Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: ԴՆ Ֆորումը մեկ տարեկան է

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Սեր ԴՆ Ֆորումը մեկ տարեկան է

    Երեկ, հոկտեմբերի 15-ին ԴՆ Ֆորումը դարձավ մեկ տարեկան

    Մեկ տարի. աշխատանքի, ջանքի, արժանապատվության մեկ տարի: Այս մանուկը արժանապատվության ծնունդ է, նորը սինթեզելու ու հասցնելու բացառիկ ու հաջողված փորձ, մեկամյա սևաչ մանուկ, որի աչքերի փայլում արդեն երևում է` ուր ու ինչպես է քայլելու: Ու այդ քայլերի հաստատունությունը կանխագուշակված էր

    Հպարտ եմ արդեն անհատականություն դարձած մանուկիս ուշիմությամբ ու կյանքին նոր որակ հաղորդելու, իր փափլիկ մանկական ոտիկներով նոր ճանապարհ բացելու առաքելությամբ

    ԴՆ Ֆորումը ապրեց ու ունեցավ հրաշալի մեկ տարի: Առանձնապես ցանկանում եմ շեշտել Հեղինակի ու Առողջագետի ջանքը իրենց փոքրիկին մեծացնելու, նրա բարուրը ջերմությամբ շրջապատելու, նրա երազը բառ ու խոսք, սերմ ու հող դարձնելու գործում: Շնորհակալ եմ, սիրելիներս

    Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև այն բացառիկ մարդկանց, ովքեր իմ կողքին էին մեր մեկամյայի ստեղծման ու հասունացման ընթացքում: Անուն առ անուն առայժմ չեմ թվի, բայց նրանք գիտեն, որ հենց այդ անուն առ անունն է մի օր լսվելու ու ես գիտեմ` անուններ տալու ու գնահատելու միֆականորեն ճշգրիտ գիտությամբ նրանց անունները տալու ժամանակն ու ձևը: Ես ձեզ սիրում եմ

    Մի երկու խոսք էլ հենց ֆորումի ու մեկամյայի ականջին. "Դու գիտես ծննդյանդ պատճառը ու առավել լավ գիտես, քան ես, քանի որ դու արդեն ապրել ես այդ պատճառով: Քո մեջ անանուն երազանք եմ տեսնում, անանուն մարդ, անանուն սիրտ, անանուն նպատակ: Ուրեմն բարձր ու իրական նպատակ, ճշմարիտ նպատակ: Եղիր այն ինչ պետք է լինես, եղիր այն, ինչ չես կարող չլինել, եղիր այն, ինչ կաս: Կենացդ դյուցազունների ցեղի նշանակիր շառավիղ: Կենդանի կյանքը` մեր ձեռքերով ու ջերմ ափերում` քեզ պահապան"

    Շնորհավորում եմ բոլորիս

  2. Այս 6 օգտագործողները շնորհակալություն են ասում Philosopher-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (22.10.2008), REn005 (19.10.2008), Tigris (16.10.2008), Առողջագետ (16.10.2008), Հեղինակ (16.10.2008), Փայլ (16.10.2008)

  3. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. ԴՆ Ֆորումը մեկ տարեկան է

    Վերջին մեկ տարում գործի բերումով շատ ֆորումներ տեսա, նաև ռուսական և անգլալեզու:
    Միշտ հարց է ծագում մեջս` ի՞նչ երևույթ է ԴՆ ֆորումը... Պարզ է , որ սովորական երևույթ չէ, նման չէ և ոչ մի այլ ֆորումի: Կարծես, հեղափոխություն լինի այս ժանրում...
    Թեկուզ երկխոսությունը թեժ չէ, նույնիսկ այցելությունները շատ-շատ չեն, սակայն բովանդակային արժեքը բարձր է, ինտելեկտուալ ռեսուրսը ընտիր է:
    Առաջին անգամ հայերեն հնչեցին շատ անուններ, բերվեցին ամենաառաջատար գաղափարներ, հեղինակներ, որոնց կարելի էր հանդիպել միայն այլալեզու աղբյուրներում:
    Եվ սակայն ամենակարևոր յուրահատկությունները, կարծում եմ, հետևյալն են.
    - վերանայվում են բոլոր ընդունված արժեքները` կրթության, բժշկության, մշակույթի, քաղաքականության, գրականության, կրոնի, ազգային կյանքի և ավանդույթների, միջազգային "արժեքների" ասպարեզում...Այսինքն, հնոտիքը թոթափելու, նորոգվելու, մաքրվելու գաղափարն է ընկած այս "գծի" հիմքում /"Կարդանք ու չլինենք", "Հայ գրականության "գոհարները", նաև Philosopher-ի հազվադեպ ու "թանկ" գրառումները, "Գիտակից մայրությունը կփրկի աշխարհը" և այլն/',
    - նոր, կյանքի ամբողջական ընկալման, չմասնատված, չտրոհված կյանքի , ապագա աշխարհայացքի գաղափարն է հաստատվում. նոր բժշկություն, նոր գիտություն, նոր մշակույթ, նոր հոգեբանություն... ամեն ինչի նորը, որի կենտրոնում մարդն է, իր միասնական մարմին-հոգի-ոգին է, այս նոր ժանրի գագաթը եղավ, կարծում եմ, Հեղինակի "Այսօրս"-ը, որտեղ ձուլված են քաղաքականությունը, եվրոպական և համաշխարհային անցուդարձը, ընտանիքը, սերը, խաղաղությունը, կյանքի նուրբ
    ընկալումը...
    - ԴՆ ֆորումը կիրթ և ինտելեկտուալ հայկականության էլեկտրոնային ռեսուրս է դարձել, և ցանկալի է, որ այն իր շրջանն առնի նորանոր մարդկանց, որոնք հետագայում կհամալրեն ոչ միայն ընթերցողների, այլ նաև ֆորումը կերտողների շարքերը:

    Ինձ համար թանկ է ԴՆֆորումի տարեդարձը, այս ծնունդը իմ կյանքում շրջադարձային է եղել, ինքնադրսևորման հազվադեպ հնարավորություն. շատ սեր ու ջանք եմ նվիրել դրա/ գուցե, ճիշտ է ասել` նրա՞/ խնամքին...
    Ինչպես ամեն ինչ իմ կյանքում, իմ առաջին "թոռնիկն" էլ անսովոր եղավ, սակայն ես էլ, բոլորի նման, սովորականն եմ ուզում...
    Շնորհավորում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր հասցրել են սիրել ԴՆֆորումը, և իրենցն են համարում, այս տարեդարձի առթիվ, և ցանկանում բոլորին այնքան իրական կյանք, սեր և առողջություն, որը ցանկանան "բերել" այս ֆորում և լիաբուռ ուրախությամբ պարգևել մյուսներին, բոլորիս:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 19.10.2008, 10:58: Պատճառ: Առողջագետի թանկ խնդրանքով
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  4. Շնորհակալություն Առողջագետ-ին այս գրառման համար:

    Black Orchid (22.10.2008)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԴՆ Ֆորումը ստացել է Google Page Rank 5
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.12.2007, 06:35
  2. "Культура" հեռուստաալիքը 10 տարեկան է
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հեռուստատեսություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 02.11.2007, 16:35
  3. ԴՆ Ֆորումը բացվեց
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.10.2007, 22:53

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •