Այսօր ծնվել է Առողջագետը, մեր սիրելի Առողջագետը.
Շնորհավոր
Երջանկության նոր, վաստակած թրթիռներ քեզ ու անանձնականի անձնական հունձքը լիովին քաղելու ու ամեն օր կրկին ցանելու երջանկություն: Պարզապես ունեցիր այն, ինչ ունես:
Կենացդ, մայր
Այսօր ծնվել է Առողջագետը, մեր սիրելի Առողջագետը.
Շնորհավոր
Երջանկության նոր, վաստակած թրթիռներ քեզ ու անանձնականի անձնական հունձքը լիովին քաղելու ու ամեն օր կրկին ցանելու երջանկություն: Պարզապես ունեցիր այն, ինչ ունես:
Կենացդ, մայր
Շնորհաւոր:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Սիրելի Առողջագետ, ներեցեք, որ այսքան ուշ եմ գրում:
Շնորհավորում եմ բոլորիս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Մաղթում եմ, որ միշտ ուրախ ու երջանիկ լինեք (ամենամեծ "հոգսը" թող լինի հազվադեպ թեթև ֆիզիկական հոգնածությունը):
Ու առողջ եղեք, որ շարունակեք առողջացնել մեր մոլորակը:
Շնորհակալություն, որ կաք:
Ես Ձեզ սիրում եմ:
Շնորհակալ եմ բոլորիդ, սիրելիներս:
...իմ թանկագին զավակին, որ երկու տողում ասել է այն, ինչ մինչև վերջին մոլեկուլը մարսված և գիտակցված է, և երկու մյուս զավակներին, որ այստեղ ոչինչ չեն գրել` նրանց սերն ու քաղցրությունը վայելում եմ ամեն պահի:
Շնորհակալ եմ իմ սիրելի ամուսնուն, որն այնքան էր հուզված "Ճանապարհային քարտեզ"-ի կապակցությամբ, որ այդ օրվա "Այսօրս"-ում մեկ տող միայն նվիրեց ինձ, և շատ տողեր իր կենտրոնական հոգսին. ցավոք, գիշերային տվայտանքներից հետո ջնջեց դրանք. դեհ, տղամարդիկ հաճախ են տարվում չասեմ "սին", համենայն դեպս ոչ կենսական գաղափարներով:
Շնորհակալ եմ, սիրելի Անի, քո "սմայլ"-աշատ շնորհավորանքի համար: Իսկապես, բառերը հազարամյակների ընթացքում թերևս մաշվել են, և երբեմն նոր ձևերը օգնում են ավելի հեշտ արտահայտել ասելիքը:
Շնորհակալ եմ Tigris-ին, ճիշտն ասած, ստորագրության մեջ բերված միտքը մասամբ ինձ վերագրեցի...
Շնորհակալ եմ այն ոչ շատ մարդկանց, որ զանգահարեցին ինձ:
Շնորհակալ եմ նաև շատերին, որ անպայման կուզեին շնորհակալ լինել և շնորհավորել ինձ ` եթե... եթե հիշեին, ծննդյանս օրը իմանային, չմոռանային, հոգսի մեջ թաղված չլինեին...
Շնորհակալ եմ ԿՅԱՆՔԻՆ... թե ինչու, գիտեմ թերևս ես և և իմ սիրելիները:
"Я прошел через все слои Космоса...
Нет ничего выше Человеческого Цветения"
Tigris (29.04.2009)
Անու~շս, անու~շս, մի քիչ ուշացել եմ` այստեղ քեզ շնորհավորելու, և դու արդեն պատրաստվում ես ինձ մի քիչ կշտամբել, հենց հիմա գրում ես... Բայց ես գուցե ավելի շուտ տեղադրեմ գրածս...
Բայց մինչև այդ` մի բան հիշեցնեմ քեզ... Հիշու՞մ ես, մի օր ասացի, որ գրքերն ուղարկեմ երկրի Առաջին տիկնոջը - այժմ արդեն` նախորդ - և ուղարկեցի. պատասխանը եղավ օգնականի գրությունը, որի մի նախադասության մեջ չորս սխալ կար... Շատ տխուր էր: Ասածս ինչ է - երբ նայում եմ կերպարիդ, սրտիդ, ամենօրյա աշխատանքիդ ու ոգորումիդ - մտածում եմ, որ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆԴ ու ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԴ կոչում են և չեն տրված սոցիալական աստիճանակարգով... Տրված են ԿՅԱՆՔԻ որոշումով...
Անու~շս, ծնունդ շնորհավոր...
Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com
Առողջագետ (29.04.2009)
ցավոք ուշացումով Շնորհավոր , երջանկություն և առողջություն . երանի ձեզ պես մարդիկ շատ լինեին Հայաստանում![]()
Black Orchid (04.05.2009)
Ես էլ ուշացումով միանում եմ բոլոր շնորհավորանքներին; Ամենալավ բաներն եմ մաղթում ձեզ![]()
Շատ եմ ուշացել, բայց ես էլ եմ ուզում միանալ հնչած բարեմաղթանքներին։
Շնորհավորում եմ, սիրելի Առողջագետ։Մաղթում եմ, որ այն ամեն արժեքավորը, որ ունեք, միշտ պահպանեք ու շարունակեք նորանոր ձեռքբերումներ ունենալ կյանքի բոլոր բնագավառներում։
Հ.Գ. Կներեք ուշացման համար...
Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)