Գուսան Շերամի որդին՝ ճանաչուած բանաստեղծ Վազգէն Տալեանը հօր հետ կապուած ուշագրաւ շատ յուշեր ունի: Ստորեւ տպագրում ենք մի պատառիկ Աւետիք Իսահակեանի եւ Շերամի 1926 թուականի հանդիպման մասին:
«Համայնապատկեր»
Լոս Անջելէս 2002
ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ՈՒ ՏԱՂԵՐԳՈՒՆ


,,,,Թիֆլիսի Սոլոլակթաղամասում հանդարտ ու հանդիսաւոր քայլում է պատկառելի մի մարդ: Լայնեզր գլխարկը ծածկում է նրա ճակատի մի մասը: Ձախ թեւին գցած է աշնանային թեթեւ վերարկուն, իսկ աջով բռնել է զանգուածեղ ձեռնափայտի կոր գլխիկը: Ահա նա մօտենում է Հայարտանն ու կանգնում շքամուտի առջեւ: Դռան մէջ երեւում է բարձրահասակ ու գեղեցիկ մի տղամարդ: Նա իսկոյն ճանաչում է եկուորին ու ցնծագին բացականչում.
,,,,– Վարպե՜տ... բարի՛ գալուստ:
,,,,Բանաստեղծը սեղմում է նրա ձեռքը:
,,,,– Դուք այստեղի տնօրէ՞նն էք կարծեմ:
,,,,– Այո... Յովհաննէս Պօղոսեանն եմ: Երեւի ինձ մօ՞տ էք գալիս, Վարպե՛տ:
,,,,– Կգամ, իհարկէ... հիմա չէ, հիմ ես շատ կուզենայի տեսնել ու լսել իմ պատանեկութեան տարիների ընկերոջը, երգիչ Գրիգոր Տալեանին, գիտէ՞ք:
,,,,– Ինչպէ՜ս չէ, շատ լաւ:
,,,,– Իսկ որտե՞ղ է նուագում, – լրջացած հարցրեց Իսահակեանը:
,,,,– Ուղեկցեմ ձեզ:
,,,,– Ո'չ, պարոն... ըհը՛մ... ներեցէք, ընկե՛ր Պօղոսեան... երկուսս էլ որ գնանք այնտեղ, կմատնենք մեզ...
,,,,– Այո:
,,,,– Դէ՜, Դուք գնացէք, իսկ ես՝ յուշերիս հետամուտ, կգնամ ու կվայելեմ նրա տաղերի հաճոյքը, – եւ բանաստեղծը ժպտած իր իմաստուն աչքերով:
Պօղոսեանը բացատրեց ինչպէս գտնել երգչին:
,,,,Նստել է բանաստեղծը սրճարանի կիսամութ անկիւնում, ձեռքը դիմյարել ճակատին եւ սպասում է: Նա մերթընդմերթ ըմպում է առջեւը դրուած գինին եւ հայեացքն ուղղում այն կողմ, որտեղ պէտք է երեւան նուագածուները:
Գլխարկը չի հանել. տաղերգուն, որ տեսաւ, ամբողջ տպաւորութիւնը կփճանայ, թող նա ազատ երգի:
Բանաստեղծի աչքերը նման են ամրոցի նեղ դիտանցքների. ինքն ամբողջ սրահը տեսնում է, բայց իրեն նայողը չի տեսնում, թէ ինչ կայծեր են բռնկւում իր հայեացքի խորքում:
,,,,Երկար, շատ երկար ժամանակ է, որ չի տեսել ու լսել գիւմրեցիների սիրելի երգչին:
,,,,Ահա երեւաց նա՝ Շերամը. նրա ետեւից հարթակ բարձրացան դափահար Կարոն, քամանչահար Առաքելն ու կլարինետ նուագող Արտուշ Շահբազեանը: Նստեցին, դիտեցին սրահը, սեղանների շուրջը բոլորած մարդկանց եւ սկսկեցին նուագել ինչ-որ պար: Վարպետին մօտեցաւ վարիչն ու հետաքրքրուեց, թէ էլ ի՞նչ է ուզում պատուարժան այցելուն:
,,,,– Բան չեմ ուզում, թառ նուագողին ասէք՝ թող իր երգերից կատարի, չասէք, թէ ես եմ խնդրել:
,,,,Ճաշարանի վարիչը ձեռքը սեղմեց աչքին ու հեռացաւ: Քիչ անց բանաստեղծի լսելիքը շոյեց վաղեմի տաղը:
,,,,Երգում էր Շերամն ու մտածում. «Ո՞վ է ուզել իմ երգը, տեսնիս: – Չեղնի գիւմրեցի՞ է...» Ու կատարեց «Վարդ ցանեցի» երգը:
,,,,«Ինձ նման... – հոգոց հանեց բանաստեղծը.– սիրեցի՝ յարս տարան...
,,,,Ու զարմանքը կիսաբաց արեց նրա շուրթերը. Շերամը երգեց հենց այդ տաղը.
Սիրեցի՝ յարս տարան,
Յարա տուին ու տարան...
,,,,Իսահակեանը աչքերը կիսախուփ լսում էր:
,,,,Շերամը երգն աւարտեց ու Կարոյի ականջին ինչ-որ բան ասաց, աչքերով էլ ցոյց տուեց հեռու նստած այցելուին: Դափահարն ուսերի շարժումով պատասխանեց. որ չի ճանաչում: Անորոշութիւնը կարծես աւելի զնգուն դարձրեց երգչի ձայնը: Իսահակեանն այնքան յուզուեց, որ գլխարկն ինքնաբերաբար հրեց դէպի գագաթ:
,,,,Այստեղ էր, որ բացայայտուեց կիսածպտեալ պոետը: Նուագածուները տարակուսանքով նայեցին Շերամին, ինչո՞ւ ընդհատեց երգը...
,,,,Երգիչը թառը դրեց սեղանին ու նետուեց սրահ:
Նա սլացաւ կիսամութ անկիւնն ու թեւերը լայն բացած՝ գրկեց բանաստեղծին:
,,,,– Վա՜յ, Աւո ջան, եկե՞լ ես, – մրմնջաց տաղերգուն ու գրկեց նրան:
,,,,Սրահում նստածները դարձան ուղջագուրուողների կողմն ու ակամայից գաւաթները բարձրացրին.
,,,,– Ձեր կենացը ըլի, ախպե՛րտինք, – ջերմութեամբ բացականչեցին նրանք:
,,,,Շերամն ու Իսահակեանը գլխով շնորհակալութիւն յայտնեցին նրանց, յետոյ նստեցին իրար դիմաց ու զրոյցի բռնուեցին:
,,,,– Է՜, Գոքոր ջան, ի՞նչղ ես, լա՞ւ ես:
,,,,– Էստից լաւ ի՞նչ կրնայ եղնի, Աւո ջան, – բանաստեղծի գալուստն ակնարկելով՝ յուզուած ասաց Շերամը: Հարազատ բարբառը թախծալի ժպիտ ցոլացրեց բանաստեղծի աչքերում:
,,,,– Էս ի՞նչղ որ եկել ես...
,,,,Իսահակեանն ախ քաշեց ու թոթովեց.
,,,,– Աշխարհի հեռուները հասաւ հայրենիքիս ձայնը, Գոքո՛ր, ես էլ ըսի՝ մայրդ որ կանչում է, գնա, մա՛րդ Աստծոյ:
,,,,– Շատ լաւ ես արել, Աւո ջան...
,,,,– Եւ Շերամը վարիչին մօտ կանչեց, որ ուտելիք ու խմիչք պատուիրի: Բանաստեղծը նրա ձեռքը բռնեց.
,,,,– Ոչինչ հարկաւոր չէ, Գոքոր, ես եկել եմ, որ քու երքդ լսեմ:
,,,,– Ո՞րը կուզես, – նրա պահանջքին պատրաստակամ՝ հարցրեց երգիչը:
,,,,– Մի սքանչելի երգ ունէիր, Է՜... Արի իրիկնահովին:
,,,,–Մեկտեղ երթանք մեծ արտը... – լրացրեց երգիչը եւ չսպասեց, որ Աւետիքը շարունակի խօսքը, իսկոյն գնաց իր տեղը, նուագարանը գրկեց ու երգեց: Եւ ամբողջ սրահը քարացաւ լռութեան մէջ:
,,,,Երգն աւարտուեց: Շերամը նորից մօտեցաւ բանաստեղծին: «Տարօրինակ արարած է մարդը. երբեմն տխուր երգից յետոյ՝ զուարթանում է, իսկ ուրախ երգից յետոյ՝ տխրում»... Այս յայտնութիւնն անցաւ Իսահակեանի մտքով, երբ տաղերգուն նրա հոգին պարուրեց վէրջին ելեւէջով.
Քնինք, զարթինք, երնեկ տանք
Էս թանգագին գիշերին...
Անջաղ անուշ օր տեսանք.
Երնեկ լուսնի աչքերին:

,,,,Բանաստեղծը ժպտուն հայեացքը ուղղեց երգչին եւ ասաց.
,,,,– Դուք արտի մէջ քէֆ կքաշէք, Գոքոր, լուսնին ընչի՞ երանի կուտաս:
,,,,Շերամն ակնթարթային մի հայեացք գցեց Վարպետի դէմքին եւ արդարացաւ.
,,,,– Իշտը՜... բանաստեղծութիւն է, էլի... դու խո ընձէն լաւ գիտես... Է՜, լաւ չէ՞ էդպէս:
,,,,– Դրանից լաւ վայթէ չեղնէր, – խօսեց Իսահակեանը եւ նայելով երգչին, խորհեց. «Հե՛յ գիդի ջահելութիւն, ուստա՛ Գոքոր... Ծերացել ես, բարեկամս»:
Ապա ելաւ, վերարկուն անփութօրէն գցեց թեւին, ձեռնափայտը վերցրեց եւ ասելիքն ուղղեց նրան, – չէ՜. Գոքոր, լաւ ես մնացել՝ տեսքդ, ձայնդ... տեսողութիւնդ ինչպէ՞ս է:
,,,,– Ակնոց չեմ դնե, Աւո ջան, էնպէս կգրեմ: Մի քիչմ էլ նստի: Չե՞ս ուզե, որ էլի երգեմ:
,,,,– Ուզում եմ, շա՜տ եմ ուզում, – թախանձեց Իսահակեանը:
,,,,Շերամն իսկոյն անցաւ իր տեղն ու շարունակեց ընդհատուած տաղարանը: Բանաստեղծը յարմարուեց աթոռի եզրին եւ համակ լսողութիւն դարձաւ:
Երգիչն իրար ետեւից հնչեցրեց հին ու նոր տաղերը:
,,,,Երկու բարեկամի զրոյցին փողոցի աղմուկը չէր խանգարում, որ չխօսէին անգամ միմեանց աչքերից ամէն ինչ կհասկանային:
,,,,– Աւո ջան, – երազկոտ նայելով բանաստեղծի խոհուն աչքերին, խօսեց Շերամը, – միտքդ կուգա՞յ, որ մե զարդատուփ էիր նուիրել աղջկաս՝ Արեւին:
,,,,– Շատ լաւ, էսօրուայ պէս:
,,,,– Էն զարդատո՞ւփն էր, որ ընկել-ջարդուել էր...
,,,,Արեւն էլ հոնգուր-հոնգուր կուլար, – երգչի խօսքը կտրեց Վարպետը: – Ես էլ էդ օրը եկայ ձեր տուն, տեսայ՝ խեղճ աղջիկը արցունք է թափում զարդատուփի համար...
,,,,– Ըսիր՝ մի՛ լայ, բալիկ ջան,– այս անգամ շարունակեց Աւետիքի խօսքը դողդոջուն ձայնով Շերամը, – նորը կբերեմ:
,,,,– Չեմ յիշում, բերեցի՞, թէ չէ:
,,,,– Հա, բերեցիր, հըբը ի՞նչ էրիր:
,,,,– Ամէնաանխիղճ մարդը կլինի նա, ով երեխային խաբի: