Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Զահրատ

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Զահրատ

    Պարոյր, մանչս, երկուքս ալ
    Նոյն տարիքը ունէինք.
    Հիմա ես կամ, դուն չկաս-
    Եղա՞ւ ասիկա:
    Թէ բարիք է տաղ ըսել,
    Պարոյր, մանչս, երկուքս ալ
    Նոյն բարիքը ունէինք.
    Հիմա ես կամ իբր թէ-
    Իսկ դուն կաս ու կմնաս-
    Քանի՞ հոգի մահէն վերջ
    Տեսաւ ասիկա:
    Սիրելի մարդիկը բոլոր
    Թէ կարիք է անկորուստ,
    Պարոյր, մանչս, երկուքս ալ՝
    Նոյն կարիքը ունէինք.
    Հիմա տխուր-առանձին-
    Կը վերյիշեմ քաղցրօրէն
    Թէ Պարոյրը բանաստեղծ
    Ըսաւ ասիկա:
    Պարոյր, մանչս, քանի որ
    Նոյն տարիքը ունէինք-
    Մանուկ էինք երկուքս ալ-
    Խաղը կիսատ թողուցիր.
    Չ’եղաւ ասիկա:
    ԶԱՀՐԱՏ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Զահրատ

    ԱՅՍՊԷՍ ԱՄԷՆ ԱՌԱՒՕՏ

    Այսպէս ամէն առաւօտ
    Հրաժեշտ կ՚առնեմ կը բաժնուիմ ես ինձմէ

    Տանս դուռը երբ կը փակեմ ետեւէս
    Գիտեմ թէ
    Եսս ներսն է - եւ ամէն քայլ զիս կ՚անջատէ իմ եսէս

    Այսպէս ամէն առաւօտ
    Հրաժեշտ կ՚առնեմ կը բաժնուիմ ես ինձմէ -
    Կը խառնուիմ ուրիշներով շինուած հսկայ ծովուն մէջ

    Ու կը տեսնեմ - պատուհանին ետեւէն
    Եսս կեցեր զիս կը դիտէ մտատանջ

    Իսկ ես ամէն առաւօտ
    Կ՚երթամ ձուլուիլ ուրիշներով շինուած հսկայ ծովուն մէջ

    Մինչդեռ եսս պատն երեսին նստեր կու լայ ետեւէս

    Հրաժեշտ կ՚առնեմ կը բաժնուիմ ես ինձմէ -
    Առաւօտուն - ես մանաւանդ առաւօտուն դժբախտ եմ

    ԶԱՀՐԱՏ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Զահրատ

    ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ

    Որպէսզի Կաղանդ տօնենք տեւական
    ուր որ գացինք
    ուր որ գաղթեցինք
    մեզի հետ
    մեր ծառն ալ տարինք

    ԹԷ մարեցաւ մոմերէն մին
    տեղը չորս մոմ վառեցինք
    Թէ խաղալիկ մը կոտրեցաւ
    կամ ժապաւէն մը փրթաւ
    տեղը միշտ նորը դրինք

    Բայց չգիտցանք -
    արմատները ե՞րբ չորցան
    Ոստերուն մէջ ԱՒԻՇԸ ե՞րբ ցամքեցաւ.

    Եւ հիմա – ԾԱՌԸ աւելի շքեղ
    թէպէտ շողշողուն
    սակայն ՄԵՐԸ չէ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Զահրատ

    ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ

    Կաղանդի ծառ մը շտկելու համար
    Երկու բան պէտք է
    Նախ ծառ մը – յետոյ զարդեր ծառին վրայ

    Կաղանդի ծառ մը շտկելու համար
    Երեք բան պէտք է
    - Ծառէն զարդէն զատ
    Հաւատքը գալիք աղուոր օրերու

    Կաղանդի ծառ մը շտկելու համար
    Մէկ բան կը բաւէ – ոչ ծառ ոչ ալ զարդ -
    Ատիկա խիճերն ադամանդ կարծող
    Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

    Կաղանդի ծառ մը շտկելու համար
    Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

    Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զահրատ
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Վերլուծություններ, հոդվածներ, լուրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.05.2010, 22:11

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •