Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: ՀԱՄՈ ՍԱՀԵԱՆ

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք ՀԱՄՈ ՍԱՀԵԱՆ

    ՓՆՏՌՈՒՄ ԵՍ ԴՈՒ

    Փնտռում ես դու ինչ-որ յանցանք,
    Հեգնում ես ինձ ու չես ներում,
    Բայց կայ ինչ-որ մի կարեկցանք
    Քո հեգնական ժպիտներում։

    Հեգնում ես ինձ ու նախատում,
    Բորբոքում ես կռիւ ու վէճ,
    Բայց կայ ինչ-որ մի քաղցրութիւն
    Քո դառնագին խօսքերի մէջ։

    Ա՜խ, յօնքերդ ես յաճախ կիտում,
    Նայում ես ինձ այնպէս մռայլ,
    Բայց կայ ինչ-որ քնքշութիւն
    Քո անողոք դէմքի վրայ։

    Յաճախ այնպէս խայթում ես դու,
    Սրտիս այնպէս վիշտ ես բերում։
    Բայց կայ ինչ-որ մտերմութիւն
    Քո այդ օտար հայեացքներում։

    Մերթ փարւում ես ինձ հովի պէս,
    Մերթ հողմի պէս ինձ չարչարում,
    Ա՜խ, երբ այդպէս շոյել գիտես։
    Էլ ինչո՞ւ ես ցաւ պատճառում։


    ԱԶԴԱԿ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Christiana (27.02.2009)

  3. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. ՀԱՄՈ ՍԱՀԵԱՆ

    ԱՅՍ ԻՄ ԲՈՒՌ ՔԱՐԵՂԷՆ ՀՈՂՈՒՄ




    Ա՜խ, ինչքա՜ն ենք տուեր,
    Որ պահենք այս հողը մի բուռ,
    Անունը Հայաստան պահենք։

    Արիւնի ծովեր ենք տուեր,
    Որ պահենք այս հողը մի բուռ,
    Անունը Հայաստան պահենք։

    Քրտինքի ծովեր ենք տուեր։
    Որ կորդը բուրաստան պահենք,
    Տաճարներ ու ոստան պահենք
    Այս մի ուռ քարեղէն հողում...

    Այս մի բուռ քարեղէն հողում
    Դեռ ինչքա՜ն ջանք է հարկաւոր,
    Որ պահենք հացը հոգեւոր,
    Որ պահենք մեր քայլը այս խենթ,
    Քառատրոփ թռչող կեանքի հետ
    Եւ պահենք մեզանով լեցուն
    Մեր ոգու տարեկից լեզուն...
    Սեփական մեր բոյրը պահենք
    Եւ ապրենք տանը սեփական
    Եւ տոհմ ու գերդաստան պահենք
    Եւ պահենք այս հողը մի բուռ,
    Անունը Հայաստան պահենք։
    ՀԱՄՈ ՍԱՀԵԱՆ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •