Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Մայակովսկուն սպանեց Եսենինը

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    16
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Մայակովսկուն սպանեց Եսենինը

    Խնդրում եմ, մի շտապեք քրֆել ոչ ինձ էս թեմայի համար, ոչ էլ առավել ևս Եսենինին՝ սպանության: Էս պնդումը հենված ա զուտ ինտուիտիվ եզրակացությունների վրա, իսկ վերլուծական, հոգեվերլուծական, ու ուղղակի տրամաբանական հիմնավորում, եթե թեման հետաքրքրի, գրականագետներն ու փիլիսոփաները կտան:

    Ես չեմ խոսելու Մայակովսկու մահվան հանգամանքների ու դրա անմիջական պատճառների մասին, դա այլ թեմա է: Սա ուղղակի մի լրացուցիչ կամ գուցե որոշիչ շարժառիթի մասին է, որ, ըստ իս, երկար ժամանակ թաքնված էր Մայակովսկու ենթագիտակցության մեջ ու սպասում էր իր ժամին:


    Անցնեմ բուն նյութին.



    -Ես հաճույքով էի հետևում Եսենինի վերափոխմանը իմաժինիզմից մերոնքականի: Եսենինը հետաքրքրվածությամբ խոսում էր ուրիշների բանաստեղծությունների մասին: Մի նոր գիծ էր հայտնվել ինքնասիրահարված Եսենինի մոտ. նա մի տեսակ նախանձով էր վերաբերվում հեղափոխությանն ու դասակարգին օրգանապես ձուլված ու իրենց առջև օպտիմիստական ուղի տեսնող բոլոր պոետներին: Սա է, ըստ իս, Եսենինի պոետական նյարդայնության արմատը...
    ասում էր Մայակովսկին:
    Ու, հնարավոր ա` չեր սխալվում: Բայց նույն մի տեսակ նախանձով ինքը Եսենինին էր վերաբերվում: Երկու տարբեր բացարձակ հանճարներ հայտնվել էին միևնույն ժամանակ միևնույն տեղում, ու երկուսի համար աշխարհը նեղ էր:
    Ինչպես Եսենիննն իրեն, ինքն էլ Եսենինին էր խանդում: Ինքը՝ ինքնահավան ու
    եսակենտրոն, որ միշտ վստահ էր, որ գրականության իրական արժեքակիրն ինքն ու մյուս ЛЕФ-ականներն են, որ "հին" հենքի վրա ստեղծված գրականությունը համարում էր հնացած, որ գրականության գլխավոր արժեքը համարում էր ճիշտ սոցիալական շեշտադրությունը, մեկ ա, չէր կարողանում չնդունել ապասոցիալական ու բոհեմական (Էս երևույթը Մայակովսկու մոտ ծայրահեղ բացասական երանգ ունի) Եսենինի հանճարեղությունը:
    -...եսենինյան տողերն ու բանաստեղծությունները որոնք չէին կարող դուր չգալ...
    ,- էսպես էր արտահայտվում Մայակովսկին եսենինյան պոեզիաի մասին:

    Եսենինի ինքնքսպանությունից հետո իսկական եսենինյան "բում" սկսվեց: Ամենուր բոլորը նրա մասին էին խոսում, բոլոր թերթերում ու ամսագրերում նրա անունն էր, շատերը կուռքացնում էին նրան, մյուսները, հարմար պահն օգտագործելով, հետմահու ցեխ էին շպրտում նրա վրա խորհրդային մարդուն անվաել արարքի համար.
    -Но такого злого хулиганства
    Мы не ждали даже от тебя...
    (Кажется, Жаров)
    Իսկ Եսենինի հրաժեշտի տողերը,
    В этой жизни умирать не ново,
    Но и жить, конечно, не новей
    .

    էսօրվա խոսքով ասած, իսկական սուպերհիթ էին դարձել:
    Ինքնասպանության շեմին կանգնած շատ մարդկանց համար ես տողերը որոշիչ դարձան...
    Իր մահվամբ Եսենինը մի պահ ստվերել էր Մայակովսկուն: Ու հենց էստեղ էր, որ նրա ենթագիտակցության մեջ նստեց ինքնասպանության էֆեկտի ծրագիրը ու թաքուն սկսեց հասունանալ:
    Մայակովսկին իհարկե տվեց իր հակահարվածը. Շուտով նա գրեց իր լավագույն բանաստեղծություններից մեկը (սա իր իսկ բնութագրումն է), որը կոչվում էր "Սերգեյ Եսենինին": Սա պատասխան էր եսենինյան հրաժեշտի խոսքերին ու կոչված էր չեզոքացնելու էս տողերի առաջացրած ինքնասպանության համաճարակի վտանգը:
    -В этой жизни помирать не трудно,
    Сделать жизнь значительно трудней,-
    այպես էր վերջանում Մայակովսկու բանաստեղծությունը, այսպես էր նա հիմնավորում Եսենինի սխալը ու ինքն էլ չգիտեր, որ իր մեջ էլ արդեն մեխանիզմը գործի էր գցված:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 18.10.2007, 01:39:

  2. #2
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    16
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Մայակովսկուն սպանեց Եսենինը

    Մի բան էլ.

    Մայակովսկու "Սերգեյ Եսենինին" բանաստեղծությունը սկսվում է հետևյալ տողով.
    Вы ушли, как говорится, в мир иной,
    որտեղ իր իսկ բացատրությամբ "как говорится"-ն առանցքային նշանակություն ունի:
    Նույն արտահայտությունը հայտնվում է նաև Մայակովսկու հրաժեշտի տողերում՝ գրված իր ինքնասպանությունից առաջ.
    Как говорится -
    "инцидент исперчен",
    любовная лодка
    разбилась в быт.
    Я с жизнью в расчете
    и не к чему перечень
    взаимных болей,
    бед
    и обид.
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 18.10.2007, 01:48:

  3. #3
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Մայակովսկուն սպանեց Եսենինը

    Հետաքրքիր էր, Մելիք: Իրականում էդ երկու հանճարների բախման հանգամանքը բավականին ուշագրավ ռեզոնասներ է միշտ տվել երկուսի հոգեբանության մեջ էլ, ու էս առումով` Մայակովսկու ու էն էլ Մայակովսկու մահը կարող էր հենց նշածդ հանգամանքով պայմանավորված լինել: Գերմանացիներն, օրինակ, ավելի քաղաքակիրթ էին, նրանք ուղղակի ցիվիլ հայհոյանքներ էին ուղղում միմյանց հասցեին, ինչպես, ասենք, Հեգելն ու Շոպենհաուերը: Ռուս հոգին իրեն համարժեք հոգու հետ էդպիսի ներքին բախման արդյունքում ինքնասպան հաստատ կլիներ:

  4. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    16
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Մայակովսկուն սպանեց Եսենինը

    Արձագանքդ էլ հետաքրքիր էր:
    էս նյութը գրելիս, ես փաստն ընկալում էի էի էսպես.
    ինքնասպանությունն իբրև վրեժ:
    Բայց
    ինքնասպանությունն իբրև հայհոյանք
    կյանքում մտքովս չեր անցինի :D

  5. #5
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Մայակովսկուն սպանեց Եսենինը

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Արձագանքդ էլ հետաքրքիր էր:
    էս նյութը գրելիս, ես փաստն ընկալում էի էի էսպես.

    Բայց

    կյանքում մտքովս չեր անցինի:D
    Շոպենհաուերի մտքով էլ չէր անցնի, ու էդ պատճառով էլ նա ինքնասպան չէր լինում: Հենց խնդիրը հոգու էմոցիոնալ խորքի, հանճարների բախման անձնական մակարդակից տիեզերական արձագանքի վերացարկման ու նրանից մեկի կամ երկուսի հոգում նրա արձագանքի մասին է, որը և հանգեցնում է ոչ թե հայհոյանքի, այլ ինքնասպանության: Իսկ ինքնասպանությունը երբեմն իմաստ էլ չի ունենում, ուր մնաց հայհոյանք չլինի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •