+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: "Արևմտյան բզիկներ"

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք "Արևմտյան բզիկներ"

    Քանի-որ հիշում եք, թե ինչ "պատիվ" էր արել ինձ Հանրային հեռուստատեսությունը, մտցնելով բուսակերությանը վերաբերվող իմ նյութը "Արևմտյան բզիկներ" ընդհանուր խորագրի տակ, այսօր, ի նշան փոխադարձ օգնության, ուզում եմ մի-քանի հուշում անել, թե որոնք եմ համարում իրապես արևմտյան "բզիկներ": Այս բառը այստեղ իսկապես տեղին է, ի տարբերություն բուսակերությքան, որը նախ ավելի շատ արևելյան, և ոչ թե արևմտյան ծագում ունի, հետն էլ ոչ թե "բզիկ" է, այլ հիմնավորված, շուտով գրեթե անխուսափելի առողջագիտական համակարգ:

    Իսկ հիմա արևմտյան "բզիկների" մասին առանց մեկնաբանությունների` մանրամասն նյութը կարող եք գտնել առանց դժվարության, եթե ցանկանաք.

    -Օրինակ, վաղ հղիությունից խուսափելու համար ամերիկյան դպրոցներում հատուկ "թրենինգ" են անցկացնում` աղջիկներին "հագցնում" են ծանր ու տհաճ "հղի որովայնի" մուլյաժներ, և ցույց տալիս, թե որքան տհաճ բան է հղիությունը, խանգարում է դիսկոտեկ գնալ, զվարճանալ, հաճախակի զուգարան գնալու ցանկություն է առաջացնում և այլն: Իսկ ապա այդ երեխա կոչվածը, որ ծնվելու է... անընդհատ լաց, նվնվոց, անքուն գիշերներ... անազատ ու տհաճ կյանք.... Ի~նչ մանկավարժական հնարք է, չէ, ցնծացեք, համապատասխան "մետներ" /չեմ ասում արևմտամետներ, քանի-որ ես հավասարաչափ արևմտա- և արևելամետ եմ, սակայն ամենից շատ "խելամտամետ"... /

    - Ամերիկայում գիտնականները /պարզ է, բա էլ ով կարող է այսքան հանճարեղ բան առաջարկել/ ընդհուպ մոտեցել են այնպիսի հորմոնալ դեղի ստեղծմանը, որը տարիներով կդադարեցնի երիտասարդ կանանց մոտ դաշտանային ցիկլը, և դրանով իսկ կազատի ամերիկուհիներին /որպես կանանց հատուկ ազնիվ տեսակ/ դրա պատճառած հոգսից և անազատությունից/մանրամասները չեմ բերում` ամբողջ օրը էկրանին են/:
    Դեղը դեռ նոր է ստեղծվում, բայց աչքալուսանքը արդեն տալիս են...,

    - ինչպես հիշում եք, առաջներում միջազգային հանրությունը` անցանկալի հղիությունները կանխելու, ինչպես նաև ՄԻԱՎ-ՁԻԱՎ-ից խուսափելու համար պահպանակներ էր գովազդում, նաև միջին և բարձր դասարաններում անգամ դրանց կիրառումը ուսուցանում..., դրա հետ մի կերպ համակերպվեցինք: Սակայն ամեն ինչ "զարգանում" է, և այսօր բրիտանացի երեխաներին դպրոցական դասագրքերում /հարյուր հազար երեխա արդեն անցնում են/ սովորեցնում են, թե սեռական ակտի այլ տարբերակները ավելի հուսալի են անցանկալի հղությունից խուսափելու համար...

    Հիշեցնեմ, որ խոսքս "բզիկների" մասին է, ոչ թե իսկական մարդկային գոյության և գիտակցության, որը թերևս Արևմուտքում, ինչպես ամենուր, կա...

    Ավարտում եմ. ոչ թե "բզիկները" վերջացան, այլ ուղղակի ես հոգնեցի: Ո՞ր մեկն ասեմ...

    Այս խոսքերը վերագրում են մեկ Մարկ Տվենին, մեկ ուրիշին, բայց իմաստը հետևյալն է.
    "Կա երկու անսահմանություն. մեկը` Տիեզերքի, մյուսը` մարդկային հիմարության անսահմանությունը":
    Ուրախ կլինեմ, եթե որևէ բանով օգտակար եղա նորացվող և մշակութացվող Հանրային հեռուստատեսությանը` մարդկային հիմարությունը "պակասեցնելու" նրա համառ ջանքերում:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. #2
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արևմտյան բզիկներ"

    Ահա` թարմ, հենց նոր...Իսկ այս նախադասությունը ուղղակի հանճատեղ է."..причину гибели пока не удалось выяснить".

    Իրապես. ապուշ մարդկություն...




    Тайваньский студент погиб во время конкурса по поеданию булочек
    picture.jpg

    24.10 16:16

    Студент одного из колледжей на Тайване скончался во время конкурса "Его Величество Желудок" по поеданию булочек с сыром и рисом. 23-летнего молодого человека, опережавшего по ходу соревнования других конкурсантов, стошнило, после чего он потерял сознание и умер, сообщает Reuters.

    Погибший был высокого роста и крепкого телосложения, и умудрился обогнать тридцать команд соперников перед смертью. Представители учебного заведения, проводившего конкурс, пока не выяснили, что послужило причиной смерти студента. Ранее он несколько раз участвовал в конкурсах по употреблению пищи на скорость.


    Уточняется, что первым призом в соревновании, во время которого погиб студент, была сумма, эквивалентная 60 долларам США. До окончания расследования обстоятельств гибели молодого человека все студенческие конкурсы, аналогичные "Его Величеству Желудку", временно отменены.
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  3. #3
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ is on a distinguished road Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. "Արևմտյան բզիկներ"

    Սարսափելի է ուղղակի... Խոսքեր չունեմ...
    Մնում է ծխելու մրցակցություն կազմակերպեն, թե ով ավելի շատ գլանակ իրար հետևից անդադար կծխի ու էդքանից հետո կենդանի կմնա...
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  4. #4
    Անդամության թեկնածու Լրագրող is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2007
    Գրառումներ
    4

    Լռելյայն արժեք Re. "Արևմտյան բզիկներ"

    Մեջբերում Առողջագետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի-որ հիշում եք, թե ինչ "պատիվ" էր արել ինձ Հանրային հեռուստատեսությունը, մտցնելով բուսակերությանը վերաբերվող իմ նյութը "Արևմտյան բզիկներ" ընդհանուր խորագրի տակ, այսօր, ի նշան փոխադարձ օգնության, ուզում եմ մի-քանի հուշում անել, թե որոնք եմ համարում իրապես արևմտյան "բզիկներ": Այս բառը այստեղ իսկապես տեղին է, ի տարբերություն բուսակերությքան, որը նախ ավելի շատ արևելյան, և ոչ թե արևմտյան ծագում ունի, հետն էլ ոչ թե "բզիկ" է, այլ հիմնավորված, շուտով գրեթե անխուսափելի առողջագիտական համակարգ:
    Հատուկ ռեպորտաժի հեղինակներից.

    Հանրային հեռուստատեսությունը ձեզ "պատիվ" չէր արել, վերցնելով հարցազրույց, ընդամենը դիմել էր: Դուք էլ համաձայնել էիք օգնել:

    Երկրորդ` հանրային հեռուստատեսությունը ընդամենը հեռարձակում է "Հատուկ ռեպորտաժ" հաղորդումը: Արտադրողը` "Բանաձև" մասնավոր հեռուստաստուդիան է:

    Հիմա ինչ վերաբերում է ՁԵր դժգոհությանը:

    Նախ, պարզից էլ պարզ է, որ բուսակերությունն արևելյան երևույթ է, ուղղակի միաբևեռ աշխարհում, որտեղ տեղեկատվական, քաղաքական, նորաձևության, մտածողության հոսքը, ձևը և բովանդակությունը գալիս է Արևմուտքից, ապա բուսակերությունն էլ տեղավորվում է նույն տրամաբանության մեջ:

    Յոգան էլ է արևելյան, սակայն այդ մասին սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ հոլիվուդյան աստղերը սկսեցին դրանով զբաղվել:

    Չինական խոհանոցն էլ է արևելյան, սակայն այն պոպուլյար դարձավ Ամերիկայում, հետո միայն ամբողջ աշխարհում:

    Այսօր երևանում, չինական ռեստորանը շատ մոդայիկ է: Դա արևմտյան բզիկ է, որն ամենևին չի նշանակում, որ արևելյան խոհանոց չէ:

    գուցե տարօրինակ թվա, բայց հաղորդման հեղինակն ու լրագրողներն այնքան էլ հիմար չեն և պատահական` իրենց ձևակերպումներում: Եվ շատ լավ պատկերացնում են նաև իրենց լսարանը, որոնք բոլորը բուսակերներ չեն ու հենց այդ պատճառով փորձում են ավելի մատչելի այն ներկայացնել: Գուցե այն թվա մակերեսային, բայց հենց դա էլ հեռուստատեսային ձևաչափի մշտական խնդիրն է:

    Եվ վերջում` ես հասկանում եմ, որ եղել են, կան ու կլինեն դժգոհություններ: Սակայն պետք չէ մարդկանց մեղադրել հիմարության կամ տգիտության մեջ: Դա վիրավորական է, անտեղի, անարդարացի: Առավել ևս, որ դատում եք ընդամենը մեկ ռեպորտաժով:

  5. #5
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արևմտյան բզիկներ"

    Չեմ ուզում դատարկ վիճաբանության մեջ մտնել հեղինակային խմբի հետ, իսկ ձեր նուրբ գիտելիքներն այն մասին, թե ինչպես են գաղափարներն Արևելքից Արևմուտք տեղափոխվում և ապա միայն հայտնվում Հայաստանում, ինձ բավականաչափ լավ հայտնի են:
    Ինչ վերաբերվում է ձեր խնդրանքին` խնայել մարդուն և մարդկանց, ապա դրանով զբաղված եմ պրոֆեսիոնալ մակարդակով ավելի քան երեսուն տարի, և փոխադարձաբար կխնդրեի, որևէ մեկի մասին որևէ ռեպորտաժ անելուց առաջ, խնայել նրան, խայտառակ չանել իր հիվանդների առջև, չապատեղեկացնել հաղորդման բնույթի վերաբերյալ, ի վերջո ուղղակի հարգանք ունենալ մարդկանց նկատմամբ, տարբերել և զգալ, ում որ հաղորդման մեջ և ինչպես կարելի է "օգտագործել":
    Երբ հիշում եմ, թե ինչպես էինք աշխատում հաղորդմանը առավել ճշգրիտ տվյալներ հասցնել, ինչպես էինք` "քրտինք մտած", փնտրում հենց այն փաստաթուղթը, որն անհրաժեշտ էր լրագրողին, և ինչպես այն օգտագործվեց հաղորդման մեջ, եզրահանգումը մեկն է` չկա մի չափանիշ, որով հաղորդումը համապատասխաներ որակի որևէ, թեկուզ միջին, ցուցանիշի: Իհարկե, խոսքս գնում է իմ հատվածի մասին` գուցե սատանիստների կամ էքստրիմի հատվածը փայլուն էին` թողնում եմ ձեզ:
    Իսկ ասածիս ՕԳԳ-ն գնահատելու համար լրագրողական մակարդակը, անկասկած, բավարար չէ, հատկապես, եթե խոսքը գնում է ոչ թե ռուսական "Культура" կամ նույնիսկ ОРТ ալիքի, այլ ընդամենը Հայաստանի Հանրային հեռուստատեսության մասին, որը իսկապես չի կարող պատիվ անել ոչ իր եթերով, ոչ լրագրողների փառահեղ փաղանգով:
    Այդպիսի ճաշակն ու որակը ժամանակավրեպ են, անհրաժեշտ են նոր լրագրողական ձեռքբերումներ. չկարծեք, թե երկիրն այնքան կորած է, որ դեռ երկար է հանդուրժելու այս ամենը:
    Իսկ Մանուշակը, կարծում եմ, փորձ ձեռք կբերի, ավելի զգույշ կլինի, կսովորի տարբերել մարդկանց և նրանց հետ ավելի ճիշտ աշխատել: Հաջողություն եմ ցանկանում ձեր ստեղծագործական խմբին, ավելի շատ գրագետ, նրբաճաշակ ու դրական էներգետիկա ունեցող հաղորդումներ:
    Կարծում եմ, հրաշալի է, որ Հանրային հեռուստատեսության և "Բանաձև" խմբի հեղինակները ԴՆ ֆորումի ընթերցող են: Դա նրանց մարդկային ու ստեղծագործական ապագայի կարևոր բանալի-բանաձև է:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  6. #6
    Անդամության թեկնածու Լրագրող is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2007
    Գրառումներ
    4

    Լռելյայն արժեք Re. "Արևմտյան բզիկներ"

    Մեջբերում Առողջագետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ասածիս ՕԳԳ-ն գնահատելու համար լրագրողական մակարդակը, անկասկած, բավարար չէ, հատկապես, եթե խոսքը գնում է ոչ թե ռուսական "Культура" կամ նույնիսկ ОРТ ալիքի, այլ ընդամենը Հայաստանի Հանրային հեռուստատեսության մասին, որը իսկապես չի կարող պատիվ անել ոչ իր եթերով, ոչ լրագրողների փառահեղ փաղանգով:
    Բանաձևի լրագրողների կազմը ստորև ներկայացնում եմ: Խնդրում եմ, ընդգծեք, թե այս ցուցակից որը մեկի մակարդակն այն չէ, կամ էլ կարող է անպատվաբեր լինել...

    Արտակ Ալեքսանյան
    Վարդուհի Սիմոնյան
    Նարեկ Նիկողոսյան
    Գոհար Մանուկյան
    Արտակ Վարդանյան
    Մանուշակ Իրիցյան
    Տիգրան Դանիելյան
    Աելիտա Չիլինգարյան

  7. #7
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. "Արևմտյան բզիկներ"

    Լրագրող: Կարծում եմ, Առողջագետի գրառումը արդեն բավականին շատ բան է ասում`մի բան էլ անուն-ազգանունով նշելու համար: Առնվազն Առողջագետի մասին հաղորդում նկարահանած լրոգրողուհին բացարձակ կեղծ տեղեկատվություն էր հաղորդել. "Տիկին Նալյանը տասնութ տարի մսի երես չի տեսել" բավականին ուշագրավ ձևակերպմամբ (իմաստի ու ձևի հրաշալի դաշնություն, ի դեպ): Այդպիսի ինֆոմացիա նրան որևէ մեկի կողմից չի տրամադրվել: Ի՞նչ է մնում անել. սա համարել պրոֆեսիանալիզմ ու պատվաբեր մակարդա՞կ: Հռետորական հարց, որը կարծում եմ հետագա մանրամասնումների կարիք չունի`ոչ անհատական, ոչ մասնագիտական ու ինտելեկտուալ առումներով

  8. #8
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արևմտյան բզիկներ"

    Ոչ մեկիդ անձամբ վիրավորել չեմ ցանկացել, և թե ում հետ եմ շփվել, լավ գիտեք: Փաստն այն է, որ լրագրողական պատկերացնումներն ու տրադիցիան իմ ներկայացրած նյութից ստացել էին այն, ինչ ստացել էին: Շատ ցավում եմ երիտասարդ լրագրողուհու համար, հատկապես, կարծեմ, դա իր առաջին աշխատանքն է եղել: Սակայն իմ կենսափորձն ասում է, թե եթե ճիշտ օգտվել նման անհաջողությունից, կարելի է լուրջ դրական արդյունք ստանալ: Ես էլ պիտի ավելի զգույշ լինեմ, դուք էլ... անենք մեր եզրահանգումները:
    Ես արել եմ: Շնորհակալ եմ բավականին տհաճ, բայց օգտակար դասի համար:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  9. #9
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արևմտյան բզիկներ"

    Երեկ Հեղինակը գրել էր մի արտառոց նյութի մասին` վաղ հղիությունների կանխարգելման մի ամերիկյան կրթական ծրագրի մասին: Այս նյութը նաև տրամաբանորեն կապված է իմ այս թեմայի առաջին գրառման հետ: Ահա թե ինչու ուզում եմ բերել "մայր-նյութը" համացանցից:

    Американских школьников пичкают контрацепцией

    Американские законы, правила и инструкции, нацеленные якобы на обеспечение свободы и неприкосновенности личности, давно воспринимаются в менее политкорректных странах как настоящие анекдоты. Но очень часто, помимо явной, с точки зрения здравого смысла абсурдности, они (законы) противоречат сами себе.

    Так, по сообщениям американских СМИ, директор средней школы East Shore в городе Милфорд, штат Коннектикут, подписала распоряжение, запрещающее ученикам прикасаться друг к другу, сообщает телеканал CBS.

    Как говорится в заявлении директора, "любой физический контакт запрещен в целях обеспечения безопасности учащихся, находящихся на территории образовательного учреждения". В заявлении также сказано, что наказанием за нарушение запрета может стать временное отстранение от занятий и даже исключение из школы.
    Формальной причиной введения этого требования стал эпизод, когда один из учеников получил удар ногой в область паха и попал в больницу. Кроме того, представители школы подчеркнули, что данный запрет призван обеспечить неприкосновенность, в том числе и сексуальную.

    Сами ученики и их родители остались крайне недовольны инновационными дисциплинарными мерами. Один из родителей заявил, что подобная "дезинфекция" расходится с его представлениями о школе. По мнению другого, введенный запрет будет очень сложно соблюдать на переменах и уроках физкультуры. Несмотря на такую негативную оценку, эта мера вызвала интерес в других образовательных инстанциях, которые не исключают возможность ее внедрения.

    В американском штате Мэн детям, в целях опять же безопасности, будут выдавать противозачаточные таблетки прямо в школе. Нововведение предусмотрено программой Департамента здравоохранения и социальной защиты. Школьный совет одобрил предложение городских властей.

    Учащиеся шестых-восьмых классов (дети в возрасте 11-13 лет) смогут получать таблетки в школьном медицинском центре. Презервативы американским школьникам выдают с 2002 года. Не совсем правда понятно, как американские школьники смогут использовать контрацептивы, если запрет «на любые физические контакты» будет введен повсеместно.

    А вот в штате Индиана, нашли по настоящему радикальное средство обеспечения безопасности учащихся. Там ученикам запретили носить в учебном заведении рюкзаки и сумки. Согласно установленным правилам свои рюкзаки, сумки и ранцы дети должны при входе в школу запирать в личные шкафчики, а все нужные во время учебного дня вещи школьники должны носить в руках.

    Понятно, что никого, это мудрое решение не порадовало, но особенно расстроены этим запретом ученицы школы, которые утверждают, что их лишили права на неприкосновенность частной жизни. В частности, одна из старшеклассниц выразила журналистам возмущение тем фактом, что она вынуждена носить в руках у всех на виду предметы личной гигиены.

    Все это здорово напоминает театр абсурда, но, как не странно, сторонники у американской системы обеспечения «неприкосновенности» и политкорректности находятся и у нас. В частности, член ОП Николай Сванидзе предлагает на основе американской системы создать аналогичную у нас, и внедрять ее с детского сада.

    Александр Николаев
    02/04/2009 19:47
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 14.07.2008, 11:40
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 15.12.2007, 21:21

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները