+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: US ARMENIA

  1. #1
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք US ARMENIA

    Ունեցանք մի հայկական արբանեակային ալիք եւս՝ US ARMENIA: Սա, երեւի, նախկին Armenia-ի եւ մի ամերիկահայ գործարարի կամ ընկերութեան միացման արդիւնք է:
    Առայժմ, այս կայանից դիտելու արժանի եմ գտնում, առ այսօր, սփիւռքահայիս բախտ չվիճակուածը դիտել, որ է՝ Մհեր Մկրտիչեանի ֆիլմերը:
    Թերեւս կան, դիտելու արժանի ուրիշ բաներ՝ տեսադաշտէս վրիպած:
    Առաջի հեղ, կարծեցի, Արեւմտահայ մի պատմուածքի բեմականացում: Չէ՛, գրական արեւմտահայերէնի ո'չ բոլոր բայերը կը վերջանան –իլ լծորդումով: Տեսնեմ, ուտեմ, քալեմ, բայց՝ նայիմ, ապաւինիմ, ազատիմ եւն:
    Ամէն ինչով, կարծես թէ, Գիւմրիական-Լենինականեան արտադրութիւն հանդիսացող այս ֆիլմերը, նոր աշխարհ են բացում մեր առջեւ: Ովքե՜ր են անցել Գիւմրիից, ծնուել են այնտեղ: Եթէ Երեւանը նոր ծնուած Անին է, -համաձայն եմ,- ապա Գիւմրին, բազմաչարչար այդ քաղաքը, Անիի վերածնուած հոգին է:
    Ափսոս, դէպքերը թոյլ չեն տալիս, որ այդ քաղաքը բնականոն զարգացում ապրի: Առաջին Հանրապետութեան տարիներին թուրքական գրաւում..., 1926ի երկրաշարժ, 88ի երկրաշարժ, բնակիչների գաղթ: Հայ ազգը պարտական այդ քաղաքին, Շիրակին:
    Գիւմրին չի գտնւում, Հայաստան այցելող հայ եւ օտարազգի զբօսաշրջիկների, շրջագայութեան ճանապարհի վրայ: Գիւմրին Գեղարդ չունի, Մասիս չունի: Գիւմրին գիւմրեցի ունի, պէտք է ապրի այս քաղաքը, եւ լաւ ապրի:
    Շնորհակալութիւն US ARMENIA-ին:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  2. #2
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. US ARMENIA

    «Մեր Լեզուն, Մեր Խօսքը» հաղորդաշարը կորցրել էի, այդ օրից, երբ «Արմենիա» հ/ը դադարեց սփռել ձրի հաղորդումը: Ցանկութեան դէպքում էլ, վճարովի դրութիւն հաստատելու հնար չունէինք, ու այդ ընթացքում, ի՜նչ արժէքաւոր «հատորներ» անցան առանց նայուելու: Երանի, եթէ կարելի է, պարբերաբար վերստին սփռել:
    Որքա՜ն հեզասահ է խօսում, շինիչ եւ օգտակար բաներ է փոխանցում Արտեմ Սարգսեանը:
    Մինչ այդ, զարմանում ես, երբ տեսնում այն ահագին տարբերութիւնը, որ կայ, տարբեր նախագծերի միչեւ: Բոլորովին անկում: Գռեհիկ, անմակարդակ «սերիալներ»ը շղթայում են դիտողի հոգին, գիշերային զբօսավայրում գոյացած փողոցային կերպարների ստեղծած մթնոլորտով: Ի հարկ է, կարելի է բարձրարուեստ շարժանկար ստեղծել, նրանց կեանքը պատկերելով: Բայց, թութակի պէս թոթովախօս տիպարների մատուցածը, որ ոչ մի բան չի աւելացնում կեանքի մերկ իրականութեան վրայ, -արուեստի կամ գեղեցկութեան իմաստով,- մեղմ ասեմ՝ մեզ պէտք չէ:
    ՅԳ. US ARMENIAում նկատելի է, գովազդների առատութիւնը, որ, երբեմն, ընդհատելով կարճում էր Արտեմ Սարգսեանի խօսքը:
    #
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  3. #3
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. US ARMENIA

    Երեկ, ակնթարթ մը միայն ունկնդրեցի՝ Ստեփան Փարթամեանի «Բարի Լոյս» հաղորդումէն հատուած մը: Լսածս մօտաւորապէս այս էր.
    «Շահ Աբաս, Թալեաթէն շատ աւելի վատութիւնը ըրած է հայութեան, բայց անոր մասին չենք խօսիր, քանզի Իրանի հետ Հայաստանի սահմանը բաց է, իսկ երբ Թուրքիոյ հետ Հայաստանի սահմանի բացուի, նայինք ի՛նչպէս պիտի խօսինք Թալեաթի մասին..»:

    Անտարակոյս, US Armenia հեռուստաընկերութիւնը պատասխանատու չէ վերոյիշեալ խօսքէն, բայց, պատասխանատու է Ստեփան Փարթամեանէն:
    Շահ Աբասի կատարած վատութիւններուն մասին շատ գրած եմ:
    Համեմատութիւնդ սխալ էր ու վիրաւորական, սիրելի՛ Ստեփան: Երեւի Ամերիկեան fast food-ը պատրաստելու պէս, աճապարեցիր, աճպարարեցիր, բայց չի հիացուցիր քու «փայլո՜ւն» համեմատութեամբ:
    Թուրքիոյ հետ սահմանը թող բացուի, սակայն եկուր անգամ մը եւս յիշենք, այն ինչ Աբաս չըրաւ.
    -Աբաս հայերուն ոչնչացնելու միտում չունէր.
    -Աբաս հայերը անջրդի անապատ վայրեր չտարաւ.
    -Աբաս իր գաղթեցուցած հայերը կոտորել չտուաւ.

    Եւ եթէ դաշնակից (Բրիտանական) ուժեր չգային Թալեաթին անապատը, հազիւ թէ՝ դուն, ես, եւ մեզի պէս շատեր, այսօր շնչելու եւ կամ հայերէն խօսելու հնարաւորութիւն ունենայինք:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  4. #4
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. US ARMENIA

    «Եթէ վատ են սերիալները՝ մենք են վատը»

    Այո՛, անտարակոյս, մենք ենք վատը, քանի որ առաջնային ենք համարում եկամուտը, առաջնահերթ ենք համարում փողը: Իսկ փողի առաջնահերթութիւնը էլ որտե՞ղ չի տանի...
    Իսկ ո՞վ ասաց, որ մեր ժողովուրդը չի սիրում ու չի գնահատում բարձրարուեստ ֆիլմերն ու սերիալները: Հայ եթերի տեղատւութիւնն ու անկարութիւնը թող չի՛ քողարկուի ժողովրդին վերագրուող վատ ճաշակով:
    Սերիալները տարտամ պէտք է լինեն. համեմած՝ միջընտանեկան պղծութիւներով ու խարդաւանքներով, որպէսզի հնարաւորինս եթերային տեւողութիւն արձանագրի եւ հանդիսատես գրաւի:
    Այնուհանդերձ՝ լատինամերիկեան վատ սերիալները հայկական վատ սերիալներից լաւ են: Վատից վատ կարող է լինել: Լատինամերիկեաններում, գոնէ, տեսնում ենք իսպանախօս աշխարհի չքնաղ կանանց...
    Այդ թարգմանուած սերիալներից հնչում է համեմատաբար բնական հայերէն:
    Ի՞նչ լեզու է հնչում հայկական սերիալներում: Պիրկ շրթունքներից հնչում է գողական աշխարհի ներկայացուցիչների ջլաձիգ դուրսբերումներ, որոնք չեն տեղաւորւում հայերէնի ո'չ մի դասաւորման մէջ: Ոմանց թւում է, իբր նմանօրինակ լեզու գործածողը «տուխով տղայ ա»: Գողականը, մաֆիոզը վախկոտ դասալիք է: Նա լոյսից փախչող՝ մթում գործող խլուրդ է:
    Մեր մտքերում պէտք է վառենք` այս կարգի մարդկանց կերպարը:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Users Browsing this Thread

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources