Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Մարդու խնդիրը

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Տես Մարդու խնդիրը

    Ո՞րն է ժամանակակից մարդու հիմնարար գոյաբանական, գիտակցական, մշակութային խնդիրը, այլ կերպ ասած` ո՞րն է, ըստ ձեզ, նրա կեցության հիմնարար պրոբլեմը, որը ձևավորում է նրա գոյության հայտնի պրոբլամտիկան` իր հոգեբանական, բարոյական, հասարակական-քաղաքական ասպեկտներով: Գերադասելի է ոչ թե պարզպաես նշել այդ պրոբլեմը, այլ բացատրել դրա հիմնարարությունը ու հետանքները մարդու կյանքի ամբողջ համակարգի վրա:

  2. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդու խնդիրը

    Ես կխոսեմ, ինկատի ունենալով հայաստանաբնակին:
    Հիմնական խնդիրը ես համարում եմ "կյանքի բալանսի" իսպառ բացակայությունը:
    "Կյանքի բալանս"-ը՝ դա կյանքում առկա վեկտրների բազմազանությունն է ու համապատասխանությունը պահին, ակընթարթին, օրվան:
    Կյանքի վեկտրների բազմազանության միասնականացնումը ու շեղումը կամ դեպի աշխատանք, կամ ընտանիք, կամ լրիվ անձնական կյանք, կամ ամբողջովին հասարակական կյանք, բերում է լրջագույն շեղումների: Հայ մարդը դեռևս չի սովորել ապրելու բալանսը պահպանելու կյանքի նրբին արվեստը:
    Այստեղին են ծնվում մնացած ՝ գոյաբանական, գիտակցական, մշակութային խնդիրները:
    Սա հավանաբար հայկական գենետիկայից ժառանգած բաց է:

    Մի ածանցյալ դիտարկում միայն: Միշտ ինձ տանջել է այն հարցը, թե ինչու՞ հայը չունի ուրախ, դրական էներգետիկայով հագեցած "Երգ": Ինչու՞ հայը իր հավաքույթների ժամանակ չի երգում: /Կան իհարկե այդպիսիք, բայց դրանց քանակը մատների վրա կարելի է հաշվել: / Սա էլ ածանցվել է մեր կյանքի բալանսի ամենակարևոև տարրերից մեկի՝ բալանսավորված հանգստի, նաև բալանսավորված ակտիվ հանգստի բացակայութունից: Առօրյա հայի կերպարը ՝ միշտ աշխատանք թափող, մտազբաղ, մտամոլոր մարդու կերպար է, որպեսզի պատրաստ լինի "վաղվա օրվան": / Ուրիշ հարց է, թե ինչպիսին է այդ աշխատանքի արդյունավետությունը, և արդյո՞ք որևիցէ մի կառուցողական, կենարար իմաստ պարունակում է այդ աշխատանքը/ Ու էտպես շարունակ:
    Իսկ այսօ՞րը:

    Ինչու՞ է "Նոր Տարի" անվանվող տոնը այդքան սիրելի հայերիս համար:
    Մի շատ պարզ պատճառով: Սա մի տոն է, որը թույլ է տալիս այդ օրվանից դեռ շատ երկար ժամանակ առաջ՝ պատրաստվել այդ օրվան: Կյանքը իմաստավորվում է: Բոլորը ցույց են տալիս իրենց երևի միակ հմտությունը՝ թե ով կարող է ավելի լավ պատրաստվել "վաղվան", ով է ավելի գիտակ, ընդունակ, պրոֆեսիոնալ այդ գործում... Մրցությունը ընդունում է մինչև անգամ ինքնաոչնչացնող չափեր:

    Նոր տարին "իդեալական" մի միջոց է հայի համար ռեալիզացնելու իր կյանքի բալանս հասկացության աղավաղված, պրիմիտիվիզացված, ուղղորդված վեկտորը՝ պատրաստվել վաղվա /ավելի ճիշտ գալիք/ օրվան:
    "Վաղը" նորմալ բան է, և կյանքի բալանսի մեջ ունի իր ուրույն տեղը: Սակայն եթե "այսօրը" զոհաբերվում է "վաղվան", դեռ մի բան էլ գաղափարապես հենվելով "երեկվա" վրա, ապա վերածվում է "այսօր"-ը խժռող մի ամենակուլ վիշապի:

    Հայի համար գոնե առժամանակ պետք է վերացնել վաղվա օրը :
    Նրան դնել "День Сурка" ֆիլմի հերոսի վիճակի մեջ: Մինչև լավագույնս չապրի հենց էսօրը, այս պահը, զրկել նրան վաղը ունենալու իրավունքից:
    Այդ ֆիլմը կարծես հայերիս հավաքական կերպարի հիման վրա նկարահանված լինի:

  3. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում dvgray-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (13.12.2007), Philosopher (13.12.2007), Առողջագետ (13.12.2007)

  4. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Մարդու խնդիրը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Ես կխոսեմ, ինկատի ունենալով հայաստանաբնակին:
    Հիմնական խնդիրը ես համարում եմ "կյանքի բալանսի" իսպառ բացակայությունը:
    "Կյանքի բալանս"-ը՝ դա կյանքում առկա վեկտրների բազմազանությունն է ու համապատասխանությունը պահին, ակընթարթին, օրվան:
    Կյանքի վեկտրների բազմազանության միասնականացնումը ու շեղումը կամ դեպի աշխատանք, կամ ընտանիք, կամ լրիվ անձնական կյանք, կամ ամբողջովին հասարակական կյանք, բերում է լրջագույն շեղումների: Հայ մարդը դեռևս չի սովորել ապրելու բալանսը պահպանելու կյանքի նրբին արվեստը:
    Այստեղին են ծնվում մնացած ՝ գոյաբանական, գիտակցական, մշակութային խնդիրները:
    Սա հավանաբար հայկական գենետիկայից ժառանգած բաց է:
    Ամբողջ գրառումը տող առ տող, բառ առ բառ ճիշտ է, զարմանալիորեն ճշմարիտ: Պիտի նշեմ, որ ըստ իմ տպավորությունների, տղամարդկանց այդպիսի դիսբալանսը /կամ աշխատանք, կամ տուն, և այլ առումներով կամ-կամ/ ավելի բնորոշ է, քան կանանց:
    Իմ հիվանդներն էլ, երբ "հանձնարարություն" են ստանում, երբեմն այնպիսի կատաղի ճշգրտությամբ են անում /Հռոմի պապից կաթոլիկ/, որ ստիպված եմ լինում խնդրել սեփական անձի նկատմամբ ավելի խնայող, նրբանկատ լինել: Այդպես էլ հաճախ մարդիկ`հայ մարդիկ, կարող են նվիրվել որևէ գործի, գաղափարի, ընտանիքի և այլն,անտեսելով կյանքի այլ մասեր, նրբերանգներ, և, հատկապես, մարդկային հոգեբանությունը, նրբանկատությունը: Ապագայի համար մոլեռանդորեն աշխատող հայը արդեն մտել է համամարդկային արխետիպերի մեջ, սակայն անհրաժեշտորեն պետք է պարզել, թե ինչու այդ աշխատանքը այդքան քիչ արդյունավետ է, և մենք այդքան քիչ երջանիկ. գուցե հիմնական պատճառը ձեր նշածն է. այսօրվա օրը վաղվան զոհաբերելու դարավոր սովորությունը: Կարծում եմ, մեր ֆորումի տարբեր թեմաներում այս խնդրի այս և այլ պատճառներ անընդհատ վեր են հանվում: Այս ձեր գրառումը համենայն դեպս ավելի է հստակեցնում խնդիրը. ինքնաճանաչում իր բոլոր ասպեկտներով, աշխարհընկալման սխալը գտնելու և ազգային մտածելակերպի մեջ շտկումներ անելու անհրաժեշտություն:
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 13.12.2007, 16:07:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  5. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    dvgray (13.12.2007), Philosopher (13.12.2007)

  6. #4
    լուծարված
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    40

    Լռելյայն արժեք Re. Մարդու խնդիրը

    Իսկապես հետաքրքրիր է մտածել հիմնարար գոյաբանական խնդիրների մասին անձի տեսանկյունից, և այստեղ, կարծում եմ, կարելի է տեսնել ու քննարկել համամարդկային հիմնահարցեր:
    Իմ կարծիքով ցանկացած երկրում ապրող անձի հիմնարար գոյաբանական խնդիրն ինքնակայացումն ու ինքնահաստատումն է: Մարդն ուզում է լինել լսված, հասկացված և ընդունված, ուզում է գտնել իր տեղը, ցույց տալ իր նշանակությունը: Չեմ կարող ասել, թե սա միշտ է գիտակցված, սակայն գրեթե համոզված եմ, որ միշտ է հիմնարար:

    Դրսևորման ձևերն ու խնդրի լուծման ճանապարհները տարբեր են, սակայն նպատակը նույնն է:
    Գուցե դժվար է պատկերացնել, որ դարի հանցագործը և մեծագույն բարերարը, գիտնականն ու արվեստագետը, փիլիսոփան և զինվորը ունեն միևնույն մղումը, սակայն իմ խորին համոզմամբ դա ադպես է՝ նրանից յուրաքանչյուրը, ինչպես և մեզնից ամեն ամեն մեկը յուրովի ձգտում է ինքնակայացման: Սա է մարդու հիմնական խնդիրը:
    Չարիք գործողը այդպիսով ցուցադրում է իր ուժը և նշանակալիությունը, բարերարը բարիք է բերում նաև և նախևառաջ իր անձին՝ լավ ու կարևոր զգալով ուրիշներին օգնելու շնորհիվ:
    Ուզում ես լինել օգտակար, թե փչացնել ուրիշի ստեղծածը, միևնույն է, մղումը մեկն է՝ հաստատել սեփական անձի նշանակալիությունը, գտնել ճանաչում:

    Գուցե սա մի փոքր եսակենտրոն ու եսասիրական է հնչում, բայց դա բնական է, չէ՞ որ քննարկում ենք հիմնարար խնդիրը հենց անձի տեսանկյունից, ուրմեն ամեն ինչ էլ բանականորեն հանգում է անձին...

  7. Շնորհակալություն ivy-ին այս գրառման համար:

    Philosopher (29.12.2007)

  8. #5
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք

    ivy-ի գրառումով թեման հետաքրքիր ուղղություն է ստանում, անշուշտ, սակայն թեմայի հիմնական խնդիրը մարդու գոյության պրոբլեմատիկայի բացահայտումն է, այսինքն` ո՞րն է մարդու կյանքի հիմնական պրոբլեմը, մարդկային գոյության հիմնական պրոբլեմը: Այս առումով հայտնի է էքզիստենցիալիստական մոտեցումը, ըստ որի մարդը միայնակ, լքված, թողնված էակ է, որը ապրում է աշխարհում` իր փաստացի, միայնակ կեցությամբ, իր dasein-ով (փաստացի կեցության հայդեգերեկան տերմինը): Էքզիստենցիալիզմի այնպիսի մանիֆեստներ, ինչպիսին է, օրինակ, Սարտրի "Էքզիստենցիալիզմը հումանիզմն է" հոդվածը, հենց այս պրոբլեմատիկայի շուրջ են կառուցված: Եթե միավորենք էքզիստենցիալիստների, ինչպես նաև հոգեվերլուծողների տեսակետները մարդկային գոյության պրոբլեմների վերաբերյալ, ապա, մի քանի բառով ասած, ժամանակակից մարդու հիմնական պրոբլեմներն են` միայնակությունը, մեկուսացվածությունը, մարդկային դիալոգի անկարողությունը, մի խոսքով` դատապարտվածությունը` գոյության մեծ լռության տարածքում (Բուբեր): Փորձենք լրացնել այս գնահատականների շարքը. միայնակություն, մեկուսացվածություն...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծխելու խնդիրը դրված է, բայց լուծված չէ
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Առողջագիտություն, առողջ ապրելակերպ, դեղորայքային բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.08.2008, 09:07
  2. Մարդու ես-ը և անգիտակցականը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հոգեբանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.12.2007, 17:08
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 03.12.2007, 23:40
  4. Չկա մարդու համար ավելի կարևոր բան, քան մարդը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Բլոգեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.11.2007, 02:54

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •