Այսօր Քանդակագործի ծնունդն է, մեր պայծառ եղբոր ու ընկերոջ, մարդու կենացը
Շնորհավոր, Վահան ջան: Քեզ մարդկային մեծ սեր ու քո տեղում լինելու, քո կյանքը թոքերովդ քամելու երջանկություն:
Շնորհավոր, եղբայր![]()
![]()
![]()
Այսօր Քանդակագործի ծնունդն է, մեր պայծառ եղբոր ու ընկերոջ, մարդու կենացը
Շնորհավոր, Վահան ջան: Քեզ մարդկային մեծ սեր ու քո տեղում լինելու, քո կյանքը թոքերովդ քամելու երջանկություն:
Շնորհավոր, եղբայր![]()
![]()
![]()
Վահանս, ծնունդդ շնորհավոր: Քեզանից հար ու հավետ շնորհակալ եմ, որ սիրտս, հայացքս, աչքերս քո կաթնահոտ բարուրին բևեռեցիր - և քեզ սիրելով ու խնամելով` ես երջանիկ մարդ եղա ու կամ... Եղա քո մանկության բանաստեղծ-տարեգիրը: Այսօր արդեն քո մարդկային կերպարի տարեգիրն եմ - սրտիս մեջ... Այսօր էլ շատ պայծառ ես դու, բայց մանկությանդ հմայքը ուրի~շ էր...
Երկինք կապույտ, երկիր տաքուկ,Վահանս, երջանիկ լե~ր...
Մի առավոտ արևընծա, –
– Իմ սիրելի' և իմ մանու'կ,
Արևի մեջ ես ձեզ գտա:
Կապույտ բարուր` երկնից ձևած,
Ամպի ճերմակ ժանյակներով,
Նրա մեջ մի տաք արարած`
Քնքուշ ու մեղմ շողիկներով:
Արքայազն է, լուսե մանուկ,
Որ ծնվել է երկրիս համար, –
– Նրան ինձ տո'ւր, իմ գիրկը տո'ւր,
Իմ երջանիկ արքայամայր:
Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com
Վահանս, անուշս, ծնունդդ շնորհավոր: Որքան էլ ուզում եմ, նոր բառեր չեմ գտնում: Մայրական համընդհանուր մաղթանքներն են միայն մտքիս գալիս:
Ասում էիր, այդ ինչ գաղտնի ցանկություն էր, որի կենացը խմեցինք... սակայն կարծում եմ, որ գիտես, քանի-որ քո սիրտը ամեն-ինչ գիտի:
Անուշս, առողջություն, սեր և երջանկություն է ուզում սիրտս քեզ համար: Հայացքդ միշտ այսքան արևոտ տեսնեմ:
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ԶԱՎԱԿՍ
"Я прошел через все слои Космоса...
Нет ничего выше Человеческого Цветения"
Քանդակագո՛րծ՝ Շնորհաւո՜ր,
Ծնունդովդ ենք բախտաւոր.–
Ծանրակշիռ խօսքն է հայելիդ
Ձեւին, չափին, տիրապետումիդ:
Մեկ ե՞ս, սէր երկու դառնաս,
Չորս, հինգ՝ ինչո՞ւ չէ՝ եւ տաս,
Շնչող քանդակնե՜ր կերտես–
Հօրդ պապիկ դարձնես:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)