Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»

    Երեկոս կը վայելեմ, նախընտրածս երգիչի ձայնը ունկնդրելով: Գրելը դարձած է մարզանքս: Կարճ՝ կը համակրիմ հաց կրողին, ծառ ու ծաղիկ խնամողին, երեխայ սիրողին:
    Ա'յս է մարդու այն տեսակը, որուն անծանօթ ընկերն եմ:
    Պահ մը նայի'ր, ինք զինքդ քննէ, փորձէ, եւ պիտի անդրադառնաս. տուն հաց տանող մարդը սրբազան գործի մէջ է, ան աղօթքի մէջ է: Հացը սրբութիւն է, ակամայ ու անզգայաբար կակնածիս հացակիրէն: Ի զուր չէ ըսուած ժողովրդային այն առածը, որ կը յիշատակուի «չոր» ու ինքնահաւան մարդոց վերաբերեալ, եւ որոնց «երեսը տաք հացին չի խնդար»:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Tigris-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (05.05.2009), Առողջագետ (09.07.2009)

  3. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»

    Հայաստանեան ապրանքների տօնավաճառում՝
    – Ջերմուկ, անմահական ջուր, հայրենիքի ջուր, ազգային ջուր:
    Կանչում էր Հայաստանի առեւտրական պատուիրակութեան ներկայացուցիչը:
    «Ազգային ջուր» պիտակը չհաւանեցի, որովհետեւ՝ մասունքների առեւտրող զբաղելու ժամանակը վաղուց անցած եմ համարում: Բացի այդ, ես էլ եմ խմում «ազգային ջուր»՝ Բարձր Հայքի լեռներից բխող ջուր, ամէն օր՝ ծորակից:

    ***
    Սլավային հետ կը խօսէինք թուրքերէն՝ երբ կը դժուարանայինք հասկցուիլ: Արեւելեան թուրքերէնը, կամ ադրբէջաներէնը, հասկնալի լեզու է մեզի: Ան, գրական հայերէնը լաւ չէր գիտեր. որքան ալ թանկագին է իր արցախեան բարբառը, դարձեալ միջոց չի կրնար ըլլալ լիիրաւ իրարհասկացողութեան: Ահա թէ ինչքա՛ն կարեւոր է գրական լեզուին տիրապետելը – կը մտածեմ հիմա, «Մեր Լեզուն՝ Մեր Խօսքը» հաղորդաշարի հիւրը ունկնդրելուս առթիւ:
    Ազնիւ մարդ էր: Պապը մասնակցեր է Սարդարապատի ճակատամարտին (այս տեղեկութիւնը նախորդի վրայ չէ ազդած):
    Այդ թուականէն ասդին, ինծի կը թուի, հայութեան մնացեալ հատուածներու հետ, կամ ընդհանուր հայութեան հետ բաժնեկցուող ուրիշ յիշողութեան առարկայ չունի: Կայ, որպէս զինուոր ծառայած վայրի հայութեան հետ բաժնեկցածը՝ հայկական գերեզմանոցի հաւաքոյթները՝ «Մայիսի 1»ը, Զատկի տօնը (Մեկ ալ Արամ Ասատրեանի երգերը):
    Մեզ մօտ, փիծիգորսկում (Պիատիգորսկ), տաճկահայեր շատ կան. իրանց մեծերը ձեր նման են խօսում, իսկ երիտասարդները չգիտեն հայերէն:
    Այն հարցիս թէ. «ինչո՛ւ Սարգսաշէն չես վերադառնար».
    Մարդ չունեմ այնտեղ՝ ազգական, ծանօթ, բարեկամ:
    Սլավան փեսայացած էր կովկասուհիի մը, այլադաւան Սաթենիկի մը, շատո՜նց, Տէր Արամը գտնելով պսակուած էր, դուստրեր ունեցած. թոռնիկները՝ Մոսկուա եւ Լոս Անջելես կ’ապրին, արդէն իր հասակին են:
    Այր եւ կին Պիատիգորսկի մէջ. ահա Սլավայի հայրենիքը՝ Խորհրդային մեծ երկրի պարգեւածը՝ ապրիլ, դեգերիլ, գործել հոն՝ ո՛ւր կուզես. երկիրը երկիրդ է:
    Մեղրդ օտար մեղուին տուող Հայաստան:

    Իմ ալ հայրենիքս թող ըլլայ, հիմա, մտքիս կտրած սահմանը, եթէ սուր է՝ ընդարձակ է:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»

    «Գլուխս առնիմ, ընկնիմ սարերը...»
    Ամէնամօտ սարը երկու հարիւր կիլոմետր անդին է, ու լոկ եօթ հարիւր մետր բարձր՝ ծովի մակերեսէն:

    Մի ամիս է փոշեխառն օդ կը շնչենք, երեխաները կը հիւանդանան: Ամէն աշնան ու ձմռան, այս է մեր կլիման: Գետինը փորած են. ճամբաները կը լայնցնեն. օդը հեղձուցիչ է. շունչ ու արեւմտեան հով չկայ, անձրեւ ալ չկայ: Արեւմտեան հովն է մեզի կեանք բաշխողը՝ ձմռան անձրեւ ու տարուան միւս եղանակներուն մաքուր օդ ու թթուածին բաշխողը:
    Արեւելքէն ու հարաւ-արեւելքէն փչող հովը իր հետ փոշի ու անախորժ հոտեր կը բերէ:

    Երբեմն ականջալուր կ’ըլլամ այսպիսի արտայայտութեան. «Ի՛նչ կայ այս երկիրը կ’ապրինք»: Պատասխանն ալ կը լսեմ՝ մենք այստեղ չեկանք, մեզի քշեցին:

    Իհարկէ, խօսակցութիւնը տեղի իշխանութիւնը կամ երկիրն ընդհանրապէս վատաբանելու միտում չունի: Բանն այն է, որ հարցադրումը դրդող ազդակը հեռատեսիլէն երեւացող հրաշք տեսարան մը, կամ ձայնասփիւռէն հնչող քաղցրալուր երգ մը է՝ որ կը յիշեցնէ ծանօթ գեղատեսիլ ու մաքուր երկիր մը:

    Կլիմայի փոփոխութիւնը, եթերի ապականումն ու անձրեւ չտեղալը տեղական «յանցանք» չէ, համամարդկային աղէտ է: Աշնան սկիզբը ամպը թօնեց, ետքը՝ յիշատակ մնաց: Նայինք երբ պիտի գայ յաջորդ անձրեւը: Երկինքի գութն է պէտք: Կը սիրեմ անձրեւը՝ տեղալը, տարափի ձայնը, սակայն ոչ ցեխը: Ցեխ կ’ըլլայ քանի որ գետինը տափարակ է, ելեւէջ չունի: Արդ, որքա՜ն կը նախանձիմ զառիվայր գետնի վրայ կառուցուած աւաններու ու քաղաքներու բնակիչներուն: Գետնի ջուրը ինքնաբերաբար կը ծորայ՝ մաքրելով մակերեսը: Հարթ ու հաւասար տեղը չեմ սիրեր:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»

    Ձմռան, ամպոտ ու ցուրտ եղանակին, ուրիշ է աշխարհը: Դասական երաժշտութեանը միայն այս եղանակին պէտք է հաղորդուել, քանզի մենք չունենք զով գարուն, օդասուն աշուն՝ ձմեռ է կամ տաք ամառ: Ամռանը չի ընկալւում դասականը: Ձմռան ուրիշ է աշխարհս, ես, հիւսիսային եւրոպացի...մութ. մենակ ոգիներ. ամփոփուած հոգի: Երաժշտութեան իւրաքանչիւր խազը՝ դաշնամուրի իւրաքանչիւր ձայնը մի կաթիլ արցունք, սառչող ջերմութիւն, հին ու նոր նմանատիպ ապրումների, ինչ-ինչ յուշերի արագ վերընթացք է, որին քաջածանօթ եմ, բայց նորից յուզում է:
    Ազնիւ է ձմռան պահը, մաքո՜ւր, ինքդ ես՝ հեռու ու ազատ խառնիճաղանճութիւնից: Մի բաժակ թեյով խաբւում եմ կրակարանի դիմաց՝ երջանկութիւն ջերմացնող, ապահո՜վ երդ: Ամէնքը տանն են. Միասին ենք. ես էլ եմ տանը՝ ինքս ինձ հետ:
    31.10.2009 16:04
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Tigris-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (06.11.2009), Առողջագետ (31.10.2009)

  7. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք անկապ բաներ

    Յուշ. քնքուշ. հպարտութիւն. զարմանալիօրէն միշտ նոյնը. նուագ շքեղութեան, համադրում քաղցրութեան...
    Մունջ գովասան. բարձր քար. առանձնութիւն սիրող գիտութիւն... օգնական բառերու գերեզման
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»

    Գարուն է բացուել: Տարբեր ցեղի ու ազգի գեղեցկուհիներ, շպարուած, շիք ու գրաւիչ, թափուել են փողոցներում: Եռում է կեանքն ու կեանք որոնողները: Այսօ՞ր, թէ՞ այս շաբաթ, Միջինք է: Նշանուած աղջիկների համար միջոցառումներ են լինում: Գարուն ու քաղցրութիւն է: Ամէն մարդ չէ կարող:
    Խօսքը խեղդամահ է լինում, գարնան քաղցրութեան տիրոյթում: Վախենում է համահունչ չի լինի ներդաշնակ գարունութեան: Վախենում է ինքն իրեն կը դաւաճանէ՝ թոյլ կը հնչէ: Գարուն է բացուել, չքնաղ աղջիկները՝ զինեալ գեղեցկութեամբ, մարտի դաշտ են իջել՝ յոշոտելու, բզկտելու, խանձելու արանց սրտերը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Philosopher (13.03.2010)

  10. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»

    ԱՍՏՈՒԾՈՅ ԶԱՒԱԿՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ



    ,,,,,Վերջերս քննարկումներ կ’իրականան Ազգի հաւատքի մասին: Ազգի հաւատքը Լինելն է: Ազգը ըմբոստացաւ, զայրացաւ, ընդվզեցաւ եւ իր բողոքը առ Աստուած բարձրացուց Ատրուշանի անմար կրակով՝ Ծիծեռնակաբերդի բարձունքին: Ազգովին կ’երթանք եւ կը խոնարհինք անմար կրակին, որ մեզի համար կը նշէ նահատակներու անմար յիշատակը: Ազգը այստեղ եկեղեցական շէնք չբարձրացուց՝ ոգեկոչելու համար նահատակները:



    Բոլոր եկեղեցիները իրենց մէջ ունին հեթանոսական բաժին մը: Ձեր եւ ձեր միջեւ կռիւը անպտուղ է:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  11. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Tigris-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (13.04.2010), Առողջագետ (27.03.2010)

  12. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»

    Որքա՜ն շատ բան ենք ասում աչքերով. որքա՜ն քիչ բան ենք յայտնում բառերով:
    Աչքերի լեզուն ինչո՞վ, ինչպէ՞ս կարձանագրուի:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  13. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Philosopher (13.04.2010)

  14. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»

    Հմայուած կոբրայի նման սառած հայեացքով նայում էր հմայիչ «հնդկուհուն»: Նա չէր նուագում: Ինքը՝ երաժշտական համանուագ էր՝ մեղմ, բարձրաճակատ ազնուականութեամբ կենդանի աստուածութիւն:

    Վեհութիւն կար, որ ձեռքբերովի չէր: Վեհութիւնը ի՛նքն էր:
    Նա սիրում էր հմայուել: Հնդկուհին սիրում էր հմայել: Հմայիլ չկար, որովհետեւ այն ինքն էր՝ պարզութիւնը բնութեան բարի, բնական ժպիտը մայրանալու պատրաստին:

    Որսորդը միշտ ճանաչում է իր որսին, «դահիճը»` «զոհին», մեղուն թառելիկ ծաղկին: Ու որպէս անծանօթներ, նրանք միշտ ծանօթ են լինում իրար այդ կապով:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  15. #10
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»

    Թնդում է սրահը երաժշտութեամբ. ոստոստող թռչնիկներ. խմիչք ու խորտիկ: Մարդիկ պատմում են ու զուարճախօսում: Յոգնել եմ մի բան ասելուց՝ մի բան ասելու համար, նոյնիսկ նրբանկատութեան կամ քաղաքավարութեան համար գլխով համաձայնութեան նշան տալուց: Մի՞թէ չեն կարդում գրածներս Դն ֆորումում, դեռ ի՞նչ ասեմ, պատասխանեմ, զուարճախօսեմ:

    Լուռ նայում եմ շուրջս, ու անընդհատ բանաստեղծում:
    Իջնում են բառերը օղակւած իրար, ու ես, արդէն որպէս ասպատակ, Տէ՜ր եմ զգում ինձ՝ բառերով իմ համր:
    Առաջ տրոփում էր սիրտը, զարմանում էր միտքը, տուայտում էր հոգին: Հիմա՝ կանոնաւորում, վերլուծում եւ խնկում են նրանք: Առաջ սպասող ու ակնկալող էր, հիմա՝ սպասելիքների ու ակնկալիքների հոգատար մատակարար է ան:

    Զուարթացի՛ր, ուրախացի՛ր, պարի՛ր եւ կեանքի ուժ հաւաքիր, Հա՛յ ժողովուրդ, որպէսզի գալիք սգատօնիդ այն դարձեալ սպառես՝ մղկտաս, տնքաս ու լաս:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  16. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Tigris-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (19.07.2010), Philosopher (04.05.2010)

Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.09.2009, 12:01
  2. ԴՆ Ֆորումի անդամների ինքնադիմանկարները և դիմանկարները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 5
    Վերջինը: 24.01.2008, 20:04
  3. Ֆորումի անդամների լուսանկարները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Նկարչություն և լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.10.2007, 23:51
  4. Ֆորումի անդամների նկարները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Նկարչություն և լուսանկարչություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.10.2007, 16:51
  5. Ֆորումի անվանափոխված անդամները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2007, 13:57

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •