Կախուածութիւնը ազատութեան հակադրումը չէ: Ես ուզում եմ կախուած լինել մի շարք բաներից, իմ ազատ կամքով:
Երջանկութիւնն է ազատութեան նպատակը: Եթէ ազատ ես, բայց ապերջանիկ, ո՞ւմ է պէտք նման ազատութիւն: Իսկական երջանկութիւնը քո նախասիրութիւնների համատեղումն է:
Ես երջանիկ եմ, երբ գիտեմ ուզածս ի՛նչ է: Առնուազն դա ինձ յոյս է ներշնչում՝ գիտեմ ինչ եմ ուզում, ուրեմն՝ կձգտեմ հասնել նրան:
Անձնապէս, վերիվարոյ, ազատ եւ երջանիկ մարդ եմ համարում ինձ: Տառապում եմ ուրիշների ցաւով եւ իմ սխալներից:
Մարդ ես՝ մենակ չես աշխարհում:
Ամօթը նաեւ կաշկանդում է ազատութիւնը:
Ֆիզիոլոգիական պատճառները որ թուեցիք, մարդու ինքնապաշտպանական բնազդին են պատկանում. կարծում եմ չպէտք է հրաժարուել դրանցից:
Աղմուկին եւ խճողումին չեմ կարողանում լինել, անհանգստանում եմ, անհանդուրժող եմ, եւ երբ հեռանում եմ աղմուկից ու խճողուած վայրերից՝ գտնում եմ ազատութիւնս:
Եկէ՛ք զրուցենք մեզ երջանկութիւն եւ ազատութիւն ներշնչող գործօնների եւ երեւոյթների մասին:
1- նորոգուել.- յեղափոխուել:
2- լինել.- ինքդ լինել:
3- ճանաչել. ինքդ քեզ եւ շրջապատդ:
4- ընտրել. ընտրութեան իրաւունք եւ կարողութիւն ունենալ:
5- սիրել:
6- սովորել:
7- ստեղծել:
8- գեղեցիկը զգալու կարողութիւն ունենալ: