Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ի՞նչ բժշկություն ընտրել

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Ի՞նչ բժշկություն ընտրել

    ԱՐՈՒՍՅԱԿ ՆԱԼՅԱՆ

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՔԻՆՈՒՄ
    (հարցեր և պատասխաններ)

    մատենաշար. պրակ 1. Ի՞ՆՉ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼ


    Սիրելի ընթերցող
    Իմ բժշկական և առողջագիտական աշխատանքի տարիների ընթացքում միշտ հիվանդ մարդկանցից լսել եմ նույն հարցերը, «ի՞նչ է իմ հիվանդությունը, ինչու՞ է առաջացել, ինչպե՞ս հետազոտվեմ ու բուժվեմ, իմ հիվանդությունը բուժելի՞ է, թե՞ ոչ...» և այլն։ Հիշում եմ բժիշկ — սրտաբանի իմ պաւոասխանները, որոնք մարդու մարմնի, նրա ախտերի, դրանց վրա ազդող քիմիական դեղերի մասին էին։ Դեղորայքային բժշկության դարն էր դա, այն այժմ էլ շարունակվում է, բայց ինձ համար այդ դարը ավարտվեց տասնհինգ տարի առաջ։ Պարզվեց, որ կա մի շքեղ գիտելիք մարդու ոգու, հոգու և մարմնի, նրանց միասնության և փոխադարձ կապի, սննդի ու խնամքի և, իհարկե, նրանց հիվանդությունների և ապաքինման՛ ուղիների մասին։ Այդ գիժռելիքը գտա արևելյան բժշկությունների, արևմտյան առողջարարական դպրոցների, առողջ ապրելակերպի աղբյուրների, նաև բուն կյանքի ու նրա դպրոցի մեջ։
    Այժմ էլ հիվանդները ինձ տալիս են նույն հարցերը։ Երբ նայում եմ հիվանդի՝ հույսով սպասող աչքերին, արդեն գիտեմ, որ մայր բնությունը նրա մեջ դրել է մի զորավոր ինքնապաքինող ուժ, որ պետք է արթնացնել, ազատագրել և այդ ուժը կառողջացնի նրան։ Իսկ բժիշկ — առողջագետիս թիկունքին կանգնած է մի ամբողջական գիտություն, մի նոր բժշկություն, որի պատասխանները ուրիշ են լինելու...
    Սիրելի ընթերցող, լսում եմ հարցերդ, դրանց պատասխանելու համար «Տաթև գիտա - կրթական համալիրը» բացում է իր նոր մատենաշարը։

  2. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Ինչ բժշկություն ընտրել

    Հարց։Այսօր «նորմալ» դեղորայքային բժշկության կողքին շատ այլ բժշկական ուղղություններ են հանդես գալիս։Եթե ես հիվանդ եմ,ինչպե՞ս ընտրեմ առավել արդյունավետ բուժման ճանապարհը։

    Իսկապես այսօր ընտրության խնդիր և հնարավորություն կա։ Շատերս ենք հիշում այն ժամանակները, երբ առողջության հետ կապված մեր բոլոր քայլերը, որոշումները հստակեցված էին, և մտածելու, ընտրելու խնդիր չկար։ Օրինակ, երբ մարդը հիվանդ էր, նա գիտեր, որ պետք է դիմի ՛պոլիկլինիկա՝ իր թաղային բժշկին, որն էլ ուղղորդում էր նրան՝ դեղորայք նշանակում կամ ստացիոնար բուժման ուղարկում։ Այսօր այդ դերը պատրաստվում է վերցնել ընտանեկան բժիշկը, բայց այնուամենայնիվ յուրաքանչյուր մարդ ընտրության առջև է կանգնած, քանի որ ասպարեզում հայտնվել են տարբեր «նոր» բժշկություններ, բուսաբուժություն, բնաբուժություն, չինական և հնդկական բժշկություններ, էքստրասենսային եղանակներ և այլն։ Սրանցից ամեն մեկն իր առավելությունն է գովազդում, իսկ մեր դեղորայքային բժիշկն ու բժշկությունն էլ «խռոված» ու մերժող կեցվածք են ընդունում, կարծես բոլոր այս նորելուկները կիսագրագետ հեքիմներ են...
    Այս հակամարտությունը պատահական երևույթ չէ, այլ բխում է մեր ժամանակների էներգետիկայից. մենք ապրում ենք աշխարհայացքային փլուզումների, և նորի առաջացման պատմական փուլում։ 20-րդ դարի սկզբին ասպարեզ իջած քիմիական դեղորայքը իր հաղթարշավն արձանագրեց գրեթե մինչև, այդ դարի 80-90-ական թվականները։ Այդ բժշկության հիմնադիրներից մեկը գերմանացի քիմիկոս Պաուլ էռլիխն էր, որը 1918 թ.–ին իր հայտնագործած «բանալի — կողպեք» մեխանիզմի համար Նոբելյան մրցանակի արժանացավ։ Ըստ նրա, յուրաքանչյուր ախտանիշի հիմքում ընկած է որոշակի քիմիական «կողպեք», որը կարելի է բացել նույնքան որոշակի մեկ քիմիական «բանալիով», և այստեղից ծնվեց յուրաքանչյուր հիվանդությունը մեկ յուրահատուկ քիմիական դեղով բուժելու սկզբունքը, օրինակ, արյան բարձր ճնշումը՝ այն իջեցնող դեղով, իսկ ցածրը՝ բարձրացնող, սրտի զարկերի հաճախությունը՝ դանդաղեցնող դեղով, իսկ դանդաղ աշխատանքը՝ արագացնող, և այսպես շարունակ։ Արդյունքում ստեղծվեցին հազարավոր դեղատեսակներ՝ հազարավոր իրավիճակներ շտկելու համար։ Պետք է նշել, որ քիմիական դեղորայքի հաստատմանը նպաստեցին երկու համաշխարհային պատերազմները, քանի որ դեղը հնարավորություն էր տալիս արագ միջամտությամբ արդյունք ստանալ, ոտքի կանգնեցնել վիրավոր կամ հիվանդ զինվորին և նորից շարք վերադարձնել։ Այսպես ծաղկեցին բժշկության երկու ճյուղերը՝ քիմիական թերապիան և վիրաբուժությունը։
    Թվաց, թե քիմիական դեղորայքով հնարավոր է լուծել գրեթե բոլոր առողջական
    խնդիրները, այնպես, ինչպես լուծվեցին կրուպոզ թոքաբորբերի և շատ տարափոխիկ
    հիվանդությունների հարցերը։
    Արագ արդյո՚ւնք ակնկալելով՝ մարդիկ սկսեցին յուրաքանչյուր անգամ տանելի ցավերի դեպքում, ցավազրկող խմել, ջերմության ժամանակ՝ հակաբիոտիկ և սուլ ֆամիդ ստանալ, իսկ հետագայում էլ որքան հզոր, նույնքան էլ . վտանգավոր դեղորայքով բուժել իրենց և իրենց երեխաների բազում հիվանդություններ՝ անտեսելով դրանց հետևանքները։
    Տասնամյակներ անց պարզ դարձավ, որ հիվանդությունների քանակը չի
    պակասում, մի շարք ախտերին գալիս են փոխարինելու նորերը, որոնք ոչ պակաս
    վտանգավոր են, հաճախ ստանում են քրոնիկական ընթացք և դեղորայքային
    կարգավորման դժվար են ենթարկվում։ Միաժամանակ ավելի հաճախակի դարձան
    դեղորայքի կողմնակի ազդեցությունները և դրանց առավելագույն
    արտահայտվածությունը՝ դեղորայքային հիվանդությունը։ Մասնագետներն էլ սկսեցին արթնանալ ու գիտակցել, որ շատ առումներով հիվանդությունների նկատմամբ հաղթանակը թվացյալ է եղել, կոնկրետ մարդը, նաև մարդկությունը հաճախ թանկ գին են վճարել այդ «արագ» արդյունքի համար։
    Դեռևս 60-70 թվականներին որոշ մասնագետներ, կանխատեսելով դարավերջի հրամայականները և բնական միջոցների նկատմամբ հանրային ուշադրության աճը, քիմիական դեղերի արտադրությունը հետզհետե շրջեցին դեպի բնական բուսական դեղաձևերի ստեղծումը՝ հիմք դնելով այսօր արդեն մեծ տարածում ունեցող սննդային հավելումների արտադրությանը։ Սակայն դրանք, լինելով մեկ քայլ առաջ, ևս չեն լուծում` հիվանդություններից ապաքինման խնդիրը։
    Ամբողջ աշխարհում սկսվեց առողջարարական և բնական բժշկության վերածնության և կայացման գործընթաց, որին նպաստող մի կարևոր գործոն կա. էկոլոգիական գործոնը։
    «Ոչ մի տեսակ չի կարող ապրել սեփական թափոնների մեջ», - հանճարեղորեն զգուշացրել է ակադեմիկոս Վերնադսկին։ Այսօր մարդը իր կենսագործունեությամբ աղտոտել է իր միջավայրը՝ օդը, հողը, ջուրը, հետ՛ևապես նաև՝ սնունդը... Սա հայտնի է բոլորին, էկոլոգիական ծրագրեր ու դասընթացներ են անցկացվում, գիտաժողովներ գումարվում։ Սակայն գիտակցված չէ, որ այս արտաքին աղտոտվածությունը ուղղակիորեն առաջացնում է մարդու ներքին տարածքի աղտոտում, օդի, ջրի, սննդի, լաքերի, ներկերի... մեջ պարունակվող թունավոր նյութերը (քսենո֊բիոտիկները, xeno - օտար, անհարազատ) անխուսափելիորեն հայտնվում են մարդու թոքերում, աղիքներում, ապա ա՛րյան մեջ։ Եվ որքան էլ ծանրաբեռնված է աշխատում մեր լյարդը դրանք զտելու ու չեզոքացնելու համար, նյութափոխանակության թափոնները և արտաքին աղբը միասին հասնում են այնքան թանկ, բնության կողմից այնքան սիրով ու խնամքով ստեղծված մեր մարմնին՝ մկաններին, գեղձերին, սրտին ու ուղեղին, մյուս օրգաններին։ Ահա սրանք էլ ալարկոտ են դառնում, շուտ հոգնում ու կորցնում կենսունակությունը։ Առավել ծանրաբեռնվում է իմուն համակարգը, որը բնության կողմից ստեղծված է հիվանդություններին հակազդելու, վիրուսներից ու սնկերից պաշտպանելու, ճիճուների և այլ մակաբույծների դեմ պայքարելու համար։ Գերլարված աշխատանքի հետևանքով իմուն համակարգը հյուծվում է և այլևս չի կարողանում կատարել իր ֆունկցիաները։
    Շատ հետազոտողներ գտնում են, որ ժամանակակից մարդու բոլոր հիվանդությունները կարելի է միավորել «էնդոէկոլոգիական հիվանդություն» անվան տակ։ Մի մասն էլ համարում է, թե առկա է իսկական էնդոէկոլոգիական աղետ՝ ներքին տարածքի ծայրաստիճան աղտոտում, որի դրսևորումն է նաև հիվանդությունների մեծ մասը;
    Բնական է, որ այս իրավիճակին մարդկային գիտակցությունը սկսում է հակազդել և ձգտում է շտկել այն։ Մարդկության գերակշիռ մասը (ըստ վիճակագրական տվյալների, մարդկության 80%-ը՝ 4 մլրդ մարդ) այսօր գերադասում է հնարավորության սահմաններում ապաքինվել ավելի բնական, մեղմ եղանակներով, առանց օրգանիզմը քիմիական դեղորայքով աղտոտելու։ Եվրոպայում, օրինակ, դեղորայքային բուժման կուրսից հետո հնարավորություն ունեցող հիվանդները անցնում են մաքրման և ապաքինման կուրս՜ բնական միջոցների կիրառումով։
    Եվ այսպես, հարցը ծավալուն պատասխանի հիմք դարձավ, և այն, իհարկե, դեռ ամբողջական չէ : Ըստ էության բոլոր հարցերին մեր պատասխանները այս կամ այն չափով առնչվելու են այս հարցին; Ամփոփենք պատասխանը։
    Եթե զգում եք, որ հիվանդությունը շտապ օգնության կարիքչի ստեղծում, ժամանակ ունեք, ապա ճիշտ կլինի դիմել բնական, ավելի մեղմ, խնայող և արդյունավետ բուժական միջամտության՝ջանալով խուսափել քիմիականդ եղորայքի կիրառումից։
    Եթե տարիներ շարունակ բուժվել եք դեղորայքով, հետզհետե քրոնիկական հիվանդությունների փունջ եք ձեռք բերել և դեղորայքային կախվածության մեջ հայտնվել, կարող եք փորձել հմուտ, դեղորայքային և բնական բժշկությանը հավասարապես տիրապետող բժիշկ — առողջագետի օգնությամբ նոր ելքեր փնտրել՝դեղաչափերը պակասացնելու և կյանքի որակը բարելավելու համար։
    Եթե ունեք այն զգացումը, որ ձեզ այս պահին միմիայն դեղորայքը կամ վիրահատությունը կարող են փրկել, իհարկե պետք է դիմել բժշկության այդ ճյուղին և ճգնաժամից դուրս գալուց հետո միայն փնտրել այլ, ավելի բնական, ավելի խնայողական ապաքինման միջոցներ։
    Հիշեք, որ ամեն մարդ իր գիտակցության ու աշխարհայացքին համապատասխան բժշկության է ձգտում և գտնում։ Ինչին նա վստահում է ու հավատում, դա էլ կլինի իր համար հարմար, համապատասխան բժշկության եղանակը։

  3. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Ի՞նչ բժշկություն ընտրել

    Շարունակում ենք հարց ու պատասխանը, ներկայացնում եմ երկրորդ հարցը, և, բնականաբար, պատասխանը.
    ՀԱՐՑ։ Ի՞նչ է ցավը , ինչպես ազատվել դրանից։


    Իսկապես, ի՞նչ է ցավը։ Ընդունված է այն մասնագիտական կարծիքը, թե ցավը ահազանգ է, որ մարդը ստանում է իր օրգանիզմի ներսից, որը պետք է մղի իրեն ինչ– ինչ միջոցների դիմել դրանից ազատվելու համար։ Իհարկե, դժվար է ավելի տհաճ, ավելի հուսահատեցնող ահազանգ պատկերացնել, մարդը ցավը ընկալում է որպես մի չարիք, որից ցանկանում է պահ առաջ ազատվել։
    Եվ ահա, մարդկությունը ստեղծել է բազմաթիվ միջոցներ ցավից ազատվելու համար՝ հասարակ ցավազրկողներից մինչև հորմոններ, որոնց միջոցով հաղթահարվում են ծանր քրոնիկական ցավերը, և թմրանյութեր, որոնք կիրառվում են վիրաբուժական պրակտիկայում կամ ուռուցքների վերջին փուլում։
    Ինչպե՞ս վարվել ցավի հետ. խմել դեղահաբը և շարունակել ապրե՞լ, թե՞ այնուամենայնիվ փորձել գոնե մասամբ հասկանալ դրա պատճառը և որևէ իրական ելք գտնել...
    Եթե, ասենք, ստամոքսի լորձաթաղանթը վնասված է (էրոզիա կամ խոց), ապա քաղցած վիճակում մարդը ցավ է զգում, իսկ հենց որևէ սնունդ է տալիս ստամոքսին, ցավը անմիջապես հանգստանում է՝ հաճախ քիչ անց նորից սկսվելով։ Եվ այսպես, տարիներ շարունակ մարդը կարծում է, թե այդ սնունդը տալիս է ինքն իրեն, իր մարմնին, բայց, ա՜յ քեզ զարմանք, ինքը տարիների մեջ նիհարում է, հյուծվում, իսկ լավ «կերակրված» խոցը մեծանում է, արնալցվում, բարգավաճում՝ մոտեցնելով տիրոջը վիրահատության կամ չարորակ ուռուցքի շեմին։ Իսկ հիվանդ ստամոքսը իր այս սովորությունը՝ «ցավ — սնունդ — ցավի անցնել», ձեռք է բերել տարիների ընթացքում խառը, հիվանդածին սննդառության պատճառով։ Այսպիսով, տարիների մեջ սխալ սովորույթով սնուցվում է ոչ թե մարդը, այլ նրա մեջ բուն դրած հիվանդությունը, մինչդեռ հնարավոր է մի գիտակից ջանքով կտրել այդ չարիքի արմատը։ Ի դեպ, հետաքրքիր է, որ նման դեպքերում, եթե հիվանդը երկու — երեք օրվա քաղց է անում, այսինքն՝ չի ենթարկվում հիվանդության թելադրանքին և իր ձեռքն է վերցնում իրավիճակը, զրկում հիվանդագին օջախը սովորական իր «օրապահիկից», ցավը կտրուկ անցնում է, ինչը խոսում Է խոցի ապաքինման հնարավորության մասին։
    Հիշում եմ իմ մի բարեկամուհուն, որին 10-11 տարի առաջ հանդիպեցի մի առիթով։ Այդ կիրթ, բժիշկ հարազատներով շրջապատված կինը ստիպված Էր հաճախ ու քիչ-քիչ մի բան «գցել» ստամոքսը՝ ցավը խլացնելու համար, անգամ տրանսպորտի մեջ և գիշերվա ընթացքում։ Իրավիճակը փոխվեց, երբ շտկեցինք սնունդը, բնական միջոցներով խնամեցինք ու ապաքինեցինք ստամոքսը, արդյունքը եղավ այն, որ անգամ տևական քաղցած վիճակը այլևս ցավ չէր առաջացնում։
    Ահա թերևս դուք էլ ձեր առջև հարց դնեիք, թե գուցե ձեր ցավը ինչ-որ խնդիր է դնում, ինչ-որ վատ սովորույթից հրաժարվել է պետք, գուցե ուտելու քանակն ու՜ զուգակցումներն են սխալ, գուցե ուտելու ընթացքում և դրանից անմիջապես հետո հանքային կամ սովորական ջուր կամ հյութ չպետք է խմել, գուցե ծխում եք ու չեք էլ նկատում, որ հետզհետե գլանակների քանակն ավելանում է, գուցե լարված ու նյարդային կենցաղով եք ապրում, գուցե... գուցե... Եվ ահա, այս բոլորը միասին կամ առանձին ցավ են տալիս, ահազանգում, որ ուղղելու, շտկելու բան կա, իսկ դուք էլ չեք գիտակցում, զգոն ու արթուն չեք և գնում եք հեշտ ճանապարհով՝ լռեցնելով ու խեղդելով ցավով արտահայտված ահազանգը։ Բժիշկն ու դեղն էլ արագ գալիս են օգնության, ցավը հանում, ավելորդ թթվայնությունը չեզոքացնում (քիմիական մեթոդով), և երկուսդ էլ գոհ եք լինում «բուժումից», և միայն տարիներ անց կարող է պարզվել, որ այս սխալ ճանապարհին ձեր գաստրիտը (լորձաթաղանթի բորբոքումը) վերածվել է էրոզիայի, ապա՝ խոցի, որն էլ հետզհետե գուցե.չարորակ բնույթ է ստացել։ Այս օրինակով մենք բոլորովին էլ չենք ցանկանում որևէ առանձին բժշկի, մասն՛ագետի արածը նսեմացնել, խոսքը գնում է մի ամբողջ բժշկական ուղղության և նրա աշխարհայացքի վերափոխման մասին, ինչը կօգնի յուրաքանչյուր առանձին դեպքում կանխել հիվանդության ոչ ցանկալի զարգացումը։
    Եվ ահա նույն սկզբունքով դիտարկենք այնպիսի մի տարածված երևույթ, ինչպիսին գլխացավն է։ Միլիոնավոր մարդիկ աշխարհում և հատկապես զարգացած երկրներում տառապում են գլխացավից, ըստ որոշ աղբյուրների, դրա պատճառները էլ 80-ից ավելին են։ Իհարկե, յուրաքանչյուր դեպքում դժվար է կողմնորոշվել, թե ի՞նչն է կոնկրետ պատճառը՝ զարկերակային ճնշումը, գլխուղեղի անոթների կծկումը կամ լայնացումը, փորկապությունը կամ, նույնիսկ, գլխուղեղի ուռուցքը;
    Եվ ահա, մարդը դես ու դեն է ընկնում, զանազան հետազոտություններ անցկացնում, պատճառը փնտրում հայտնի պատկերացումների շրջանակում, հաճախ չի էլ գտնում, գլխացավը մոտավորապես «միգրեն» որակում, վերջապես իրեն օգնող ցավազրկող դեղը գտնում և համակերպվում...
    Մեր փորձը և տարբեր ոաումնասիրությունները ցույց են տալիս, որ գլխացավերի մեծ մասի պատճառը ներքին տարածքի աղտոտումն է, թափոնների կուտակումը աղիքներում, լյարդում, արյան մեջ; սա էլ, որպես օրենք, հետևանք է սխալ ապրելակերպի, սխալ սովորույթների։ Եվ դեղը գտնելուց զատ կամ դրան զուգահեռ փորձեք զննել, հետազոտել ձեր ապրելակերպը, սովորությունները՝ սկսած ուտելուց և խմելուց մինչև զգացմունքները, մտքերն ու վարքը, որտեղ և կարող է թաքնված լինել ձեր ցավերի պատճառը։
    Վերջերս Եվրոպական Միության առողջագիտական (Healthy Lifestyle) նյութերից մեկում հանդիպեցինք այն մտքին, թե մարդու առողջությունը վերջին հաշվով պայմանավորված Է նրանով, թե ինչ Է նա ուտում, խմում, ծխում և անում։ Զարմանալիորեն պարզ գիտակցման Է գալիս եվրոպական և համաշխարհային հանրությունը, թեև հիվանդության և ապրելակերպի կապը հայտնի Էր առնվազն 3-5 հազարամյակ առաջ։ Հետևապես հիվանդությունների պատճառը առավելապես հենց ապրելակերպի մեջ Է, և տրամաբանական կլիներ, եթե դրա շտկումից սկսվեր յուրաքանչյուր հիվանդի բուժումը և ապաքինումը։ Ահա մեր օրգանիզմն էլ ցավի ու նեղության պահին այդպիսի իմաստուն, նուրբ օգնություն է սպասում և ոչ թե...
    Ժամանակակից բնաբույժներից մեկն այսպես է ասել, «դեղով բուժել օրգանիզմը նույնն է, թե մուրճով նորոգել համակարգիչը»։ Խիստ է ասված, բայց՝ ճշմարիտ։
    Հիպոկրատն էլ ասում է, թե դեղը պիտի սնունդ լինի, սնունդը՝ դեղ։ Նա նույնացնում է սնունդ ու դեղը, ճիշտ սնունդը տեղով դեղ է, իսկ դեղն էլ պիտի սննդի պես և սննդի չափ անվտանգ լինի։ Եվ այսպես, մեր սեղանին դրված բանջարեղենը, կանաչիները, միրգը իսկական դեղ են, հատկապես եթե ավելի գրագետ օգտագործվեն։ Մեզ շրջապատող՛ շատ բույսերն էլ իսկական դեղ են, մեզ շրջապատող աշխարհն էլ իսկական բարիք է,
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  4. #4
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Ի՞նչ բժշկություն ընտրել

    ՀԱՐՑ։ ՛Մեր ժողովուրդը շատ է սիրում ոտքից գլուխ «ստուգվել», հետազոտվել։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հիվանդանալիս հիմնական նպատակը հետազոտվելն ու ախտորոշվելն է, և ջանքն ու միջոցները ծառայում են հենց այդ նպատակին։ Իսկ բուժումը՝ մեկ — երկու կոճակ, վիտամին
    Իսկապես, մարդիկ ունեն որոշ կայուն պատկերացումներ, կարծրատիպեր, որոնք արմատավորվել ե՛ն տասնամյակների ընթացքում։ Դրանցից է նաև հիվանդության ախտորոշման նկատմամբ ընդգծված ուշադրությունը, որին նպաստում է տեխնիկական միջոցների նկատմամբ ժամանակակից մարդու ընդգծված հակումը և դրանց զանգվածային գովազդը։

    Եվ ահա, երբ առողջական խնդիր է ծագում, հիվանդն անմիջապես վախից դրդված իրեն գցում է որևէ ախտորոշիչ կենտրոն՝ ստուգվելու և պարզելու համար, թե ինչ է կատարվում իր հետ։ Դե բժիշկներն էլ իրենց հերթին դեմ չեն լինում, որ հիվանդը մեկի փոխարեն մի քանի քննություններ անցնի՝ ի՞նչ վնաս։
    Պետք է ասել, որ արևմտյան բժշկության համար բնորոշ է թե՛ բժշկի, թե՛ հիվանդի դերի նվազեցումը, չեզոքացումը, որի պարագայում ախտորոշման և բուժական նշանակումների համար հիմնականում հիմք են ծառայում տեխնիկական հետազոտման տվյալները։ Հարցրեք զարգացած երկրներում ապրող ձեր հարազատներին, և ձեզ կպատմեն, որ բժշկի ու հիվանդի մարդկային շփումը նվազագույն է, ամեն ինչ՛ . ախտորոշումը, բուժական միջոցների ընտրությունը, հանձնված է համակարգչային տեխնիկային։
    Մի հիվանդ կին պատմում էր, թե ինչպես արտահայտված որովայնային ցավերով ամերիկյան կլինիկաներից մեկում ժամերով սպասում էր օգնության, իսկ բժիշկները տարակուսանքով ամուսնուն ասում էին, թե անելիք չունեն, քանի որ համակարգչի ալգորիթմային ծրագրերը ոչինչ չեն հայտնաբերում։ Խե՜ղճ բժիշկներ, տարիներով ապավինելով սարքերին՝ հետզհետե մոռանում են, որ կան գանգատներ, հիվանդության պատմություն, զննում, լսում, բախում, շոշափում և, ի վերջո, կլինիկական մտածողություն և ներզգայություն։
    Չենք ժխտում հետազոտությունների անհրաժեշտությունը, այլ մերժում ենք ախտորոշման դերի այդչափ ուռճացումը մարդկային գիտակցության մեջ և բժշկական պրակտիկայում։ Չէ որ, այժմյան տեխնիկական միջոցներով դրված ախտորոշումները խիստ հարաբերական են, տեխնիկան չի կարող թափանցել պատճառականության ավելի խորը շերտերը և հայտնաբերել հիվանդության իրական պատճառը։ Մինչդեռ օրգանիզմն ունի ներքին իմաստություն,բանականություն և ինքը կարող է իրապես գտնել իր հիվանդության պատճառը և ապաքինվել, եթե նրան տրվի այդպիսի հնարավորություն։
    Մի անգամ ինձ դիմեց մի կին՝ ծանր վիճակում, քրտինքի մեջ կորած, միզակապության երևույթներով։ Իհարկե, թևի տակ ուներ հետազոտություների մի հաստ թղթապանակ, որի եզրակացություն — ախտորոշումը այնպիսի էկզոտիկ սինդրոմ էր, որ անգամ հատուկ տեղեկատուի մեջ գտնել չկարողացա։ Բուժման ելքն էլ այդ ամենից հետո չէր գտնվել, և այդպես հիվանդը հայտնվել էր ինձ մոտ։ Կիրառելով օրգանիզմի մաքրման և այուրվեդիկ բժշկության հիմնական սկզբունքները (սննդի կարգավորում, տաք լոգանքներ, յուղային մերսումներ, բուժական թեյեր և այլն)՝ հաջողվեց օրերի ընթացքում վերականգնել միզարտադրությունը, և հիվանդը երկու շաբաթ հետո արտասահմանյան իր հերթական շրջագայությունն էր կատարում։ Եվ այսպես, մաքրվող և իր առողջ կենսագործունեության որոշ պայմաններ ստացած օրգանիզմը, առանց «իմանալու» այդ սինդրոմի անունը, ինքն էլ «ախտորոշեց» իր հիվանդությունը և ապաքինվեց դրանից։ Ապաքինումից հետո հետաքրքիր էր հիվանդի խոստովանությունը, թե ապրելու ու առողջանալու հույս բոլորովին չուներ և այդ բոլոր հետազոտությունները կատարել էր, որպեսզի գոնե իմանա, թե ինչից է մեռնելու։ Թվում է, թե մասնակի դեպք է, բայց այնքան հաճախ եմ հանդիպում տասնյակ հետազոտություններ անցած և էական բուժական համակարգի փոխարեն 1-2 պարզունակ նշանակումներ ստացած մարդկանց։
    Եթե խոսքս ուղղեմ իմ գործըկեր - բժիշկներին, մասնավորապես՝ սրտաբաններին, ապա պիտի խնդրեմ ազնվորեն խոստովանել՝ արդյոք կարիք կա՞ էխոկարդիոգրաֆիայի ուղարկել մի հիվանդի, որն, ըստ ամենայնի, սրտի ֆունկցիոնալ հիվանդություն ունի, այսինքն՝ սկզբունքորեն բժիշկը մինչև այդ արդեն գիտի, որ տվյալ միջոցով բացահայտվող բոլոր ցուցանիշները նորմալ են լինելու։ Կարիք կա՞ արդյոք ռենթգենի, սոնոգրաֆիայի, էլ չեմ ասում՝ այսօր տարածված և խիստ թանկարժեք մոդայիկ հետազոտությունների, եթե կարելի է առանց դրանց կողմնորոշվել և, որ ամենակարևորն է, հեշտ, պարզ և բնական միջոցներով օգնել մարդուն։
    Գտնում եմ, որ սրան էապես կնպ՛աստի բժշկական կրթության նորացումը, ապագայի բժիշկը պետք է յուրացնի և՛ առողջ ապրելակերպի գիտելիքը, և՛ արևելյան բժշկությունների տարրերը, և՛ բնաբուժությունը, և՛ հոմեոպաթիան, և՛ ժողովրդական բժշկությունը՝ սինթեզված մեկ ընդհանուր աշխարհայացքով, հիվանդությունների պատճառագիտության և ապաքինման առավել լայն մոտեցումով։ Սա նոր մտածողությամբ կհարստացնի բժշկի զինանոցը և էապես կպակասեցնի հիվանդի չարչարանքը, նրա կատարած ծախսերը և, որ անենակարևորն է, կավելացնի բուժման արդյունավետությունը։ Իսկ առայժմ հիվանդի ճանապարհը կարելի է հաճախ ոչ թե ապաքինման, այլ «չարչարանաց» ուղի կոչել։ Եվ իսկապես, բժիշկների խնդիրն է՝ հիվանդին ախտորոշել, վիճակը գնահատել հիմնականում կլինիկական մտածողության և ներզգացողության միջոցով, տեխնիկական հետազոտություններն իրականացնել խիստ անհրաժեշտությամբ, ապա գտնել նոր, առավել պարզ, անվնաս, հեշտ իրականացվող, բնական և արդյունավետ բուժական եղանակներ։
    Այս տեսակետից շատ ուսուցողական է արևելյան բժշկությունների փորձը։ Բժիշկը կարող է հիվանդի հետ խոսել ժամերով՝ ձգտելով անձի, նրա բնության, կյանքի, ապրելակերպի առավել ամբողջական և խորը ընկալմանը։ Իսկ ախտորոշումը հիմնվում է չափազանց մանրակրկիտ զննման վրա՝ զարկերակը, մաշկը, աչքերը, մազերը, դրանց չորությունը կամ խոնավությունը, փայլը կամ խունությունը և այլն... Բուժումն էլ առավել մեղմ, բնական, և ոչ պակաս արդյունավետ միջոցների նշանակումն է։
    Իսկ հիվանդին այսօր խորհուրդ տանք հետազոտվել, բայց ըստ անհրաժեշտության միայն, զգոն լինել և, ինչու չէ, դրանով զգոնացնել նաև բժշկին, օգնել նրան, համագործակցել նրա հետ։ Ե՛վ հիվանդը, և՛ բժիշկը միշտ պետք է ուղղված լինեն դեպի առավել ճիշտ, խնայող, միմիայն անհրաժեշտ քայլերի՝ թե՛ հետազոտությունների, թե՛ բուժական եղանակների ընտրության մեջ։
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  5. #5
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Ի՞նչ բժշկություն ընտրել

    Տեղադրում եմ հաջորդ հարցն ու պատասխանը.


    ՀԱՐՑ։ Ի՞նչ է առողջ ապրելակերպը, արդյո՞ք այն իրական գործոն է առողջությունը վերականգնելու համար։


    Վերջերս ավելի ու ավելի հաճախ է խոսվում «առողջ ապրելակերպի» մասին. թոք - շոուներ, ակումբներ են կազմակերպվում, գրքեր և հոդվածներ գրվում։ Ի՞նչ է սա իրականում՝ արդյոք միայն հանրային ուշադրությունը գրավող մոդայիկ խոսակցությու՞ն, թե՞ լուրջ կանխարգելիչ և ապաքինող համակարգ։
    Հարցը շատ ծավալուն է, և այն, ինչ ասելու ենք, 15 տարվա կյանքի ու ստեղծագործական աշխատանքի պտուղն է։ Աշխարհում այս գիտելիքը նոր է ձևավորվել՝ իր այս նոր կերպի մեջ, և տարբեր մասնագետներ՝ բժիշկներ և, ավելի հաճախ, ոչ բժիշկներ, տարբեր երկրներում դեռ փնտրումների և գաղափարների հստակեցման փուլում են։ Առողջ ապրելակերպ ասելով Արևմուտքում այլ բան են հասկանում և քարոզում, Ռուսաստանում, Ուկրայինայում և Բելոռուսում՝ մեկ այլ բան, Հայաստանում էլ տարբեր ընդգրկումի և խորության բնորոշումներ են հնչում։
    Փորձենք ներկայացնել մեր ձեռք բերած, համակարգած և փորձարկված գիտելիքը, որը զուտ մեր՛ հայկական սինթեզն է՝ «ազգային առողջագիտություն» անվանումով: «Առողջ ապրելակերպի» հասկացությունը երկու ասպեկտով է ներկայանում՝ նեղ և լայն։
    Նեղ իմաստով այս բառակապակցության տակ աշխարհը հասկանում է այնպիսի մի կյանք, որը զերծ է ակնհայտ վնասակար սովորույթներից, եթե մարդը չի ծխում, չի խմում (ալկոհոլի մեծ քանակներ), թմրամոլ չէ, սեռական ծայրահեղությունների հակում չունի, զբաղվում է սպորտով կամ ֆիզկուլտուրայով, ապա նա ապրում է առողջ ապրելակերպով։ Իհարկե, մեր հիվանդ և սխալ ապրող մարդկության համար սա էլ քիչ չէ, և մեծ ձեռքերում կլինի, եթե մարդկանց մեծ մասը կարողանա ազատվել անառողջ ապրելակերպի այս ակնհայտ դրսևորումներից։ Սակայն ներկա հասարակությունը իր պատկերացումներով, արտադրության և բիզնեսի շահերով նպաստում է այս բոլոր արատների տարածմանը, իսկ դրանց դեմ պայքարը ընթանում է փոքր ներդրումներով, հաճախ անկենդան ծրագրերով, կամ էլ վախվորած օրենքներով, որոնցով փորձում են ետ վարժեցնել մարդկանց դրանցից և առողջացնել ապրելակերպը։ Պատկերացրեք մի սերմնացանի, որը մի պտղունց ցորեն է ցանում և մի լի բուռ էլ՝ մոլախոտի սերմ, ու հետո էլ ամեն ջանք թափում՝ ցորենի բերք ստանալու համար։
    Կա նաև առողջ ապրելակերպի առավել լայն ընկալումը։ Մարդու ապրելակերպի սխալը կարող է լինել ոչ միայն սննդի, նստակյաց կյանքի, վատ սովորույթների մեջ, այլ նաև մտածելակերպի ու զգացմունքների, աշխարհընկալման ոլորտում։ Ինչպես ամեն ինչ մոլորակի վրա, մտքերն ու զգացմունքներն էլ կարող են ճիշտ կամ սխալ, կառուցողական կամ քայքայիչ լինել, և հետևաբար դրանք կարելի է կոչել առողջարար կամ հիվանդածին։ Օրինակ, երբ ընտանիքի մայրը կամ հայրը հուսահատության, հոռետեսության, անվստահության, վախի կամ հակառակը՝ գոռոզամտության մեջ են, նրանց էներգետիկ դաշտը քայքայում է և՛ իրենց, և՛ ընտանիքի ու հասարակության այլ անդամների առողջությունը։ Եթե դուք հարբուխով հիվանդ եք, ապա գիտակցում եք, որ վարակի կրող եք և կարող եք փռշտոցի կամ հազի միջոցով այդ մանրէները փոխանցել ու հիվանդացնել ուրիշներին։ Սակայն նույնքան հիվանդածին են ՛բացասական մտքերն ու զգացմունքները, անառողջ հոգեվիճակը, որոնք էներգետիկ կծիկներ են գոյացնում օրգանիզմում, որոնք ախտահարում են այս կամ այն օրգանը՝ սկզբում էներգետիկ շերտի մակարդակով (բժշկության մեջ սրանք հայտնի են որպես ֆունկցիոնալ հիվադություններ), և ապա՝ նյութական տարածքում՝ առաջացնելով հոգե - մարմնական (պսիխոսոմատիկ) տարբեր հիվանդություններ։ Այսպիսի ծագում ունեն գրեթե բոլոր հիվանդությունները։
    Այսպես, առանձին մարդկանց մեջ առկա վախերը, լարումները, ագրեսիան, զայրույթը, նախանձը, վրիժառության զգացումը և այլ անառողջ էներգետիկ կծիկները արագորեն (քանի որ դրանք ինֆորմացիոն — դաշտային կառույցներ են) տարածվում են ընտանիքներում, աշխատատեղերում, հասարակական վայրերում՝ հիվանդագին շղթայի մեջ ներառելով նորանոր մարդկանց, երեխաների, կյանքի ուղին սկսող երիտասարդների և այլն։
    Այս պրոցեսը կարելի է համեմատել տարափոխիկ (ինֆեկցիոն) համաճարակի հետ և կոչել այն էներգետիկ համաճարակ։ Ահա այս դաշտում մեկը գլխացավ կունենա, մեկը՝ թուլություն, մյուսը՝ հոգեկան ընկճվածություն, և այսպես՝ ունենք միլիոնավոր հիվանդներ և անառողջ մարդկություն։
    Այսքան հաճախ լսված «սիրեցեք զմիմիանս» հայտնի արտահայտությունը, ըստ էության, առողջ ապրելակերպի կարևորագույն բանաձևն է, քանի որ միայն սերը կյանքի, հարազատի, մարդկության նկատմամբ կարող է չեզոքացնել, սրբել, մաքրել այս բացասական դաշտերը և մոլորակի վրա ապրելու, պայմաններ ստեղծել։
    Ահա թե ինչու, հիվանդ են թե անապահով հարավի և արևելքի, թե ապահով հյուսիսի և արևմուտքի երկրներում, չէ որ ամեն տեղ մարդկային միտքն ու սիրտը հիվանդածին ալիքներ են արտածում, ամենուր իշխում է վախն ու ագրեսիան, գոռոզությունը կամ խեղճությունը, նյութապաշտությունը կամ կրոնական ծայրահեղականությունը։ Եվ, իհարկե, ամենուր պակասում է սերն ու հանդուրժողականությունը, գիտակցության խորքն ու իմաստությունը, հավասարակշռությունը և ներքին ներդաշնակությունը...
    Բայց անառողջ կենցաղը ավելի լայն սահմաններ ունի։ Զարգացած հարուստ երկրներում ջանադրորեն խոլեստերինը հանում են սննդատեսակների միջից, բայց նայեք նրանց բնակիչների սեղաններին, արհեստական և գենետիկորեն փոխված սննդատեսակներին համատարած շատակերությանը, ամեն օր աղբարկղ նետվող սննդի քանակին, որով կարող է մի աղքատ աշխարհամաս կերակրվել։ Բնակչության և, որ առավել ցավագին փաստ է՝ երեխաների, ավելի քան 30 %-ը տառապում է ճարպակալմամբ։
    Ահա, տեսեք, ուրեմն, թե որքան թերի ու անուրդյունավետ է «առողջ ապրելակերպի» այն առաջին, նեղ ընկալումը։ Սա այն դեպքին է նման, երբ մարդը (կամ մարդկությունը) շտապ վիրահատության և բուժման կարիք ունի, իսկ դուք միայն նրա ձեռքնուոտքն եք տրորում, ախուվախ անում։ Ոմանք կարող են ասել, թե առողջ ապրելակերպի առավել լայն ընկալումն ունեն կրոնն ու եկեղեցին, բայց փաստ է, որ դարերի մեջ առողջ ապրելակերպի խնդիրը չի լուծվել, մինչև այսօր առավել շատ են մարդկանց բաժանող, քան միացնող գաղափարները, ներդաշնակ մարդկանց թիվը մոլորակի վրա չի աճել՝ չնայած համաշխարհային կրոնների առավել հզորացմանը։
    Կարծում եմ, եկել է այն պահը, երբ նոր, թարմ հայացքով պետք է նայել խնդրին, այն դիտարկել ամբողջական առողջագիտական տեսակետից և նոր լուծումներ գտնել։ Չէ որ մարդը կարող է անհավատ լինել և միայն հասկանալով, թե ինչպես են իր սխալ մտքերն ու զգացմունքները, օրական կենցաղը կապված իր խոցային հիվանդության, կնոջ հիպերտոնիայի, երեխայի ալերգիկ հիվանդության կամ թույլ ընդունակությունների հետ, հրաժարվել իր անառողջ ապրելակերպից ու ձգտել կյանքի ներդաշնակության։ Իհարկե, դա հնարավոր կլինի իրականացնել, եթե «առողջ ապրելակերպի» ճիշտ սկզբունքները հասցվեն համայնքի և ընտանիքի գիտակցությանը, մտցվեն դպրոց և բուհ, առողջ կյանքի ընկալումները տարածվեն և իշխեն հասարակության մեջ :
    Եվ վերջապես, առողջ ապրելակերպի գիտելիքների համակարգը կարո՞ղ է իրական բժշկական մասնագիտություն դառնալ։ Զարմանալի, բայց փաստ է. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարդու առողջությունը որոշող գործոնների մեջ 50%-ը վերագրում է ապրելակերպին։ Եթե դա այդպես է, ապա պետք է ենթադրել, որ ապրելակերպի գործոնների առողջացումը և ուղղումը կարող է հսկայական բուժական արդյունք արձանագրել։ Թեև այսօր առողջ ապրելակերպի գիտելիքը՝ տարանջատված, մասնատված, տրվում է տարբեր մասնագիտությունների բժիշկների, սակայն ինքը՝ գիտելիքների համակարգը, դեռևս բժշկության սեփականությունը չէ, և այդ գծով բժշկական մասնագիտություն գոյություն չունի։ Դեռևս 1991 թվականից սկսած Հայաստանում ձևավորեցինք և 1997 թվականին գործի դրեցինք «առողջ ապրելակերպի սկզբունքների ոաուցում» գործունեության տեսակը։ Բժիշկ — առողջագետը ոչ թե դեղ է նշանակում, այլ ուսուցանում է գիտելիք, կրթում մարդուն, շտկում ու առողջացնում սնունդը և տալիս տվյալ հիվանդության ժամանակ իմուն համակարգի կենսունակությունը բարձրացնող առավել արդյունավետ բնական միջոցները, նշանակում բնության տարերքներից օգտվելու մոտեցումներ և ընդամենը մեկ — երկու շաբաթվա ընթացքում օրգանիզմի ինքնապաքինման ուժերը արթնանում են և սկսում է ինքնառողջացումը։ Ընդ որում, տրված գիտելիքը ծառայում Է ոչ միայն ուսուցանվողի, այլև նրա ողջ ընտանիքի առողջությանն ու ապաքինմանը։ էլ ինչու, բժշկական առողջագիտությունը չի կարող առանձին ուղղություն դառնալ և որպես մասնագիտություն ձևավորվել։
    Եվ ահա ուղղելով սնունդը, ձևավորելով նոր, առողջարար սովորություններ, նրբորեն կրթելով մարդու մտածելակերպն ու զգացմունքները՝ կարելի Է փայլուն հետևանքներ արձանագրել, արյան ճնշման կամ շաքարի մակարդակի կարգավորում, դիսբակտերիոզների ապաքինում, պարբերական հիվանդության նոպաների մեղմացում կամ վերացում և այլն։

    Ահա ուրեմն, առողջ ապրելակերպի հաստատումը կարող Է դիտարկվել և՛ որպես լայն աշխարհայացքային խնդիր և հասարակական գործընթաց, և՛ որպես արդյունավետ բուժական և կանխարգելիչ համակարգի օգտագործում։
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  6. Շնորհակալություն Առողջագետ-ին այս գրառման համար:

    Փորփրուկ (11.11.2007)

  7. #6
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Ի՞նչ բժշկություն ընտրել

    Այս գրքի վերջին հարցը և նրա պատասխանը:

    ՀԱՐՑ։ Պարբերական հիվանդություն, միթե՞ կոլխիցինը միակ հույսն է։


    Այո, այսպիսին է ակադեմիական բժշկության այսօրվա ընդունված մոտեցումը, որքան Էլ այդ դեղը կողմնակի ազդեցություններ ունի, այնուամենայնիվ, այն դիտվում Է որպես պարբերական հիվանդության ջերմացավային նոպաները թեթևացնող կամ անցկացնող և հետագայում երիկամային ամիլոիդոզը կանխարգելող միակ միջոց։
    Մեր աշխարհայացքի հիման վրա, թույլ են տալիս նորովի դիտել այս հիվանդությունը և նրա հիմնական դրսևորումները՝ նոպաները։
    Ըստ առողջագիտական. մոտեցումների, յուրաքանչյուր ջերմային ռեակցիա ունի ներքին պատճառաբանված հիմք, օրգանիզմը բարձրացնում Է ջերմությունը, որպեսզի այդ «բոցում» այրի նյութափոխանակության կիսայրված նյութերը, թափոնները՝ ազատվելով դրանցից։ Հետևաբար, եթե օրգանիզմը «մաքուր» պահել՝ շտկելով սնունդը, մաքրելով աղիքները, լյարդը, արյունը, կարող ենք «թուլացնել» նոպայի պատճառային հիմքը, նպաստել նոպայի մեղմացմանը կամ նույնիսկ իսպառ վերացմանը, իհարկե, առանց կոլխիցինի։ Իսկապես, մեր պրակտիկայում հիշում եմ ոչ մեկ դեպք, հատկապես երեխ՛աների և երիտասարդների մոտ, երբ առողջ ապրելակերպի սկզբունքների կիրառման միջոցով հաջողվել Է հասնել լուրջ արդյունքների և, որ ամենակարևորն Է, կառավարելի դարձնել հիվանդության ընթացքը։ Հիշում եմ մի փոքրիկ աղջնակի մոր ասածը, թե ինքն ասես հանգստացել Է, ազատվել այն. խուճապից, որին մատնվում Էր նախկինում, քանի որ արդեն գիտե, թե նոպայի նախանշանների դեպքում ինչ հերթականությամբ և ինչպիսի միջոցառումներ իրականացնել, որպեսզի կարողանալ մեղմացնել կամ գրեթե կանխել նոպան։ Այսօր արդեն աղջիկը մեծացել Է, առողջ Է, նոպաներ կամ երիկամային ախտահարում չունի։
    Հիշում եմ մի դեպք ևս, երիտասարդ տղայի մոտ, երբ հաջողվեց լիովին անցկացնել հաճախակի (շաբաթը 3 անգամ, գրեթե անընդհատ) նոպաները։ Ապա սննդի լուրջ խախտումների, արդյունքում առաջացան նոր և ծանր նոպաներ, որին հետևեց ապրելակերպի առաջացումը և նորից ապաքինումը։ Ի դեպ, խոսքը գնում Է գենետիկորեն հաստատված պարբերական հիվանդության դեպքի մասին։
    Պարբերական հիվանդության մեր փորձը
    հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատանքային հիպոթեզ, ըստ որի այն առաջացնող գենը պայմանականորեն կարելի է կոչել «մաքրության գեն», որը կարծես ապահովիչի նման միանում է, երբ թափոնների որոշակի, այդ օրգանիզմի համար անտանելի քանակ է կուտակվում՝ ջերմի մեջ այդ ավելցուկը այրելու և օրգանիզմը մաքրելու համար։
    Ահա, առողջ ապրելակերպը, հատկապես ճիշտ սննդային համակարգը կարող են հետզհետե նվազեցնել գենի ակտիվությունը և ի, ի վերջո, այն անգործության մատնել։
    Ի դեպ, կան որոշակի հիմքեր համարելու, որ առողջ ապրելակերպով կարող է կանխվել և՛ ամիլոիդի գոյացումը, որը մի խառը, սպիտակուցային - օսլայական դեգեներատիվ նյութ է, թափոնային խառնուրդ։
    Իհարկե, այս նոր հիպոթեզը գիտական ապացույցների, հիմնավորումների կարիք ունի։ Դժվար է պատկերացնել սովորական մասնագետի, որը հարմարվել է կոլխիցինային մոտեցմանը և որը կկարողանա թարմ հայացքով դիտարկել խնդիրը։ Սակայն հուսանք, որ մեր երկրռւմ կգտնվեն այն բժիշկները, որոնց հետ կարելի է նոր լուծումներ փնտրել և հազարավոր հիվանդների և հատկապես երեխաների ազատել միտոտիկ թույն հանդիսացող կոլխիցինից։
    Պետք է նշեմ, սակայն, որ այս ճանապարհը առավել արդյունավետ է մինչ ամիլոիդոզի և երիկամային անբավարարության զարգացումը, այն հրաշալի, բնական կանխարգելիչ ծրագիր է հատկապես երեխաների համար, որոնք կա՛մ հստակ պարբերական հիվանդություն, կա՛մ նման ցավային — ջերմային նոպաններ ունեն։ Եթե ցանկացած բժիշկ հիվանդ երեխային դիտարկել որպես իր սեփական երեխան, կարծում եմ, օր առաջ պատրաստ կլիներ լծվել նոր, բնական ու անվտանգ բուժման եղանակի փնտրմանն ու հաստատմանը։
    Հուսանք, որ այդ օրը գալու է և հազարավոր ընտանիքների համար կոլխիցինը կդադարի միակ ելքը լինելուց։
    ՀԱՐՑ։ Եթե մարդը ունի ստամոքսի, աղիքների կամ լյարդի հիվանդություն, ապա պարզ է, որ դրանք սննդի հետ են կապված, և վերջինիս շտկումը կարող է արդյունավետ լինել, սակայն միթե դա կարող է օգնել էպիլեպսիայի, միգրենի, ասթմայի, արթրիտի, միոմայի, կիստայի, հայմորիտի և նույնիսկ չբերության դեպքերում, ի՞նչ մեխանիզմներով։

    Հարցը շատ ծավալուն պատասխան է ենթադրում, և մենք այս մատենաշարում հետզհետե ցույց կտանք կապը ապրելակերպի, սննդի կերպի և տարբեր հիվանդությունների միջև։ Այստեղ ւիորձեմ ասել ամենակարևորը։ Իհարկե, այդ կապը կա, այն շատ ակնհայտ է և արդեն գիտակցված ամբողջ աշխարհում։ ԱՄՆ — ում հետաքրքիր համեմատական հետազոտություններ են կատարվում։ Օրինակ, բնիկ աֆրիկացիների (իրենց կենցաղով ու սննդով) և աֆրիկյան ծագում ունեցող ամերիկացիների («ամերիկյան» սննդակարգով ապրող, կոկա-կոլա. ֆաստ֊ֆուդ՝ ճարպերով, զտված տեսականիով հարուստ սնունդ) խմբերի միջև։ Եվ այդ ոաումնասիրությունները պարզորոշ .կերպով հաստատում են երկրորդ խմբում բոլոր հայտնի հիվանդությունների, այդ թվում՝ ճարպակալման, շաքարախտի, իշեմիկ և հիպերտոնիկ հիվանդության, միգրենի, էպիլեպսիայի, ասթմայի, դեպրեսիայի, ուռուցքների անհամեմատելի բարձր թվերը, ինչը խոսում է սննդի և հիվանդությունների առաջացման հստակ կապի մասին։ Ավելին, սա ապացուցված է անգամ կապիկների մոտ կատարված հետազոտություններով, այն խումբը, որը «մարդկային» սնունդ է ստանում՝ մսեղեն, ճարպեր, թխվածքներ, շոկոլադ և սուրճ, դառնում է ագրեսիվ, նախանձ և սկսում է տառապել բոլոր վերոհիշյալ հիվանդություններով։
    Թեև այս կապը արդեն տասնամյակներ հայտնի է գիտությանը և նույնիսկ լայն հասարակությանը, բայց խնդիրն այն է, որ դրա գիտակցումը մարդկության առջև ապրելակերպի փոփոխության խնդիր է դնում, աշխարհայացքի փոփոխություն պահանջում, որին մարդկությունը թերևս դեռ պատրաստ չէ։ Սակայն առանձին անհատներ սա գիտակցում են և իրենց ու հատկապես իրենց երեխաների առողջությունը վերականգնելու համար պատրաստ են լինում կենսակերպի առողջացման, ինչը միշտ արդարացված և արդյունավետ է լինում։
    Առողջ ապրելակերպի ապաքինող հայեցակետի հիմքում ընկած է այն դրույթը, որ բոլոր օրգանների ֆունկցիան պայմանավորված Է այն սնուցող արյան որակով, նրա մաքրության մակարդակով։ Ահա թե ինչու, սննդի կարգավորումը և աղիքների, լյարդի, արյան մաքրումը մենք բոլոր բնաբույժների նման դնում ենք բոլոր հիվանդությունների ապաքինման հիմքում՝ որպես բազիսային թերապիա։
    Սրանցից ենք սկսում հիվանդի կամ առողջի, նաև ընտանիքի հետ կատարվող աշխատանքը, ապա հետզհետե անցնում բազմաթիվ մասնակի բնական միջոցների, որոնք ևս ունեն մաքրող, սնուցող, ներծծող, վերականգնող հատկություններ, սկսած թրջոցներից (սրանք Էլ շատ զանազան են ու զարմանալիորեն արդյունավետ), լոգանքներից, մինչև բնական՛ ադապտոգեններ, բուսական միջոցներ, ճիճվամուղներ, խորխաբերներ և այլն՝ ելնելով կոնկրետ խնդրից։ Եվ հետզհետե այդ մաքրմանն ու սնուցմանը, այդ խնամքին ի պատասխան, օրգանիզմը սկսում Է դրական, կարծես շնորհակալական պատասխաններ տալ։ Դրա առաջին դրսևորումը լինում Է այն, որ մեկ շաբաթ անց առողջ ապրելակերպի ուսուցում անցնող մարդու մոտ մաշկի գույնը բացվում Է, աչքերի փայլը՝ վերականգնվում, ինքն Էլ դառնում Է թեթև ու զվարթ, ասես կյանքի ու ապագայի հույս առնում։ Այս պատկերն հաճախ Է ինձ ուրախություն պարգևել նոր ճանապարհ բացողի այս դժվարին տարիներին :
    Պատահական չէ, որ գրականության մեջ առողջ ապրելակերպի այս մոտեցումների կիրառումը «ռեվիտալիզացիա» են կոչում vita-կյանք, re–նորից, վերադարձ)։ Այս գործի հեռակա արդյունքները հիմնականում պայմանավորված են հիվանդի ընկալունակությամբ և համառությամբ։
    Հաճախ մարդիկ 2-3 ամիս հետո կյանքի հարահոսի մեջ նորից կորցնում են որոշ ձեռքբերումներ, սակայն, անգամ մի քանի նոր սովորույթները և գիտակցության, աշխարհընկալման փոփոխությունները ի վերջո կայունանում են և ապահովում տևական դրական ընթացք՝ կանխելով նոր հիվանդությունների առաջացումը կամ հնի կրկնությունը։
    Այս պրակում պատասխանեցինք այն հարցերին, որոնք հնչել են տարբեր տարիներին տարբեր մարդկանց կողմից, և այս գրքույկում շատ հարցեր արծարծեցինք։ Բայց ենթադրում եմ, որ ձեզանից շատերը կուզենային որոշակի, առանձին հիվանդությունների գծով տեղեկություններ ստանալ, իրենց հետաքրքրող կոնկրետ իրավիճակները հանգուցալուծել։ Ուրեմն, սպասեք մեր հաջորդ պրակներին և ձեր հարցերը ուղղեք մեր մատենաշարին։
    Բայց պետք Է խոստովանեմ, որ ինձ համար ամենահրաշալի զրույցը, ամենալավ ուսուցումը ստացվում Է, երբ աշխատանքն արվում Է ապրող, խորհող, իր առողջության ուղին փնտրող զրուցակցի հետ։ Եվ թող առողջագետի գրածն ու կենդանի խոսքը հասնեն նրանց, ովքեր ունեն դրա կարիքը
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է սա:
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Վեբ և ինտերնետ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 06.09.2010, 00:23
  2. Ի՞նչ անել
    Հեղինակ՝ Վանական, բաժին` Մետաքաղաքականություն և քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 31.08.2008, 20:37
  3. Ի՞նչ կցանկանայիք լիներ ԴՆ Ֆորումում, որ չկա
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.07.2008, 09:35
  4. Ի՞նչ է հասարակական բուրգը
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.11.2007, 13:47
  5. Ի՞նչ է նորարարությունը պոեզիայում
    Հեղինակ՝ Հեղինակ, բաժին` Հայ գրականություն. գործեր, քննարկումներ, վերլուծություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 31.10.2007, 23:10

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •