Բարև բոլորին, ես որոշեցի ստեղծել այս տեման հեթանոսական կրոնների մասին և կախարդների կրոնի`Վիկկաի մասին:
Ինչ է Վիկկան?Դա հին հեթանոսական կրոն ե, որը իր երկրորդ վերածնուննդն է ապրել 20-րդ դարի կեսին:Ներկայումս Վիկկան արևմտյան և արևելյան կրոնների միջին մի բան է:Սակայն այն կտրուկ տարբերվում է Քրիստոնեությունից և այլ կրոններից:Նշեմ մի քանի տարբերոըթյուն.

1,մեր կրոնը չի հավատում սատանաին և դժոխքին, կախարդներն ու վհուկները սատանայապաշտ չհեն!
2,մենք հավատում ենք վերածնմանը` ռեինկարնացիաին:
3,մենք նշում ենք լիալուսնի և եղանակի փոփոխման ցիկլերը:
4,մենք չունենք մի դոգմատիկ ուղեցույց, որով պետք է ապրել:
5,մենք չենք հավատում ճակատադրին, բայց գիտենք, թե ինչ է կառման:
6,Մենք սեքսը համարում ենք աստվածների պարգև ու չենք քննադատում հոմոսեքսուալիզմը:
7,մենք զբաղվում ենք մագիայով և փորձում դրանով բարելավել մեր և ուրիշների կյանքը.
8,Մենք պանթեոնիստներ ենք, թեպետ կան այնպիսի Վիկկաններ, որոնք հավատում են միայն Աստվածուհուն կամ Աստծուն կամ միասին, կամ ել Մեծ Ոգուն.
9,Վիկկանների ամենակարևոր և միակ դոգման ոչ մեկին չվնասելն է:
10.Վիկկանները ձգտում են ներդաշնակության բնության և կյանքի հետ:
11.Վիկկանները եկեղեցի կամ ել տաճարներ չունեն, քանի որ մեր գլխաոր տաճարը մեր տունն է, որում կան խորրաններ.
12.մենք հավատում ենք հրեշտակների և այլ վերին ուժերի
13.մեզ մոտ չկա կաթողիկոս, կամ եպիսկոպ կամ էլ այլ մի եկեղեցական նիշ, մեզանից յուրաքանչյուրը հավասար է և նրան աստվածները լսում են նույն կերպ ինչ մյուսներին.

Սա իհարկե համառոտ, ասեմ որ Վիկկան ևս ունի ճյուղեր, բայս մենք իրար չենք «սպանում» դրա համար,այլ մոտենում ենք դրան որպես ազատ կամքի դրսևորումներից մեկը:Մենք գիտենք որ յուրաքանչուր կրոն լավն է ու չենք փնովում այն:Իդեպ երևի դուք չգիտեք թե ինչու է սատանան պոզաոր?Բանը նրանումն է, որ միջնադարում կախարդներին`Վիկկաններին մեղադրում և սպանում էին սատանայապաշտության համար, բայս իրականում նրանք երկրպագում էին եղջերաոր Աստծուն` բնության ոգուն, իսկ կաթոլիկները դրա դեմն առնելու համար մարդկանց մեջ «մցրեցին», որ դա սատանան է` պոզաոր կիսամարդ կիսաայծ,ու տենց հիմա այդ կերպարը նստածա մեր ենթագիտակցության մեջ:Լավ ,եթե հետաքրքրեց, էլի կգրեմ: