Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Նորից գանք "Արշալույս"-ին

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Նորից գանք "Արշալույս"-ին

    "Արշալույսը" գրվել է 1995 թվականին, լույս տեսել 2007-ին, տասներկու տարի անց, մեր սեփական ջանքով: Մինչ այդ յոթ նախարարի ենք դիմել, թե լավ գործ ենք արել, մի ճար արեք, հասնի մեր երեխաներին: Պետական պատը ոչ միայն անանցանելի էր, այլ հարձակվող...հատկապես ակտիվ է եղել նախկին փոխնախարար տիկին Աիդա Թոփուզյանը... վերջապես, պիտի սովորենք անունները տալ, ազգային առաջընթացի դեմն առնողներին և նրանց սերունդներին ասել. ահա քո նախնիների արած "գործը"...
    Այսօր, երբ "Արշալույս"-ը տպագրելու պայմանագիր է կնքվում ռուսական խոշոր հրատարակչության հետ, և ես զբաղված եմ գրքի թարգմանությամբ, նորից եմ անդրադառնում "Արշալույս"-ի արժեքին:
    Գրվելու պահից էլ զգում էի, որ այս գիրքը բարոյական հեղափոխություն է բերում, սակայն գիտակցումս ավելի շուտ ինտուիտիվ էր, հիմա, երբ կարդում եմ բառ առ բառ, նորից ու նորից զարմանում եմ երևույթի, կատարվածի ահռելի կարևորության վրա:
    Նախ, գրքի մեջ բնությունը նորից կյանք է առել, "հառնել ի մեռելոց", ինչպես Քրիստոսը` կենդանի են Փրփուր Գետը, Ծիրանի Ծառը, Ծիածանը, Բարձր Պատը, Մեծ Անապատը...
    Արդեն բավականին հոգնեցրած "Սիրեցեք զմիմիանս"-ին եկել են փոխարինելու սիրո բոլորովին այլ ընկալումներ, որոնք այնքան Տիեզերական և այնքան Մարդկային են...
    Բնափիլիսոփայական ամբողջ մտածելակերպը նորից կյանք է առնում:

    Մի ցնցող հայտնագործություն արեցի ինձ համար. Քրիստոնեությունը մեկ կենդանի Աստծո գաղափարի հետ սպանեց մնացած բոլոր կենդանի երևույթների կենդանությունը, իբրև հեթանոսական գաղափարախոսություն. և ահա մարդու պատկերացման մեջ ամբողջ բնությունը, տարերքները, բույսերն ու կենդանիները անկենդան , անշունչ դարձան, ոչ մի կենսական թրթիռ այլևս չեն առաջացնում, և այս անշունչ, անկյանք շրջապատում պակասեց նաև մարդու կենսունակությունը, մարդը թուլացավ, կորցրեց էթիկական, բարոյական առողջությունը, կյանքի երջանիկ և առողջ ընկալումը: Մի պայծառ երիտասարդ ասել է. "Մարդ- բարոյականի կորստով քայքայվում է նաև
    մարդ ֆիզիկականը"` այս բանաձևը լրիվ համապատասխանում է առողջության մասին ամենաժամանակակից գիտելիքին:
    Չեմ կարծում, որ սա կարող էր լինել Կենդանի Աստված Հիսուս Քրիստոսի ուսմունքի իմաստը, քանի-որ Նա ասում էր /բերեմ ռուսերեն/. "Я дал вам жизнь, и жизнь в
    избытке".
    Հրաշալի է ասված...
    Սակայն վերջերս էլ իմ գրքում մեկ այլ հրաշալի մեջբերում եմ արել."Нет ничего такого, чего нельзя было-бы испортить плохим исполнением:" Սա էլ ճիշտ է, թեկուզ խիստ է... և երբեմն մարդկային կատարումը այնքան ապաշնորհ է լինում, որ բոլորովին փոխում է գաղափարի բուն իմաստը:
    Սակայն վերադառնանք "Արշալույս"-ին, մեզ այստեղ շատ հայտնագործություններ են սպասում...
    Մեկ հետաքրքիր նկատում. Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի տնօրենը գիրքը պահեց մի-քանի օր, ապա վերադարձրեց, մեջը լուրջ արժեք չտեսնելով... Տեսնես քանի երեխայի կրթություն ու դաստիարակություն է վստահված այս անկենդան հոգուն, որ ղեկավարում է քաղաքի կենտրոնում գտնվող հին ու երևի բարձրաշխարհիկ համարվող դպրոցը... "Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, զի ուսուցիչդ...":
    Գրեթե ծայրամասի երկու դպրոցներ /հատուկ չեմ նշում, լավ չանաչելով մեր պետական մարմինների քինախնդրությունը/, ծանոթանալով նյութին` մեկը 35, մյուսը` 53 հատ խնդրեցին. "Զվարթացիր, Հայոց աշխարհ, զի Ուսուցիչդ...", մենք ստիպված միայն 33 հատ ուղարկեցինք, դեռ 29 դպրոց չունեն, դեռ նրանք էլ պետք է իրենց կյանքի "թեսթը" հանձնեն:
    Իսկ հիմա ուրախ ենք, որ բարձրաճաշակ ռուս հրատարակիչը հիացած է և իր համար մեծ պատիվ է համարում այսպիսի գիրք Ռուսասատանի համար հրատարակելը. մի-գուցե, եթե գիրքը գա դրսից, փայլուն ու գեղեցիկ նկարազարդված, ճոխ հրատարակված, մեր պետական մարմիններն ու որոշ տնօրեններն էլ կհասկանան արժեքը, չէ որ բոլորն էլ երեխա են, համ էլ ինչպես մեծ դիկտատորներից մեկն էր ասում. "Ամբոխը հասկանում է, երբ նրան հրամայում են հասկանալ":
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (12.10.2008), REn005 (19.10.2008), Sufi (19.12.2008)

  3. #2
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Ժպիտ Re. Նորից գանք "Արշալույս"-ին

    ...եթե գիրքը գա դրսից, փայլուն ու գեղեցիկ նկարազարդված, ճոխ հրատարակված...
    ...այն էլ ռուսերենով (օտար լեզվով)...
    ...մեր պետական մարմիններն ու որոշ տնօրեններն էլ կհասկանան արժեքը...
    Հավանական է, որ չհասկանան, բայց հաստատ տպավորված կլինեն: Ու "միջազգային ստանդարտներից հետ չմնալու" համար անպայման կընդունեն:

    Դե, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում` "Աշտարակով Մոսկվա" գնալ կստացվի, բայց լավ գործերը միշտ էլ դժվարությամբ են կյանքի կոչվում:
    Շնորհակալություն...

  4. Շնորհակալություն Black Orchid-ին այս գրառման համար:

    Առողջագետ (12.10.2008)

  5. #3
    Անդամության թեկնածու REn005-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2008
    Հասցե
    eRE1
    Տարիք
    23
    Գրառումներ
    8

    Լռելյայն արժեք Re. Նորից գանք "Արշալույս"-ին

    շատ ուրախ եմ նման նախագծի հանդիպելու մախթում եմ հաջողություն
    Օրենքները գրված են խախտելու համար
    В каждом из нас сидит то, что может нас посадить

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Գրքեր, հանդեսներ, թերթեր
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.11.2009, 04:07
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 14.07.2008, 11:40
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 15.12.2007, 21:21
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 13.11.2007, 13:10

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •