Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 3 4 5
Ցույց են տրվում 41 համարից մինչև 47 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Դիտում

  1. #41
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Դիտում

    Արտայայտուելու ցանկութիւն չունեմ, մի տեսակ ինքնամփոփուելու կարիք եմ զգում, որ գտնեմ ինձ: Այնքան շատ են ազդեցիկ բաները կեանքում՝ որ նրանց միջավայրում ինքդ քեզ կորցնելու, ինքդ լինելու կերպը գուցէ մոռանաս: Ես բազմիցս գտել եմ ինձ:

    Ահա՛ այդ գտնելու եւ վերստին փնտրելով գտնելու պահերից մեկն էլ իմ սիրած երաժշտութիւններին, երաժշտական ոճերին եւ կատարողներին է վերաբերում: Մոռանում եմ նրանց ունկնդրելը, յետոյ յայտնւում են եւ ես վերյիշում եմ նախապէս զգացածս, ապրածս եւ ինքս ինձ մտորում, որ ես ինչո՛ւ ինձ զրկել եմ վեհ զգացումներից ու ապրումներից, որոնցով ազնւացել է հոգին:

    Ես հասել եմ այն պահին ու մակարդակին, յետոյ մոռացել եմ հասածս տեղը, ինձ հասու դարձած գեղեցկութիւններն ու վեհը, ու կրկին առօրեային ու կենցաղայինին յետդարձ եմ կատարել:

    Մարդը... երկնայինի եւ երկրայինի անվերջ հակադրութեան մարմնացումն է: Ի զուր են բիւզանդացիք եւ այլոք, պատմութիւն ու պետութիւն, ժողովրդագրութիւն եւ մշակոյթներ են կործանել՝ յանուն Մարդու որքան մարդկային եւ որքան աստուածային լինելը բնորոշելու համար:

    Մարդը՝ ինքն է որոշում ու ինքն իրեն ապացուցելն է կարեւոր, թէ որքան է երկրային ու որքան երկնային: Եւ եթէ երկրային չլինէր, երկրայինների «լեզուներով» երկնայինը չէր կարող արդել:

    Երաժշտութիւնը աստուածայինի լաւագոյն ձեւ ստացածներից մեկն է՝ հնչիւնի տեսքով: Ուրեմն որքան է անհաճոյ, երբ այն վատ է մատուցւում, ահա թէ ինչու եմ այդքան բողոքել նախորդ գրառումներում:

    Յետայսու չեմ անելու, չեմ գանգատելու: Սովորեցի չտեսնել վատը: Հանդուրժե՞լ... չեմ հանդուրժում վատը, բայց կարողանում եմ չտեսնել այլեւս:

    Հանդուրժելն էլ մարդկային առաքինութիւններից մեկն է, գիտեմ, այնքան ժամանակ, որքան անճաշակի ու տգեղի հանդուրժումը չի խոտորում քեզ՝ երկնայինի եւ երկրայինի քո ներդաշնակութիւնը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Tigris-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (17.01.2011), Philosopher (18.01.2011)

  3. #42
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Դիտում

    Շնորհակալութիւն՝ շնորհակալութիւնների համար... ես վերը ինձ թոյլատրել եմ բառերի սղում:
    Պէտք է լինի.
    -Այնքան շատ են ազդեցիկ բաները կեանքում՝ որ նրանց միջավայրում ինքդ քեզ կորցնելու վտանգին ես ենթարկւում, ինքդ լինելու կերպը գուցէ մոռանաս: Եւ ես բազմիցս նորից գտել եմ ինձ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Philosopher (18.01.2011)

  5. #43
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Դիտում

    Հայաստանի Հանրապետութեան նախագահը հելլենական աշխարհ շրջապտոյտի մը ձեռնարկած է: Թերեւս քիչերը գիտեն. յոյն երգիչ մը կայ, որ երգած է հայկական յեղափոխական երգեր: Լեզուն չհասկնալով հանդերձ (հայերէն տարբերակներու թարգմանութիւններն են), անոր կատարողութեամբ Նժդեհին, Սերոբին, Սասունին ու ազատատենչ հայութեան ու Հայաստանին նուիրուած կարգ մը երգերը աւելի մեծ հաճոյքով ունկնդրած եմ, քան հայազգի կատարողներու հնչեցուցածը:
    Անունն է Բարսեղ Տէր-Կոստանդինեան, այսինքն՝ Վասիլիս Պապակոնստանտինու
    Հաւանաբար այս է. վիդէոներ չեմ նայիր. լսած եմ զինք ժապաւէնով:

    http://www.youtube.com/watch?v=q9_yOsRlxBo

    http://www.google.com/url?sa=t&source=web&cd=2&ved=0CBoQFjAB&url=http%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3DA9SH2K1OZgE&ei=K9s1TbqFMcPRhAfqs9iADA&usg=AFQjCNFH45pJfhqtOQ_k4rq0bJQ9HSek0g

    http://www.google.com/url?sa=t&source=web&cd=3&ved=0CCAQFjAC&url=http%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3DHnqhz7xgDq4&ei=K9s1TbqFMcPRhAfqs9iADA&usg=AFQjCNEXKDUD-DIf5lluxEq47Yf8VK_ohQ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Philosopher (19.01.2011)

  7. #44
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Դիտում

    Այբուբենի եւ հայ երգարուեստի ջատագով «Գոհար» ընտանիքը իր գովազդին համար ապսպրել է մի հայրենասիրական երգ, որը կատարում են հայրենի աստղեր:
    Վերջիններս փայլում են ջազ, ռոք, էստրադա եւ այլ ոճերի մէջ. Հայաստանի երկնակամարում:

    Ի վերջոյ հասկացայ՝ կարելի է Կիլիկիա երկրի տեղանունը արտասանել Քիլլիքիա, այնպէս որ Հրազդանի ձորում արտասանում են մննա, գննա, եւայլն:

    Եղա՞ւ այսպէս, սիրելի «Գոհար»:
    Նւնւոցից, կլկլոցից, կոկորդային սղոցումից ու լարապրկումից գանգատողներիդ ինչը՞ տարբեր է:
    Այլանդակել բառը, այն է տեղանուան նուիրական, միմիայն անպատասխանատու մարդը կարող է անել:

    Այլասէր արուեստագէտների գռեհիկ հայրենասիրական երգ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #45
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Դիտում

    «Շանթ» հեռուստաընկերութեան «X ֆակտոր» նախագծին չհետեւեցի սկիզբից: Եզրափակիչ հասած մրցողները՝ Վրէժն ու Սրբուհին, իրենց երգելու ոճով ներկայացնում էին յաջորդաբար իտալական եւ անգլոսաքսոնական ոճերը:
    Վրէժը յաղթեց: Մաքուր ձայնով եւ երգեցողութեամբ այս տղային պէտք է եթեր տրամադրուի: Հաճելի էր լսել նրա բոլոր կատարումները. մանաւանդ իտալերէն երգերը:

    Այսօր, երէկ, առջի օր նայեցի հայկական լրատու միջոցներին. բոլորի «ճակատային» լուրը կամ յօդուածը Եւրատեսիլում մեր պարտութեան եւ Ադրբէջանի յաղթանակի մասին է:
    Ես ոչ նայեցի ոչ էլ գրեցի (ֆորումում), քանի որ աչքիս այդ մրցոյթը ներկայացնում է Եւրոպայի յետադիմութիւնը:

    Առաջադէմ եւ բարձրարուեստ Եւրոպան Եւրատեսիլում չի յայտնւում: Նայէ՛ք Mezzo հեռուստակայանը, որ երգարուեստի բոլոր ընդունուած ոճերի լաւագոյն կատարումներն է ներկայացնում: Նրանք էլ եւրոպացի են:

    Եթէ Հայաստանը յաղթեր Էմմիի կամ ադրբէջացիների երգած երգի մի նմանովը. այդ յաղթանակով չէի ուրախանայ, քանի որ Եւրատեսիլում ներկայացուած երգերը, արդէն քանի տարի է նայում եմ, չեն բաւարարում երգարուեստի գեղեցկութեան չափանիշը, չեն մնում յիշողութեան մէջ, չեն դառնում սիրուած երգ սերունդների համար:
    Համբուրգերի նման պատրաստուած երգեր են, չեն թրծուել մարդու հոգում, չեն վերածուել երգի, կան ու մնում են ձայների ու խազերի համոյթ, ու չեն խօսում մարդու հոգուն:

    Շահագործւում է մարդու ազգային պատկանելիութիւնը, հպարտութիւնը, երկրի անուան հանդէպ նախանձախնդրութիւնը, որպէսզի հետաքրքիր դառնայ մրցոյթի երեւոյթը՝ իր գոյն ու լոյսերով, ճոխ բեմերով եւ մարդկային ծով բազմութեամբ:
    Ո՞ւր է երգը այս ամէնի մէջ: Երգը իր տեղն է, միայն թէ մարդիկ որոնեն այն:

    Ազգային պարտականութիւն չէ, պարտք չունենք կատարել՝ ոչինչ արժէք ներկայացնող մրցոյթի, երգի եւ կատարողութեան հանդէպ:
    Մեր հայեացքը ամուր եւ առողջ պետութիւն կերտելու մէջ է:

    --
    «Դու էն գլխէն իմաստուն իս.» սուֆիական երաժշտութեան ազդեցութեամբ է գրուել:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Philosopher (16.05.2011)

  10. #46
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Դիտում

    Գիտեմ նաեւ շնորհակալութիւն յայտնել: Կիրակի օր «Հ1» հեռուստակայանի «Երգ երգոց» հաղորդման նիւթն էր Գուսան Շերամի ստեղծագործութիւնները: Կարծիք յայտնողներից մեկն ասում էր, թէ պէտք է պահել ազգայինը, որ իմանանք ի՛նչ ենք, ո՛վ ենք:

    Թոյլ տուէք ասելու, որ այս «պահել» բառը չսիրեցի: Ոչ թէ պահել, այլ ապրել նրան, քանի որ յիշելու համար չէ այն, այլ նրանով գոյանալու եւ կերտուելու համար է:
    Դադարի ժամանակ ալիքը փոխեցի եւ բռնուեցի «Երկիր» հեռուստակայանի «թակարդում»: Աստուած իմ՝ ի՞նչ է սա: Հիմա էլ, այս պահին, նուագում են իմ ամենաշատ սիրած երաժշտական ոճերից մեկի կշռոյթով: Ունենք նման երաժիշտներ, ուրեմն, ինչո՞ւ զրկուել ենք նրանց ունկնդրելուց այսքան ժամանակ:

    Յակոբ Ջաղացպանեան եւ Լոս Լոկոս: Բառարանս հիմա ձեռքի տակ չէ. ենթադրեմ՝ նշանակում է «գայլեր»:
    Ես արդէն չեմ մտածում, որ ինչ-որ հայեր փորձում են նմանուել եւրոպացիների, կամ ինչ-որ տեղացիների ու նրանց նման նուագել են փորձում:Չեն երգում, դա իրենց գործը չէ, բայց նուագում են, այն էլ այնպէս, որ մտքովդ չի անցնում այն միտքը, որ իսկական չէ, բնիկ չէ: Ես լսում եմ իսկական Ֆլամենկո, հոգիս վառւում է նրա բորբոք կրակով, սաւառնում եմ նրա թեւերով, խայտում եմ նրա ըմբոստ շունչով:

    Մենք կը յաղթենք նման երաժշտութեամբ: Մենք կազնուանանք նման անկեղծութեամբ: Մենք մարդ կդառնանք ու երկիր կը կառուցենք ազնուական երաժշտութեան լաւ կատարումով: Մենք կը յառաջդիմենք գեղեցիկին ընկերանալով: Մենք կը վերագտնենք մեր հպարտութիւնը՝ ունկնդրելով հպարտների եւ ազատների ստեղծագործութիւնները:
    Վերջին խմբագրող՝ Tigris: 17.06.2011, 02:14:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  11. #47
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Դիտում

    Վաղուց է այստեղ չեմ գրել:
    Վարդան Բադալեանն է երգում.- ներկայ երգիչների մէջ ինձ յիշեցնում է լաւ երգի, լաւ ժամանակների լաւ երգիչներին:

    Երգում է նաեւ մեկը, -որի հարազատ ոճն է ջազը, - խոտոր հնչեցնելով Հաւասու լեզուն:

    Ասում է կըգա, փոխանակ ասելու կուգա:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 3 4 5

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •