հնդիրանական, Յունական եւայլն եւայլն խումբերը: Սա չի նշանակում թէ վերոյիշեալ անուններով ազգեր կամ ժողովուրդներ եղել են այդ ժամանակ, այլ՝ նշանակում է թէ այս պայմանական անուններով խումբերը բաժանուելով մայր հնդեւրոպական նախալեզուից, անջատօրէն զարգացել են:

    Եթէ նկատէք, Հայաստանը գտնւում է հնդեւրոպական լեզուներ գործածող ազգերի միջատեղը: Հնդեւրոպական լեզուները բաժանւում են երկու մեծ խումբի. Սաթեմ եւ կենտում (եթէ սխալ է. խնդում եմ ուղղէք ինձ): Հայերէնի դիրքը իւտայատուկ է եւ չի պատկանում ոչ մի խմբի: Հնդեւրոպացիք երբ հեռացան ենթադրեալ մայր հայրենիքից (Հայաստանից), Հայ ազգը դեռեւս չէր կազմաւորուել, ինչպէս նաեւ միւս ազգերը չէին կազմաւորուել:

    Հայերէնը հոմանիշների ծաղկոց է, որի բուրաստաններում կարող ես քաղել բազում մոռացեալ եւ գործածւող բառեր: Քաղաքակրթական նշանակութիւն ունեցող բառեր եւ անուններ ազգերը վերցրել են միմիանցից: Յաճախ բառի բնիկ հայերէնը դուրս մղուել է տեղ տալովը մուծուած բառին: Մինչ այդ մուծուած բառերը շաղախուելով մկրտուել են հայրենի հողում ու ջրում դարերի ընթացքում, հայավարի արձագանգ ստացել՝ հայի շուրթերում: Աշխարհում ամէնահարուստ բառապաշար ունեցող լեզուներից մինն է հայերէնը: Մեզ մնում է գտնել եւ ընթերցել բառարանները:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մտորումներ լեզուի մասին

    Գիտնականներ շուար են եւ չեն կարողանում փաստել հնդեւրոպական նախալեզուն խօսող ժողովուրդների մայր հայրենիքը: Ենթադրողներ կան, որոնք ասում են թէ այդ հայրենիքը եղել է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԸ:

    Այս ենթադրութեան ամէնաուժեղ փաստարկը այն է թէ հնդեւրոպական լեզուները է լ իրանց մէջ պարունակում են սեմական լեզուների պատկանող եւ այդ լեզուներից փոխառեալ բառեր: Հետեւաբար այդ մայր հայրենիքը լինելու է Սեմական աշխարհին մօտիկ մի վայր: Սեմական աշխարհի ամէնամօտիկ հնդեւրոպական լեզու խօսող երկիրը պատմական Հայաստանն է: Ուստի Հայկական լեռնաշխարհից տարածուել են այդ բոլոր ժողովուրդներն ու լեզուները, որոնք ապրում են եւ խօսւում են իրլանդայից-բենգալիա:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մտորումներ լեզուի մասին

    Մենք այսքան գլխացաւ, վէճ եւ բանք չէինք ունենար, եթէ գրաբարէն չի հրաժարէինք, Մեսրոպեան ուղղագրումէն, Մեսրոպեան արտասանումէն չի հրաժարէինք:
    Այս ամէն ներկայի եւ ապագայի գլխացաւի պատճառը անոնք են, ովք լեզուն հեշտացնելու, ժողովուրդին մօտեցնելու համար առաջարկելով գործադրած են. իրենց տան բարբառի գրականացումը:Բաժանէ, որ տիրես քաղաքականութիւնը հայի օրհնանքով, միջոցով եւ մշակութային իմաստով գործադրուեցաւ, այստեղ (Պոլիս) եւ այնտեղ (Թիֆլիս):
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մտորումներ լեզուի մասին

    Որեւէ լեզու գիտնալու համար, նախ՝ այդ լեզուի Այբուբենը պէտք է սորվիլ:
    Որքանո՞վ ծանօթ ենք հայոց Այբուբենին:
    Եթէ մէկ ազգ ենք, մէկ ձեւով պէտք է արտասանենք հայոց այբուբենը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մտորումներ լեզուի մասին

    Որքա՜ն որ օտար բառեր պարունակեն, դարձեալ բարբառները կը մնան հայերէնի իմացութեան, զարգացման եւ հարստացման համար անգին գանձեր:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մտորումներ լեզուի մասին

    ... Այս մտայնութեամբ, իւրաքանչիւր գաւառ կամ նահանգ, եթէ իր բարբառը գրականացներ. մենք կ’ունենայինք 10 առանձին գրական հայերէններ. հետեւաբար 10 առանձին ազգութիւն:
    Ես կը հաւատամ ՄԷԿ ԱԶԳ, ՄԷԿ ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարին: Եթէ մէկ ազգ ենք. մէկ Այբուբեն պէտք է ունենանք:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մտորումներ լեզուի մասին

    Պետութեան բացակայութեան պայմաններում՝ հայերէնը անպաշտպան մնացել է մի տասնեակ դար: Կարծում եմ՝ մեր լեզուի պատկերը այլ կը լիներ, եթէ պետութեան բացակայութիւնը այսքան երկար չ'տեւեր: Ինձ համար հայերէնը. յաւիտեան ուսանելի առարկայ է: Չեմ համոզւում, որ մեր լեզուի այժմեան պատկերը բնական է կամ կայացած է: Ո՞վ ասաց թէ գրութեան եւ հաղորդակցութեան (լրատուամիջոցներ) լեզուն պէտք է համահունչ լինի ժողովրդական լեզուին: Միշտ գրութեան եւ հաղորդակցութեան լեզուն տարբերուել է հասարակութեան օգտագործած լեզուից: Դա եղել է եւ Մեսրոպի ժամանակ եւ նրանից ետք: ...Միայն ասեմ, որ արաբական քսանից աւել պետութիւններ, գործածում են 1500 տարուայ հնութիւն ունեցող մի լեզու, որպէս լրատուամիջոց եւ որպէս ուսուցման լեզու:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մտորումներ լեզուի մասին

    Անգլախօսները այո խնդիր ունեն, որովհետեւ գործածում են լատին 26 տառերը: Տառեր որոնք չեն գոհացնում անգլերէնի հնչիւնների պահանջքը: Բայց Մաշտոցը մեզ համար ստեղծել է 36 տառ, որոնց վրայ աւելացել է 2 տառ: Ս.Մերոպ հայ էր, հայ ժողովուրդի համար ստեղծեց այբ ու բենը, իսկ լատին տառերը ստեղծուել են Հռոմի բնակիչների համար:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մտորումներ լեզուի մասին

    Այսքա՜ն հնդեւրոպական բառ մը, -խօսքը` stér-star-stella-astron-ի մասին է,- ի՞նչպէս սեմական կրնայ ըլլալ: Նկատի ունիմ Հին կտակարանային՝ Եսթեր-Esther-ը եւ Ասորեստանեան՝ Աշտար-ը:
    Խիստ կասկածիմ այս բառի ծագումով սեմական ըլլալուն: Սեմական հին լեզուներու մէջ այս բառի գոյութիւնը[Աշտար (դիցուհի)՝ աստղի խորհրդանիշով], յաւելեալ ապացոյց է՝ Հնդեւրոպական Նախալեզուի առաջին տրոհման վայրի վերաբերեալ, որ Հայկական Բարձրավանդակն ու յարակից շրջանները կրնան ըլլալ. ըստ կարգ մը լեզուաբաններու:
    Բոլոր հնդեւրոպախօսները Հայկական Բարձրավանդակի եւ յարակից շրջաններու հնդեւրոպախօսներէն ստացած են այս բառը, եղափոխելով՝ տարբեր հնչեղութիւններ տալով, հասցուցած են օրերս՝ Իռլանդիայէն մինչեւ Բանգլադեշ: Սեմական լեզուներ խօսողներու հետ Հնդեւրոպացիներու ամենահաւանական հանդիպման վայրը՝ Ասորիքը, Հայկական Բարձրավանդակի հարաւն ու Միջագետքն է: Միթէ՞:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #10
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մտորումներ լեզուի մասին

    «Էստեղ պահի՛»
    Ի՞նչ պահել: Ադամա՞նդ, ոսկի՞, թէ՝ ի՛նչ: Արեւելեան թուրքերէնից է այս ձեւը՝ saqla, որ գործածական է Թաւրիզում, եւ այլուր, «կանգնի՛ր» իմաստը տալու համար, որպէսզի ուղեւորը կառքից վայր իջնի:

    Կարելի է գործածել գրաբար «կա՛ց», որ այստեղ, «կայ» արմատ բայի («կամ», «կաս» «կայ») հրամայականն է:

    -----
    «Թվում է, գուշակեցի ինչումն է գաղտնիքը»

    Հայերէն գաղտնին, մի բանի մէջ չի լինում, այլ՝ ի՛նքն է լինում: Ուրեմն՝ թւում է, գուշակեցի ի՛նչ է գաղտնիքը:
    Վերջին խմբագրող՝ Tigris: 05.08.2009, 13:56:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կնոջ մասին
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Սեռը և կյանքը
    Գրառումներ: 30
    Վերջինը: 12.11.2009, 03:26
  2. Նորից գարեջրի մասին
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Լուրեր, նորություններ, հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.09.2009, 20:49
  3. Վկայութիւններ ԼՏՊ-ի մասին
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, վերլուծություններ, հոդվածներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.06.2009, 20:26
  4. Բեռնում. Կ.Գ. Յունգ. Հիշողություններ, երազներ, մտորումներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հոգեբանության բնագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.11.2007, 15:03
  5. Loreena McKennitt. Իր մասին
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.10.2007, 16:30

Թեմայի պիտակներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •