Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Բառախաղ

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Բառախաղ

    Մէջբերում` Վալերի Միրզոյեանի «Ճարտասանութիւն» գրքից.



    Բառախաղ


    Բ
    առախաղը (ֆրանսերէն՝ «calembour», կալամաբուր), գոյանում է շնորհիւ այն բանի, որ ճարտասանը սրամտօրէն վերաիմաստաւորում է գործածւող բառը կամ արտայայտութիւնը, խաղարկում է նախկին՝ ուղիղ իմաստի եւ փոփոխւած՝ փոխաբանական գործածութեան միջեւ տարբերութիւնները:

    Բառախաղի միջոցները տարբեր են. երբեմն էլ՝ ողջ շարադասութիւնն է շրջւում: Ամեն ինչ կախուած է խօսողի լեզուական ճաշակից, ճարտասանական հնտութիւնից, գիտելիքից, սրամտելու շնորհքից, ասելիքի բնոյթից, ինչպէս նաեւ ունկնդիրների ու իրավիճակի իւրայատկութիւններից (այնպէս որ՝ դժուար է դասել բառախաղի տեսակները):

    Հայ մտքի պատմութեան մէջ բառախաղը աւանդաբար ծառայել է խորիմաստ եւ տպաւորիչ ասոյթներ ստեղծելուն.


    • «Լաւ է կոյր աչօք քան կոյր մտօք» (Եղիշէ):
    • «Ազգին պակասութիւնը պարտկել՝ խելացութիւն է, բայց պակսութիւնը չճանչնալ՝ մեծ անխելքութիւն» (Ղեւոնդ Ալիշան):
    • «Անկրթութիւն լաւագոյն է, քան թերի կրթութիւն» (Եղիայ Տ.):
    • «Օղին կռուի մէջ հաշտութիւն կը ձգէ եւ հաշտութեան մէջ ալ՝ կռիւ» (Յակոբ Պարոնեան):
    Յատկապէս տպաւորիչ են նուազագոյն հնչիւնափոխութեամբ գոյացող տարասութիւնները. դրանք սովորաբար վերածւում են թեւաւոր խօսքի: Դասական օրինակը, անտարակոյս, Յուլիոս Կեսարի «Եկայ, տեսայ, յաղթեցի» («Veni, vidi, vici») արտայայտութիւնն է (ըստ Պլուտարքոսի): Դրան չի զիջում Ռուբէն Սեւակի չքնաղ ձեւակերպումը՝ «Առողջ սէր, առողջ սեռ»:

    Ժամանակակից քաղաքական-խորհրդարանական խօսքը նոյնպէս ծնունդ է տուել տագնապայարոյց երեւոյթների մի ամփոփ գնահատականի. «Այդ բարեփոխումները դարձել են մեր ժողովրդի համար չարեփոխումներ»:

    Բառախաղը կարող է միջոց դառնալ խօսուն ակնարկութեան, ինչպէս հետեւեալ յօդուածի վերնագրում. «Հայ-ռուսական գազայի՞ն, թէ՞ գազանային յարաբերութիւնները» («Փակագիծ», 16.01.2006):

    Զաւեշտի դրսեւորման հնարաւորութիւնը՝ կատակից մինչեւ սուր երգիծանք, բառախաղային տարբեր հնարքով բազմապատկւում են.


    • «Մամլոյ ազատութիւնը անկարելի է, որովհետեւ ուր որ մամուլ կայ, հարկաւ հոն ճնշում կայ» (Յակոբ Պարոնեան),
    • «Մարդիկ ըստ էութեան բաժանւում են երկու խմբի. քչերը երկնողներ, մնացածը՝ կրկնողներ» (Պարոյր Սեւակ),
    • «Մենք շատ ենք քարացել չկամութեան ու չարակամութեան մէջ» (Յովհաննէս Թումանեան),
    • «Կան մարդիկ, որոնք մեզ թւում են հաստատամիտ, մինչդեռ նրանք հաստամիտ են» (Ղազարոս Աղայեան),
    • «Յորձա՞նք, թէ՞ փորձանք» (Ակսել Բակունց):
    Բառախաղային քննադատութեան յաջողուած ձեւակերպումներ հանդիպում են նաեւ խորհրդարանական ճարտասանութեան ասպարէզում.

    - «Քաղաքականութիւն չէ, քաղաքականութեան բացակայութիւն է»,
    - «Հրատարակչութիւնները պահպանում են իրենց գոյութիւնը՝ աւելի չգոյութեան նման»,
    - «Անհասկանալի խնդիրները ընդամենը պէտք է հասկանալ»,
    - «Այդ անկախ յանյաժողովը իրականում չանկախ յանձաժողով է»:

    Վերոբերեալի գրեթէ բոլոր օրինակներում բառախաղը ոչ միայն աւելի պատկերաւոր է դարձնում ասուածը, այլեւ ծառայում է բուն մտքի հիմնաւորմանը, այսինքն՝ կատարում է փաստարկման գործառոյթ:

    Եւս մէկ օրինակ Պ. Սեւակից. «Մենք քամիներ շատ ենք տեսել եւ եթէ ցայսօր գոյատեւում ենք, ապա շնորհիւ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը»:

    Բառախաղը պէտք չէ վերածուի ինքնանպատակ, բռնազբօսիկ, անպատշաճ տափակութեանց շարանի: Վերջինիս շքահանդէսը հայաստանեան հեռուստաեթերը հեղեղած է վիճակախաղերում գուցէ անխուսափելի, սակայն ինքնանպատակ բառախաղը հակացուցւած էճարտասանական խօսքի համարեայ բոլոր տեսակներին: Եւ ընդհակառակը, չզլանանք կրկնել՝


    Տեղին, սրամիտ, յատկապէս յընթացս արւող բառախաղը շատ աւելի տպաւորիչ ու համոզիչ է լինում, քան ուղիղ ձեւով ասւածը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Բառախաղ

    ,,,Աւարտին, յիշենք մի քանիսը հայ ժողովրդական առածներից ու ասացուածքներից, որոնք բառախաղով են կազմուած, եւ որոնց պատշաճ գործածումը մեր ասելիքը կարող է դարձնել թէ առաւել հակիրճ ու իմաստալից եւ թէ առաւել պատկերաւոր ու ազդեցիկ.
    ,,,«Համ վնաս, համ տնազ», «Անցուկ՝ մոռցուկ», «Կնիկ՝ կը շինէ տնիկ», «Ցեցը ծառէն՝ ցեցը ծառին», «Համբերէ՛, որ համ բերէ», «Փառէն, փրկէ չարէն», «Մնին պուտ-պուտ, մնին փութ-փութ», «Գող, սիրտը դող», «Շատուոր՝ շնուոր», «Ամէն բանին բանգէտ է, թախտն աւլելուն անգէտ է», «Ըսէ ջան, լսէ ջան»:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •