Համշէնական մի ֆորումում, խնդել էին տարածել ներքոյիշեալը: Tigris

Խնդրում եմ հնարաւորինս տարածել այս տեղեկանքը
Կանխաւ շնորհակալ եմ
Նունէ Գաբրիէլեան


Դարեր շարունակ համշէնահայերը իրենց իւրօրինակ մշակոյթի շնորհիւ, կարողացել են գոյատեւել եւ պաշտպանել իրենց ինքնութիւնը Թուրքիայում, սակայն այսօր համշէնական մշակոյթը, յատկապէս համշէնական շուրջպարերի գոյութիւնը վտանգուած է, քանի որ դրանք մատնւում են մոռացութեան:
Սիրելի երիտասարդներ, ուզո՞ւմ էք նպաստելհրաշալի համշէնական շուրջպարերի պահպանմանը: Ուզո՞ւմ էք սովորել նմանը չունեցող համշէնական շուրջպարեր, ինչպիսիք են Սրապարը, Թրթռուքը, Հոռմիպարը, Սոնովեցը, Ելմաճուղը, համշէնական մանիները:
Ուրեմն, ամեն երկուշաբթի եւ չորեքշաբթի, ժամը 17:00-19:00, Երեւանում, պոլիտեխնիկի կանաչ դահլիճում վաստակաշատ պարուսոյց Ռադիկ Հարոյեանը կբացի ձեզ իսկական համշէնական շուրջպարերի եւ այլ հայկական պարերի գաղտնիքը:
Լաւագոյն պարողները կմասնակցեն խմբի համերգների, ինչպէս Հայաստանում, այնպէս էլ արտերկրում:
Մանրամասնի համար կարող էք դիմել.
010-61-33-45- Ռադիկ Հարոյեան
099-77-18-86 Տիկին Նազիկ