Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Զանազան

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Զանազան

    ԱՍՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՑԱՂԻՆ
    Փա՜ռք մեծազօր կենցաղին ասպետական դարերուն
    Ուր պաշտուեցաւ Գեղեցիկն ու Զօրութիւնը արբուն՝
    Եւ խորհրդանիշը անմահ Գեղեցիկին, Զօրութեան
    Փըրփուրներու Դիցուհին ըստինքներով ռոշնական:
    Փա՜ռք ձեզի միշտ, գանգրահեր ո'վ ասպետներ արդընկէց,
    Որոնց զրահով վերտըւած լանջքերուն տակ բաբախեց
    Սիրտ մը յաւէտ անձնըւէր տըկարներուն, ընկճուածին,
    Եւ գեղանի կիներուն, անոնց մարﬓոյն բիւր գանձին:
    Փա՜ռք ձեզի միշտ ձիամարտեր, մըկունդախաղեր շանթասըլաց
    Որոնց օդին մէջ նետուող տէգերն յանկարծ բըռընկած՝
    Կայծակներու խաղն եկան երկրիս վըրայ փոխադրել.
    Վիշապասպան սուսերներ, ժանգոտելու անընդել,
    Կառարշաւներ փոշեմուղ, գուպարապայթ ոգորներ
    Շառափնաթափ տէգ տէգի, կումբ կումբի դէմ ոսկեյեռ.
    Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ որսեր թըրթըռուն ձայնով շեփորին,
    Երբ լըճին քով վիրաւոր կիյնայ եղնիկն ողբագին,
    Եւ վարազներ արդնահար կը թաւալին մարգին վրայ
    Որոնց կողէն արիւնն յորդ կըրակի պէս կը մըխայ:
    Փա՜ռք ձեզի միշտ աւարներ, հափափումներ կիներու
    Որոնք տըւին իրենց տարփն ու համբոյրները աղու
    Առիւծներու քաջութեան, եւ ո՛չ ոսկի հորթերուն,
    Որոնց սըրտերն առաւ լոկ սուրերու ծայրը փաղփուն:
    Փա՜ռք ձեզի միշտ, ո'վ դարեր ասպետական կենցաղին
    Ուր մարդիկ հզօր եւ անկեղծ էին նման գինիին.
    Առաքինի քաջութեան տեղ նենգն այսօր կը տիրէ,
    Փոխան տէգին հոլանի՝ պատեանին մէջ դաշոյնն է՝
    Որ կը շողայ մութի՛ն մէջ, ժանգոտի արեւին,
    Ոճիրներն արդ խաւարի լռութեան մէջ կը դարբնուին
    Մըխոտ ճրագի լոյսին տակ ծըռած գունատ մարդերէն.
    Երբ արեգակը ննջէ՝ մեղքերն յայնժամ կը գործեն:
    Չեն պաշտեր կնոջ մարմինին դաշըն ձեւերն հըրահրուտ
    Լոգցըւած բիւր ջահերու շառայլներով հոսանուտ.
    Կինը մարդուն միացնողը Աստղիկի սիրայօդ
    Լուսեղ մատերը չեն բնաւ, այլ շանսըխուրը ցեխոտ:
    Գեղեցկութիւնը ծընունդն է Զօրութեան յորձանքին՝
    Ինչպէս մարգրիտն ովկիանի անդունդներուն մոլեգին:
    Բայց այսօր չե՛ն քանդակեր սուսերներով կորովի
    Գեղեցկութեան սուրբ բագինն՝ ու իգութիւնը խընկուի:
    Բաւական է լի գաւաթ մը Միւնիխի գարեջուր՝
    Որ աճուրդի հանուած սէրը գնեն մարդիկ քրէիքուր.
    Սէր վաճառուա՜ծ, ո՛չ նուիրուած՝ ինչպէս պսակ սարդենի
    Զոր հերոսին համար սուրն աստուածներէն կընդունի:
    Եւ այժըմ մարդն այս դարուն, մարդն ըղեղին տակ կըքած,
    Ո'վ ասպետներ հեթանոս, եթէ բախէ ոտքն յանկարծ
    Ձեր բազուկի մեկ ոսկրին՝ որ հողին տակ ճերմկած է,
    Անոր հըսկայ զանգուածէն կը սարսափի, կը կարծէ
    Ձեզ առասպել դարերու առասպելեան գազաններ,
    Ո'վ ասպետներ հեթանոս, ո'վ ասպետի ոսկորներ:

    Բրգնիկ, Սեպտ.1910 Դանիէլ Վարուժան
    Հատուած մը ՀԱՐՃԸ դիւցազնավէպէն
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Դուն միացար մեր հողին

    Դուն միացար մեր հողին

    Մայր իմ` արեւ ու հեռանուշ լուսնկայ,
    Դարձար նշխար ու միացար մեր հողին,
    Եւ հողն անուշ հայրենիքին հնամեայ,
    Քիչ մ’աւելի անուշցաւ…

    Մայր իմ` երկինք եւ առաւօտ սրբալոյս,
    Դուն մեր հողին տուիր հոգիդ խնկաբոյր
    Եւ հողը սուրբ` լուսապսակ պապերուս`
    Քիչ մ’աւելի սրբացաւ…

    Մայր իմ, դուն գանձ եւ անսպառ ոսկեհանք,
    Դարձար խորհուրդ եւ հողակոյտ աննշան,
    Բայց գանձն անխոյզ մեր հողերու լանջքին տակ`
    Քիչ մ’աւելի աճեցաւ…

    Մայր իմ` աղբիւր անհաս հրաշքին,
    Գացիր ննջել Լուսաւորչի աստղին տակ
    Եւ սիրտն անհուն Հայաստանի մայր հողին
    Քիչ մ’աւելի մայրացաւ …

    Մայր իմ` երդիք, մայր իմ` սեղան տոհմական,
    Հարազատ բառ եւ սուրբ բարբառ մայրենի,
    Քեզմով հիմա աշխարհն հայոց աննման
    Քիչ մ’աւելի հայացաւ…

    Մուշեղ Իշխան

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Դուն միացար մեր հողին

    Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ...



    Օտար երկրի գովքով տարուած,
    Մեր սեփական հողը թողած,
    Տունն ու տեղը քամուն տուած,
    Մեր պապերի աճիւնները մոռցած
    Ո՞ւր ենք գնում…

    Գարնան ծիլը դեո չը ծլած
    Մեր արտերը դեռ չը ջրած
    Աշնան բերքը տուն չբերած
    Ո՞ւր ենք գնում...

    Մեր Հայ Դատը դեռ չը լուծուած,
    Մարտիկների արեան ձայնը խեղդած
    Ցեղասպանութիւնը ուրացած,
    Արդարութիւնն իր աչքը գոցած,
    Ո՞ւր ենք գնում...

    Մեր հողերը մեզնից խլուած,
    Զաւկին մօրի՛ց բաժանած
    Արձանները փոշուն տուած,
    Եկեղեցու Խաչը պղծա՛ծ...
    Մեր վէրքերը դեռ չբուժուած,
    Մեր երգերը դե՛ռ չը լսուած,
    Ո՞ւր ենք գնո՛ւմ...
    Ո՞ւմ ենք թողնում մի բուռ հողը
    Հայաստանը...

    Ի՞նչ ենք փնտռում, որ չենք գտնում,
    Թէ՛ օտարին՝ գերադասում.
    Օտար երկրում սերմեր ցանում
    Օտար բերքեր հայ տուն բերում
    Օտարի հետ օտարանում,
    Մենք մեզանից լուռ հեռանում
    Հոգու ցաւով յար տառապում,
    Մեր Հայրենի տունը փնտռում,
    Հողի՛, ջրի՛, ախը քաշում,
    Մեր Մայր Լեզուին միշտ կարօտում...

    Ո՞ւր ենք կորչում կամաց-կամաց,
    Հալւում ձուլւում ա՛յլ ազգերին,
    Ի՞նչ ենք փնտռում որ չենք գտնում:

    Ի՛նչ որ ունենք, պիտի՛ պահենք,
    Դար ու դարեր յառաջ քայլենք
    Մեր անցեալը մեզ հետ տանենք,
    Հայաստանը ծաղկած տեսնենք.
    Ու աշխարհի միտքը բացե՛նք,
    Արդար Դատի՛ ձայնը լսե՛ն...

    Մե՛նք էլ մարդ ենք...
    Մենք Էլ Հա՛յ Ենք
    Դեռ պի՛տ ապրե՛նք:

    ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

    Նիւ Եորք
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Զանազան

    ԿՆՈՋ ԱՐԱՐՈՒՄԸ



    Աստուած կաւի հետ արեւը հունցեց,
    Կնոջ մարմարեայ մարմինն ստեղծեց:
    Երազն ու լոյսը խառնեց քնքշութեամբ,
    Կուրծքը ստեղծեց պիրկ ու նռնաչափ:
    Աչքերին տուեց երկնային կապոյտ,
    Յօնքերը առաւ գիշերներից մութ.
    Յօնքերում շարեց սիրոյ նետերը,
    Մեղրով, նեկտարով օծեց շուրթերը:
    Բարդենուց առաւ սլացիկ հասակ,
    Ծաղկից՝ քնքշութիւն, քամուց՝ բամբասանք,
    Անձրեւից, ամպից՝ լաց ու սիրախաղ,
    Իսկ ծիածանից՝ ժպիտներ, ծիծաղ,
    Հեզ կաքաւներից՝ քայլքն ու նազերը:
    Ուռենուց հիւսեց թել-թել մազերը
    Եղնիկից առաւ հայեացքը երկչոտ,
    Վարդենուց՝ սիրտը քնքուշ ու փշոտ:
    Ծովերից առաւ ծով համբերութիւն,
    Իսկ աղուէսներից խորամանկութիւն:
    Լեռներից առաւ հմայք, վեհութիւն,
    Երկրաշարժերից՝ ցասում, խստութիւն:
    Աստուած արարեց կնոջը այսպէս,
    Վեհ, գեղեցկատես, մի քիչ քնքուշ, հեզ,
    Մի քիչ շողոքորթ, կրքոտ ու ցասկոտ,
    Տարաւ բազմեցրեց երկնքում, իր մօտ...
    Աստուած կնոջը կոչեց երկնային՝
    Հմայքով օծեց ճոխ, աստուածային...


    ՍՈՒՐԷՆ ՄՈՒՐԱՏԵԱՆ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •