Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
ՏՐԱՊԻԶՈՆԻ ՍԱՆՏԱ ՄԱՐԻԱ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻՋԱԴԷՊԸ ՕՐԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐ ԵՒՐՈՊԱՅՈՒՄ
Վերջերս Տրապիզոնի կաթոլիկ Սանտա Մարիա եկեղեցին ենթարկուել էր յարձակման: «Ազգը» արձագանգել է այս փաստին: Յիշեցման կարգով նշենք, որ փետրուարի 2-ին մի խումբ թուրք ստահակներ գիշերուայ ուշ ժամին աղմուկ-աղաղակ էին բարձրացրել եկեղեցու առջեւ, ապա պայթուցիկ նյութ շպրտել բակ եւ պահանջել էին իջեցնել գմբեթի խաչը, սպառնալով. «Կամ ինքնե՛րդ կիջեցնեք, կամ էլ մե՛նք ենք իջեցնելու, այլապէս կվառենք եկեղեցին»:
Նախքան ոստիկանութեան ժամանումը դէպքի վայր ստահակները ցրուել էին: Թէեւ ոստիկանութիւնը խոստացել էր եկեղեցու պահակներինՙ յայտնաբերել ստահակներին, սակայն, թուրքական թերթերի վկայութեամբ, ոչ միայն հետաքննութիւն չէր սկսել, ոչ էլ գործ էր կազմել, նոյնիսկ դէպքը չէր գրանցել մատեանում: Եթէ որեւէ դէպք չի գրանցւում, կնշանակիՙ տեղի չի ունեցել: Այլ կերպ, Տրապիզոնի ոստիկանութիւնը, կոծկելով դէպքը, պաշտպանութեան տակ է վերցրել ստահակներին:
Ըստ երեւոյթին, այս հանգամանքը պատճառ է դարձել, որ միջադէպը օրակարգի խնդիր դառնայ Եւրոպայում: Երէկ թուրքական կայքէջերը, նշելով այդ մասին, այդ փաստը պայմանավորել են Վատիկանի ռադիոյի հաղորդումով, որը նախ յիշեցրել է Սանտա Մարիա եկեղեցու քահանայ Անդրէա Սանտորոյի չբացայայտուած սպանութիւնը, ապա դէպքին արձագանգելու կոչ է արել Եկեղեցիների դաշնակցութեանը: Այս կոչի հիման վրայ Շվեյցարայի եպիսկոպոսաց խորհրդաժողովը եւ Շվեդիայի բողոքական եկեղեցիների դաշնակցութիւնը, նկատի առնելով քրիստոնեաների նկատմամբ բռնութիւնների ու հալածանքների սաստկացումը Թուրքիայում, զգուշացրել են թուրքական կառավարութեան: Այսպիսով Տրապիզոնի դէպքը դարձել է օրախնդիր նաեւ Թուրքիայի արտգործնախարարութեան համար:
Արտգործնախարարութեան խօսնակ Սելչուք Ունալը «Խաչը գմբեթից չիջեցնելու դէպքում եկեղեցին հրկիզելու» սպառնալիքի առնչութեամբ ասել է, որ Տրապիզոնի ոստիկանութիւնը դէպքից անմիջապէս յետոյ ձեռնամուխ է եղել անհրաժեշտ միջոցառումներին, իսկ դատախազութիւնը իսկոյն սկսել է գործի քննութիւնը: Այնուհետեւ նա շարունակել է. «Մեր երկրում սրբավայրերի դէմ կամ հոգեւորականների նկատմամբ ամէն մի ոտնձգութիւն ամենայն բծախնդրութեամբ հետաքննւում է, եւ դէպքի առնչութեամբ իրականացւում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Ուշ ի ուշով հետեւում ենք հանգուցեալ եպիսկոպոս Լուիջի Պադովեզէի սպանութեան գործին եւ ակնկալում, որ դատավարութիւնը շուտով կավարտուի»:
Ի դեպ, հանգուցեալ եպիսկոպոսն սպանուել էր 2010-ի յունիսի 3-ին Իսկենդերունում, իսկ 2006-ի փետրուարի 5-ին Տրապիզոնում սպանուեց քահանայ Անդրէա Սանտորոն: Երկու դէպքում էլ մարդասպանը ձերբակալուած է, իսկ սպանութեան պատուիրատուն ու կազմակերպիչներըՙ ոչ: Եթէ մի երկրում օտարերկրացի հոգեւորականներին կազմակերպված սպանում են, եւ սպանութիւնը շարունակ մնում է չբացայայտուած, ինչո՞ւ ոստիկանութիւնը բացայայտի «եկեղեցու խաչը իջեցնելու» սպառնալիքով հանդէս եկողներին: Չէ՞ որ Սանտա Մարիա եկեղեցին տեսախցիկ, իսկ ոստիկանութիւնըՙ սպառնացող ստահակների նկարահանումներն ունեն: Եթէ կենտրոնական թերթերը չեն ստել դէպքի առնչութեամբ Տրապիզոնի ոստիկանութեան վերաբերմունքը լուսաբանելիս, ապա ոստիկանութիւնըՙ սպառնալիքի համար ստահակներին, իսկ Թուրքիայի արտգործնախարարութիւնն էլ միջադէպը կոծկելու համար ոստիկանութեանն է սատարում:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Թուրքիայում ապաստանած սիրիացի կանանց ու երեխաներին բռնաբարում են
Սիրիական Sana հեռուստաընկերութիւնը ցուցադրել է Թուրքիա հեռացած եւ այնույետ կրկին Սիրիա վերադարձած կանանց սարսափելի պատմութիւնները։
Ֆաթմա անունով կանանցից մեկը պատմել է, թէ իրենց սկզբում շատ լավ են ընդունել, սակայն օրեր անց սկսել է իսկական մղձաւանջ։ Նա պնդել է, թէ իրեն պարբերաբար բռնաբարել են, իսկ դիմադրելու դէպքում սպառնացել բռնաբարել նաեւ իր 13 եւ 3 տարեկան աղջիկ երեխաներին։ Ֆաթման նշել է, թե գաղթականների համար նախատեսուած ճամբարում բռնաբարուել է 70-ից ավել աղջիկ երեխայ՝ պնդելով, թէ թուրք զինուորականները եւս մասնակցում էին բռնաբարութիւններին եւ նկարահանում այդ ամէնը։
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)