Մաքիավելլին թերևս համաշխարհային փիլիսոփայության առավել չափով մեղադրված հեղինակներից է, որի որոշ արտահայտություններ դարձել են անբարոյական քաղաքականության և կենսական պայքարում անբորայական ուղիների արդարացման հայտնի ձևակերպումներ: Մինչդեռ ինչպես ցույց են տալիս փիլիսոփայության պատմության առաջատար հեղինակները, և ինչպես ցույց է տալիս մաքիավելլիական դարաշրջանի սոցիալ-պատմական, մշակութային քննությունը, իրականում Մաքիավելիի "Իշխանը" պատասխան է ժամանակին, նրա կործանարար ընթացքին: Իսկ այս ամենից անկախ` Մաքիավելիի աշխատությունը քաղաքական փիլիսոփայության և մտածող սոցիալական մարդու խոհի կարևոր աղբյուր է:



Մեջբերել