ԻՆՉՈՒ՞ ԿԱՄ ԻՆՉՈ՞Վ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ

Կա մի հիմնավոր պատկերացում, թե նորագույնը ենթադրում է, համարժեք է առողջության համար լավագույնին:
Տրամաբանական առումով եզրահանգումն այն է, թե մեր կյանքն այնքանով է լավ, որքանով հեշտությամբ "նորոգելի" է, ինչպես օրինակ, մեքենան, հեռուստացույցը կամ հեռախոսը, որ անսարք են... NO PROBLEM..., մենք կհրավիրենք մասնագետին, կվճարենք նրան, և ցանկացած խնդիր լուծելի կլինի:
Ահա այս պատկերացումները, այս մտածողությունը ժամանակակից բժշկությունը տեղափոխում է առողջության դաշտ... մկանները դողում են, հոդերը ճռռում են, մի անցանկալի "բան" է աճում...NO PROBLEM... "գնեք" ժամանակակից բժշկական ապասարկում...
Իսկ եթե չի օգնի, չի բավարարի... դա լոկ գումարի խնդիր է` փնտրեք ավելի թանկը, ավելի լավ ախտորոշում, ավելի լավ կլինիկա, բժիշկ կամ տեխնոլոգիա:
Այսպես է. չէ՞...
Բնավ ՈՉ, դա ՍԽԱԼ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ է:
Չեք հավատում ինձ, մի լսեք ինձ... Լսեք հենց իրենց, "մեղավորներին" /ասել է թե բժիշկներին/:
Հետևյալ նյութը վերցված է JAMA /Journal of American Medical Association/ Ամերիկյան Բժշկական ամսագրից: /26 հուլիսի 2000թ./

13 երկրներում կատարված հետազոտության համաձայն ԱՄՆ-ն /առավել զարգացած և առաջատարը/ բազմաթիվ առողջապահական ցուցանիշներով 12-րդ` վերջից երկրորդ տեղում է:
Օրինակ.
- նորածինների կշիռը նորմայից ցածր է;
-նեոնատալ մահացությւոնը բարձր;
-նախավերջին տեղում է կանանց առողջության տարեկան ցուցանիշներով, վերջին տեղում` տղամարդկանց...
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալներով ԱՄՆ 25 արդյունաբերական զարգացած երկրների մեջ իր ցուցանիշներով 15-րդ տեղում է: Եթե այս ցուցակում ներառել նաև "պրիմիտիվ" երկրները իրենց բնական սննդով և ապրելակերպով, ապա "զարգացած" աշխարհը կհայտնվի ցուցակի ստորին մասում:
Կարող է թվալ, թե այս մռայլ տվյալները կարելի է բացատրել ծխելու և ալկոհոլի օգտագործման, սննդի մեջ կենդանական ճարպերի և ավելի բարձր խոլեսոտերոլի հանգամանքներով, կամ էլ անբավարար բժշկական սպասարկամով /քանի-որ միլիոնավոր` մոտ 43 միլիոն ամերիկացիներ չունեն բժշկական ապահովագրություն- թարգ./:
Ոչ բնավ: Մի շարք երկրներ, որոնք ունեն այս առումով ավելի վատ ցուցանիշներ, էպիդեմիոլոգիական առումով` հիվանդացության տվյալների առումով, ավելի լավ վիճակում են:
Սա չի կարելի բացատրել նաև տեխնոլոգիաների պակասով. ԱՄՆ-ն երկրորդ տեղում է Ճապոնիայից հետո կոմպյուտերային տոմոգրաֆիայի և այլ առաջատար ախտորոշիչ սարքերի քանակով /մեկ շնչի հաշվով/; ոչ էլ բժշկական անձնակազմն է պակաս, այլ ուղիղ հակառակը:
Ապա ո՞րն է խնդիրը:
Ահա բերենք ևս մի-քանի տվյալներ.
- տարեկան 12.000 մահ ոչ անհրաժեշտ վիրահատական միջամտությունների պատճառով;
- տարեկան 7.000 մահ հիվանդանոցներում տեղի ունեցած բժշկական սխալներից;
-տարեկան 20.000 մահ հիվանդանոցային այլ բնույթի սխալներից;
-տարեկան 80.000 մահ նոզոկոմիալ վարակներից /ներհիվանդանոցային վարակներ/;
-տարեկան 106.000 մահ դեղորայքային բարդություններից /դեղորայքային հիվանդություն կամ կողմնակի բացասական ազդեցություններ/:

Եվ այսպես, գումարային` 225.000 մահվան դեպք տարեկան պայմանավորված բժշկական միջամտություններով` սա մահվան պատճառների մեջ երրորդ տեղն ` զբաղեցնում, զիջելով միայն սրտային հիվանդություններին և քաղցկեղին:
Մեկ այլ հետազոտության տվյալներով այս թիվը կազմում է 284.000, իսկ արտահոսպիտալային /ամբուլատոր ծառայությունների/ մահերի հետ միասին` հասնում է 483.000-ի:

Եվ սա "հանգիստ" խղճով ներկայացված սխալների հաշվարկումն է, պատկերացնու՞մ եք...:
ՑԱԾՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԱՄՆ-ում մեծամասամբ ոչ թե ժամանակակից բժշկական օգնության պակասից ենմ այլ հենց դրա պատճառով:

Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր անձ չի ձգտում լիակատար առողջ լինել կյանքում: Ուղղակի մարդիկ չեն ցանկանում որևէ զրկանք կամ սահմանափակում մտցնել իրենց կյանքում, այլ սպասում են, թե որևէ մեկը իր տեխնոլոգիաներով կամ գիտելիքներով , հմտություններով կլուծի իր առողջական խմդիրները:
Պատկերացրեք նաև “դժբախտ” բժիշկների վիճակը, որոնց ամեն օր ու անընդհատ գրոհում են արագ միջամտության, արագ առողջացման սպասող հիվադներ: Եվ այն ճանապարհը, որով դա արվում է , բոլորովին էլ անվանգ չէ այն մարդկանց համար, որ հանձնվում են այդ բժշկությանը:
Եվ ինչու՞ չի խոսվում դրա մասին: Միթե այդքան դժվար է գալ այդպիսի ճիշտ, միանշանակ, թեկուզ անհավատալի եզրահանգման:
Եթե հաշվարկել մահվան բոլոր դեպքերը /չհաշված տուժածներին, հաշմվածներին, սակայն չմահացած մարդկանց/, հայտնի և թաքուն դեպքերը, պարզ է դառնում, որ բժշկական միջամտությունը հավակնում է մահվան պատճառների մեջ առաջատար դիրքեր գրավել:
Ժամանակն է դադարել արբեցումը ժամանակակից բժշկությունից, սառը ջուր լցնել վրաներս, և լավ հիշել ակնհայտ տվյալները:
Իսկ պատկերացրեք, թե ինչ կստացվի, եթե այս թվերը վերածվեն կոնկրետ մարդկանց, նրանց ցավերի և տաապանքների, ֆինանսական ծախսերի և կորուստների, մարդկային ողբերգության, քայքայված ընտանիքների և սրտակեղեք պատմությունների:Սա ողբերգություն է, ահռելի և իր չափերով անգերազանցելի մարդկության պատմության մեջ:
Եվ այս ամենը կրկնվում է տարեց-տարի:
Սա իր կորուստներով հավասար է 9-11, ԱՄՆ-ի պատմության գրեթե բոլոր պատերազմական զոհերին, ներառյալ նաև ավտովթարներից և սպանություններից:
Լրատվամիջոցները չեն ահազանգում բժշկական վտագների մասին իրենց լրահոսներում: Հանրությունը ստանում է միայն ուշադրությունը շեղող, մթագնող, հանգստացնող լուրեր բժշկական գիտական ձեռքբերումների մասին, ուղղելով մարդկային զանգվածները դեպի կոտորած:
1995-ից մինչև 2002 թ. դեղագործական կամպանիաների առևտուրը 65 մլրդ. դոլարից հասել է ավելի քան 200 մլրդ.-ի:
Եվ դա տեղի է ունենում յուրաքանչյուր դեղատոմսի, յուրաքանչյուր տղամարդու, կնոջ կամ երեխայի հաշվին:
Դեղորայքային բժշկության “ծավալումը”- ագրեսիան զուգահեռաբար հզորացնում են վիրաբուժությունը, ախտորոշման կենտրոնները, շտապօգնության և ամբուլատոր ծաայությունները:
ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՈՐՈՇ ԲԱՆ ԱՆԵԼ ԱՅՍ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ:
Սկսեք այսօր և վերցրեք ձեր առողջությունը ձեր ձեռքը:
Այսօրվա ժամանակակից` կոնվենցիոնալ, ալոպաթիկ,սիմպտոմատիկ, ռեդուկցիոն /հետադիմական/, էպիզոդիկ, կրիզիսային, հետփաստային բժշկության փիլիսոփայական հիմքը /պարադիգմը/ լուրջ., շատ լուրջ թերություններ ունի:
Լավ և խելոք բժիշկներն էլ ընկնում են այդ սխալ տեսությունների մեջ:
Դրանք հաշմանդամ են դարձնում ցանկացածին, ինչպես այն մարդիկ, որ լրջորեն հավատում էին, թե Երկրագունդը տափակ է: Ձգտել հասնել առողջության ալոպաթիկ բժշկության մեթոդներով նույնն է, թե փորձել նորոգել, սարքել համակարգիչը մուրճով միայն այն պատճառով, որ դա ձեր ձեռքի տակ եղած միակ գործիքն է, կամ դուք միայն դրան եք հավատում և տիրապետում:

ՄԻ ՍՊԱՍԵՔ, ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՓՈԽՎԻ: ՄԵԳԱ-ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԱԳ ՈՒՂՂՎԵԼ ԿԱՄ ՆՈՐՈԳՎԵԼ:
ԿԱՐևՈՐԸ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է:
Մտածեք կանխարգելման մասին կամ բնական ամբողջական բժշկության մասին:
ՈՒՍՈԻՄՆԱՍԻՐԵՔ, ՍՈՎՈՐԵՔ, ԱՃԵՔ, ԶԳՈՆ ԵՂԵՔ, ՓՈԽԵՔ ՁԵՐ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ, ՀՈՒՅՍԸ ԴՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵՐ ՎՐԱ, ԵՂԵՔ ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴ:

ԵՎ ԴԱ ԿԼԻՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՈՒՂԻՆ ԴԵՊԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ