Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Գովազդը և մեր առողջությունը

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Գովազդը և մեր առողջությունը

    Սկսենք նրանից, որ ռուսերեն "реклама" բառը իր հնչողությամբ կրկնում է գերմանացի հայտնի հիգիենիստ, պրոֆեսոր Ռեկլամի ազգանունը:
    Մի փնտրեք այս ազգանունը համացանցում. կբերի միայն իմ գիրքը, որտեղ ես նրա մասին գրել եմ, մնացած առումներով այդ փայլուն գործիչը մոռացված է:
    Պրոֆ. Ռեկլամը առաջիններից էր, որ գովազդում էր առողջ ապրելակերպ. ճիշտ սնունդ, մաքուր օդ, ջուր, ճիշտ ու առողջ կյանք:
    Թե ինչ դառը կատակ խաղաց կյանքը այս ազնիվ գործչի հետ, բոլորդ գիտեք. այսօր ռեկլամը դարձել է ամենայն սխալի, ցածրի, հիվանդագին քարոզչության միջոց:
    Վերջին օրերին ԴՆֆորումում ծավալված քննարկումները, հատկապես, այսօրվա Հեղինակի "Այսօրս"-ը ծնեցին այս գաղափարը. մեր ուշադրության կիզակետը դարձնել գովազդը. հանրային առողջության առաջին թշնամիներից մեկը և դիտարկել, թե ինչ մեխանիզմներով է վնասում մարդուն, հատկապես նրա նյարդային համակարգին և առողջությանը ընդհանրապես:
    Խաղատուն կարող ենք չգնալ, գիշերային ակումբ ևս, սակայն մեզ և մեր երեխաներին զերծ պահել գովազդի բացասական ազդեցությունից գրեթե անհնար է. տուն է մտնում, դուռը չթակելով`ժամանակակից լպիրշությամբ:
    Եկեք բերենք կոնկրետ օրինակներ, վերլուծենք, խոսենք:
    Օգնեք ինձ, եթե ցանկանում եք:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (19.12.2008), Sufi (19.12.2008)

  3. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Գովազդը և մեր առողջությունը

    Մեջբերում Առողջագետ-ի խոսքերից Նայել գրառումը
    գովազդը. հանրային առողջության առաջին թշնամիներից մեկը և դիտարկել, թե ինչ մեխանիզմներով է վնասում մարդուն, հատկապես նրա նյարդային համակարգին և առողջությանը ընդհանրապես:
    Անհանգստացնում է լեզուական ու արտասանական սխալները, օտարամոլութիւնը, նոյն դադարում գովազդի կրկնումը (միթէ՞ չենք հասկանում մի անգամից) եւայլն:
    Վերջին խմբագրող՝ Tigris: 11.11.2008, 23:30:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Գովազդը և մեր առողջությունը

    Ահա մեկ անգամ գայթակղվեցինք և ցանկացանք մի ֆիլմ նայել մեր նոր մշակութային ալիքով: Դա այն ֆիլմն է, որ մանկատանը մեծացած տղայի-մանկաբարձի, Հոմերի կյանքի մասին էր: Եվ ահա նորից պատահեցինք այդ նույն երևույթին, որից զզվում ես և որոշում այլևս հեռուստացույցով ֆիլմ չնայել: Ֆիլմը ընդմիջվեց 4-5 գովազդային ընդմիջումներով, որոնցից յուրաքանչյուրը տևում է ուղիղ 15 րոպե, բոլորովին շեղելով ուշադրությունդ, խիստ նյարդայնացնելով, բոլորովին մոռացության մատնելով ֆիլմի ընթացքը, բովանդակային գիծը և զգացմունքը:
    Ընդհանրապես, գտնում եմ, որ գովազդի ահավոր վտանգը հանրային առողջության համար հենց այստեղ է. մարդը համակ ուշադրությամբ հետևում է ֆիլմի ընթացքին, ռեզոնանսի մեջ մտնում ֆիլմի զգացմունքային վիբրացիաների`տատանումների հետ, և հենց այդ պահին` ի դեպ դիվային հաշվարկով ճշգրտորեն հաշվարկված պահին, ֆիլմը ընդհատվում է... և սկսվում է բոլորովին այլ տաատնումների ալիք` գովազդը: Վստահ եմ, որ եթե այդ պահին մարդկանց մոտ հետազոտություններ անցկացվեին ուղեղի էլեկտրական ակտիվության հետ կապված, ապա անպայման կհայտնաբերվեին արտառոց էլեկտրական իմպուլսներ, նախացնցումային ակտուվություն ունեցող մարդկանց /էպիլեպսիաի նոպաներ կամ հակում/ մոտ հնարավոր են անգամ ուղղակի նյարդային հիվանդության կլինիկական դրսևորումներ:
    Գուցե այդպիսի հետազոտություններ կան, չեմ ուսումնասիրել:
    Ահա ուրեմն, ավելի քան վստահ եմ, որ գովազդային ընդմիջումները, հատկապես, ֆիլմերի ցուցադրության ժամանակ, պետք է հանել: Անհամ հաղորդումների/նկատի ունեմ զգացմունքային լարում չառաջացնող/` քաղաքական վերլուծությունների, դատարկ շոուների, անիմաստ տեքստերի հետ թերևս կարելի է զուգակցել...
    Հանել գովազդը ֆիլմերից` այս է պահանջում հանրային առողջության շահը: Եթե այս քայլը չիրականացնել, պետք է համարել, որ պետությունը ի շահ բիզնեսի հանցակից է դառնում հանրությունը հիվանդացնող բոլոր ուժերին և նպաստում դրան:
    Հույս ունեմ, որ դեռ իմ կյանքի ընթացքում գովազդի` որպես խիստ հինանդածին երևույթի,վերջը կտեսնեմ:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  5. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (19.12.2008), Sufi (19.12.2008), Tigris (18.12.2008)

  6. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    07.12.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2

    Տխուր Re. Գովազդը և մեր առողջությունը

    Վերջերս մի հայկական հեռուստաալիքով ականջիս հասավ մի այսպիսի կոչ-հրահանգ. "ժամանակն է վաճառել ձեր բնակարանը", հետո համոզիչ մի տեքստ, թե անպայման հարկավոր է դիմել անշարժ գույքի ոմն գործակալությանը /անունը չեմ հիշում/ և այնտեղ կօգնեն հնարավորինս արագ իրականացնել այդ հրահանգը: Արդեն հասել ենք նրան, որ տանը նստած հեռուստացույց նայելիս մեզ բավականին ագրեսիվորեն ներարկվում Է միտք, որ ժամանակն է տունը վաճառել...Կարծում եմ ոչ այդ գովազդի պատվիրատուն և ոչ էլ հեղինակը չեն գիտակցում թե ինչ են արդեն դուրս տալիս հեռուստաեթերից /կներեք, բայց այլկերպ հնարավոր չէ արտահայտել իրենց արածը/ : Իսկ մի թե չկա որևէ վերահսկիչ մարմին, որ կանխի նման տնաքանդ կոչերի հեռարձակումը: Փաստորեն ստացվում է, որ ռեկլամ կոչեցյալը ոչ միայն վնաս է հասցնում ժողովրդի առողջությանը, այլև, կոնկրետ այս դեպքում իր մեջ սոցիալական վտանգ է պարունակում:

  7. Շնորհակալություն Sufi-ին այս գրառման համար:

    Black Orchid (19.12.2008)

  8. #5
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Գովազդը և մեր առողջությունը

    Սիրելի մեզ "անհայտ" Sufi, միանգամայն համաձայն եմ: Շատ կուզեի, որ մեր ֆորումի անդամները բերեին կոնկրետ օրինակներ, որոնք ակնհայտ կդարձնեին, թե ինչպես են մեզ տրվող խորհուրդները վնասում մեր կյանքին և առողջությանը:
    Կարծում եմ, նյութը շատ է: Թեկուզ դեղերի գովազդը, կամ ծարավը ագահորեն հագեցնելու /հակառակ բոլոր ուսմունքների մեջ եղած արթնության և զսպվածության կոչի/, էլ չեմ ասում հակամշակութային բովանդակության...
    Եվ այսպես, շարունակենք ...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էկոլոգիան և առողջությունը
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Առողջագիտություն, առողջ ապրելակերպ, դեղորայքային բժշկություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 12.04.2009, 10:06
  2. Բարձր կրունկներն ու առողջությունը
    Հեղինակ՝ Black Orchid, բաժին` Առողջագիտություն, առողջ ապրելակերպ, դեղորայքային բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.10.2008, 15:29
  3. Համակարգիչն ու առողջությունը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Առողջագիտություն, առողջ ապրելակերպ, դեղորայքային բժշկություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 14.07.2008, 11:21

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •