Էջ 1 5-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Դիտում

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Դիտում

    Այս շարանը, Հայ երգի ու երաժշտութեան տարածքը գրաւողների վերաբերեալ է:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Դիտում

    «Պզտիկ բաբան գնաց բանակ, իր հետ տարաւ մի սուր դանակ» («Հ1» հ/ը, «Հայկական էստրադա» հաղորդում):
    Դանակի հանդէպ սէրը... Չեմ հասկանում որտեղից է մուտք գործել մեր մէջ: Մի հատ էլ Թաթան ունի. դանակը գովաբանող տեսահոլովակով երգ:
    Եթէ յանգաւոր անելն էր նպատակը. կարելի էր այլ բառեր տեղադրել, ինչպէս՝ ատրճանակ, խոզանակ, աւանակ, շրջանակ եւ այլն: Կարելի էր նաեւ այսպէս . «Պստլիկ բաբան բանակ գնաց, ճստլիկ մաման տանը մնաց»:
    Ունենք ուժեղ ձայներ, սակայն ի զուր վատնւում են անմակարդակ երգով: Ռազմիկ Ամեանից լսել եմ Արցախեան հոռովել: Ինչո՞ւ նա հոռովել չի երգում:
    Ներկայ դարում, ժամանակից այս, չենք կարող սպասել, -երեւի թէ,- նոր բելլաներ, օֆելիաներ եւ այլք:
    Ինչեւէ, ուզում եմ նշել երկուսի անուն. Անի Քրիստի եւ Սիլվա Յակոբեան: Մեղմ, կանացի ու մեղեդիական ձայն ունեցողներն այս, պիտի երգեն լաւ երգեր: Լաւ երգ յօրինող չկա՞յ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Դիտում

    Քիչ առաջ, բախտ ունեցայ, առաջին անգամ դիտելու Սիլվա Յակոբեանի «Երազեմ-երազեմ, չսիրեմ-չսիրեմ» կամ՝ նման մի բովանդակութեամբ երգը: Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ տեսակի ուղեղների մէջ են ծագել նմանօրինակ երգեր... միթէ՞ ափսոս չէ, սրա համար ծախսուած գումարը: Ափսոս չե՞նք, կեանքում մեր ամենասուղը, ամենաթանգը՝ մեր ժամանակը լցւում է նման այլանդակութեամբ: Ոճրագործ են, մարդկութեան եւ գեղագիտութեան հանդէպ, բոլոր նրանք, ովքեր մատղաշ սերնդի գիտակցութեան մէջ ներարկում են այս եւ նման գործերի երգ լինելու կարծիքը: Սրանք երգեր չեն՝ մեղեդի, զգացում, երաժշտականութիւն չունեն: Պէտք է պետականօրէն արգելուի. նման, -Հեղինակի խօսքով,- հակամշակոյթի տարածումը, քանզի վնասում է առաջի հերթին, մեր պետականութեան հիմք կազմող, հայ մարդու գեղագիտութիւնը, հետեւաբար՝ բոլոր բարոյական հասկացումների ճիշտ ընկալումները:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Դիտում

    10 փետրուար 2008 թ-ի «Այսօր»ից մէջբերում.-
    Հատուկ մրցանակ ստացավ «Շարմ» ընկերությունը` «Հատուկ նշանակության երգեր» նախագծի համար: Սրանք այն երգերն են, որ գրվում են Բանակի համար: Ավա~ղ, փոփ-ոճը թափանցում է այստեղ: Մեր բանակի ապագան կերտողներին պարզ ու հստակ ասում եմ. հայ զինվորին ուղղված հատուկ նշանակության երգը եղել, մնում է ու պետք է մնա հայ հերոսական երգը, այդ երգով ենք մենք հաղթել ղարաբաղյան ազատամարտում: Ոչինչ այնքան վտանգավոր չէ, որքան բանակի մթնոլորտի ապամշակութացումը և ապահայկականացումը. Ցավոք, դրա վտանգը կա:

    Բանակի հիմնադրման 13-րդ յոբելեանի առթիւ, կազմակերպուել էր համերգ, որի տեսահոլովակը գնել էին մերոնք:
    Հայաստանցի ուուցչուհիս ասում էր, թէ՝ աւանդական հայ տղամարդը յատկանշւում է առնականութեամբ: Հայաստանի բնութիւնը, համեմատաբար տաք ու տարուբերող կլիման, անհարթ գետինը, հաւանաբար, իր կնիքն է դրել հայ ցեղի մարդաբանական կերպի վրայ: Այդ պատճառով, հայ տղամարդիկ աչքի են ընկնում աւելի շատ կոշտ մարզաձեւերի մէջ՝ ըմբշամարտ, կռփամարտ, ծանրաբարձութիւն եւն: Ատլետի մէջ հայ մարզիկները սլաւոնական ցեղի մարզիկների նման չեն փայլում: Այսինքն՝ որքան «հնդեւրոպացի» ենք, այնքան էլ «ասիացի»:
    Այժմ մի կողմ դնենք այս յիմար եւ այլեւս անիմաստ «ասիականութիւնը», ու խօսենք բանակային երգի մասին:
    Վերոյիշեալ 16 ամեակի առթիւ հնչած երգերից ոչ մեկն առնչութիւն ունի Հայաստանի ու Հայ մշակոյթի հետ, բացառութեամբ երգերի լեզուն: Աւելի շատ Սեւ ծովեան ռուս նաւատորմի լպիրշ ու ճապաղ նաւազներ տեսայ, ու լսեցի նրանց երգը: (Ժամանակն է նաեւ, լաւաշի մեծութեամբ սովետական գլխարկների փոխարինումը աւելի ձեւաւոր գլխարկներով)
    Հայ սպան նոյնիսկ եթէ խեղկատակ լինի, նրա տարազը կրողն իրաւունք չունի բեմում այդպիսի կերպարանք ստանալ: Մռայլ ու մթագնած բնաշխարհից յոգնած ու զուարճութեան ձգտող Ռուսական ոգուն համահունչ այս ներկայացումները Արեւոտ երկրի բնիկ հայի հոգուն խոտոր են: Ուստի, ոչ միայն փոփը, այլեւ սովետ ռուսականութիւնը սրբում տանում է հայկականութիւնը:
    Հայաստանի պատմութիւնը, հայ ժողովուրդի գոյատեւման ու վերածննդի դրուագները մեզ ասում են, որ հայ բանակը աւելի շատ ազգային ազատագրական բովից անցած բանակ է, հետեւաբար նրա ոգին ու երգը պիտի լինի համահունչ դրան, բայց ո'չ ամերիկեան յանկիների նման, վիետնամում, պարուհիներով ուրախացող նորակոչիկների երգ ու պար:
    Ի դէպ, հայ-երգ ասելով՝ ոմանք հասկանում են քուրդ երգ: Ճիշտ չէ: Կգայ ժամանակը, եւ կգրեմ նաեւ թուրքերէն եւ քուրդերէն երգերը հայերէն բառերի յարմարեցնելով՝ որպէս ռազմահայրենասիրական երգ ներկայացնողների մասին: Ժողովուրդը անտեղեակ է, քանզի առաջի անգամ է լսում երգը, այն էլ հայազգի երգչից: Ականջդ խօսի Ն.Ի.:
    Սահակ Սահակեան. ահա մի երգիչ, որի հայրենասիրական երգերը հայածին են, ու ինքը երգում է հայի նման: Ո՞ւր է նա:
    ♥♥♥♥♥♥
    Որքա՜ն քաղցր է երեխան ծնողի համար, նոյնքան դառն է ծնողի համար երեխային ծեծելը: Երբեմն երեխաները բզզում՝ վզվզում են, տրտնջում են, ու առանց իմանալու իրենց ուզածի ի՛նչ լինելը, լալագին գանգատում են, կամ՝ լալով մի բան ուզում: Սովորաբար համբերատար եմ վարւում, երբեմն կորցնում եմ համբերութիւնս ու բարկանում եմ, բացառիկ պարագաներում՝ զարկում թաթիկին կամ նստարանին: Խիղճս անպայման տանջում է, ամենայնդէպս՝ երես առած, շփացած երեխան չեմ սիրում:
    Վերոյիշեալը շատ չի պատահում, բայց այն ինչ կոչւում է ռեպ (կամ ռապ), տեւաբար կրկնւում է: Թէեւ երգ կատեգորիայի մէջ չի մտնում ռեպը, այնուհանդերձ գրում եմ աստ, որովհետեւ այդ վզվզոց-դրդռոցը ոմանք ընկալում են երգ:
    Երբ երեխաներին պատմւում են հեքիաթներ. աշխարհը՝ մարդիկ, ներկայացւում են որպէս 2 ճամբարի՝ բարուն ու չարին մաս կազմողներ: Այսպէս՝ պատմութեան հերոսը բարին է ներկայացնում, իսկ նրա հակառակորդը՝ չարը:
    Սովետ վարչակարգից ու սոցիալիզմից զզուած Վարշաւայի Ուխտի անդամ երկրների ժողովուրդները նմանապէս կարծեցին՝ եթէ Սովետ Միութիւնը չարն է, ուրեմն ԱՄՆ բարին է, բարի է նաեւ վերջինից դուրս եկած ամէն ինչ: Անկասկած ԱՄՆ մարդկութեան տուել է մեծագործութիւններ, բայց սա չի նշանակում թէ այնտեղից ծագած ամեն ինչ լաւն է: Եթէ ջազ ու բլուզ երաժշտութեան ժանրի երգերը ֆրանսերէնով մատուցելը այնքան խորթ չէ, նկատի առած հին Նիւ Օրլեանի ֆրանսախօս լինելը, ապա Մեծ քաղաքների ետեւի աղքատ ու սեւ արուարձանների բնակիչ, գանգատող ու բողոքող երիտասարդների բզզումները ֆրանսերէն, լեհերէն, չինումաչիներէն ու հայերէն ներկայացնելը, ցոյց է տալիս ողորմելի մի երեւոյթ, որ խղճահարութիւն է յարուցում ստրկամիտների հանդէպ:
    Չի սազում, ձեր գործը չի ռեպ անել, բացի այդ, որ անելիք գործ չէ դա:
    Կգայ մի ժամանակ, երբ այս ռեպ կոչուող թիւրիմացութիւնը կը վերանայ Երկրագնդից: Մինչ այդ, խորհում եմ, եթէ այս ռեպ անողներն ուղարկուեն խորհրդաւոր վանքեր, մենաստաններ, ու մի քանի ամսով հաղորդակցուեն Բարձր լեռներին, ու ականջալուր լինեն բնութեան ձայներին, կը շարուակե՞ն ռեպ անել:
    Մինչեւ այս թիւրիմացութիւնը վերանայ, կապաւինեմ mute կոճակին:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Դիտում

    Հայկո
    Անպայման առաջին ընտրութիւնս հայկական հեռուստակայաններն են: Հ1-էն Հայկոյի համերգն էր: Ան կերգէր դաշնամուրի նուագածութեամբ: Հանդիսականներու շարքին, կային ժամանակիս ակնառու աստղերը. նաեւ մեծ Դերասանի որդին: Հայկոն կերգէր, մարդիկ կը ծափէին: Հայկոն կերգէր, մարդիկ կը ծափէին: Հայկոն կերգէր, մարդիկ կը ծափէին:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Դիտում

    Կան երգիչներ, որոնք աճած են տնային՝ սենեկային պայմաններու մէջ, բաւարար արեւի շող չստանալով, թարմ օդի չհանդիպելով, տիղմաբեր հեղեղով չպարարտանալով, մնացած են նուաղուն, անգոյն, անբուրում: Բայց այդպիսիք՝ թանկարժէք են աճեցնողի աչքին, քանզի վերջինիս խնամքին արժանացած են՝ ծլարձակած, աճած: Պէտք է երեւին, փայլին: Ի սէր աստուծոյ, գէթ անգամ մը, չե՞նք ունեցած այս զգացումը՝ ձեռագործով հպարտանալու մարդկային ցանկութիւնը: «Տե'ս, բարոն այսինչ, այս ծառը ձեռքերովս տնկած եմ: Այս վարդենին ես տնկած եմ: Այս կրիան, երբ տուն բերի, ափիս մէջ կորսուելու չափ փոքր էր: Այս տունը ձեռքովս պատած եմ՝ պատ շարած, ներկած, կահաւորած եմ» եւն:
    Ու քանի որ խնամողը, ի'նքն է նաեւ եթերի տէրը, պարտադրուած ենք տեսնել ու լսել անոր պահած ու խնամած սոխակները:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Դիտում

    ՉԻՆԹՈ & ՓԻՆԹՈ

    Պաստառին վրայ երկու երգիչ զուգերգ կը կատարեն: Մեկը՝ աւելի շատ ինք կը յուզուի, երգելու ընթացքին, քան կը յուզէ ունկնդիրին, միւսը՝ որ տակաւին երեկ ռեպ կերգեր փողոցը, դեռ մազին տնկուկ յարդարանքը չփոխած, մեզի սիրային (ռոմանտիկ) երգ մատուցել կը փորձէ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Զզվելի EUROVISION

    ԵՒՐԱՏԵՍԻԼ
    Տարածուած համոզում կայ, որ ասացուածքի ձեւ էլ ստացել է. «Աղայի ասածը կլինի»: Աղա-ն՝ տանուտէրն է, հողատէրը, բեգը, աւատատէրը, հարուստը, փողատէրը: Կարեւոր չէ, թէ ի'նչքան է կիրթ, զարգացած, ու բարձր ճաշակի, նրա խօսքն է ճշմարիտը, նա է թելադրում ամէն ինչ, կարգադրում մեր կեանքը:
    Աղան կարող է լինել հանրութիւնը, մարդկանց այն հոծ բազմութիւնը, որ գուցէ գերակշիռ է, ազդեցիկ, աղմկարար: Կարող է լինել՝ այս կամ այն պատճառով բեմի գործը գրաւած մարդկանց խումբ:

    Կարող են լինել եւ՝ հոգեկան ու ընկերային ախտերը օրինաչափութիւն համարող, ինքնութիւնից հրաժարած (ամերիկացման ջատագով), արտառոցը արուեստ համարող, «արդի» ու «ժամանակակից» երաժշտութեան երգի մրցոյթի կազմակերպիչները:

    Անցնող տարիներին, ցաւակցելով նայում էի, բոլոր արեւելաեւրոպական աղքատ երկրներից եկածներին, որոնք փորձում էին ամեն կերպ, ամէն ձեւ, անպայման հաճոյանալ «դուր գալ» վերոյիշեալներին:

    Մինչ այժմ, այս երգահանդէսի առնչութեամբ, ասուածից տարբեր բան եթէ պիտի ասել.-«անտեսելու արժանի» կասեմ: Փորձեմ անտեսել՝ յարգարժան մեր երգչուհի քոյրերին պարտադրուած փոփոխութիւնը:

    Ազգային երգարուեստն ու մշակութային տարրերը արդի պոպ երաժշտութեան խառնելով, ո'չ բնիկն ես պահում, ո'չ ազգայինն ես զարգացնում, ո'չ էլ պոպ ես ստեղծում:
    Դու պատրաստել ես անհամ մի նոր ճաշատեսակ:
    Ու, Armenia անունը լսելիս, մեր ջանջիգյար հայերը, աշխարհով մեկ, նուիրելու են քուէներ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Հեղինակ (14.03.2009)

  10. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Դիտում

    Դաբադաբդաբադաբադադաբադադաբադադանադայ դաբ, դաբադաբայլիլոյ, ադայ դաբ, դաբադաբայլիլոյ, դաբաբադաբադաաբադադաբադադաբադադաադայ դաբ, դաբադաբայլիլոյ, դաբաբադաբադաաբադադաբադադաբադադադաբաբադաբադաաբադադաբադա
    դաբադադաբադադաայդբադդաբադաբադայդաբադադաբադադաբադադայդաբա, (սպասէ՛ք՝ չվերջացաւ) դաբադադաբադայդաբա, դաբադադաաբայդիլոյ, դաբադաբադայդաբադադաբադադբադադյդիլո ադաբադադբադադյդիլո, ադաբադադբադադյդիլոադաբադադբադադյդիլոադաաբադադաաբադադաաբադադաաբադ...

    Ալլա Լեւոնեան

    Ամերիկեան հիբ-հոբ երաժշտական ժանրին յատուկ, այս բաղաձայնների ու ձայնաւորների կուտակումներն արտաբերելը, առաջին անգամ Զարուհի Բաբայեանն արեց: Նրան փորձեց նմանուել Վարդուհի Վարդանեանը: Վարդուհիի գործի արժանաւոր ժառանգորդն է Ալլա Լեւոնեանը:
    Ամերիկեան գինետներում, ալքոհոլի (եւայլ) ազդեցութեան գագաթնակէտում, նեգրի միտքը մթագնում է, էլ չի գտնում բառեր՝ յորդացող երաժշտութեանն ընկերակից դարձնելու՝ ապաւինում է դաբադաբադայ- ին:
    Կովկասահայ զուարթ ժողովրդային երգերն ու պարեղանակները, այսօրինակ դաբադաբա-ներով՝ մթագնում ու կորցնում են իրենց բնիկ գեղեցկութիւնը:
    Հայ ժողովրդային երգերում էլ կան, եղել են բացականչութիւններ, սակայն միայն կրկներգի ձեւով՝ ջան-լէ, տույ-տույ, վայ-վայ, վայ-լէ, նայ-նայ եւն:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  11. #10
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Դիտում

    ԴՈՒԴՈՒԿ, ԿԱՄ ԾԻՐԱՆԻ ՓՈՂ, ԱՄԵՆ ՏԵՂ ԵՒ ԱՄԵՆ ԱՌԹԻՒ
    **
    Այստեղ վաղուց գրած չէի: Ի՞նչ կասէք՝ մեկ-մեկ պէտք է գրել, չմոռանալու համար գրելը:
    Քիչ առաջ, ունկնդրեցի դուդուկի հոյակապ նուագ: Նուագը մատուցուեց տեսահոլովակի զուգակցութեամբ:Պրոդյուսերըկամ արտադրիչը՝ Է. Մխիթարեան:
    Պատմական ճշմարտութիւն է՝ աղջիների առեւանգումն ու ստրկավաճառական շուկաներում ցուցադրուել-վաճառուելը:
    -
    Սակայն չգիտես ինչո'ւ, Հայաստանից առեւանգուած երկար ծամերով աղջիկը, այնքան էլ վախեցածի տպաւորութիւն չթողուց, վանդակի ճաղերին մօտեցող «սուլթանից» չխրտնեց, մօր տնից նոր ելած էր կարծես ու հանգիստ սպասում էր ապագան:

    Ակամայ յիշեցի. գերման աղջիկների յայտնուելը Իրանում.− Րաֆֆու գրքում եմ հանդիպել:
    Արդարեւ, Գերմանիան մարդու աւելցուկ ունէր, պայմանի է գալիս Ռուս կայսրի հետ՝ աշխատասէր, արտադրող, բարգաւաճող ու եւրոպական քաղաքակրթութիւնը կրող գերմանացի գիւղացիներ բնակեցնել Ռուսիոյ նոր գրաւած տարածքներում: Րաֆֆին, գովաբանում է Անդրկովկասի գերմական գիւղերի մաքրութիւնն ու գեղեցկութիւնը:
    -
    Նոր գրաւած տարածքները դեռ լիովին ապահով չեն դարձել, ու երբեմնի տէր Իրանն ուղարկում է իր խաներն ու շահը՝ ասպատակելու ու վերագրաւելու: Հաստատ մնալ անկարող իրանցիք (նաեւ շիի թուրքեր), աւարի են առնում, առեւանգում են նորահաստատ գերմանացիների աղջիկներին:
    Ժամանակ անց, Ռուսիոյ ու Իրանի միջեւ հաշտութիւն բանակցութիւններում, Իրանը խոստանում է յետ դարձնել առեւանգուած աղջիկները, սակայն, վերջիններս չեն ուզում վերադառնալ գիւղատնտեսական գործունէութեան, թողլով՝ նոր գտած մետաքսեայ ու բեհեզեայ զգեստները, թանկարժէք քարերն ու մարմարոնէ բակերն ու երգող ցայտաղբիւրները. պալատական հարեմները: Բանագնացները յետ են դառնում ձեռնունայն:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 1 5-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •