+ Կատարել գրառում
Էջ 2 27-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 12 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 265 հատից

Թեմա: Մարդկութիւն՝ առանց սահմանի

  1. #11
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Հայ-թուրք յարաբերութեան գործում Ամերիկայի գործը, տիկին Կլինտոնի առաքելութիւնը, հետզհետէ դժուարանալու է, քանզի հիմա, Իրանի հանդէպ պատժամիջոցներ կիրառելու համար ԱՄՆ պէտք ունի Թուրքիայի աջակցութեանը, ինչը շատ աւելի կարեւոր է, քան հայ ժողովուրդի իրաւունքները, ինչպէս միշտ եղել է:

    ԱՄՆ, Ռուսիան եւ միւս տէրութիւնները չեն կարողանում համոզել ամբարիշտին, որ Հայ-թուրք յարաբերութիւնը եւ հայ-թուրք բաց սահմանի խնդիրը կապ չունին Ազատ Արցախը կեղծանուն Ադրբէջանի զոհասեղանին դնելու հետ:
    Որքա՜ն վստահելի են սոյն միջնորդները, մանաւանդ եթէ նկատի առնենք, որ ներկայացնում են իրենց պետական, քաղաքական եւ տնտեսական կազմակերպութիւնների շահերը:

    Էրդողանի Թուրքիան «կոտրելը» հեշտ չի թւում, ու պատմութիւնը ցոյց է տուել, որ Իրաքի վերջին պատերազմում, այս Թուրքիան. նատոյական դաշնակցի նման չի վարուել ԱՄՆ-ի հանդէպ, ու իր վրայ պարտք դրուած Ամերիկեան յանձնառութիւնները չի կատարել: ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնները գերտէրութիւն-փոքրտէրութիւն յարաբերութիւն լինելուց աւելի՝ երկու մրցակից պետութեան յարաբերութիւն է յիշեցնում:
    Այսինքն՝ Ամերիկայի Միացեալ Նահանգները Ամերիկեան խնդիրների համար իսկ, երբեմն, չի կարողանում միջնորդ հանդիսանալ Թուրքիայում, ու իր քաղաքականութիւնը պարտադրել նրան, էլ ի՜նչ պիտի պարտադրէ հայ-թուրք յարաբերութեան նման կնճռոտ խնդրի համար: Ասացի, որպէսզի շատ յոյս չտածուի Ամերիկեան «հրաշքին»:
    Շվեյցարեան զգաց գործի՝ իր «գլուխից» մեծ լինելը, ու որոշեց վերադառնալ ժամագործութեան:
    Յանձինը Էրդողանի, գործ ունենք մի օսմանցու, որն ինքզինք կարծում է Սուլթան Սուլեյման, եւ ոչ թէ Սուլթան Վահդեդդին:

    Ամերիկայի հակաիրանեան գործունէութիւնը, ինքնաբերաբար, իրար են մօտեցնելու Թուրքիան եւ Իրանը: Վերջին 20 տարիներում աշխարհի խաղաղութիւնը խանգարողը ԱՄՆ է եղել: Նա, որպէս գերտէրութիւն, ոչ միայն չի խաղաղեցրել աշխարհն ու հակամարտող կողմերը, այլեւ կողմնակալ քաղաքականութեամբ, անարդարութեան սերմեր է ցանել Բալկաններից մինչեւ Միջին Արեւելք:

    Տնտեսական ճգնաժամը, որը հարեց աշխարհի բնակիչներիս, ԱՄՆ-ի անբարոյական դրամատիրութեանը եւ անհարկի պատերազմների հետեւանքն է:
    Իսլամական ծայրայեղականութիւնը այնքան վտանգ չի սպառնում աշխարհին, որքան սպառնում է Ամերիկեան աշխարհակալութիւնը: Օբաման բեմ ելաւ բարոյախօսութեամբ: Հիմա նա պաշտօնի վրայ է, սակայն ոչինչ լուծուած է այն խնդիրներից, որ ժառանգ մնաց իւրեան՝ նախորդներից: Ինքը իրողապէս չի կարող Ամերիկեան տնտեսական ու ռազմաքաղաքական համակարգից դուրս գալ ու գործի դնել իր ուսանողական տարիների խաղաղասիրական տեսլականը: Իրական աշխարհը, իրական կեանքը, շօշափելին, չի համընկնում մարդասիրական ու խաղաղասիրական գաղափարախօսութիւններին, որոնցմով «վարակւում» են ընդհանրապէս երիտասարդները:

    Չեմ կարծում, որ Ռուսիան կը հանդուրժի իրեն վտանգ սպառնացող մի Իրան: ԱՄՆ ուղղակի չի պատերազմել Իրանի դէմ, սակայն նրան ժառանգ է մնացել Բրիտանիայի հակառուսական մղումով առաջացած Իրանեան քաղաքանութիւնը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #12
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Որոշ ժամանակ առաջ գրել է «Արբանեակային հեռուստատեսութիւն» թեմայում քաղաքական զրոյցների բացակայութեան մասին, եւ որ հայերս չենք կարողանում հանդուրժել իրար մտքերը ու բանավիճել: Այդ գրառումը որոշ չափով հնացաւ, քանի որ Արթուր Բախտամեանի նախագիծը «Հանրայինում», որոշ չափով գոհացրեց տարատեսակ կարծիքներ լսելու փափագը, սակայն՝ եթեր սփռուելու ժամանակը յարմար չէ ինձ:
    Եղիշէ Չարենից մասին եղած բանավէճը անկատար լսեցի, վախճանեալ կաթողիկոսի մասին եղածն էլ: Գարեգին Նժդեհի մասին՝ մի քանի նախադասութիւն:

    Երեկ նիւթը Մեծն Տիգրանն էր: Լրիւ չհետեւեցի: Ուզմում եմ նշել մի քանի կէտ՝ հնչած խօսքերի վերաբերեալ:

    «ՅԱՐԱՏԵՒ ԿՌԻՒ»
    Յայտնի դաշնակցական լոզունգը հնչեցնողը կարկառուն մտաւորական Աշոտ Բլեյանն էր:
    Իր նախորդ ելոյթներում հետաքրքրութեամբ լսել եմ նրան: Հետաքրքիր բաներ է ասում, ու ճշմարտութիւն որոնողը, պարտաւոր է, միշտ լսել բոլորին:
    Այնումենայնիւ, ինձ թւում է, թէ նրան թւում է, թէ Հայաստանը Իսլանդիա է:
    Ի՜նչ լաւ է այսպէս անջատուած լինելը, իրականութիւնից կտրուած լինելը:
    Իհարկէ խաղաղութիւն՝ միայն թէ մեր ընտրութիւնը լինէր:


    Ծովից Ծով Հայաստան
    Հայաստանը նա է, ուր նախահայկական ցեղերը միանալով կազմել են հայ ժողովուրդը: Դա Հայկական Լեռնաշխարհն է: Կիլիկիան, ուր հայեր բնակել են փախչելով սելջուկ թուրքերից, սկզբնապէս Բիւզանդիայի հրաւիրեալները եղել են, հետագայում նաեւ՝ անտէրութեան տարիներին, որպէս երկրի տէրեր:
    Բնականաբար՝ հայերն ապրելով հազարաւոր տարիներ, պիտի ուզէին անկախութիւն: Իրողապէս մեզ «Ծովից Ծով» ազգ դարձնողը թուրքերն են, ու այլ ազգի այլազգեր, տաճիկներ, որոնք նուաճելով Հայաստանը, ուղղակի ու անուղղակի պատճառ եղել են հայ ժողովրդի սփիւռքացմանը:

    Ծովից Ծով Հայաստանը քննադատելով, մոռացւում ու մոռացութեան է տրւում բուն Հայաստանը, որի 90 % տարածքը զաւթուել է, իսկ մնացեալ 10 % տարածքը ապրել-զարգանալու պայմաններ չունի:
    Հայաստանը լաւապէս ճանաչող անձը, ումից չի օտարուել այն, երբէք չի ասի՝ «Ծովից Ծով Հայաստան», որովհետեւ չկայ ու չի եղել երբէք այդպիսի բան: Տիգրան Մեծը բազմազգ կայսրութիւն է հիմնել, մի քանի տարի, որի «մարզերից» մին եղել է Մեծ Հայքը: Հայոց Արքան Կիլիկիան (ու միւս երկրները) նուաճելով այն Հայաստան չի արել:
    Հայրենասիրութիւն չէ աբեղ-ցբեղ պատմութիւն յերիւրելը:
    Տիգրան Մեծի գրաւած երկրներում անշուշտ հայեր եղել են նախապէս ու յետոյ էլ բազմացել են, սակայն դրան երբէք Հայաստան անուանելը ճիշտ չի լինի, ինչպէս որ Բեռլինը՝ Թուրքիա:

    «Եթէ Տիգրան Մեծով ենք դաստիարակուել, ինչո՞ւ փոքրացել ենք»
    Փոքրանալու կամ մեծանալու համար Տիգրան Մեծը օգնութեան կանչելու հարկ չկայ, ու բոլորովին անհեթեթ է հնչում միամիտ ու մակերեսային վերլուծումները:
    Երբ մեր հայերը խօսում են, կարծես աշխարհը կարկանդակ է, ու մենք միայնակ նստել ենք այդ կարկանդակի դիմաց ու չենք կարողանում այն իւրացնել: Բոլորովին անտեսւում է թուրք տարրի գոյութիւնն ու հակահայկական գործունէութիւնը: Դեռ աւելին՝ ամաչում են թշնամի բառի օգտագործումը, օգտագործելով «քաղաքակիրթ» հակառակորդ բառը:

    Գոյութիւն ունի մի իրականութիւն, որ անտես է արւում: Դա հզօր Իսլամն է, նրա սուրը: Իսլամ հաւաքականութիւնը խաղաղ տարիներին ու մանաւանդ պատերազմներից յետոյ, մարդկային աճի պայթիւն է ունենում, դա մեկ «պապայով» ու բազմաթիւ «մամաներով» կազմուած իսլամ ընտանիքի շնորհիւ է, ուր այրերի պակասումը, նուազումը, երբէք չի ազդում յաջորդ սերնդի թուաքանակի վրայ, ընդհակառակը՝ պատերազմի հետեւանքով գերեվարուած թշնամու կանանց արգանդները լինում են նոր զինուորների, նոր մուջահիդների «հնոցներ»: Միջին Արեւելքի պատմութիւնն ուսումնասիրողը ոչ ճիշտ եզրացութիւնների կը հասնի, եթէ չճանաչի Իսլամը:
    Թուրքերը երբէք չէին լինի թուրք, եթէ չլինէին իսլամ: Իսլամը իր քուրայում հալեցրեց նոյնիսկ ամենահզօր մոնղոլները: Վերացան նրանք, հալուեցին, մահմեդական ազգերի ու պետութիւնների մէջ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #13
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Ասում են, թէ այս տարի Օբաման պիտի արտասանէ Ջենոսայդ. նրա՝ Ամերիկայի շահը դա է պահանջում: Անցեալ տարի նա չարտասանեց Ջենոսայդ, նրա՝ Ամերիկայի շահը դա էր պահանջում:
    Ո՛վ գիտէ՝ ի՜նչ է Ջենոսայդ ապրած ժողովրդի շահը: Ինջիրլիկ պահե՞լ. Իրանի դէմ պատիժ միջոցե՞լ. թալիբներ հետապնդե՞լ:

    «Աստուած ամէն տեղ է» ըսաւ կրօնի դասատուս, բայց ես կ’ըսեմ՝ տեղ մը քիչ մը աւելի է, այնտեղ ուր աստուծոյ որդիները իրար կը ծեծեն: Որովհետեւ այնտեղ է ուշադրութիւնը մարդոց, գրպաններով մարդոց: Հոս՝ Պօղոսը նստած է, հոս՝ Պետրոսի գահանիստն է, հոստեղէն Մարկոսը անցած է, հոս՝ Թումասը մեռած է, իսկ հոն՝ Աստուա՜ծ յայտնուած է:

    Մի գեղեցիկ պատահեցաւ ինձ յանկարծ,
    Չհասկացայ՝ ի՛նչ ցեղից էր նա ծնւած


    Ստալինը կոտորեց իր ընկերներին, որպէսզի ստանայ ու լինի փրկիչ առանձին:
    Ստալինը կոտորեց իր ընկերներին, դժուարութեամբ նա փրկեց առանձին:

    Ապրիմ-չապրիմ ծաղիկի կը նմանի մեր Դատը: Կը սիրէ, չի սիրեր, կը սիրէ, չի սիրեր, թերթերը մեկ-մեկ կը փրցնենք, մինչեւ վերջինը, որ չենք գիտեր որու կը սիրէ՝ մեզի՞ թէ անոնց: Այդ վերջը թող չգայ, վասնզի «կը վախնամ» մեզի չսիրէ: Սիրոյ իմաստը մթնեց՝ այո-ոչ հեգելով: Մեր Դատը Աստծուն տանք, աւելի արդար է Աստուածն անարդար, քան մարդը արդար:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #14
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Կարեւոր է մեր խօսքի արդար ու լուսաւոր լինելը: Նոյնքան կարեւոր է մեր լսածը: Ակամայ լսում ենք խօսքեր, կամաւոր խօսում ենք խօսքեր: Ակամայ լսումների նման, երբեմն, ակամայ խօսքեր...

    Որքան վեր ես կանգնում, այնքան փոքրանում են: Որքան վեր չես կանգնում, այնքան անյաղթահարելի խնդիրներ են երեւում:

    Ճշմարտութիւնը մեր ապրած կեանքերն են, որ շատ ենք ուզում թաղել մոռացութեան ծալքերի տակ՝ կենդանացնելով այլոց ճշմարտութիւնները, ուրիշների ապրած կեանքերը, պատմութիւնը, դատերը, խնդիրները եւ քաղաքականութիւնները:

    Յուզիչ է մեր ապրած կեանքերը, ոչ թէ տառապալից լինել-չլինելու պատճառով, այլ՝ այն պատճառով որ միակ վկաները մենք ենք:

    Մեր ապրած կեանքերը յուշերն են, կարեւոր-անկարեւոր, թերեւս անկապ մի թախիծ. անցեալ դարձած փոշեհատիկներ, եւ մեր կամքից անկախ բախում են յիշողութեան դռները՝ մոռացութիւնից փրկուելու աղերսով: Յիշում ենք, յուզւում ենք փոշեհատիկների համար եւ ասում ՝ մենք էլ փոշեհատիկներ ենք դառնալու, ինչո՞վ մխիթարենք:

    Երբեւէ չափսոսալ չապրուած ապրումի համար, որովհետեւ այն ինչ չի ծնւում, չի էլ մեռնում: Ցաւօք բոլոր ծնունդները նաեւ մահուան բօթեր են:

    Խանդը:
    «Միայն ես կարող եմ անկեղծ սիրել էս երաժշտութիւնը, էս կինը, էս մշակոյթը, էս հայրենիքը: Ես էս բանի մարդ եմ»:
    Լաւ ախպերս, լաւ, դու ես դու, հանգիստ կա՛ց:

    Որքան ծաղիկի անուն գիտենք, բուրմուքը ճանաչում ենք, տասնապատիկ անգամ տարբեր ու անհասանելի, անճանաչելի ու օտար ծաղիկներ պիտի ծաղկեն ու բուրեն: Գիտենք մեր իմացածը: Երբէք պիտի չիմանանք մեր չգիտեցածը, որ լինելու է միշտ, ամենուրէք, մեզանից անկախ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #15
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Դու ի՞նչ կարող ես անել:
    Յաճախ դատապարտում ենք նախորդ սերունդները, անցեալում պատահած դէպքերը վերլուծելիս, և պատմութեան դերակատարներին իրաւացի ու անիրաւ մեղադրում:
    Նիկոլ Դոմանը գիտէր: Նա իր զուցակցին, Ռուբէնին ասաց՝ «Աշխարհը մի դանակ է, մենք դմակ, թուրք ն ու քուրդը, ռուսն ու անգլիացին, ամէն ոք մեր դմակից մի կտոր պիտի պոկէ, իսկ նա, ով չի կարող պոկել, գէթ մի անգամ իր դանակը պիտի փորձէ»:
    Հրայր դժոխքը, -բուն անունով Արմենակ Ղազարեան,- տարօնցիների սիրելին, քաջ գիտէր հայութեան ուժը, ու դէմ էր մասնակի ապստամբութեան: Ժողովուրդը պէտք է պատրաստ լինի, ժամանակը յարմար պէտք է լինի, ապստամբութիւնը համընդհանուր պէտք է լինի, քանի որ հայութիւնը սփռուած է եւ ոչ ամէն տեղ զինուած ու ինքնապաշտպանութեան դիմելու կարող:
    Սակայն, ամէն ինչ գիտենալով հանդերձ, դէպքերն ու իրադարձութիւնները քեզ բերում ու դնում են խաղի ճիշտ մէջը, խաղացող են սարքում քեզանից, անկախ քո կամքից:
    Սիսի կաթողիկոսը համոզեց զեյթունցիներին զէնքերը վայր դնել, յանձնել, քանի որ իր հօտի մնացեալ մասը անզէն է ու հեշտ թիրախ: Հետեւանքը՝ զինեալն ու անզէնը զոհ դարձան նոյն դահճին:

    Լինելիքը պիտի լինէր: Հանգամանքներ եղան ու լինելիքը աւելի խիստ ու դաժան պատահեցաւ:
    Երեւանում է Էմիր Կոստուրիցան: Սերբ ազգի զաւակները, մակեդոնացիները, բուլղարները, յոյները, բուլղարների բանակում Անդրանիկն ու Նժդեհը, ուժեղ ջարդ տուին օսմանեան բանակին, իթթիհադական Թուրքիային, ու փախցրին Բալկաններից, այնտեղից, ուր դարեր շարունակ ապրել էր օսմանցին:
    Կարդում եմ Յովհաննէս Թումանեանի սերբական ժողովրդական աւանդազրոյցների հայերէն վերարտադրումները: «Մարկոն վերացնում է ամուսնութեան հարկը», «Մարկոն խմում է Ռամազանին»: Մենք գիտենք Թումանեանի ազգամիջեան կապերը, նրան յարգում ու սիրում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Նա երբէք ազգայնամոլ չի եղել, ազգայնամոլական երկեր չի արարել: Գրել է, պարտադրաբար, եղելութիւնները, որովհետեւ դրանք ապրուած ու ապրուող ճշմարտութիւններ են եղել:
    Սերբ ազգը, դարեր ապրած բացասական վերաբերմունքի հակադարձութիւնը տուեց հազար ինն հարիւր տասներկուքին: Եկան գաղթականներ, իրենց հետ բերելով այն ամէն ատելութիւնը, որ թափուած էր իրենց գլխին: Թուրքիայում ապրող մահմեդականները, իշխող վերնախաւը, եթէ մինչ այդ բարեացակամ են եղել, արդէն տեսնելով բալկանցի թուրք ու ոչ թուրք մահմեդական գաղթականների պատմածները, խստացան քրիստոնեաների հանդէպ, իսկ եթէ խիստ էին՝ աւելի խստացան:
    Միամիտ մարդիկ, ընդհանրապէս ոչ հայերից, յաճախ հարցնում են, թէ ինչո՛ւ թուրքերը կոտորեցին այսքան հայ: Ամէնաճիշտ, հակիրճ ու ամփոփ պատասխանը կլինի «գողութիւն» բառը:
    Այո՛, գողացան, վերջնական, որպէսզի չկրկնուի բալկաներում տեղի ունեցածը: Տէրը տակաւին կար, ու գողացուածին տիրանալու ձգտում ունէր: Տէրը վերացնել՝ վերատիրանալու հաւանականութիւնը վերացնել: Իսպառ վերացնել՝ վերացածի մշակոյթը, պատմութիւնը, հնավայրերը իւրացնել ու սեփականը համարել:

    Աշխարհը կլոր է, ու գունդ, ու գլոբալիզացուած, համաշխարհայնացած, դեռ հնուց, ոչ մի շարժում, ոչ մի ակտ առանց ազդեցութեան չի անցել՝ Հայաստանի երկնակամարի վրայից:

    Հիմա դու, ես, նա, ի՞նչ կարող ենք անել, ամէն օր մեզ սպառնացող ազերաթուրք ու թուրքին ի լուր, մենքզմեզ ու Հայրենիքը պաշտանելու համար: Պատմութեան դերակատար մեր նախնիքը դատապարտողներս, ձեզ եմ ասում, տա՞նք թշնամու ուզածը:
    Մենք, եթէ հաւակնում ենք ասել, որ նրանցից աւելի խելացի ենք ու բանգէտ, ի՞նչ կարող ենք անել մի բուռ մնացած հայ հողի ու Հայաստանի համար:
    Մի՞թէ պարզ չէ, տեսանելի չէ, որ փտածութիւնը, կաշառուածութիւնը, ընկերային անարդարութիւնը աւելի սուր կերպարանք է ստացել Հայաստանի Հանրապետութիւնում, թրքական շրջափակման պատճառով: Շրջափակումը շնորհ չէ, որ ասեմ՝ թրքական շրջափակման շնորհիւ:
    Ո՞ր խելամիտը կարող է մերժել, որ բաց սահմաններով երկիրը աւելի աշխոյժ տնտեսութիւն չի ունենում:
    Կրկնեմ՝ աւելի սուր է դառնում տնտեսական ճգնաժամը, միջոցների սղութիւնը, թրքական ոճրային շրջափակման, ամբարգոյի (էմբարգո գրե՞նք) պատճառով:

    Էմիր Կոստուրիցան լաւ չի ճանաչում Հայաստանը: Սա իր խօսքն է: Մենք լաւ ճանաչում ենք Հարաւսլավիան, Սերբիան:

    /-/-
    Երեկ անհետաքրքիր բաներ պատահեցաւ Ամերիկեան կոնգրեսին մէջ: ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնները կը նմանին կռուարար զոյգի մը յարաբերութեան: Կինը սրտնեղելով հօրը տուն կ’երթայ, այրը քիչ մը կը զիջի, կինը կը մոռնայ վիրաւորանքը, ու յետ կը վերադառնայ ամուսնոյն:
    Ես միշտ ձաղկած եմ այն չափազանցողները, որ ամէն ինչի մէջ մասոնիզմ ու սիոնիզմ կը տեսնեն:

    Մեր դատը հայկականիզմով պէտք է շահինք: Այն յաղթանակը, որ ուրիշի ձեռքով կը կերտուի, ուրիշն ալ կը վայելէ: Այն հորը, որ ուրիշի պարանով կ’իջնենք, ուրիշի բարեխղճութեամբ կ’իջնենք: Բազմաչարչար հարցը կրկնեմ՝ մեզի «Սեւր» նուիրեցին, թղթի կտոր մը, մենք ի՞նչ կարեցանք անել:
    Գրածներս կարդացողը, -նոյնիսկ ինքս,- պիտի մտածէ թէ հակառակ եմ Հայոց ցեղասպանութեան ճանաչման համար ամերիկացի կոնգրեսականներու գործունէութեանը: Այդպէս չէ: Կատարուածը փաղաքշանք մըն է, քնքուշ հպում մը: Մեզի վերջնական հայանպաստ լուծումներ պէտք են:

    «Դարերով ապրել ենք կողք կողքի»
    ՀԱ՛:
    Ես ալ կ’ըսեմ այդպէս, ինչպէս մակաբոյծը կը փարի մարմնին, որպէսզի սնանի անոր արեամբ: Կողք-կողքի, մինչեւ արիւն մատակարարողը, իր միտքը, ֆիզիկականն ու աշխատանքը նուիրաբերողը, անդրադառնայ իր ճորտութեան ու հաւասար մարդկային պայմաններ պահանջէ՝ մակաբոյծէն, որպէսզի մակաբոյծին հետ ապրի, դարձեալ կողք-կողքի:

    Մակաբոյծը սովոր է արիւն ծծելու: Արիւն չտուող ճորտ պէտք չէ իրեն, մանաւանդ երբ այդ ճորտը հաւասար ապրուստի պայմաններ կը պահանջէ իրմէ: Ուստի՝ կը ջնջէ, մէջտեղէն կը վերցնէ:

    Մեր թշնամիներուն մեծ թշնամիներ պէտք է գտնուին: Ինչպէս Չըրչիլը Գերմա նացիներուն ապահովեց Ստալինի թշնամութիւնը, կամ Ստալինին ապահովեց նացիներու թշնամութիւնը:
    Այնքան մեծ ու վտանգաւոր, որ մեզի մոռնան:
    Վերջին խմբագրող՝ Tigris: 05.03.2010, 20:07:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #16
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Մարդկութիւն՝ առանց սահմանի

    ,,,,Հարեւանների հետ զերո խնդիրներ ունենալու ձգտող Թուրքիան, Հայաստանի հետ Ցեղասպանական խնդիր ունի: Հայաստան անունով հարեւան ունես, ո՛վ ...ասուն, ասա՛, անտեսե՞լ կուզես:

    Քաղաքակրթուել:
    Թուրքիան քաղաքակրթուելու համար քաղաքակիրթ ազգերը իրեն ծառայեցրեց, յետոյ ջնջեց նրանց, որպէսզի իր անքաղաքակիրթ որդիները, թոռներն ու ծոռները, մինչեւ 8 սերունդ, խաղաղ ու բարգաւաճ կեանքի պայմաններում քաղաքակրթուելու հնարաւորութիւն ունենան, «ջերմոցային», դրախտային, նպաստաւոր պայմաններում: Աշխարհը պատերազմի մէջ էր, անցեալ դարի 39-45 տարիներում: Թուրքիան չպատերազմեց:

    Այսպէս է եղել երբեմն: Քաղաքակրթուելու համար անհրաժեշտ է պատերազմել, նուաճել, կոտորել, քաղաքակիրթներին ու բարբարոսներին, ովքեր նուաճողների նման չեն բարբառում, նոյն բարբառը չեն խօսում: Այս ամէնը անելուց յետոյ, մերժում են իրենց կատարած ոճիրները, այնքան ժամանակ, որ զոհերի հրաշքով փրկուած ժառանգները ներկայ են եւ կարող են յուշել կատարած անմարդկային ոճիրները: Իսկ երբ զոհերի ժառանգները անհետանում են երկրի թատերաբեմից, դահիճները առաջինները լինում են, ովքեր շտապում են մոմեր վառել, նահատակ «նախնիների» համար:

    «Հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ խնդիրներ չկան» ասողներ կան: Անշուշտ թուրք ժողովուրդը հայ ժողովուրդի հետ խնդիր չունի, քանի որ թուրք ղեկավարութիւնը, թուրք ժողովուրդի համար ապահոված է ամէն բան, հայերից խլած է հող ու հայրենիք, տուն ու այգի, գիւղ ու քաղաք, ծով ու գետ, գաւառ ու նահանգ, լեռ ու տափ ու նուիրած իր ժողովրդին:
    Խնդիրը թուրք իշխանութիւնների եւ հայերի միջեւ է: Թուրք ժողովրդի տարածուելու, բազմանալու, իշխելու, ընդարձակուելու, կողոպտելու, գողանալու, ջնջելու եւ անհետացնելու մարմաջն ու խնդիրը իրականացած է, ուստի թուրք ժողովուրդը խնդիր չունի հայ ժողովուրդին հետ: Ամէնը այս օտար պետութուններն են սիրտ խառնողը: Նրանք են հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ դարեր շարունակ տեւած բարեկամութիւնը խաթարողը: Բարեկամութեան մի այնպիսի իւրօրինակ դրսեւորւում, որ յատկանշւում է հայի սիրատենչ անձնազոհասիրութեամբ:
    Հայ իշխանութիւնները ի՞նչ են արած հայերի համար:
    Հայ իշխանութիւնները վաղուց անհետացել են: Հայաստանի ամբողջականութիւնը վերացաւ, երբ հագարացիք, իսմայէլացիք եկան ու գաղութացրին Հայաստանը: Անիի թագաւորութիւնը մի գաւառական թագաւորութիւնից աւելին չէր: Համահայկական չէր:
    Բիւզանդացիք ու պարսիկներ 30 տարի պատերազմեցին, իրար թուլացրին. հարաւից եկան խոստացուած դրախտին ձգտող եւ հուրի-փերիների կարօտով տանջուողների բանակները եւ նրանց ջախջախեցին: Պարսիկների քաղաքական անկախութիւնը իսպառ վերացաւ, իսկ յոյների վերջի սկիզբը դրուեց, մինչեւ որ դարեր ետքը վերստին կանգնեց:

    Երբ թուրքական ու յետոյ մոնղոլ-թաթարական հորդաները եկան, Հայաստանը վաղուց դադարել էր ձոյլ ու ամբողջական երկիր լինելուց: Հայաստանը պատրաստ չէր դրանց: Բիւզանդիոնը, ժամանակի խային ռոմը, օսմանցու հոգեհարազատ նախատիպարը, արել էր ամէն ինչ, ձեռք-ձեռքի հագարացիների հետ միասին, Հայաստանը թուլացնելու համար:

    Անմարդկութիւն՝ առանց սահմանների:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #17
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Անցեալին, երբ քրդական ազատագրական պայքարի բուռն ժամանակներն էին, ու հայ ազատագրական զինեալ պայքարը նոր աւատած էր, 85-90 տարիներուն միջեւ, քուրդ սպասեակները խօսելու առիթ կը փնտռէին հայ յաճախորդներէն:
    Երկրիս լաւագոյն սպասեակները քուրդերն են՝ արագաշարժ, ծառայասէր, համեստ եւ այլն:
    Ի տարբերութիւն հայ զարթօնքին, որու սկիզբը տասնեւիններորդ դարի վերջին քառորդին է, քուրդ ժողովուրդի ազգային զարթօնքը, ազգային գիտակցութիւնը, շատ ուշ սկսած է:
    Անշուշտ ապստամբութիւններ, յեղափոխութիւններ պայթեցուցած են, սակայն դորանք ժայթքած են գաւառական ու ցեղապետական հարթակներու վրայ, ու երբէք ընդհանուր չէ եղած:

    Քուրդ ժողովուրդի ազգային կազմը այդպէս եղած է՝ ցեղապետական: Բեգերը, աղաները, շէխերը՝ ամէն ինչ են, քուրդ ժողովուրդի ներկայացուցիչները: Չկային աշխատաւոր դասակարգի ներկայացուցչութեան հասկացութիւն, բուրժուազիա (քաղքենիութիւն), հասարակական ու քաղաքական կազմակերպութիւններ: Այն ամէնը, ինչով յատկանշւած է եւրոպական ու հայկական զարթօնքը, չկար քուրդ իրականութեան մէջ: Քուրդ ռայան, որ նոյնքան կեղեքուած էր հայի նման, ներկայացուցչութիւն չունէր...իր ներկայացուցիչը բեգերու դասակարգն է, կամ ինչպէս վկայւած է հայ գրականութեամբ՝ թոռուններ: Համեմատելով հայ ժողովուրդին, որ գրեթէ մեծաւ մասամբ ռայա էր Պատմական Հայաստանի քրդակոխ գաւառներուն մէջ, քուրդ ռայան աննշան ներկայութիւն էր, քանի որ քուրդերու ազգային կազմը, հիմնականօրէն, ցեղապետական էր: Այսինքն ցեղեր էին ընդհանրապէս (նախապէս եւ երբեմն թափառաշրջիկ), եւ ոչ թէ նստակեաց, տեղացի, կեղեքուած ռայա: Հայ տարրի գոյութիւնը, որպէս ռայա, բաւարար էր քուրդ ցեղերուն:

    Դարեր տեւած այլակրօն իշխանութիւններու ներկայութիւնը Հայաստանի հողին վրայ, չքացուց, անէացուց, սրբեց տարաւ հայ իշխանապետական հասարակարգը: Հայ նախարարներ, քրդական թոռուններու նման, չկային այլեւս. Հայը կամ քաղաքացի էր, կամ եկեղեցի, կամ լէ ռայա: Բացառութիւններ էին, աննշան, Վասպուրականի, Աղձնիքի եւ Կիլիկեան Տաւրոսի լեռնային մի քանի կէտերու հայկական համայնքերու իրավիճակները:

    Հայ նախարարական իշխանութեան տեղ եկած եւ բռնած էին օտար «նախարարներ»: Ասողներ կան, իբր որոշ քրդական ցեղեր հայկական (նախարարական) ծագում ունին: Քրդերէն լեզուի չիմացութի՞ւն, թէ՞ ցանկութեան արտայայտում: Օրինակ՝ Արեւմտահայաստանի խոշորագոյն քրդական ցեղին, Հայդարանցիներուն (Haydaran) կը վերագրեն հայկական ծագում՝ իբր Հայ Տէրանց: Մինչ մենք պարզ գիտենք, Ալի խալիփի թոռ, Հայդարի անունը, եւ մի ոմն ուրիշ Հայդարի միջոցով փոխանցուած է հայդարանցիներուն: Կայ նաեւ ցեղերու միացման դէպքեր: Այսինքն մի քանի մանր ու աննշան ցեղեր կը միանան աւելի խոշոր ցեղի մը՝ պաշտպանութեան նկատառումով: Ահա թէ ի՛նչ հայկական ջիղի մասին է խօսքը: Գրուած է նաեւ Մամըքան ցեղի մասին, իբր հայկական: Մինչ մենք գիտենք որ մամ արմատը կարենայ նաեւ քրդական բառ մը ըլլալ, ինչպէս նաեւ –ըքան ածանցը իրանեան –ական ածանցի քրդաբարբառային դրսեւորումը: Այստեղ մատնանշենք, որ քուրդերը, լեզուաբանօրէն, իրանեան են:
    Բալակցիներուն մասին ալ կը խօսուի իբր հայկական ծագումով, կամ հայախառն...չեմ գիտեր: Ղափանցեանը կը խօսի հայ ժողովուրդը կազմողներէն բալա ցեղի մասին: Հայոց Մեծ Եղեռնի մասին գրող Բալակեան արքեպիսկոպոսի ազգանունը, ինչպէս նաեւ գերմանացի ֆուտբոլիստի ազգանունը...: Չեղաւ: Անկապ բաներ են:
    Արաբ հզօր բագգարա ցեղի մասին ալ ասողներ եղած են, իբր բագրատունի ծագմամբ: Իբր անոնց մօտ գտնուած է հայկական եկեղեցական իրեր եւայլն: Իրողապէս արաբերէն բագգարա կը նշանակէ տաւարաբոյծ, կովապան: Գրական արաբերէն բակարա, որ բեդուինի բարբառով կ’ըլլայ բագարա, կը նշանակէ կով: Սա նոյն հայերէն պախրէ բառն է, որ հայերէնին անցած է ասորերէնէ: Ասորերէնը արաբերէնի հօրեղբօր տղան է՝ սակայն ոչ տարեկից: Բագգարա կը նշանակէ «կով պահողներ»:
    Հայկական յիշողութիւնը այդ ցեղերու երէցներուն քով, ամէնայն հաւանականութեամբ առաջ եկած է Հայաստանի տարածքին անոնց անցեալ ժամանակ մը գոյութեամբ: Պատմութեամբ գիտենք, որ շատ անգամ արաբական ցեղերու իշանութիւնը փոխարինուած է քրդականով: Արաբներ գաղթած են հարաւ, կամ տեղի տալով՝ քրդացած կամ թրքացած են: Մինչեւ այսօր, Թուրքիայի հանրապետութեան հարաւ արեւելեան գաւառներուն մէջ, որ է՝ Մեծ Հայքի Աղձնիքի հարաւային դաշտային տարածքը, ինչպէս նաեւ աշխահագրական Սուրիոյ հիւսիսային տարածքը՝ Ասորական Միջագետք եւայլն, կը բնակին արաբական ցեղեր, արաբախօս:
    Արաբները երբ գրաւեցին տարածքը, բնիկ արաբական ցեղեր եկան եւ բնակեցան այստեղ: Ամիդ քաղաքի արդի անունն ալ, որպէս Դիարբեքիր, առաջ եկաւ այդ օրերուն, իբր «Բաքր ցեղի տուն» (դիար «տուն» եւ բաքր): Բուն Տիգրանակերտը, Տիգրանի մայրաքաղաքը, ինչպէս կը վկայեն գիտունները, Ամիդէն հիւսիս արեւելք՝ Սլիվան եւ Մուֆարղին աւաններուն մօտ տեղ մը հնավայր է:

    Վերադառնանք քուրդ սպասեակներու հետ մեր բազմաթիւ ու ակամայ խօսակցութեան: Քսան տարի առաջուայ սպասեակները աւելի շատ քաղաքական գործիչներ կը յիշեցնէին:

    - Մարհաբա խալո (բարեւ քեռի),
    □ Մարհաբա
    -Մենք ազգակիցներ են, բոլորս արի ցեղին կը պատկանինք:
    □ Հա. ճիշտ է,
    - Պիտի ազատագրենք Քուրդիստանը, Թուրքիային ծունկի պիտի բերենք,
    □ Կրնայ ըլլալ:
    Քիչ անց, չբաւարարուելով հայ յաճախորդի կարճ ու կտրուկ պատասխաններով, դարձեալ ոգեւոր սպասեակը կու գայ եւ զրոյցի առիթ կը փնտռէ:
    - Երբոր «Քիւրդիստանը» ազատագրենք, դուք ալ կը վերադառնաք եւ մեզի հետ կ’ապրիք...
    (կարծես յաղթանակը գրպանն է)
    □ Մեր ֆիդայապետերը շատ փորձեցին ձեզի հետ լեզու գտնել, պայքարը միասին տանիլ, սակայն ձերինները գործիք դարձան թուրքերուն ձեռքը եւ մասնակցեցան հայոց կոտորածին: Ձեր էշութեան պատիժը կը կրէք այժմ:
    Այստեղ կը միջամտենք, թէ հա՜յր, պէտք չկայ այդպէս խօսելու: Ան կը պատասխանէ՝
    □ Ձգեցէք խօսիմ, պատմեմ իրենց էշութիւնը:
    Քուրդ յեղափոխական ու ընկերվարական գործիչ սպասեակը չի վիրաւորուիր: Խոհուն ու տրտմոտ է:
    - Ճիշտ ես վարպետ, ատոնք քուրդ ցեղապետերը, աղաներն ու բեգերն էին, որոնց դէմ այժմ ալ մենք պայքար կը մղենք, որովհետեւ Թուրքիոյ խամաճիկներն են:
    Այստեղ զրոյցները կը դադրին: Ուրիշ ըսելիք չէինք գտնէր: Բայց հիմա, իմ մտքիս մէջ ըսելիք կայ:

    Անշուշտ պետութեան վատ արարքը աւելի մեծ պատասխանատւութիւն կ’ենթադրէ, քան ազգային հաւաքականութեան մը վատ արարքը: Սակայն մենք ճիշտ ենք, երբ կ’ըսենք, թէ քուրդերը մեզի ջարդեցին, քանի որ այդ ժամանակ չկային ՔԱԿ եւ որեւէ այլ քաղաքական կազմակերպութիւն, կամ ուրիշ հաւաքական գիտակցութեան դրսեւորում: Այդ ժամանակուայ քուրդ ազգի հաւաքական գիտակցութիւնը խտացած էր քուրդ ցեղապետի թալանելու ու տիրանալու գիտակցութեան մէջ, եւ կը ներկայացնէր ողջ ցեղի քաղաքական հայեցողութիւնը. ցեղապետերու միութեամբ՝ քուրդ ժողովուրդինը:

    Ցեղապետի անձով շատ բան կը փոխուէր: Եթէ բարի մարդ էր, հայը լաւ կապրէր իր իշխանութեան տակ:


    Յաղթուած ազգերու խօսակցութիւն է: Մեկը անյոյս, հայրենահանուած, միւսը հողին վրան է, յոյս ունի՝ այնքան ատեն որ Հայկական Ցեղասպանութեան նման վատ արարք մը չի գործուիր իրեն հանդէպ: Ժամանակները փոխուած են: Հիմա ֆեյսբուկի դարաշրջանն է: Տանդ նստած գիտես բարեկամդ ինչ վիճակի է՝ ծովեր անդին:
    Ի դէպ այդ կայքն ալ համակարգչային խաղի կը նմանի: Ժամանակին խաղ մը հանեցին՝ Բեն Լադեն որսալ, յետոյ՝ Բուշին Բ.-ին կօշիկ նետել: Բեն Լադենը, կամ Բուշը, անակնկալ տեղերէ կը յայտնեն իրենց գլուխները՝ «ես հոս ե՜մ», որ խաղացողը զարնէ:
    Ժպտուն, ուրախ դէմքերով լուսանկարներ կը տեղադրուին, մենք հոս ենք: Այդ ալ հնութիւն եղաւ, հիմա թղթախաղի արշաւ մը համակած է բոլորը, ուր որ երթաս, համակարգիչը ֆեյսբուկ ունի, փոքեր կը խաղցուի: Օրը կէս ըրինք՝ պարապ-սարապ բաներ գրելով:

    Ծանօթ.
    • «Քեռի» բառը առանձնակի հաճոյքով եւ հպարտութեամբ կ’արտասանեն, եւ իրենց կարծիքով մեզ կը յարգեն, կը պատուեն այդ տիտղոսով, վասնզի մօրեղբօր հանգամանքը աւանդապահ ընտանիքին մէջ բարձր է:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #18
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Երեկ որոշեցի համակարգչին շատ չնայել՝ աչքիս ցաւ է պատճառում. համակարգչային խաղերից էլ հեռու մնալ: Ի՛նչ խօսք, շատ եմ սիրում ճատրակ:
    Չեմ նայելու յօդուածներին ելեկտրոնական: Չեմ կարդալու մտքերը, չեմ որոնելու տողատակեր: Մինչեւ իսկ գրածս չեմ խմբագրելու, թող սխալ լինի: Այս առաւօտ յօդուածների վերնագրերը ընթերցեցի: Տիար Էրդողանը պատասխան քայլ է առնելու՝ ամերիկացիների առած քայլին հանդէպ:
    Լիբանանցի մի շեյխ մեղադրել է հայերին սիոնականների հետ գործակցութեան մէջ:
    Հաւատա՛ շեյխ ջան, հայկական հարցերը սիոնականների հետ աղերս չունին: Մեր իշխանութիւնը խնդիր էր դրել բացել սահմանը, սահմանի միւս կողմից էժանագին փալաս-փուլուսով հետաքրքիր քաղաքացիների պահանջներին անսալով: Ու եղաւ ինչ կայ հիմա: Սահմանը չբացուեց, ու տարբեր ուժեր իրենց խնդիրներ են լուծում իրար հետ, ու այս իրարանցման մէջ չի լսւում կեանքից զրկուած անմեղ հայերի կանչը:
    Ես յիշում եմ՝ երեք տարի առաջ գրւում էր մեղադրանք օրուայ Հայաստանի Հանրապետութան իշխանութեան հանդէպ, իբր թշնամական յարաբերութիւն ունի Թուրքիայի հետ, չի բարելաւում, սահմանը բանալ չի աշխատում, Ղարաբաղի խնդիրը չի լուծում, տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերից դուրս է մնում:
    Պատուէրով խօսք: Լաւագոյն դէպքում՝ կուլ տրուած պատուէրով խօսք: Մարդ ինչքան միամիտ, տկարամիտ պէտք է լինի, որ այս ամէնում մեղադրի Հայաստանի Հանրապետութիւնը, Հայ իշխանութիւնը, Հայ ժողովուրդը: Կարծես մեր թշնամիները այդ են ուզում, իսկ մենք մերժում ենք:
    Այդ ծախուածների պատուիրուած խօսքերն էին, որ մեզ ստիպեցին մի անգամ եւս փորձել Թուրքիայի հետ:

    Երեկ «գնացի» թուրքական մի կայան, որ գիշերները սփռում է պատմական նիւթերով հաղորդումներ՝ հրաւիրելով թուրք պատմաբաններ: Չկարեցայ նայել աւելի քան րոպէ: Նշանեան եւ Հալաջողլու: Հալաջողլուն հայ կոմիտաջիներին մեղադրեց 120 հազար թուրք կոտորելու մէջ: Նրանք, մինչեւ 1914 թուականը, արդէն հասցրել են կոտորել այդքան թուրք՝ Օսմանեան կայսրութեան տարածքում:
    Այդ որքա՜ն ուժեղ են եղել կոմիտաջիները:
    Նշանեանը ընդմիջեց նրան՝ սուտ, yalan, բառով: Նշանեանը ջղայնանում էր, իսկ Հալաջողլուն՝ սուտասանութեամբ մեադրուելուց յետոյ չէր ջղայնանում:
    Հայ-թուրք արձանագրութեամբ նախատեսուած պատմական ենթայանձնախմբում, երեւի թէ, նման իրավիճակներ են ստեղծուելու:
    Հաղորդավարը վանեցի թուրք է: Նշանեանը զարմանում ու քրթմնջում էր, քանի որ հաղորդավարը իր պապից չի լսել որեւիցէ բան, հայերի կապակցութեամբ: Խեղճ հայ, քեզ հրաւիրել են նսեմացնելու համար ճշմարտութիւնդ:
    Այսպիսիների հետ լրջութեամբ պիտի չզբաղիլ, պիտի ծաղրել ու կատակերգութեան վերածել նրանց տեսակէտները՝ այնքան ժամանակ, որ նրանք այդ են փորձում անել:
    Դաշնակցութիւնը չկարողացաւ տիրութիւն անել հայ ժողովրդին, հայ ժողովուրդը կոտորւում էր, ի միջի այլոց եւ կոմիտաջիները, դաշնակցականները, կաթոլիկը, բողոքականը, անհաւատը, հեթանոսը, լուսաւորչականը, բոլորը: Դաշնակցութիւնը ինքը հայ ժողովուրդի մի մասն էր, նրա նման խոցելի, անզօր, մենակ, շրջափակեալ եւ անզէն:

    Ազգային գիտակցութիւնը կազմուած է եղել հայ պետականութեամբ: Պետականութիւնը, օրէնքով ու ուժով, ի մի է բերել ազգը: Պետականութեան բացակայութեամբ, ազգային գաղափարի կրողն ու ազգութիւն պահողը եկեղեցին է եղել, սակայն նա Պետութեան հաւաքածն է փորձել պահել, քանզի ուժ չունէր մոլորեալներին իր հօտ բերել: Պապ թագաւորին նուիրուած Արթուր Բախտամեանի «Մենք Հայ ենք»-ից դա եզրակացրեցի:
    Պետականութան բացակայութան պայմանում, ամէն նախարար իր ազգն է կազմում: Այդ «ազգը» հեշտութեամբ ուրիշ պետականութիւն ունեցող մի ազգին կարող է մերուել, միանալ: Այսօր, պատմական Համշէնում ապրող թուրքախօս մահմեդական համշէնցիները, այդ անջատուած «ազգերի» վերջին օրինակն է: Ուրիշներ վաղուց անջատուել ու մոռացել ենք մենք նրանց մասին հիմա:
    Հայ պետականութեան արժէքը՝ մի պետութիւնը պետութիւն դարձնող կոպիտ, բռնի ուժն է:
    Չեմ կարծում ազգային հասկացողութիւն են ունեցել հին հայերը, թէեւ հայ են եղել: Խօսքը մեծամասնութեան մասին է, ինչպէս հիմա: Նայեցէք ձեր շուրջը, ի Հայաստան եւ ի սփիւռք, եւ փորձեցէք զրուցել ազգային խնդիրների մասին, եւ պիտի նկատէք:

    Օրինակ մեր մօտ, սփիւռքեան այս կայանում, շատ հայերի ազգային գիտակցութիւնը կայանում է ուտեստի, թրքական հեռատեսիլից սփռուող զուարճալիքների, նորաձեւ զգեստների ու նորաբաց զբօսավայրերում ուրիշ ագզակիցներին երեւալու ձգտումի մէջ:
    Հայ ժողովուրդի մեծամասնութիւնը ազգային չէ, ինչպէս Պապ թագաւորի ժամանակն էր:
    Այո, ազգը կազմաւորուել է սեփական թագաւորութեան տիրոյթում:
    Ու ազգերը կազմաւորուել են պատահաբար: Բոլորը: Չկայ մի ազգ, որին աստուած կամ ալլահ, ասել է՝ «Միացէք՝ ազգ կազմէք»:
    Սա չի արձանագրւում, նսեմացնելու համար այդ պատահականութիւնը: Այդպէս եմ մտածում, զի չեմ հաւատում արեւելեան թամբալամտութեան «դպրոցի» ծնունդ ճակատագիր բառին: Պատահականութիւն եւ ձգտում, բայց ոչ ճակատում գրուած մի գիր:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #19
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Երեկ չորս ժամ «ջիգյար» թուրքերը դիտեցի: Հազարումեկ կարծիք յայտնուեց: Կարեւոր չեմ համարում իրենց ասածը վերյիշել եւ գրել: Մեզ պէտք է խաղաղութիւն եւ մի քիչ արդարութիւն, որպէսզի Հայաստանը ապրի:
    Նկատի առի, որ առաջուայ նման Արցախի մասին չեն խօսում՝ արդէն աւելի հրատապ եւ կարեւոր խնդիր ունեն խօսելիք: Մեռելները օգնում են ողջերին:
    Մեզ մնում է յուսալ, որ եւրոպացիք եւ ամերիկացիք, հերթական անգամ չեն տապալուիր թուրքին առաջ, ընկրկելով՝ չորրորդական շահերի համար: Մեզ մնում է յուսալ, որ Ռուսիան այս անգամ չի դաւաճաներ փոքր դաշնակցին՝ հակառակելու համար Արեւմուտքի «իմպերիալիստներին»: Մնում է մեզ յուսալ, որ հայերին փաղաքշելով չեն պարտադրեր խաղաղութիւն, այլ՝ արդարութիւն: Մնում է մեզ յուսալ, ուր արեւելեան եւ արեւմտեան թուրքերը ի վերջոյ կը խելօքանան, ու Հայաստանի հետ վերջնական խաղաղութեան հասնելու համար կը լրջանան: Մնում է մեզ յուսալ, որ տարածաշրջանը գերտէրութիւների շահերի բախման խաչմերուկ չի լինիր: Մնում է մեզ յուսալ, որ աշխարհասփիւռ հայութիւնը սերունդներ շարունակ հայ կը մնայ, խառն ամուսնութիւններով չի ձուլուիր, որպէսզի միշտ հետամուտ լինի հայութեան խնդիրներին: Մնում է մեզ յուսալ, չգիտեմ ինչպէս եւ երբ, բոլոր հայերը կը վերադառնան Հայաստան: Մնում է մեզ յուսալ, կունենանք այնպիսի մի Հայաստան, որ ինքուրոյն կարող է պաշպանուել եւ բարգաւաճել:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #20
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Anan mı güzel, baban mı?
    Կարգ մը պարագաներ կարելի է ճիշտ բնորոշել միայն ժողովրդային ասացուածքներով:
    «Թուրքիա կ’ուզէ թրքական ուժեր տեղակայել Լաչինի միջանցքին վրայ»- ահա այս լուրը խթան հանդիսացաւ յիշելու թուրքերէն վերոյիշեալ ասացուածքը: Güzel բառը, նոյն արեւելաթուրքերէն gözal բառն է (աչքառու), որ այստեղ եկած է «խելացի» իմաստով: Վերոյիշեալ հանճարեղ միտքը յայտնող թուրք դիւանագէտին պէտք է հարց տալ՝ «Քու խելացութիւնդ որո՞ւ պարտական ես, որմէ՞ ժառանգած ես խելքդ»:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

+ Կատարել գրառում
Էջ 2 27-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 12 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Երաժշտություն առանց որի դժվար է ապրել
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 17.01.2008, 23:27

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները