Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Յեղափոխական երգարան

  1. #31
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յեղափոխական երգարան

    ,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,, ,,,,,,ԱՆԴՐԱՆԻԿԻՆ
    ,,,,,
    ,,,,, ,,,,Իբրեւ արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ.
    ,,,,,Թնդացնում ես երկինք երկիր տենչավառ,
    ,,,,,Քաջ անունըդ պիտի յիշուի դարէ դար,
    ,,,,,Հսկայ լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:
    ,,,,,
    ,,,,,ս,Թշնամիներ երբ լսեն քո անունը,
    ,,,,,Օձերի պէս պիտ’ սողան իրանց բոյնը,
    ,,,,,Երակներիդ ազնիւ քաջի արիւնը
    ,,,,,Չը ցամաքէ՜ մինչ յաւիտեան, Անդրանի՛կ:
    ,,,,,
    ,,,,,,,,Հայոց կուսանք դափնեայ պսակ թող հիւսեն,
    ,,,,,Քնքոյշ ձեռամբ քո ճակատը պըսակեն,
    ,,,,,Գոհարներով անվախ կուրծքըդ զարդարեն,
    ,,,,,Կեցցե՜ս յաւէտ դու անսասան, Անդրանի՛կ:
    ,,,,,
    ,,,,, ,,,Հայաստանի սոխակները քեզ համար
    ,,,,,Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,
    ,,,,,Անյաղթ մընաս, դու քաջ կռուի սիրահար,
    ,,,,,Հայրենիքի տէր ու պաշտպան, Անդրանի՛կ:

    «Նոր Քնար», 1963
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #32
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յեղափոխական երգարան

    ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

    Դաժան կռւում դուք ընկաք՝
    Ջահել սիրուն տղաներ,
    Յետոյ կռւից տուն եկաք,
    Որպէս արձաններ,
    Ախ ինչեր կասեք, դէ՜ խօսէք:

    Քար էք դարձել, գրանիտ,
    Բայց մենք չունենք քարէ սիրտ,
    Դուք մեր սրտում՝ մեր մէջ էք.
    Մենք ձեզ երբէք չենք մոռանար,
    Ու միշտ կը յիշենք:

    Մայրեր կան ձեզ սպասող,
    Քոյր եղբայրներ՝ կարօտով,
    Մինչ դուք վշտից դառնացած
    Համբոյր չտեսած,
    Ախ ինչեր կասէք, դէ՜ խօսէք:

    Քար էք դարձել, գրանիտ,
    Բայց մենք չունենք քարէ սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մէջ էք.
    Մենք ձեզ երբէք չենք մոռանար,
    Ու միշտ կը յիշենք:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #33
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յեղափոխական երգարան

    Հայ որեարն էլ ոտի կանգնած,
    Այժըմ թշնամուն մահու մարտի է կանչում
    Ու վըրէժ, արեան վըրէժ է նա պահանջում:
    Ու թշնամին պարտուած,
    Թողնում վազում սարէ սար,
    Յետ է մնում շատ աւար:

    Արիւն թափեցին փոխանակ արեան,
    Արիւն քամեց ամեհի սուսեր,
    Սուրը յագեցաւ, յետ դըրին պատեան,
    Ելնում են հիմա սէգ Սիփանն ի վեր:

    Սէգ Սիփանայ կանաչ գագաթին
    Քաջերն անում են մեծ խնդում
    Եւ ամպերի թանձրութեան միջին,
    Հսկայ Սիփանայ սար թընդում.
    «Էլ մօտ չեն գայ մեզ թըշնամիք,
    Սուր տեսան մեր պողվատիկ»:

    .................................Մանուկ Աբեղեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #34
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յեղափոխական երգարան

    ,,, ,,, ,,, ,,,,,,,,,,,,,,ՕՐՕՐ, ԲԱԼԱ՛ ՋԱՆ
    ,,,
    ,,,Դա շապիկն է այն քաջ մարդուն, բալա՛ ջան,
    Որ քեզի հայր նա կոչւում էր, օրօր, օրօր, բալա՛ ջան:

    ,,,Առաւօտեան ժամը եօթին, բալա՛ ջան,
    Պատերազմում հայրդ սպանուեց, օրօր, օրօր, բալա՛ ջան:

    ,,,Նա զոհ գնաց վատի սըրին, բալա՛ ջան,
    Դու հայրազուրկ՝ որբ մնացիր, օրօր, օրօր, բալա՛ ջան:

    ,,,Կաթըս քեզի կ’անեմ հալալ, բալա՛ ջան,
    Երբ քաջի պէս կռուիլ սորվիս, օրօր, օրօր, բալա՛ ջան:

    ,,,Դե՛հ, մեծացիր, շուտ բոյ քաշիր, բալա՛ ջան,
    Վատի արիւն խմել սորվիր, օրօր, օրօր, բալա՛ ջան:

    ,,,Վրէ՛ժ, վրէ՛ժ, չար ոսոխից, բալա՛ ջան:
    Խանասորը քեզ կանչում է, օրօր, օրօր, բալա՛ ջան:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #35
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յեղափոխական երգարան

    ,,, ,,, ,,, ,,, ,,, ,,, ,,,ՍԱՍՈՒՆ

    ,,,Օսմանական գոռ վաշտերը կատաղի,
    Պաշարեցին մեր լեռները սոսկալի.
    Մի՛ վհատիր քաջ Սասուն
    Քեզ համար չէ նորութիւն,
    Մեր պապերից սորվել ենք՝
    Մեռնիլ տղամարդի պէս,
    Զոր մեզ թողին յիշատակ:

    ,,,Շենիկ, Սեմալ, պաշարուած են քուրդերով,
    Տալւորիկի անցքն է փակուած թուրքերով,
    Զքեզ տեսնեմ քաջ Մուրատ,
    Սուրդ շարժի՛ր անվհատ,
    Մեր հեռաւոր եղբայրներ,
    Չեն կենար միշտ անտարբեր՝
    Շուտով կուգան օգնութեան:

    ,,,Թնդանօթի դէմ դրել ենք քաջ սրտով,
    Սովի դիմադրել ենք կաթով, բանջարով:
    Ի սէր Աստուծոյ՝ դժուար է,
    Հպատակիլ ոսոխին,
    Լաւ է մեռնիլ առանց հաց,
    Քան յանձնուիլ վատ թուրքին
    Անգութ եւ անաստուածին:

    ,,,Հայ աղջիկներ, առէ՛ք վառոդ ու կապար,
    Լցրէ՛ք դատարկ փամփուշտները, չարաչար.
    Իսկ դուք կանայք անվհատ,
    Առէ՛ք սուր եւ հրացան
    Խրախուսէ՛ք հայ քաջեր,
    Ազատել մեր հայրենիք,
    Ձեր կանացի արիւնով:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #36
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յեղափոխական երգարան

    ,,,,,,,,,,,,Հերոս Տարօնի Երգը

    ,,,Մայր Հայաստանն է կուլայ սգաւոր,
    Թշուառ ոտնակոխ այսքան դար է որ,
    Արիւնով ներկուած լեռներ, դաշտ ու ձոր,
    Թոքերնիս դիպաւ ցաւեր հիւծաւոր։

    ,,,Նորէ նոր գարուն, բացուի վարդագոյն,
    Թնդայ Մուշ, Տարօն, Նեմրութ եւ Սասուն,
    Ոտքի է կանգնած վեհ Դաշնակցութիւն,
    Սարսափը տիրեց անգութ օսմանցուն։

    ,,,Դէ՛հ ելէք եղբարք ժամանակն հաս է,
    Հրայր, Անդրանիկ մեզի կը սպասէ,
    Տարօն, Մուշ գաւառ արիւն կը հոսէ,
    Մայր Հայաստանն է մեզ կը խրախուսէ։

    ,,,Զոհուեցաւ վեհ Հրայր, սուրբ անուն անմահ,
    Կեցցէ՛ Անդրանիկ, Գէորգ թիկնապահ,
    Եղբա՛յր, վրէժ ենք լուծում մենք հիմա,
    Հռչակի հաղորդը կարդայ Եւրոպա։

    ,,,Շրջում էր Գէորգ պզտիկ խումբերով,
    Ընդդէմ թշնամուն կռիւ մղելով,
    Անվեհեր կռւում քաղցր երգերով,
    Վրէժ առ վրէժ Հրայր յիշելով։
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #37
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Յեղափոխական երգարան

    Առ Հայրենիք

    Ո՛վ հայրենիք, երբ կը տեսնեմ քեզի լաւ,
    Ուրախ զուարթ ապահովուած առանց ցաւ,
    Երբ կը ստանաս քաղաքական մեծ համբաւ,
    Որ դու հագնիս արքայական նոր հալաւ,
    Չմեռնէի մէկ տեսնէի անգրաւ,
    Քո թշնամուն կայքը լինէր քեզ գրաւ։


    Մէկ տեսնէի Կարին նստած հայ իշխան,
    Հայ տառերով գրէր հայոց հրաման,
    Տիգրանակերտ, Մուշ, Բայազիդ դէպի Վան,
    Ուղարկէին հայոց զօրքեր պահապան.
    Քիւրդ եւ թուրք գլուխ ծռած հայութեան,
    Ճանաչէին թէ սա՛ է ազգ մ՚իրաւ։


    Փառքն այն աւուր, ո՜հ, հազար փառք այն ժամին,
    Երբ հայոց տալ զՀայաստան կը կամին.
    Թո՛ղ նկատեն յայնժամ Հայկայ Արամին,
    Տեսնեն ինչպէս շուտ կը յաղթեն թշնամին.
    Ապերախտ չեն քաջ թոռները Արամին,
    Միշտ կը պահեն իրենց ցեղքն անպարսաւ։


    Պիտի տեսնե՞մ արդեօք մի հայ դատաւոր,
    Տաճկահայաստանը նստած փառաւոր.
    Պիտի վերնայ լուսինը կիսաբոլոր,
    Անոր տեղը խաչը փայլի լուսաւոր.
    Այն տեղ իշխէ քրիստոնեայ թագաւոր,
    Ժպտի մէկ օր Հայաստանի բախտ բոլոր։


    Ա՜խ, ե՞րբ կու գայ այն օրը մեզի համար,
    Ազատութեան հոգի քաշեմ անդադար.
    Այս աշխարհս մի բան չկայ անհնար,
    Աշխատելով մարդ կը գտնէ նոր հանճար,
    Եթէ Աստուած մէկուն լինի բարերար,
    Այնպէս ազգը չի վնասուիր ոչ բնաւ։
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #38
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յեղափոխական երգարան

    Համազասպի երգը


    Ծագեց արեւ ազատութեան,
    Փախէ՛ք ամպեր երկնքից,
    Համազասպը իր խմբովը
    Կուգայ Խաչեն գաւառից:

    Գալիս էին բազում զօրքով,
    Ադիգեոզալ Բեկովը,
    Յանկարծ ինկաւ Ասկերանը,
    Հերոսների ուռկանը:

    Թուրք խուժանը սարսափահար
    Փախչում էին, գլխակոր,
    Թողնելով իրանց յետեւից,
    Դիակներ հարիւրաւոր:

    Հայերիս տէր Դաշնակցութիւն,
    Քաջեր ունիս սրտալի,
    Ամբողջ աշխարհ հռչակուեցաւ
    Համազասպը պանծալի:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #39
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Սեր Յեղափոխական երգարան

    Ելէ՛ք հայեր, ելէ՛ք հայեր, պայքարի,
    Ելէ՛ք, որ մեր գոյութիւն չխաւարի,
    Եւ Հայաստան ամուր բռնի Արցախին,
    Որ թուրք ցեղը չմորթի քո զաւակին:

    Գողանում են մեր պատմութիւն, մշակոյթ,
    Ուզում են յաւէտ ջնջել հայ ժողովուրդ,
    Թէ չփրկենք մենք Արցախին՝ մենք չկանք
    Մեր լինելն ու չլինելը ցոյց պիտի տանք:

    Յետադարձի կամուրջները այրել ենք,
    Եկէ՛ք երդուենք՝ ազգի համար պիտ’ մեռնենք.
    Արցա՛խ, մեռնեմ քո պայքարի ճշտութեան,
    Ամուր կանգնի՛ր, ամուր կանգնի՛ր, մենք Կուգանք:

    Չվախենա՛ք, չվախենա՛ք դուք հայե՛ր
    Անդրանիկի, քաջ Սերոբի հետորդնե՛ր,
    Էսօր Արցախ, վաղն էլ Վանը պիտի առնենք,
    Որ որպէս ազգ մեզ հետ էլ հաշուի նստեն:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #40
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յեղափոխական երգարան

    Ազատ որդին Հայաստանի, բռնեց կոկորդը ոսոխի,
    Սարսափահար փախաւ գնաց՝ լկտի վոհմակը գայլերի
    Արդար ուժերը հայրենի, խենթ պայքարում մտան Շուշի,
    Զարկեցին թուրքին վայրենի՝ հարցն էր հայոց արդարացի:

    Զաւակներն ենք Հայաստանի, մեր աննման,
    Ու շներից կազատենք մենք Նախիջեւան,
    Աչքդ ճամբին՝ Մուշ, Ալաշկերտ, Կարս, Անի, Վան:
    Սէգ Մասիս էլ կանգնած հպարտ ու անսասան:
    Յիշէ՛ք՝ ծովից ծով է եղել հին Հայաստան,
    Վերջը կտանք շուն թշնամու խարդախութեան:

    Ուժն է եռում երակներում՝ մեր լեռնական, մեր արցախեան,
    Կամքն է մեխուել հայոց հողում եւ դաշտերում ղարաբաղեան
    Թող ուժ առնեն ջոկատները մեր հայկական, ֆիդայական.
    Որ ետ բերեն մեր հողերը, մեր հայրական, պապենական:

    Զաւակներն ենք Հայաստանի, մեր աննման,
    Ու շներից կազատենք մենք Նախիջեւան,
    Աչքդ ճամբին՝ Մուշ, Ալաշկերտ, Կարս, Անի, Վան:
    Սէգ Մասիս էլ կանգնած հպարտ ու անսասան:
    Յիշէ՛ք՝ ծովից ծով է եղել հին Հայաստան,
    Վերջը կտանք շուն թշնամու խարդախութեան:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •