Կյանքի իմաստի խնդիրը այն խնդիրների շարքին է դասվում, որը կարևոր և հիմնարար է ինչպես գիտական, հիմնարար փիլիսոփայության, այնպես էլ կենցաղային փիլիսոփայության համար, հատկապես եթե խոսքը գնում է ժամանակակից, բնական կենսական համակարգերից դուրս, իր ստեղծած սոցիալական ու մետաաշխարհում ապրող մարդու մասին: Կյանքի իմաստի փնտրտուքը գիտակցական ու անգիտակցական մի բնազդ է, որը եթե չի էլ տալիս հարցի պատասխան, միևնույնն է պահպանում է մարդու` կենդանի գոյության շարժման մեջ մնալու և այդ իմաստի հավերժական փնտրտուքը շարունակելու գործում: Եվ այսպես, հարց.
ո՞րն է մարդկային գոյության իմաստը



Մեջբերել

