+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Շանթ

  1. #1
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Շանթ

    Ունեցանք երկրորդ հայկական ու հայաստանեան հեռուստաալիք մը, որն ակնյայտօրէն շիրակակեդրոն է: Միշտ ըսած եմ. Հայաստանը միայն Երեւանը չէ:
    Սայեաթ Նովան է, որ ըսած է. աղքատ սիրէ, գիր սիրէ, գրիչ սիրէ: Յուզիչ է աղքատի հետ ըլլալ, անոր ուրախութիւնը տեսնել, բաժնեկցիլ: Մարդիկ դժբախտ դիպուածի բերումով, ո'չ իրենց մեղքով, բարձրէն իջած են ցած՝ յարկաբաժինէն խրճիթ, ու ահա նոյն ժողովուրդէն հայրենադարձ վեհանձն զաւակ մը, անոնց կուրախացնէ: Ստուգեցի ազգանունը, թէ ո՞րքանով ճիշտ եմ՝ յիրիկ նշանակէ ճեղք: Յուսամ ան իր օրինակով եւ 2009 տարին օգտաշատ աշխատանքով , ճեղք կու տան, ճաք կը բերին, քարեսիրտ մարդոց սրտերուն մէջ, որպէսզի կարելի եղածին չափ հարուստներու եւ աղքատներու միջեւ եղած վիհը նսեմանայ, փոքրանայ:
    Հաճելի է լսել նաեւ տարբեր հայերէն մը: Թող Շիրակը ապրի, եւ լաւ ապրի:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  2. #2
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Շանթ

    Իմ Փոքրիկ Նաւակ
    Երեկ, սիրտս ուրախութեամբ եւ հպարտութեամբ լցուեց, երբ դիտեցի Հայ երեխաներին: Ապրի՛ Ռուբէն Հախվերդեանը:
    «Ես չգիտէի, որ իմ այս անհեթեթ ու ախմախ երգը կարող է այսպէս հնչել», եւ ուրիշ առթիւ՝ «Քո երգը լսելուց ետք, հերթական անգամ համոզուեցի, որ ես չպէտք է երգեմ այս երգերը»:
    Ահա թէ ինչ է ասում իրաւ արուեստագէտը՝ մարդը: Նրա ստեղծած երգերը բաւարար են. արուեստագէտի կոչում ստանալու...
    Եւ ի՜նչ, յիշում եմ «Հանրային»-ը, որի Ամանորեայ նախագծերում բոլորը, բոլորը երգում են: Սա նմանի այն գործատէրին, որն իր գործակատարն աշխատեցնում է բոլոր գործերում:
    Այսինքն՝ հետքրքրական լինելուց դադարեց այլեւս, սիրելի «Հանրային», քաղաքական լուրերի մեկնաբան՝ լրջադէմ հաղորդավարը տեսնել երգելիս:
    Նաեւ՝ անընդհատ տեղացողփաթիլները, համն ու հոտը փախցնում են:
    «Շանթ»ից արժէ յիշել՝ «Ժողովրդային երգի մրցոյթ» նախագիծը եւս: Շնորհակալ ենք «Շանթ»-ին, ի վերջոյ ընտրութիւն կատարելու հնարք տրուեց սփիւռքահայերին:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  3. #3
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Շանթ

    Ի՛նչ լաւ էին երեխաները, բնակա՜ն, բիւրեղ, մաքուր: Իսկ մենք բնականը մոռացել ենք, ու նա արդէն մեզ զարմացնում է: Լսում եմ մեղեդիներ, ու ակամայ աչքիցս հոսում է...: Այո՛, ճանաչում եմ այս երգերը, որոնց երբեւէ այսկերպ չեմ լսել: Ողջոյն բոլոր երեխաներին, ժիւրիի ազնիւ անդամներին եւ Արտուշիկին:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  4. #4
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Շանթ

    Մանկական, ժողովրդային, գուսանական ու ոչինչ ասող հայ-superstar երգի մրցոյթների տրամաբանական յաջորդը, պէտք է լինի, հայ հոգեւոր երգի մրցոյթը:
    Հայ հոգեւոր երգը, շարականը, անքակտելի յենասիւնն է հայ երգին: Հայ հոգեւոր երգարուեստը բոլորովին չի անջատուել հայ ժողովրդի կեանքից, առօրեայից: Նա չի մուծուել կրօնի հետ, ու չի արտամղուել՝ կրօնի դերի ծանծաղումով: Հայ հոգեւոր երգը Հայաստանի ծնունդն է, ու բոլորովին զարմանալի ու օտարոտի չի լինելու, եթէ «Շանթ» հ/ը կազմակերպի նմանօրինակ երգի մրցոյթ, նոյնիսկ եկեղեցուց անկախ: Յաճախ, լաւագոյն երգիչները, Հայաստանում թէ այլուր, հայազգի թէ այլազգի, երգարուեստի ասպարէզ մտել են եկեղեցական երգով. յետոյ են անցել աշխարհիկ երգին: Հայը շա՜տ ուժեղ է իր հոգեւոր երգով: Հայաստանը շատ ուժեղ կլինի իր հոգեւոր երգով. գիտակցելով ու ապրելով զնա: Հայ շարականը, հայի էութեան կանչն է: Աջող:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Users Browsing this Thread

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources