Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Տիգրան Մանսուրեան

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Տիգրան Մանսուրեան

    ՄԵԾՈՒԹԻՒՆ ՈՐՈՒՆ ՍԵՆԵԱԿԻ ԼՌՈՒԹԻՒՆՆ ԱՆԳԱՄ ԵՐԱԺՇՏՈՒԹԻ»ՒՆ ԿԸ ԲՈՒՐԷՐ...


    ,,,Ահա թէ ո'վ է իսկական արուեստագէտը, ըսի մտովի, երբ առաջին անգամ հանդիպեցայ հայ երաժշտութեան կարկառում դէմքերէն, մեր ժամանակի ամենանշանաւոր ու տաղանդաւոր երգահան-յօրինողներէն մեկուն՝ Տիգրան Մանսուրեանին:
    ,,,Անոր սենեակի լռութիւնն անգամ երաժշտութիւն կը բուրէր, մեծ տեղ գրաւած էր հսկայ դաշնամուրը, այն սկաւառակներն ու երաժշտական գրականութիւնը, որոնց գլխուն տանտիրոջ իրաւունքով նստած էր «Կոմիտասը»...:
    ,,,Նստած եմ մեծութեան մը դիմաց, որ խօսելու համար ոչ թէ մտքերը կը փորփրէր, այլ կը պեղէր իր հարուստ հոգին ու անկեղծութեամբ կ’արտայայտուէր մտքեր, որոնց բառերը դեռ պահպանած էին արեւմտահայերէն հնչիւններուն բոյրը:
    ... Բեյրութ ծնած (1939-ին) մեծ երաժիշտի եօթ-ութ ամեայ մանկութեան յիշողութիւններէն վառ մնացած են երկու բան՝ «Բեյրութում, երբ անցնում էի փողոցներով, պատուհանները բաց էին, եւ ամեն մի պատուհանից տարբեր երաժշտութեան ձայն էր գալիս, դա ինձ դուրս էր հանում: Ես քայլում էի երաժշտութիւնների մի տեսակ կարաւանների միջով... երաժշտութի՜ւն, յետոյ ուրիշ երաժշտութի՜ւն... Մեկ սա է տպաւորուել իմ մէջ, միւսը ծովն է, այդ տարիներից յետոյ ծովը իմ տարերքն է, դա մարմնի ազատութիւնն է»:
    ,,,Պրոֆեսոր Մանսուրեան Բեյրութի մէջ յաճախած է Ֆրանսական դպրոց, երկու տարի ետք (1947) ծնողներուն հետ տեղափոխուած է Հայաստանի Արթիկ քաղաքը, որ կը գտնուի Արագած լերան հիւսիս-արեւմտեան ստորոտի մեղմաթեք սարահարթին վրայ. «Երկու իրականութիւնների հակադրութիւնը շատ մեծ էր, ծայրայեղօրէն մեծ, կարծում եմ, որ այդ հակադրութեան հետեւանքով եօթ տարի անց ստամոքսի խնդիր ունեցայ եւ վիրահատուեցի... Արթիկը, ամբողջ Շիրակը սիրով եմ յիշում հիմա, բնութիւնը շատ եմ սիրում, Արագած լերան միւս կողմն է գեղեցիկ ինձ համար, երբ նայում ես Գիւմրիից: Իսահակեանի ասած «Գագաթներդ բիւրեղ վրան թափառական ամպերին» վրանների պատկերը այն կողմից է երեւում: Կենցաղն եմ սիրում Շիրակի, բարբառը, սեւ հողը, ցորենի արտերը, մարդոց արտաքին կոշտութեան տակ թաքնուած մեծ ջերմութիւնը»:
    ,,,Տիգրան Մանսուրեանսկսած է ստեղծագործել Արթիկի մէջ, երբ առաջին անգամ հանդիպած է դաշնամուրին, «Առաջին անգամ երբ հանդիպեցայ դաշնամուրին, Արթիկի բանուորական ակումբում, նոտա չգիտէի եւ առհասարակ գրագիտութիւն չունէի, Արթիկում երաժշտական դպրոց չկար, ես նստեցի դաշնամուրի մօտ եւ սկսեցի յօրինել, որպէսզի նուագեմ այն ինչ կարող էի, որովհետեւ ուրիշ անելիք չունէի...»:
    ,,,Պատահական չէ, որ Մանսուրեան սկսած է ստեղծագործել ներքին պահանջով. Աստուածային շնորհը ի վերուստ տրուած է այս գերդաստանին, մայր Մանսուրեան՝ Տիկին Աննան, ձայնեղ էր, ջարդէն ճողոպրած աղջնակը, Սուրիոյ Համա քաղաքի անգլիական որբանոցին մէջ երգչախումբի անդամ էր ու շատ կը սիրէր Հենդելի «Հալելույան»: Ան խումբ մը շնորհալի երեխաներու հետ կը տեղափոխուի Բեյրութի որբանոցը, ուր կը ծանօթանայ իր ապագայ ամուսինին՝ Եղիային, ու կը հմայուի անոր գեղեցիկ ձայնով...
    ,,,1956-ին Մանսուրեաններու ընտանիքը կը տեղափոխուի Երեւան: Տիգրան Մանսուրեան ուսում կը ստանայ՝ յաճախելով Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանը, ապա Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը: Ուսումը աւարտելէ երկու տարի ետք՝ 1967-1986 թուականներուն, Կոմիտասի անուան երաժշտանոցին մէջ կը դասաւանդէ «Ժամանակակից երաժշտութեան տեսակներ» նիւթը, իսկ 1992-1995ին կը դառնայ նոյն հաստատութեան վարիչ-տնօրէնը:
    ,,,Այսօր Տիգրան Մանսուրեանի ճշմարիտ ու գեղեցիկ երաժշտութիւնը արձագանգ կը գտնէ, ինչպէս հայ, այնպէս ալ օտար մարդոց հոգիներուն մէջ: Անոր ստեղծագործութիւնները արժանացած են համընդհանուր հիացմունքի: Մանսուրեանի երաժշտութիւնը կը հնչէ Ամերիկեան ու եւրոպական յայտնի բեմերէն, հռչակաւոր խումբերու կատարումով եւ միջազգային երաժշտագէտներու ու մամուլին ուշադրութեան կեդրոնն է:
    ,,,Աշխարհով մեկ ներկայացուած Մանսուրեանի ստեղծագործութիւնները բազմաբնոյթ են: Ան ունի թատերական երկու ստեղծագործութիւն, 16 նուագախմբային, 27 սենեկային, ինչպէս նաեւ վեց երգչախմբային ստեղծագործութիւն, որոնք գրուած են Գրիգոր Նարեկացիի, Ներսէս Շնորհալիի, Յովհաննէս Թումանեանի, Աւետիք Իսահակեանի, Եղիշէ Չարենցի եւ Կոստան Զարեանի ստեղծագործութիւններուն հիման վրայ: 1966-1991 թուականներուն գրած է տասը ձայնային երաժշտութիւն (vocal), Նահապետ Քուչակի, Մատթէոս Զարիֆեանի, Վահան Տէրեանի, Համո Սահեանի, եւ այլ մեծերու ստեղծագործութիւններու հիման վրայ: 1963-1987 թուականներուն՝ ութ մեղմ (piano) երաժշտութիւն: 1968-2000 թուականներուն 23 ստեղծագործութիւն տարբեր ֆիլմերու համար, ինչպէս՝ «Սայեաթ Նովա» (1968), «Մենք ենք մեր սարերը» (1970), «Մի կաթիլ մեղր» (1984), «Փարաջանով վերջին կոլաժ» (1995) եւ այլ ստեղծագործութիւններ:
    ,,,Տիգրան Մանսուրեանի շնորհիւ անկախ Հայաստանի հայ արուեստը միջազգային մշակոյթ մուտք գործեց նաեւ, երբ 2004 թուականին ան մասնակցեցաւ Ամերիկայի «Գրեմի» մրցանակներու մրցոյթին, ուր դասուեցաւ աշխարհի դասական ստեղծագործողներու լաւագոյն հինգէն մեկը: «Ես կնոջս մահից մի շաբաթ յետոյ վիրահատուեցի. երբ առաւօտեան ինձ բերին հիւանդասենեակ, այնտեղ ասեցին, որ ես ուշադրութիւն չդարձրեցի, որովհետեւ չգիտէի դա ի'նչ է, յետոյ աւելի ուշ բացատրեցին, որ մեծ մրցոյթ է, շատ մեծ գնահատանք էր հինգին մէջ լինելը: Ես այնտեղ ներկայանալու որեւէ քայլ չեմ արել, ինձ ներկայացրել էր իմ խտասալիկը ձայնագրող գերմանական ընկերութիւնը, եւ այն օրերուն, երբ մրցանակաբաշխութեան արարողութիւնը եղաւ, աղջկաս հետ որոշեցինք մասնակցել, ներսից տեսնել ի՛նչ է դա: Շատ շքեղ մի արարողութիւն էր, չափազանց գեղեցիկ, ես Ամերիկայի հասարակական կեանքի իրական ուժը, ուրախութեան չափը տեսայ այդ մի քանի դահլիճներում, ուր երաժշտութեան տարբեր ժանրերը առանձին էին ներկայացւում»:
    ,,,Տիգրան Մանսուրեան անզօր է իր մուսաներուն դիմաց. «Ես մուսայի վրայ իշխանութիւն չունեմ, որոշողը ինքն է, ե'րբ, ինչպէ'ս է գալիս, ես չգիտեմ, դա իմ շնչառութիւնն է նոտայի հետ կապուած»: Երբ մուսան այցի կուգայ՝ ստեղծագործելու վայրն անգամ նշանակութիւն չունի անոր համար, «Այստեղ Հայաստանում, իմ սենեակում ձմեռները դժուար է ստեղծագործել, շատ ցուրտ է, պէտք է ձեռքերդ տաք ջրի մէջ դնես ու նորից գաս նուագես, հիմա էլ նոյնն է: Ութ-տաս տարի գերմանացիները ինձ օգնեցին, որ կնոջս հետ ձմեռները ֆրանկֆուրտում անցկացնեմ եւ անյտեղ աշխատեմ, այնտեղ էլ ստեղծագործում էի: Երբ ստեղծագործում եմ, չեմ մտածում Հայաստանից նե՞րս եմ կամ դուրս, երբ ստեղծագործում եմ, ինձ համար ամեն տեղ ներս է»:
    ,,,Ցուրտ ու համեստ շէնքի մը հինգերորդ յարկին մէջ ապրող մեծ երաժիշտը դժգոհ չէ՝ պալատներու մէջ ապրող իշխանութենէն: «Անկախութեան օրէն առայսօր, գործնականում, որեւէ կապ է եղել: Մշակոյթի նախարարութիւնը, որպէսզի ինձ հետ յարաբերութիւն ունենայ, պէտք է որոշակի նիւթական ուժ ունենայ, որ կարծեմ դեռ ինձ չի հասնում, ենթադրում եմ, որ ուրիշ հոգսերով է ծախսւում, այնպէս որ չեմ դժգոհում, որովհետեւ ինձ տրուել է ամենամեծ բանը, ո'ր վայրկեանին, ո'ր երկրում ուզեմ լինել, ո'ւմ հետ ուզեմ կապ ունենալ. ազատ եմ, ինչ որ այն տարիներին անկարելի էր, դրանից աւելի բան չեմ ուզում: Ես ինքս ինձ տնօրինում եմ եւ կարծում եմ, որ արուեստագէտի բնական վիճակը սա է՝ կատարեալ անկախ լինել բոլոր կապերից, որովհետեւ ես միշտ մտածել եմ, որ պալատից հեռու պէտք է լինել, պալատը անպայման քեզ պիտի ուտի՝ կամ գլուխդ շոյելով, կամ քեզ հալածելով: Սա է, ուրիշ յարաբերութիւն պալատի հետ չկայ: Անկախութիւնը ինձ վերադարձրեց ի՛մ անկախութիւնը, որ միշտ երազելի է եղել ինձ համար, եւ հիմա շատ թանկ եմ գնահատում դա»:
    ,,,Երբ պրոֆեսորէն խնդրեցի, որ նկարուելու համար մօտենայ դաշնամուրին, ան սիրով ընդառաջեց, իսկ նկարուելէն ետք անտարբեր չհեռացաւ իր սիրելի «էակէն», մի քանի ակնթարթ միաձուլուեցաւ դաշնամուրին հետ ու վարպետի ձեռքերը կարօտով երկու անգամ շոյեցին ստեղնաշարի ողջ շարքը... Մեր մեկ ժամուան զրոյցը զայն շեղած էր դաշնամուրէն... Ան գործիքին մօտեցաւ այնպիսի կարօտով մը, որուն համար ես մեղաւոր զգացի... Հաւանաբար խլած էի այնպիսի թանկ ժամանակ մը, որուն ընթացքին թերեւս գլուխ գործոց մը լոյս աշխարհ գար...:

    Նայիրի Մկրտիչեան-Տաղլեան


    «Գանձասար» 2008
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Philosopher (12.06.2009)

  3. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Տիգրան Մանսուրեան

    ,,,Մեզնից իւրաքանչիւրը, գեղեցկութիւններին հանդիպում ու ճանաչում է իւրովի, առիթներով ու ճանապարհներով, որոնք իւրաքանչիւրիս հանդիպում են իւրովի: Ես
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •