Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Կանաչ խնջույք

  1. #1
    Սկսնակ անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    2

    Սեր Կանաչ խնջույք

    Սիրելի բուսակեր հասարակության լիիրավ անդամներ:

    Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու Բանջարեղենամրգային խնջույքին, որն այս անգամ նվիրվում է կենդանիների պաշտպանությանը:
    Մենք էլ այս կերպ ենք փորձում մեր ներդրումն ունենալ մեր սիրելի կենդանիների կյանքի պահպանման հարցում:

    Խնջույքը տեղի կունենա կիրակի օրը /Հոկտեմբեր 5/ բուսաբանական այգում խոտերի վրա Ժամը 17:00 կենդանիների դիմակներով
    Խնջուքի պարտադիր պայմաններից մեկը
    1. Ձեր բոլորի մասնակցությունն է
    2. Ձեր հետ ունեցեք խոտաբույսերից թուրմեր, ինչպես նաև, թարմությամբ հագեցած բուսական սնունդ, որպեսզի միմյանց հյուրասիրենք մեր իսկ ձեռքերով պատրաստած կերակուրները:

    Խրախուսելի է նաև այս ապրելակերպով հետաքրքվող անձանց ներկայությունը
    Դե միասին փորձենք խթանել բուսակեր հասարակության աճը

    Ապրենք առողջ
    Փրկենք Կենդանիների կյանքը

    կհանդիպենք

  2. #2
    Սկսնակ անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Կանաչ խնջույք

    "Մեզ մի կերեք", "Կենդանիները մեր բարեկամներն են" "Շունը մարդու լավագույն ընկերն է",- ,
    շաբաթ օրը երեւանցիներին կոչ էին անում մոտ 2 տասնյակ կենդանիների դիմակներ կրող երիտասարդներ, որոնք երթ էին նախաձեռնել նվիրված կենդանիների պաշտպանության միջազգային օրվան:
    Երթը մեկնարկեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակից. ոստիկանության աշխատակիցները փորձեցին արգելել այն` պատճառաբանելով, որ երիտասարդները չունեն քաղաքապետարանի թույլտվություն: §Հարյուր հոգուց պակաս մասնակից ունեցող միջոցառումը ոչ զանգվածային է եւ ըստ ՀՀ Սահմանադրության` մենք ոչ մի թույլտվության կարիք չունենք¦,- երիտասարդները ոստիկաններին հիշեցրեցին իրենց սահմանադրական իրավունքը, սակայն վերջիններս չընկրկեցին. §Դուք սխալ գիտեք, երթ անելու իրավունք չկա¦,- պնդում էին ոստիկանները: Բնապահպան երիտասարդները ստիպված եղան ոստիկաններին ցույց տալ ոչ զանգվածային միջոցառում անցկացնելու իրենց իրավունքը հաստատող ՀՀ սահմանադրության տպագիր տարբերակը, որից հետո §օրենքներին լավ ծանոթ¦ ոստիկաններն այլեւս չփորձեցին խոչընդոտել նրանց:
    Կենդանիների դիմակներ կրող երիտասարդները քաղաքացիներին հյուրասիրում էին միրգ ու բանջարեղեն` քարոզելով ուտել բուսական սնունդ եւ չսպանել կենդանիներին:
    Ի դեպ, բնապահպան երիտասարդները երեկ բուսակերների խնջույք էին կազմակերպել Բուսաբանական այգում. խնջույքին մատուցել են միմիայն բուսական սնունդ` ապացուցելով, որ առանց մսի էլ կարելի է բազմաթիվ համեղ կերակրատեսակներ պատրաստել:


  3. #3
    Սկսնակ անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Կանաչ խնջույք








Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •