Մարդկային գոյության ամենահիմնական միտումներից մեկը տառապանքն է, որի դերի և նշանակության արտահայտությունն է տառապանքի կրոնական կուլտիվացիան: Եվ այսպես, ինչու՞ ենք մենք տառապում:
Մարդկային գոյության ամենահիմնական միտումներից մեկը տառապանքն է, որի դերի և նշանակության արտահայտությունն է տառապանքի կրոնական կուլտիվացիան: Եվ այսպես, ինչու՞ ենք մենք տառապում:
Բուդդան ասել է. «Բոլոր տառապանքների պատճառն անգիտությունն/տգիտությունն է»: Կարծում եմ՝ ճշմարիտ խոսքեր են:Միայն թե դրանք խորությամբ հասկանալու համար հարկավոր է մի քիչ ավելի հեռվից սկսել: Օրինակ, եթե ընդունում ենք, որ Տիեզերքում ամեն ինչ ներդաշնակ է ու օրինաչափ, ապա պետք է գիտակցենք, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, ոչ մի պատահական բան չի լինում, և այն, ինչ մեզ տվյալ պահին սխալ, անարդար, անտեղի, անտրամաբանական ու անհասկանալի է թվում, իրականում միանգամայն պատճառաբանված, օրինաչափ ու արդարացի է, պարզապես մենք հաճախ չենք կարողանում հասկանալ դա, քանի որ բավարար չափով գիտելիքներ չունենք տիեզերքի մասին: Մենք հիմնականում տեսնում ենք հետևանքները, իսկ պատճառները, ցավոք, ոչ միշտ են մեզ հասանելի լինում: Կարծում եմ` պատճառահետևանքային կապի ընկալումն ու գիտակցումը օգնում է հասկանալ շատ բաներ, և անգամ եթե շատ դեպքերում չենք կարողանում հասկանալ մեզ ոչ ձեռնտու ինչ-որ բանի պատճառը, ապա գոնե իմանալով, որ այն հաստատ կա (ելնելով տիեզերքի կատարելության ու ներդաշնակության սկզբունքից), կարող ենք ավելի հանգիստ նայել տվյալ երևույթին ու ավելի քիչ տառապել, քան կտառապեինք երևույթներին ավելի մակերեսորեն նայելու դեպքում:
Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.
dvgray (24.11.2007)
Տառապում ենք որովհետև այդպես հեշտ է...
Չէ, գժի տեղ մի դրեք: Ավելի հեշտ է նստել ու տառապել, քան գործել,
Դա մեր ընտրությունն է, երբ գալիս է մի ստրեսային վիճակ կարող ենք նստել և տառապել կամ վերևից նայել վերլուծել ու բաց թողնել, ընդունելով, որ հա էս էլ սենց պիտի լիներ, եղավ անցավ գնաց վսյո:
Եթե մեկ անգամ ընտրեցինք տառապանքը պայքարի փոխարեն, ապա այդ ճահճից դուրս գալն գրեթե, անհնար է. ես այնտեղ եմ![]()
Մենք հարազատ ենք և խորթ ենք այնքան
Այնքան նման ենք, իրարից տարբեր...
:
Դա չափազանց անհատական է:
Սակայն ամեն տառապանք ու անհանգստություն իր հանգույցը ունի, պիտի ուժեղ լինել եվ պիտի երբեք չհանձնվել:
Շատ բարդ և շատ կարևոր խնդիր է, և մեր վերաբերմունքից շատ բան է կախված, այդ թվում մեզ բաժին հասնող տառապանքի չափը: Ես կարծում եմ, որ տառապանքը իր նախնական չափով, իր "բնական" տարբերակով ավելի մեղմ է եղել, ավելի ներդաշնակորեն համադրվել երջանկության, ուրախության հետ, ինչպես բոլոր բևեռային երևույթները բնության մեջ /արև-լուսին. գիշեր-ցերեկ, ին-յան ընդհանրապես/: Սակայն, կարծում եմ, վերջին հազարամյակներում, հատկապես Քրիստոսի միստերիայի և քրիստոնեական կրոնի ձևավորման հետ, տեղի է ունեցել տառապանքի հոգեբանության, գաղափարախոսության, էներգետիկայի կուլտիվացիա: Շատ կրոնական աղբյուրներում, ուսմունքներում տառապանքը դիտարկվում է որպես մարդկային հոգու հասունացման, զարգացման, առաջընթացի գրեթե միակ միջոցը; Թվում է, թե երջանիկ մարդը Աստծուն գտնել չի կարող, էվոլյուցիա ապրել չի կարող...: Դա նաև քրիստոնեական եկեղեցու գաղափարախոսությունն է` ըստ իմ տպավորությունների. ինչպես բժշկին հիվանդ մարդն է պետք` բուժելու համար, այնպես էլ եկեղեցուն` տառապողը, դժբախտը` մխիթարելու համար: Նսեմացնել աշխարհիկ կյանքը, մարմնականը, երջանկությունը` թվացել է, թե դա կարող է ուժեղացնել հոգևորը մարդու մեջ, աստվածայինը: Սակայն տեղի է ունեցել ուղղակի հակառակը` մարդկային գիտակցությունը, հատկապես ենթագիտակցությունը, ընդվզելով այդ "բռնության" դեմ, ծնել են ուղիղ հակառակը` բոլորիս հայտնի դրսևորումներով:
Անգամ ամենալուսավոր Սրբերի /եթե այդպիսի գրադացիա կարելի է մտցնել/ մտքերում կա տառապանքի հերոսականացումը, կուլտիվացիան: Օրինակ, Սերաֆիմ Սարովսկին գտնում էր, որ մարդու աչքերի առջև միշտ պետք է դագաղ դրված լինի... հիշեցնելու համար կյանքի ժամանակավորության և մահվան հարատևության մասին: Այնպիսի պայծառ վիրաբույժ և հոգևոր գործիչ, ինչպիսին Լուկա /երևի Ղուկաս` հայերեն/ արքեպիսկոպոսն էր , իր գիրքը այդպես էլ կոչել է :"Ես սիրեցի տառապանքը": Իսկ մի քանի հեղինակների գործեր` իրենց մեջ եղած մարդկային "ամենաանմեղ" մեղքերի թվարկումով և տառապանքների պատկերներով ուղղակի իսկական "սարսափ" ժանրին են պատկանում; հիշում եմ, թե ինչ ահաբեկչության զգացում էի ունենում արք. Բրենչանինովի և նմանօրինակ այլ գրքերից:
Իմ կենսափորձը ցույց է տվել, որ մարդը չի կարող ստեղծված լինել հատուկ տառապանքի համար, անգամ ամենապարզ մարդկային տրամաբանությունը դա ապացուցում է. ոչ մի ծնող իր զավակին տառապանքի համար չի ծնում, ոչ էլ նրա համար կարող է խտացված տառապանք ցանկանալ, իսկ այնքանով, որքանով այն նախատեսված է բնական մեխանիզմներով` լիովին տանելի է:
Առավելևս Ստեղծող-ծնողը, Աստված- ծնողը չի կարող դա դարձնել զարգացման միակ էական շարժիչ ուժ: Նախ, չպետք է տառապանք փնտրել և նրան ընդառաջ գնալ` թե չէ անպայման կգտնենք, և լիուլի, և երկրորդ իմ գտնումը եղել է այն` որ Աստված իրապես բացվում է գոհության, շնորհակալության, երջանկության մեջ:
Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 24.11.2007, 12:00:
"Я прошел через все слои Космоса...
Нет ничего выше Человеческого Цветения"
"Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ";
Եթե ուզում ես հասնել Հռոմ, կարևոր է շարժվել, գնալ այդ ճանապարհներից որևէ մեկով;
Մեկը գնում է տառապանքի ճանապարհով և հասնում է: Մյուսը գիտության ու կրթության, մեկ այլը բարեգործության և մարդասիրության, մյուսը արվեստի, զգայարանների նրբացման ու կատարելագործման...
Ամեն մարդ ազատ է ընտրել վեհին, բարձրին, ներդաշնակին հասնելու իր ճանապարհը; Դա շատ անձնական է; Չկան վատ ճանապարհներ; Կան չհարմարեցված մեքենաներ; Կան ըստ իրենց հոգեկերտվածքի և հնարավորությունների շարժման ճանապարհի սխալ ընտություն կատարողներ;
"Ֆերարին" շարժվելու համար պահանջում է հատուկ մայրուղիների կառուցում , և սարերում անպիտան է, իսկ տրակտորը երկարատև մայրուղով երբեք էլ տեղ չի հասցնի; Նրան ճիշտ կլինի ընտրել ուղղագիծ, սակայն սարերով ու ձորերով շարժումը: Խնդիրը նրանում է, որ մարդը նախ ճշգրտորեն ընկալի, թե ինքը ով է, և ապա ընտրի հենց իր համար ամենահարմար ճանապարհը; Կլինի դա տառապանքի թե ուրախության ճանապարհ;
...
Բնությունը չի հանդուրժում ունիֆիկացիան, որը ինքստինքնյան արդյունք է "աղքատության", թույլ և անպաշտպան լինելուն:
Black Orchid (23.09.2008), Philosopher (25.12.2007)
Հեռացել ենք բնությունից, ահա թե ինչու:Ինչու՞ ենք մենք տառապում
Բնությունն իր մեջ ունի ամեն իրավիճակից "չոր դուրս գալու" մեխանիզմը,պարզապես պիտի չվերացնել մեր միջի բնությունը, ու ամեն ինչ ճիշտ ու լավ կլինի:
Համաձայն եմ Փորփրուկի ու Առողջագետի գրառումներին:
տառապում ենք, որոհետև չենք ուզում երջանիկ լինել:
"Գիտակցում ես, դա թե ոչ, բայց դու ես ընտրում քո մքտերը".
Տառապում ենք, որովհետև առանց դրա երջանկությունը չէինք գիտակցի, չէինք զգա նրա "թանկությունը":
Ինչ ել ասեն, բոլոր մարդիկ էլ ձգտում են մի բանի, երջանկության:
Բացի այդ տառապանքը մի տեսակ կրթում է մարդու հոգին, վեհացնում է այն, ինչպես ասում է Վիլյամ Սարոյանը. "արցունքներն ազնվացնում, մաքրում են հոգին": Ի վերջո փաստ է, որ տառապող մարդն է, որ ընդունակ է լավագույնս ստեղծագործելու, հետևաբար ապրելու:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)