Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Philosopher... :love

  1. #1
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Սեր Philosopher... :love

    Մեկ-մեկ բնությունը էնպիսի հրաշքներ կգործի, որ... ինքն էլ կմնա զարմացած

    ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀՐԱ~ԱԱՇՔ

    Քեզ... ի՞նչ մաղթեմ, ջան... Ինչ էլ մաղթեմ, ունես:
    Մե~ծ, ՄԵԾ երջանկություն քեզ, շա~աատ շատ...

    Ու շնորհակալություն, որ կաս...

  2. #2
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Philosopher... :love

    Ծնունդդ, շնորհավոր, Հայկ ջան։ Միշտ շրջապատված լինես էն սիրով, որ ունես։ Երջանկություն քեզ։
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  3. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Philosopher... :love


    Հայկ ջան, անուշս, ծնունդդ շնորհավոր, թեկուզ այս ժամին դեռ չէիր ծնվել:

    Բայց և այնպես, հիշում եմ, որ ծնվեցիր և քեզ մուրաբայի թասի մեջ դրեցին. թմփլիկ և արդեն անուշիկ... ես ինչ իմանայի, որ այսօրվա Հայկ- Philosopher-ը , ու էլ ինչ իմանամ, թե հետո ինչ կդառնաս ու կանես այս աշխարհում:
    Երջանիկ լինես, ինչպես այսօր, սիրող ու սիրված, թող կյանքդ պտղաբեր լինի, դու էլ մեր չափ քո զավակի համար աշխատես, ու գիշերը ստիպված լինես չորեքթաթ հին ու մաշված ծծակը փնտրել լացը կտրելու համար` սա իմ փոքրիկ մայրական վրեժը թող լինի:

    Շնորհավորում եմ քո առաջին զավակի մեկ տարին, այսօր ԴՆ-ֆորումի մեկամյակն է, Զևսի նման գլխիցդ ծնեցիր, հետո մեզ` տատիին ու պապիին հանձնեցիր պահելու, պահպանելու, մեծացնելու, դու էլ հեռացար այլ աշխարհներ, այլ գործերի:
    Ցանկանում եմ այսւոհետ նաև սովորական մարդկային թոռնիկներ պարգևես մեզ` խոստանում ենք պահել, պահպանել, մեծացնել:
    Հայկ ջան, անուշս, երջանիկ լինես քո սիրելու հետ, քո պայծառ եղբայրների և ծնողների հետ, քո սիրած "Կյանքի" հետ: Անուշս, թող բոլոր երազանքներդ կատարվեն:

    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  4. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (13.11.2008), Tigris (15.10.2008)

  5. #4
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Philosopher... :love

    Philosopher-ս, ծնունդդ շնորհավոր: Այսօրս և ապագաս քեզ եմ նվիրում - քո մեջ եմ տեսնում բոլոր բերքերիս և քո իսկ ցանած արտերի ոսկե բերքահավաքը: Այդ զգացումս ճիշտ քո տարիքին է, այդ զգացումն ունեի, երբ դու - երեք տարեկան մեր տանջարարը - Որոտանի կիրճում խաղում էր աշխարհի հետ...

    ՏԱԹԵՎԻ ԾԱՂԻԿ

    Հայկիս

    Ես բերել եմ քեզ,
    Որ այստեղ բացվես,
    Իմ անուշ բալիկ,
    Տաթևի ծաղիկ:-
    Որ այս սարերից
    Դու հավաքես ուժ,
    Որ այս ծառերից
    Սյուք առնես քնքուշ.
    Կարծրություն առնես
    Քարից ու քերծից,
    Խորություն առնես
    Որոտնա կիրճից,-
    Որ դառնաս երգիչ
    Մեր հին քարերի,
    Պաշտպան ու մեկնիչ
    Մեր սուրբ գրերի.
    Ա'խ, այնքան բարձր
    Ուզում եմ լինես,
    Ա'խ, այնքան բեռ կա,
    Որ պիտի կրես:
    Դե' շուտ մեծացիր,
    Պտուղ տուր բալիկ,
    Հույսիս սար դարձիր,
    Տաթևի'ս ծաղիկ:
    6.8.1985
    Տաթև-Որոտանի կիրճ

    Եվ այսօր, քո ծննդյան օրը - այս պայծառ աշնան առավոտը - դու, մայրդ, եղբայրներդ, աշխարհը ինձ ասում են - ԻՂՁԴ ԿԱՏԱ~Ր...
    Վերջին խմբագրող՝ Հեղինակ: 15.10.2008, 10:19:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  6. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (13.11.2008), Tigris (15.10.2008)

  7. #5
    Ադմինիստրատոր Քանդակագործ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Philosopher... :love

    Ծննունդդ շնորհավոր Հայկ ջան , թող գա ժամանակ , որ մոռանաս ծնունդիդ օրերի թիվը, թող կյանքի հետ պայքարի մեջ ծնվի ու հաստատվի չքնաղ քո ինքնությունը:
    Мой лоб не мрачен, не угрюм,
    Не мыслю я зловеших дум,
    Ясней хочу на мир глядеть,
    Хочу я духом вверх взлететь

  8. #6
    Գրածս կարդա Փայլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2007
    Գրառումներ
    48

    Լռելյայն արժեք Re. Philosopher... :love

    Հայկ ջան, շնորհավոր: Դու այն մարդկանցից ես, ում դեպքում սովորական բառի օգտագործումը հեչ հարմար չէ: Կուզենայի, որ հենց այդ ոչ սովորկանությունդ երբեք չկորցնես, չնայած չեմ էլ կարծում: Առողջ լինես, երջանիկ լինես…
    Եթե դու նկարել ես երկու շուն ջրի երկու կաթիլի պես իրար նման, ապա դու պարզապես նկարել ես շուն և արվեսի ոչ մի ստեղծագործություն:

  9. #7
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2008
    Տարիք
    24
    Գրառումներ
    10

    Լռելյայն արժեք Re. Philosopher... :love

    Հայկս
    Ախպերս, շնորհավոր, ապրես, որ ծնվեցիր, ապրեն քո ծնողները, ապրես դու, երկար ապրես, ու միշտ ստեղծագործես՝ արարես, դու առանց դրա չես կարող, իսկ դե ամեն մի հանդիպած խոչընդոտին էլ կողքիդ կանգնած լիքը մարդիկ ունես, նենց որ, ինչ ասեմ, բռատ, շարունակի ապրել ու զգալ, զգացնել ու ապրեցնել...
    Խմում ենք

  10. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Philosopher... :love

    Սիրելի Հայկ,
    Ինչ էլ ասեմ. պակաս կստացուի, արդէն ասուել է: Բարեկամներիդ ու շրջապատիդ սէրը հանդէպ քեզ, շատ բան է ասում, ու չի թողնում մի բան աւելացնել:
    Ինչքա՜ն դժուար է գձուձ կեանքում մեծ մտածելը՝ հետաւաբար մեծ մարդ լինելը, որ իմաստասէրների կոչումն է:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Philosopher-ի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 17.05.2010, 17:22
  2. Ծնունդդ շնորհավոր, Philosopher! :love
    Հեղինակ՝ Black Orchid, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 7
    Վերջինը: 17.10.2009, 10:11
  3. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.04.2008, 01:39
  4. Philosopher. Մտածումներ ու ակնարկներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հայերեն ստեղծագործող
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.11.2007, 14:07

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •