Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Տեղանուն

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Տեղանուն

    Ստորեւ, շարանելու եմ տեղանունների ստուգաբանումներ, որոնց մեծ մասը պատկանում է ինձ: Ուսումնասիրելի եւ քննադատութեան ենթակայ են: Ընթացքում, կարող ենք տեղադրել հետաքրքիր ստուգաբանումներ, որոնք պատկանում են հեղինակաւոր անձանց (գիտնականների):
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Տեղանուն

    Մի տեղ, ընթերցել եմ. Ուռհա/Ուրֆա քաղաքի անուան Ուր+Հայ ձեւով կազմուած լինելը: Արդարեւ, սա նորութիւն էր ինձ համար: Այդ քաղաքի իսկական անունն է Ուրֆա (պարսկաբանում է «հ» տառի «ֆ»ացումը)/Ուռհա ձեւը: Եդեսիա Edesia կոչել են հելլեն բռնագրաւիչները:

    Ուր=քաղաք, Հա=Հայ...ինչո՞ւ չէ: Ուր շումերերէն նշանակել է քաղաք:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Տեղանուն

    Սեւան, լիճ Հայաստանի Հանրապետութեան մէջ: Սեւան անուան ծագումը երկար ժամանակ կապած են կղզիի մէջ գտնւող վանքին՝ «Սեւ վանք»ին, որ կառուցուած է սեւ տուֆով: Բայց այս ճիշտ չէր կրնար ըլլալ, որովհետեւ Սեւան անունը շատ աւելի հին է, քան վանքը: Վերջապէս անուան ստուգաբանութեան վրայ լոյս սփռած է Օձաբերդի սեպագիր արձանագրութիւնը, որ թողած էր ուրարտական թագաւոր Ռուսա IIը (730-714 թթ. Մեր թուարկութիւնէ առաջ): Այս յայտնագործումը տուած է լիճի «ծննդեան վկայականը», որտեղ յիշուած է Սեւանի անունը՝ «Սուինիա» կամ «Ծուինիա» ձեւով: Նշենք որ ուրարտերէն լեզւով ծովը՝ SUE կոչուած է: Հնադարեան աշխարհագէտ Պտղոմէոսի քարտէսի մէջ այս լիճը կոչուած է Լուխինիտէս անունով: Պարսիկները զայն կոչած են Դարյա Շիրին՝ «անուշահամ լիճ կամ գետ»: Նկատի առած են լիճի անուշահամ ջուրը: Թուրքերը երբ յայտնուեցան վերջերս Սեւանը կոչեցին «կապուտակ լիճ»՝ իրենց լեզուով:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Տեղանուն

    Մեջբերում Tigris-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեւան, լիճ Հայաստանի Հանրապետութեան մէջ: Սեւան անուան ծագումը երկար ժամանակ կապած են կղզիի մէջ գտնւող վանքին՝ «Սեւ վանք»ին, որ կառուցուած է սեւ տուֆով:
    Ես նաև լսել եմ "Սև Վան" մեկնաբանությունը:

  5. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Տեղանուն

    Այո Black Orchid, շնորհակալ եմ ուշադրութեան: Ուրեմն պիտի մեկնաբանել Փոքրասիական-հայերէն-ուրարտերէն ծով-sue բառով, քան թէ հայերէն-պահլաւերէն սեաւ>սեւ բառով: Ի դէպ լիճը ունեցել է նաեւ Գեղարքունեաց ծով, Գեղամայ ծով անունները եւս:
    Մեծ Հայքի Սիւնիք (Սյունիք) նահանգը Ուրարտական սեպագրերում արձանագրուել է Siuni ձեւով: Սեւան լիճը գտնւում է պատմական Սիւնիք նահանգում: Սիւնիքը, ըստ Խորենցուն, Հայկ նահապետի ժառանգ Սիսակի անունով կոչուել է Սիսական:
    Տիգրիս
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Տեղանուն

    ՄԵՆՈՒԱԽԻՆԻԼԻ.- Ուրարտական թագաւորութեան բնակավայրերից, որը գտնուել է Մասիս լեռան հիւսիսային փէշերին, ներկայիս «Դաշբուռուն» գիւղի մօտ: Հիմնուել է ուրարտական Մենուա թագաւորի կողմից (810-786 մեր թուարկութիւնից առաջ): Նշանակում է «Մենուաշէն» կամ «Մենուայի կառոյց»: Եղել է Մենուա թագաւորի նոր նստավայրը: Այնտեղ գտնուել են ուրարտական սեպագիր արձանագիրք:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Տեղանուն

    ԷՐԶՐՈՒՄ կամ ԱՐԶՐՈՒՄ.- Քաղաք Արեւմտեան Հայաստանում: Հայերէն՝ Կարին կամ քաղաք Կարնոյ: Էրզրում անուան առաջացումը կապւում է Արզն կամ Արծն անուան հետ, որը Կարինին շատ մօտ էր գտնւում: Արծնը կործանուեց 11-րդ դարում: Նրա բնակիչները տեղափոխուեցին Կարին եւ այն վերանուանեցին Արզն, իյիշատակ իրենց Արզն քաղաքի: Արաբներն էլ բուն Արզնից տարբերելու համար նոր Արզնը կոչեցին Արզն-էր-Ռում: Այսինքն՝ Ռումի (Արեւելահռոմէական-բիւզանդական) Արզն: Այդպէս էլ քաղաքը ստացաւ Արզնեռում անունը, որը այնուհետեւ ձեւափոխուեց Արզրումի եւ հետզհետէ թուրքերէնի ազդեցութեանի ենթարկուելով՝ դարձաւ Էրզրում (ինչպէս Ակնը՝ Էկին կամ Կամախը՝ Կեմախ եւ այլն):Ուրիշ խօսքով, «ա» ձայնաւորը դարձել է «է»: Ինչ վերաբերում է Էրզրումը Թէոդոսուպոլիս անուանելուն, ապա դա այսպիսի պատմութիւն ունի: Երբ չորրորդ դարի երկրորդ կէսում Հայաստանը բաժանւում է Պարսկաստանի եւ Բիւզանդական կայսրութեան միջեւ, առաջին անգամ Թէոդոս կրտսեր կայսրն էր, որ Կարինը ամրացրեց, դեռեւս հինգերորդ դարի սկզբում: Դրանից յետոյ բիւզանդական տարեգրութիւնների եւ առօրեայ գործածութեան մէջ Կարին անունը մոռացուեց: Բերդաքաղաքը կայսրի անունով կոչուեց Թէոդոսոպոլիս: Բայց Թէոդոսի կառուցած ամրութիւնները այնքան էլ զօրաւոր չէին, որ կարողանային ռազմական մեծ կարեւորութիւն տալ քաղաքին: Հետագայում միայն, վեցերորդ դարում, Յուստինիանոս կայսրը բերդը անառիկ դարձրեց: Թէոդոսուպոլիսը այդ ժամանակից Հայկական բարձրավանդակի ամէնանշանաւոր ռազմական դիրքերից մէկը դարձաւ:

    Ըստ իս, Արզրում կամ Էրզրում քաղաքը արաբերէն Արտռում أرض روم Հռոմէացու արտ (երկիր) անուան թուրքական արտասանումն է:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Տեղանուն

    Վան Քաղաք Արեւմտեան Հայաստանում: Գտնւում է Վանայ լճի ափին, պտղաբեր դաշտում, խաղողի այգիներով ու պարտէզներով շրջապատուած: Ենթադրեալ դրախտի մաս կազմող այդ գեղատեսիլ քաղաքը իր անուանումը ստացել է Բիաինա կամ Բիաինի անունից, որը նշանակել է «Բիա ցեղի երկիր»: Ուրարտուի թագաւորները գրեթէ բոլորն էլ իրենց կոչում էին «թագաւոր Բիաինայի» եւ «տիրակալ Տուշպա քաղաքի»: Ուրարտական Բիաինակամ Բիա ցեղը բնակուել է Վանայ լճի արեւելեան մասում, ուր գտնւում է ներկայիս Վան քաղաքը՝ հին Տոսպ-Տուշպան: Վանի սեպագրերում եղած Բիաինա անունը համապատասխանում է ներկայ Վանայ լճի աւազանին: Ժամանակի ընթացքում Բիաինա կամ Բիանա անունը ձեւափոխուել եւ դարձել է Վան: Ուրարտագիտութիւնից յայտնի է, որ ուրարտերէն «բ» հնչիւնը հայերէնում դառնում է «վ»: Վան քաղաքը իր անունը տուեց նաեւ լճին:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Տեղանուն

    -Կեսարիա Caesaria .- Քաղաք Փոքր Ասիայում, պատմական Կապադովկիայում /Capadocia/: Կեսարիա անունը ծագել է կայսր բառից, որը եղել է Յուլիոս Կեսարի /Julius Caesar/ մականունը եւ դարձել հռոմէական իշխողների տիտղոսը: Այդ տիտղոսը տրուել է նաեւ Օգոստոս կայսրին /Augustus/: Ի պատիւ նրա է կոչուել քաղաքը: Հռոմէական կայսրութեան արեւելեան մասերում կայսր անունը արտասանւում էր կեսար ձեւով: Այստեղից էլ քաղաքի Կեսարիա անունը: Մինչեւ 1915 թուական քաղաքում ապրում էին 20 000 հայ: Իսկ շրջակայ գիւղերում՝ 50 000 հայ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #10
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Տեղանուն

    -Արմենիա Armenia.- Օտարները Արմենիա են կոչում Հայաստանը: Անունը ստուգաբանւում է տարբեր կերպ: Ըստ առաջինի, այս բառը ծագել է հնդեւրոպական Արմեն ցեղից: Ըստ երկրորդի՝ առաջացել է սանսկրիտերէն արա՝ «արի», «քաջ», եւ մանա՝ «մարդիկ» բառերի միացումից, աայսինքն՝ «քաջ մարդիկ»: Ըստ Մովսէս Խորենացու, Արմենիա անունը առաջացել է Հայկազեան Արամ նահապետի անունից: Եւ վերջապէս՝ Արմենակ Հայկազեան նահապետի անունից, որը Հայկի որդին էր: Արմեն ժողովուրդի մասին առաջին անգամ յիշատակւում է Դարեհ Ա-ի արձանագրութեան մէջ (531 թ. Մեր թուարկութիւնից առաջ): Ինչպէս յայտնի է, Դարեհի թագաւորութեան ժամանակ նրա դէմ ապստամբել էին նաեւ արմենները, որոնք, ըստ երեւոյթին, ցանկանում էին անկախութիւն ձեռք բերել: Այս ապստամբութիւնը մանրամասն նկարագրուած է Բեհիսթունի (ներկայ Քիրմանշահի մօտ) բարձր ժայռի վրայ փորագրուած Դարեհ Ա-ի բեւեռագիր արձանագրութեան մէջ, որը գրուած է երեք լեզւով՝ հին պարսկերէն, ելամերէն եւ բաբելոներէն: Արմենների երկիրն այդ արձանագրութեան մէջ անուանուած է «Արմենիա», իսկ ժողովուրդը՝ «արմեն»:
    Այստեղից էլ՝ Արմենիա եւ արմեն բառերը:
    Արմենիա անունն էլ ընկաւ օտարների կողմից մեր երկրին տրւող անուան հիմքում: Այսպէս, լեհերէն, ռուսերէն, լատիներէն եւ յունարէն՝ Արմենիա, հունգարերէն՝ Օրմենիորշագ, լատվիերէն՝ Արմենիյա, գերմաներէն՝ Արմենիեն, պարսկերէն՝ Արմանիա-Արմանիստան, արաբերէն՝ Արմինիա, հին եբրայերէն՝ Թահոգարամա, արամերէն՝ Հարմինի, հին պարսկերէն՝ Արմինա:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •