Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Յեղափոխական երգարան

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Յեղափոխական երգարան

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Յեղափոխական երգարան

    ,,, ,,,,,,Մենք պէտք է կռուենք

    Մենք պէտք է կռուենք եւ ոչ լաց լինենք,
    Ազգին կորուստը զէնքով ետք խլենք.
    Այսքան դար լացինք, ո՞վ է լսողը,
    Մեզ ի՞նչ շահ բերեց արցունքի ծովը:

    ,,,,,,,,,Այլեւս չլանք եւ ոչ լաց լինենք,
    ,,,,,,,,,Կրակուած սրտով մեր գործը վարենք.
    ,,,,,,,,,Անվեհեր քաջին այս է պատկանում,
    ,,,,,,,,,Միշտ ազատ մեռնել կռուի լայն դաշտում:

    Մոլի եւ երկչոտ թշնամին թող լայ,
    Երբ հայ քաջի դէմ կռուի դուրս կու գայ.
    Մենք վախեցող չենք մահից, տանջանքից,
    Եւ ոչ ալ թուրքի դաժան գնդակից:

    ,,,,,,,,,Անէծք այն հօրն, որ չի մղում որդուն,
    ,,,,,,,,,Որ ազգի սիրուն նա թափէ արիւն.
    ,,,,,,,,,Ամօ՛թ այն հային եւ բիւր նախատինք,
    ,,,,,,,,,Որ ազգի սիրոյն չի գործում բարիք:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Յեղափոխական երգարան

    ,, ,,,,Դարձեալ փայլեց

    Դարձեալ փայլեց Սասնոյ գլխին
    Ազատութեան դրօշակ,
    Կեցցէ՛ հայրենիք գոչելով
    Բարձրացըրին աղաղակ:

    Թընդաց, որոտաց ձայներից
    Ողջ աշխարհը հայկական,
    Խումբ խումբ կը գան հայ զաւակներ
    Հայրենիքի օգնութեան:

    Գուրգէն, Վահան, Հրայր-Դժոխք,
    Քաջ Անդրանիկ ղեկավար,
    Տալւորիկի լեռներումը
    Շրջում էին անդադար:

    Սարսափեցին քուրդ ցեղերը,
    Մինչ պալատը սուլթանին
    Հրամայեց շուտ կործանել
    Դիրքերը հայդուկներին:

    Ահա անգութ մեր թշնամին...
    Սարսափելի տեսարան,–
    «Ժամանակ է վրէժ լուծել»...
    Գոչեց ձայնը հայկական:

    Կրակ տեղաց հայ քաջերի
    Բընակավայր դիրքերից,
    Կոտորուեցին թշնամիներ
    Ահռելի գնդակներից:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Յեղափոխական երգարան

    ,, ,, , ,,,,,ԽԱՂԱՂ ԴԱՇՏԻ ՈՐԴԻՔ

    Խաղաղ դաշտի որդիք, լեռները ելլենք,
    Արօր, գութան մոռանանք, հրացան առնենք.
    Խեղդուած մեր բողոքը յայտնենք զէնքերով
    Եւ մեր արդար դատը վարենք արիւնով:
    ,, ,, ,, ,,Մեր կեանք, մեր մահ թող լինի ազատ,
    ,, ,, ,, ,,Ճնշուած Հայու որդիք հարազատ:

    Քան թէ ամէն վայրկեան կենդանի մեռնել,
    Ազատութեան վճռենք աներկիւղ զոհուել.
    Փափուկ մահճում հանգիստ կեանքը վայել է
    Ով որ հայրենիքում ազատ ապրում է:
    ,, ,, ,, ,,Մեր կեանք, մեր մահ թող լինի ազատ,
    ,, ,, ,, ,,Ճնշուած Հայու որդիք հարազատ:

    Ըստրկութեան շղթան խուլ շառաչում է,
    Ազատութեան ճնշուած ձայնը գոչում է.
    Ազատ լեռներ թող մեզ լինեն ապաստան
    Եւ ընդարձակ ձորեր՝ ազատ գերեզման:
    ,, ,, ,, ,,Մեր կեանք, մեր մահ թող լինի ազատ,
    ,, ,, ,, ,,Ճնշուած Հայու որդիք հարազատ:

    Առաջ գնանք, անվախ զարնենք Համիդին,
    Փրկենք հայ գիւղացին, հանենք վախուկէն.
    Իմաց տանք սուլթանին՝ անխիղճ բռնաւոր,
    Ծագեց հայ հրոսակաց համար պայծառ օր:
    ,, ,, ,, ,,Մեր կեանք, մեր մահ թող լինի ազատ,
    ,, ,, ,, ,,Ճնշուած Հայու որդիք հարազատ:

    Ցրուած խումբեր Հաճըն, Զէթուն, Սուէդիա,
    Շտապենք միանալ եւ կազմել գունդ հայկեան.
    Հայի ազատութեան կանգնել մի դրօշակ,
    Կեանքը մահով կապուած կանգնել նրա տակ:
    ,, ,, ,, ,,Մեր կեանք, մեր մահ թող լինի ազատ,
    ,, ,, ,, ,,Ճնշուած Հայու որդիք հարազատ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Յեղափոխական երգարան

    ,,,,ՍԵՐՈԲ ԱՂԲԻՒՐԻ ԵՐԳԸ

    Ով որ քաջ է ի՞նչ կը սպասէ,
    Արդէն ժամանակն է թո'ղ գայ,
    Մահ–պատերազմի օրհաս է,
    Ո՛վ որ անվախ, քաջ է թո՛ղ գայ:

    Կամ կռուելով մեռնենք անցնենք
    Կամ զէնքով փրկութիւն ստանանք
    Կռուելով փրկենք հայրենիք,
    Ազնիւ մտածողը թո՛ղ գայ:

    Մերթ Սասնոյ մէջ, մերթ ի Սիփան,
    Կռիւ անենք միշտ անխափան,
    Կռուելով փրկենք հայրենիք,
    Այս յոյս ունեցողը թո՛ղ գայ:

    Այս հինգ դար է մեզ կը սպաննեն,
    Բռնի՝ կրօնքէ մեզ կը հանէն,
    Մեր կին, աղջիկներ կը տանեն,
    Պատիւ ունեցողը թո՛ղ գայ:

    Քարէ հոգի, երկաթէ մարդ
    Հալածէ թո՛ղ վատը նամարդ,
    Անվախ՝ քարի տակ յենողը,
    Անսխալ խփողը թո՛ղ գայ:

    Վերջապէս մենք ունինք կռիւ,
    Զէնքով պիտի մաքրենք հաշիւ,
    Մեր հայրենեաց փառքն ու պաատիւ
    Սերոբ փաշան սիրողը թո՛ղ գայ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Յեղափոխական երգարան

    ,,, ,,,,,ՄՈՒՐԱՏԻՆ ԵՐԳԸ

    Հայաստանէն եկած զինուոր,
    Պատմէ ինձի հայրենիքից,
    Անդրանիկի զինուորները,
    Վրէժ լուծո՞ւմ են քիւրդերից:

    Ուրախ եղիր դու հայ տղայ,
    Ունիս պաշտպան քաջ Անդրանիկ,
    Մուրատի պէս հոտոտ ծաղիկ,
    Էլ ի՞նչ է ուզում հայրենիք:

    Էն վիթխարի կտրիճ Սեպուհ,
    Պողպատի պէս բազուկները,
    Կայծակի պէս կտրիճները,
    Էլ ի՞նչ են ուզում հայերը:

    Գէորգ Չավուշ եւ Հրայրը,
    Վախ ձգեցին Քիւրդիստանը,
    Կոտորեցաւ ողջ բանակը,
    Ազատուած է Հայաստանը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Յեղափոխական երգարան

    ,,,,,ՊԵՏՈՅԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
    ,, ,,,(Աղեքսանդր Փանոսեան)

    Գարահիսար լեռան կրծքին,
    Նա էլ ընկաւ վիրաւոր,
    Կուրծքը պատռած, սիրտը խոցուած,
    Չար թշնամու գնդակով:

    ,,,,Ժէռուտ լեռան լերկ կատարից
    ,,,,Վա'ր սըլացիր, սեւ արծի՛ւ,
    ,,,,Թեւերդ բաց, լայն թեւերդ,
    ,,,,Ու ջիվանուն հո՛վ արա:

    Խոցուած սրտից մուգ արիւնը,
    Կաթիլ-կաթիլ կը ծորայ...
    Ա՜խ, ջիվանու կեանքն է հոսում
    Ցաւոտ կըրծքի լայն վէրքից...

    ,,,,Ժէռուտ լեռան լերկ կատարից
    ,,,,Վա'ր սըլացիր, սեւ արծի՛ւ,
    ,,,,Թեւերդ բաց, լայն թեւերդ,
    ,,,,Ու ջիվանուն հո՛վ արա:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Յեղափոխական երգարան

    ԵՐԳ ՍԱՐԳԻՍ ԿՈՒԿՈՒՆԵԱՆԻ

    Երբ ալեկոծ ծովու վրայ
    Իմ մակոյկը խորտակուի,
    Ես փրփրադէզ ալեաց մէջը
    Դեռ իմ յոյսը չեմ կտրի:

    Բոլոր ուժովս եւ համարձակ
    Բազուկներս կը շարժեմ,
    Ալիքները պատառելով
    Դէպի ափունք կը թռչեմ:

    Ահաւասիկ այս կռուի մէջ
    Թէ ուժերս ինձ թողեն,
    Ալիքները յորձանք տալով
    Դէպի անդունդ ինձ տանեն:

    Այն ժամանակ գէթ սփոփանք
    Ես գտնում եմ նրա մէջ,
    Որ մեռնում եմ քաջի նըման,
    Կռիւ տալով մինչեւ վերջ:

    Ես Կուկունեան Սարգիս անուն
    Աքսորման մէջ ընկած եմ,
    Ազատութեան սիրոյն համար
    Կեանքս ու հոգիս զոհած եմ:

    Ձեռքերս շղթայ, ոտքերս շղթայ,
    Մութ բանտին մէջ ընկած եմ,
    Հայրենիքիս սիրոյն համար
    Կեանքս ու հոգիս զոհած եմ:

    Գերեզմանիս քարին վրայ
    Սէրըդ սիրով դու երգիր,
    Եւ փոխանակ իմ երեսին՝
    Շիրմիս քարը համբուրիր:

    Մընա՜ք բարեաւ, սուր, հրացան,
    Մընա՜ք բարեաւ, ընկերներ,
    Անցան օրերս ազատութեան,
    Եկան բանտի շղթաներ:

    Գերեզմանիս չորս բոլորը,
    Վարդ, մանիշակ թող բուսնին,
    Իմ հայրենեաց խե՜ղճ զաւակունք
    Այդ վարդերով զբօսնուն:
    ,,,,, ,,,,, ,,,,, ,,,,, ,,,,, ,,,,, Գ. Թադէոսեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Յեղափոխական երգարան

    ,, ,, ,,,, ,,,, ,,,,ԿՈՅՐ ԱՇՈՒՂԸ

    Սեւ խաւարը իմ ընկերն է անբաժան
    Ես չգիտեմ, ի՞նչ ասել է պայծառ օր,
    Բայց այսօրուայ խաւարն է խոր, հոգեհան,
    Դիակները փսփսում են ահաւոր
    ,, ,, ,, ,,Եւ պատմում են իրենց ցաւերն անպատում,
    ,, ,, ,, ,,Որից Աստուած գուցէ դողայ երկնքում:

    Հին դարերից ցաւեր շալկած յամրօրէն,
    Հառաչելով անցաք արեան ծովերով,
    Համբերութեան դասեր առիք լեռներէն...
    Քնէ՛ք այժմ բոցով, ցաւով, վէրքերով,
    ,, ,, ,, ,,Եւ պատմեցէք ձեր ցաւերն անպատում,
    ,, ,, ,, ,,Որից Աստուած գուցէ դողայ երկնքում:

    Այս իմ անճար քնարն ունի երեք լար.
    Այն՝ ողբաձայն, լալկան, խղճուկ, դողդոջուն,–
    Ինչպէ՞ս ողբամ ձեր ցաւերն անհամար,
    Սրտեր վառեմ, արցունք քամեմ ես անհուն...
    ,, ,, ,, ,,Դո՛ւք պատմեցէք ձեր ցաւերն անպատում,
    ,, ,, ,, ,,Որից Աստուած գուցէ դողայ երկնքում:

    Տառապանքի, սուգ ու սեւի ինձ ընկեր
    Մարդ չմնաց իմ արիւնոտ վաթանում,
    Լուռ են շուրջս լեռներ, ձորեր, շիրիմներ,
    Լոկ քամին է կողկողագին մրմնջում...
    ,, ,, ,, ,,Դո՛ւք պատմեցէք ձեր ցաւերն անպատում,
    ,, ,, ,, ,,Որից Աստուած գուցէ դողայ երկնքում:

    Ես էլ ցաւի դաշն կապեմ քամու հետ
    Եւ արցունքի երգեր հիւսենք միասին,
    Նա խաղում է ամպրոպների, շանթի հետ,
    Նա յոյզ ու բոց կու տայ նաեւ մեր երգին:
    ,, ,, ,, ,,Կոյր աշուղը, մրրկաշունչ խօլ քամին,
    ,, ,, ,, ,,Կը պատմեն ձեր տառապանքներն աշխարհին:

    Ոռնա՛, քամի, հազար ու մի ձայներով,
    Թո՛ղ սարսռան լեռներ, ձորեր, անդունդներ.
    Անցի՜ր մեկ-մեկ դիակների վրայով,
    Լիզի՜ր վէրքեր ու հաւաքիր հառաչներ...
    ,, ,, ,, ,,Կոյր աշուղը, մրրկաշունչ խօլ քամին,
    ,, ,, ,, ,,Կը պատմեն ձեր տառապանքներն աշխարհին:

    Ի՞նչ ես վազում աննպատակ դէպ՝ հեռուն,
    Հառաչանքներ, խոր-խոր ցաւեր շալակած,
    Վե՛ր սլացիր դէպի երկինքը անհուն,
    Գտի՛ր գահը, ուր բազմած է մի Աստուած:
    ,, ,, ,, ,,Թէ անզօր է սրբել արցունքն աշխարհում,
    ,, ,, ,, ,,Գահ էլ պէտք չէ՛ եւ ոչ Աստուած երկնքում:

    Փչիր վրան ահեղաշունչ որոտով,
    Թող իր գահը դողայ այնտեղ եւ Աստուած,
    Թող երկինքը մթնի իր վառ աստղերով,
    Տիեզերքը դարձրո՛ քաոս, աւերած...
    ,, ,, ,, ,,Թէ անզօր է այն Աստուածն աշխարհում,
    ,, ,, ,, ,,Գահ էլ պէտք չէ եւ ո՛չ Աստուած երկնքում...

    Զուր ես խառնում ծեր ալիքներն աշուղին,
    Այնտեղ միայն հին օրերի խոհեր կան,
    Դու խօմ գիտես լեզու, խօսք տալ ժայռերին,
    Նրանց ասա՛, թող քեզ պատմեն, ի՜նչ տեսան...
    ,, ,, ,, ,,Երբ անզօր է այն Աստուածն աշխարհում,
    ,, ,, ,, ,,Գահ էլ պէտք չէ եւ ո՛չ Ասուած երկնքում...

    Խօսի՛ր քնար ... արար-աշխարհ թէ լռի,
    Ցաւի, արեան, տաապանքի լուռ ծոցում,
    Կոյր աշուղը հառաչանքի պարտք ունի
    Թշուառութեան ու անէծքի վայրերում:
    ,, ,, ,, ,,Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
    ,, ,, ,, ,,Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք:

    Երեք լար կայ, մեկը մեկից սգաւոր,
    Մեկն արիւն, մեկն արցունք է քամում,
    Եւ երրորդը – այն ամէնից թունաւոր,
    Անէծք ունի իր թրթռուն խաղերում:
    ,, ,, ,, ,,Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
    ,, ,, ,, ,,Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք:

    Սեւ բռնութեան, աւերածի զինուորներ,
    Խոպան, աւեր, բոց փռեցիք ձեր ոտքով,
    Բնակութիւն, շէն քաղաքներ ու տներ,
    Անապատի վերածեցիք անվրդով:
    ,, ,, ,, ,,Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
    ,, ,, ,, ,,Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք:

    Դիակների վիշտը լացի ու ցաւե՜ր...
    Քանի՜ դարեր լոկ ողբ ու սուգ ենք ասում,
    Այժմ անէ՛ծք դահիճներին մարդակեր,
    Վրէ՜ժ միայն, լոկ վրէժ ենք պահանջում...
    ,, ,, ,, ,,Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
    ,, ,, ,, ,,Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք:
    Ա. Ահարոնեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #10
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Յեղափոխական երգարան

    , ,,,, , ,,,, , ,,,,Խանասորի Արշաւանքը

    , ,,,,Կարկուտ տեղաց Խանասորայ դաշտումը,
    Ֆեդայիներ դաշնակցական վրիժառու գոռում են:

    , ,,,,Սոսկաց Քիւրդը՝ լեղապատառ Մազրիկցին,
    Չէր երազում ջնջուել ի սպառ քաջ ֆեդայու գնդակից:

    , ,,,,– Յաման, Աստուած, ֆեդան եկաւ ուր փախչենք,
    Ասաց որդուն կրծքին սեղմած լեղապատառ Քրդուհին:

    , ,,,,– Մի՛ վախենար, հանգիստ կեցիր, բաջի ջան,
    Կանանց երբէք ձեռք տալու չէ վրէժխնդիր քաջ ֆեդան:

    , ,,,,Մի ժամուայ մէջ Մազրիկ ցեղը ջնջուեցաւ,
    Խանասորայ կանաչ դաշտը կարմիր գոյնով ներկուեցաւ:

    , ,,,,Փչի՛ր, շեփոր, դէպ՝ Արաուլ մենք թռչենք,
    Դիրքեր բռնենք, գաթա, հալուա ձիւնի ջրով ճաշակենք:

    , ,,,,Մերթ կռում է, մերթ բարձրանում քաջ ֆեդան,
    Եզակի է պատմութեան մէջ արշաւանքի տեսարան:

    , ,,,,Չկար Կարօն, տխուր պատեց ամէնքին.
    Երանի՜ է նրա հոգուն, որ զոհ դարձաւ այս կռուին:

    , ,,,,Քեզ ենք յանձնում մեր քաջերը, ո՛վ պաշտելի Արաուլ,
    Կրծքիդ մէջը ամուր պահիր անմահ զոհերն Հայերին:

    , ,,,,Կը գայ շուտով շղթան կտրած հայ մարդը,
    Մեր զոհերը ամուր պահիր գրկիդ մէջը խնկելի:

    , ,,,,Հայե՛ր, յիշէք նուիրական այդ օրը,
    Յուլիս ամսու քսանհինգին կատարեցէք մեր տօնը:
    ԹՈՐՈՍ
    (Գալուստ Ալոյեան)
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •