Էջ 27 27-ից ԱռաջինԱռաջին ... 17 25 26 27
Ցույց են տրվում 261 համարից մինչև 265 համարի արդյունքները՝ ընդհանուր 265 հատից

Թեմա: Մարդկութիւն՝ առանց սահմանի

  1. #261
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    «Թերթ»ի ընթերցող եմ արդէն մեկ տարի: Արագ լրատւութիւն, ամէն աշխարհից տեղեկացնող եւ հեզասահ էջեր ունենալուն համար, «Թերթ»ը ամէնօրեայ ընթերցման թերթ եղաւ համակարգչի պաստառիս:

    «Թերթ»ում բազմիցս հրատարակուեցին սուտ լուրեր, կեղծիք, Սիրիայի վերաբերեալ. աղբիւր ունենալով նոյն հակասիրիական արշաւ կազմակերպողների լրատուամիջոցները, որոնց մասին բազմիցս արտայայտուել եմ:

    Լուրերի սուտ լինելը շօշափեցինք, քանի որ մեր առօրեայի մասին էր, հետեւաբար ոչ ոք կարող է մեր մասին լաւապէս տեղեակ լինել, որքան մենք:

    Հայաստանում Սիրիայի դեսպանատունը երկու անգամ, առնուազն, հրապարակային յայտարարութիւն է կատարել՝ լրատուամիոցներով հրապարակուող կեղծիքի մասին: Դեսպանատունը բացատրական գրքոյք ու խտասալիկ (տեսասկաւառակ) է հրատարակել, որպէսզի մեկընդմիշտ պարզուի կատարուածի եւ կատարուող իրադարձութեանց իսկական պատկերը:


    Պատկերացրո՛ւ ինքդ քեզ, ընթերցող, որ ամէն րոպէ, ամէն վարկեան մեկը գալով քեզ ասում է .«հիմա տունդ պիտի փլչի», «հիմա պիտի մեռնես» եւ ամիսներ շարունակ նոյնը, նոյնը, նոյնը...


    Դու գիտես, որ տանդ հիմքը ամուր է, ժայռի վրայ կառուցուած: Պատերը ձեռքովդ ես բարձրացրել, շաղախը, քարը կարգին... ու երբ նման խօսքեր ես լսում, ի վերջոյ կբողոքես ու կլռեցնես:

    Ասում են՝ «քո ապրած փողոցում այս ժամին հրդեհ է», եւ դու նոյն ժամին փողոցով քայլում ես: Ասում են՝ «հարեւանիդ է սպանել ոստիկանութիւնը» կամ «յատուկ ծառայութեան ուժերը», եւ, հարեւանիդ նոյն ժամին Աստուծով ես բարեւել...

    Գուցէ Սիրիայում կատարուող իրադարձութիւնների ոչ ամերիկահաճոյ եւ ոչ թուրքահաճոյ ընթանալը սոյն հակասիրիական «մե՜ծ» եւ «միջազգային» լրատուամիջոցների ապիկարութեան հետեւանքով եղաւ, ամերիկեան դիտանկիւնից: Սիրիացիները տեսան կեղծիքի եւ սուտի ահաւոր չափը:
    Ժողովրդից մի զգալի հատուած հաւատում էր միջազգային լրատուամիջոցների սփռածին, սակայն նոյն լրատուամիջոցները, իրենց սուտերով եւ առանց ուզենալու, ծառայեցին սիրիական իշխանութեան հետ ժողովուրդի էլ աւելի սերտացմանը:

    Սիրիայի վերաբերեալ կատարուած լրատւութեան ահաւոր կեղծաւորութիւնը միայն մենք՝ սիրիացիներս, Սիրիայում ապրողներս կարող ենք հասկանալ: Քանի որ՝


    • Կատարուող իրադարձութեանց վերաբերեալ ահաւոր եղափոխուած, այլանդակուած եւ սուտ լուրեր են տարածում տեղեկատուական մեծ ցանց ու սփռում ունեցող լրատուամիջոցները, ինչի պատճառով Սիրիայում չգտնուողի, չապրողի համար անկարելի կթուի մեծ սուտի սուտ լինելն հասկանալը:

    • Սիրիայում տեղի ունեցող դէպքերի մասին դրսում չեն մեկնաբանում աղբիւր ունենալով Սիրիայի պետական եւ սիրիական սեփական լրատուամիջոցները, որոնցում մեծ բացայայտումներ կան, ժողովրդի մեծամասնութեան ձայնը, խօսքը, կեցուածքն ու դիրքորոշումը կայ: Հետեւաբար՝ դրսից տեղեկացողը, Սիրիայի մասին, միակողմանի է տեղեկանում:

    • Ի տարբերութիւն դրսից տեղեկացողի, մանաւանդ արաբերէն չիմացողի, տեղում ապրող սիրիացին լսում եւ տեղեկանում է թէ՛ միջազգային լրատուամիջոցներից եւ թէ սիրիական պետական եւ ոչ պետական լրատուամիջոցներից, հարեւան-բարեկամից, համաքաղաքացի-համերկրացուց, եւ անձամբ: Հետեւաբար՝ նա համադրելով բոլոր տեղեկութիւնները, մաղելով տեղեկութիւններում ճիշտը սխալից. հասնում է իրադարձութիւնների վերաբերեալ սեփական կարծիքի ձեւաւորմանը, որ երբէք չի համապատասխանում դրսում ապրող եւ արաբերէն չիմացող, սակայն տեղեկութիւները նոյն հակասիրիական արշաւ մղողներից տեղեկացողի կարծիքին:

    • Սիրիացու համար իր երկրի ապագան մահ ու կենացի հարց է, լրջութեամբ է վերաբերում իրադարձութիւններին, նրա երեխաների ապագայի մասին է խօսքը, նրա ունեցածի եւ չունեցածի փոշիացման կամ շարունակութեան մասին է խօսքը, հետեւաբար նա չի կարող անլուրջ վերաբերուել այս ամէին: Մինչ դրսում ապրողի համար, օտարերկրացու համար, գուցէ տերեւի մի սօսափիւն է, ծով տեղեկութեանց մէջ Սիրիան մի սովորական լուր է, որոնցից ստանում է օրական դրութեամբ եւ դարձել է զբաղմունք, ընթերցասիրութիւն՝ անցուդարձի վերաբերեալ:

    Այս ահաւոր սուտի մէջ Սիրիայում ապրողներս, հայերս, ես, չենք կարող անտարբեր մնալ մեր պատմական հայրենիքի մի մասի վրայ անկախութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութեան լրատուամիջոցներում տեղ գտած հակասիրիական իւ բացայայտօրէն կեղծ ու անբարոյ սուտերի հրատարակումը, ամէն օր, տեղի-անտեղի: Սիրիան Թուրքիա չէ, Աֆղանստան չէ, Փղոսկրեայ Ափունք չէ, չնայած այդ երկրներում մասին էլ ճիշտն ու ճշմարիտը պիտի տեղեկանալ ու տեղեկացնել: Ասել ուզում եմ՝ Սիրիան բարեկամ, բարեկամից էլ աւելի՝ սերտ բարեկամ երկիր է ՀՀ-ի համար:

    Աշխարհաքաղաքական նոյն տարածաշրջանում գտնուող Սիրիան եւ Հայաստանը ունեն նոյն ռազմավարական դաշնակիցները եւ նոյն թշնամիները: Հայաստանի եւ հայերի ազգային շահից չի բխում ԱՄՆ-ի ղեկավարած եւ այդ ղեկավարութեան տարածաշրջանայի դերը Թուրքիայի ստանձնած «Մեծ Միջին Արեւելք»ի կամ «Արարչական Քաոսի» իրականացումը: Հայաստանի ազգային շահից չի բխում արաբական երկրներից քրիստոնեայ համայնքների նօսրացումն ու անհետացումը (Իրաք, եւայլն):
    Հայաստանի ու հայ ժողովրդի շահից չի բխում Թուրքիայի հզօրացումը:

    Ինչպէս նշեցի, «Թերթ»ում եւ այլ լրատուամիջոցներում ահաւոր սուտեր են հրատարակւում: Նրանցից ընտրեցի այս սուտը, քանի որ միւսների պարագայում պատմւում է Սիրիայում կատարուած դէպքերի մասին: Կարող է զրպարտեն, որ Սիրիայի իշխանութիւնները քողարկում են իրականութիւնը Սիրիայում կատարուածները մասին: Իսկ վերոյիշեալը սուտ լուրը Թուրքիա ապաստանած սպաների մասին է: Էհ, թող ցոյց տային այդ սպաները, հեռուստացոյցով, անունները հրապարակէին:
    Նախապէս էլ սուտ լուրեր էին տարածել՝ փախած, «ըմբոստների» կողմն անցած սպաների մասին, սակայն սիրիական կողմը բացայայտեց սուտն ու լրատւութեան կեղծիքը. սպաների հետ հարցազրոյցներով:
    Ես բողոքեցի, ի վերջոյ, չհանդուժելով սուտին: Եւ պարզուեց, որ սուտին հաւատցող մարդիկ գտնւում են: Բողոքեցի եւ արգելուեցի:
    Կարեւորն այս է, նշելը, որ ինչպէս կայ ռազմական անվտանգութիւն, սնունդի անվտանգութիւն, եւայլն, նմանապէս կայ տեղեկատուական անվտանգութիւն:
    Հոգեբանական եւ բարոյական ճնշումից զերծ չի կարող մնալ մի ազգ ու երկիր, եթէ տեղեկատուական անվտանգութիւն չունի, գաղափարական զինապահեստ չունի:
    Այսօր, մտաւորական կոչուածներից ոմանք, որ նաեւ քաղաքական պայքար են տանում, իբր ժողովրդավարութեան եւ ազատութեան համար, չափազանց սահմանափակ պաշարով մարդիկ են:
    Տեղեկատուական նման կեղծիքով սնուելով, տասնամեակներով, գիտակցաբար թէ անգիտակցաբար, ուղղակիօրէն թէ անուղղակիօրէն, մարդու ուղեղը դառնում է այդ տեղեկանքի շտեմարանը, ու դառնում զինուորագրեալը՝ «մեծ լրատուամիջոցների» դառնալով նրա խօսնակը, առանց զգալու, որ ինք այդ տեղեկութիւններն ստացել է տասամեակներով, բայց միշտ նոյն քաղաքականութիւնը ունեցող «միջազգային ուժերի» աղբիւրներից:
    Երբ խօսք է լինում, ասենք, Միջուկային զէնքի մասին, ու մեր «մտաւորականը» տասնամեակներ շարունակ «ժողովրդավար» ու «ազատ» աշխարհի լրատուամիջոցներից իմացել է Իրաքի՝ այդ զէնքն ունենալու մասին, նա չի կարող ինքուրոյն մտածել, իմանալ, որ այդ երկիրըե չունի այդ զէնքը, չի կարող ունենալ, քանի որ այդ երկրի ձայնը չի լսւում:
    Իսկ երբ գործւում է այդ երկրի հանդէպ միջազգային մեծ սուտի հետեւանք պատերազմ-ոճիրը, ամերիկեան նաւթարդիւնաբերողների ու կապալառւոների գործը դրստւում է, ամերիկեան աշխարհաքաղաքական նուաճողական նկրտումները իրականանում են, ամերիկացին անվախօրէն յայտնում է, թէ սխալ տեղեկութիւն է ստացել, միջուկային զէնքի առնչութեամբ:
    Ասում եմ «անվախօրէն», քանի որ գիտէ իրեն դատող չկայ, 750 հազար իրաքցի անմեղ քաղաքային զոհերի համար, ահռելի պատերազմական ծախսերի համար (որ պիտի վճարէ Իրաքը): Ամերիկացին գիտէ, որ երրորդ աշխարհի, փոքր ազգերի ժողովրդավարչիկները, ազատ-դեմոկրատչիկները, տիգրանականչիկներն ու նորտեքստայինները չեն խորհելու (մտածելու), չեն դիտելու, չեն դատելու, չեն տեսնելու, չեն քննելու, քանի որ ծրագրաւորուած են ըտս «մե՜ծ լրատուամիջոցների» օրակարգին, «վասնզի նոքա ոչ ստեն»: Հապա՜: Աւելի հեշտ է այսպէս լինելը. Աշխարհը երկու մասի բաժնել. Մինը չար, միւսը բարի: Բարին ժողովրդավարութիւնն է, չարը՝ աւտորիտարը:
    Ի վերջոյ բարին յաղթում է, քանի որ իրաւունքը նրա կողմն է, քանի որ նա ժողովուրդներին բարօրութիւն, աշխատանք, ինքնակառավարում է շնորհում:
    Անշուշտ սիրուն խօսքեր են, հո չէր ասելու՝ եկել եմ գրաւեմ ձեր երկիրը, իշխեմ՝ ձեր մտքերի, կամքերի, ազատ արտայայտման կարողութեանը վրայ: Եկել եմ, որ մտածէք ինչպէս ուզում եմ, որոշէք ինչպէս ուզում եմ, եկել եմ զինուորագրեմ ձեզ իմ նաւթագազային ծրագիրներին:

    Ամէն երկիր նուաճւում է ըստ իր ներկայացրած արժէքին ու կարողութեանը: Հայաստանի հանդէպ իրականացւոմ է բարոյահոգեբանական ճնշում, «մե՜ծ լրատուամիջոցների» կողմից, որպէսզի հայը մտածէ, ինչպէս ուզում են:
    Երբ հին խօսքը դատափետուի, սնանկ յայտարարուի. նոր խօսք կը հնարեն:
    Ասում են Վրաստանը լաւ է, քանի որ ընտրել է ժողովրդավարութեան ճանապարհը: Չեն կարող ասել՝ Ամերիկայի հովանաւորութիւն է ընտրել: Իսկ մեր մտաւորական կոչուածները, չեն կարող մտածել, թէ ո՞րն է Հայաստանի շահը, թէ ի՜նչ լաւ կլինէր, եթէ ԱՄՆ իր քիթը խոթելով Վրաստանին թիկունք կանգնելով չդրդէր Ռուսաստանի դէմ, քանի որ Վրաստան-Ռուսաստան հակամարտութիւնից շատ վնասեց Հայաստանը, տնտեսապէս եւ քաղաքականապէս, եւ դեռ պիտի վնասէ:
    Չեն կարող մտածել, մեր ժողովրդավարութեան ջահակիրները, իրենց «մեծլրատուամիջոցներից» տեղեկացածով իմանալ, թէ ԱՄՆ եւ իր եւրոպացի մանկլաւիկները ի՜նչ են ծրագրում Սիրիայի նկատմամբ, որին յաջորդելու է Իրանի հանդէպ պատերազմ, որի որպէս հետեւանք կարող է ծնուի մի նոր Ադրբէջան՝ Հայաստանի հարաւում, ու Հայաստանը ամբողջապէս շրջափակուած կլինի՝ թէ մինչեւ աւարտը պատերազմի եւ թէ աւարտից յետոյ:
    Անշուշտ այստեղ մի քանի օր Արեւմուտքի ժողովրավարները լաց լինեն, կործանուող Հայաստանի համար, յետոյ կմոռանան, քանի որ «մե՜ծ լրատուամիջոցները», որոնք «չեն ստում» մի նոր պատմութիւն կհնարեն եւ աշխարհը կզբաղեցնեն դրանով:
    «Արարչական Քաոսի» այս օրերին (սա իմ հնարածը չէ, կարդացէ՛ք Կոնդի Ռայսին), մեր մտաւորականչիկ-քաղաքական գործիչները լծուած կլինեն Միջին Արեւելքում եւ Հայաստանում ժողովրդավարութեան համար պայքարին:
    Մտքերը կխառնուեն ու կդառնան լրիւ ծրագրաւորուած ըստ Նաբուկոյի:
    Ու Հայաստանի ժողովրդավարացման խնդիրը կը գերազանցի բոլոր համազգային խնդիրներին: Էլ ի՜նչ Հայ Դատ, ի՜նչ Ցեղասպանութիւն, ի՜նչ Ազատագրուած տարածքներ: Խնդիր կդրուի Հայաստանը դարձնել Թուրքիային բարեկամ, Ադրբէջանին զիջող, միջազգային ատեաններում ԱՄՆ-ի շահին քուարկող:
    Ոչ Նիւ Յորք, ոչ Լոնդոն, ոչ Մոսկով, ոչ էլ Փարիզ: Հայաստանն իր շահը պաշտանելու համար պէտք է ունենայ հայօրէն մտածող, հայերէն մտածող քաղաքական գործիչներ եւ մտաւորականներ, որոնք միամտօրէն, կամ ծառայամտօրէն չեն թութակելու «մե՜ծ լրատուամիջոցներին»:
    Գործիչներ, որոնք իրենց քաղաքական ու գիտակցական անհատականութիւնն ստացել են հայկական գրադարաններում, հայոց բառն ու բանը կարդալով, Հայաստանի ու Հայ ժողովուրդի դիրքն ու իւրայայտկութիւնները ուսումնասիրելով ու ճանաչելով, հայագիտութեամբ եւ անշուշտ աշխարհագիտութեամբ:
    Հայաստանի անվտանգութեան համար անհրաժեշտ է ունենալ լրատուական ինքնապաշտպանութիւն: Բոլոր խօսքերը, վերնագիրները, մտքերը, տեղեկագիրները, որոնք կարող են ազդել, բացասականօրէն, հայ ազգաբնակչութեան վրայ, պէտք է ստանան իրենց համապատասխան պատասխանը, եւ հայօրէ՛ն:
    Այսօր ուզւմ են արտագաղթել, չամուսնանալ, երեխաներ չծնանել, երկիր չկառուցել, բանակում չծառայել: Բոլոր այս երեւոյթների սկզբնաղբիւրում կարող ենք նաե՛ւ «սուտ չասող» «մեծ լրատուամիջոցները»:
    Ինչպէս բացատրել, որ Եղեռնը յաջորդող տարիներին, այդ աղքատութեան եւ ցաւի տարիներին մարդիկ աւելի համերաշխ էին, աւելի հանդուրժող, աւելի մեծ ընտանիքներով էին ապրում, աւելի շատ երեխաներ էին ունենում, աւելի սիրով էին իրար հետ, աւելի աշխատասէր էին, ու հիմնեցին Նոր Հայաստան, հիմնեցին Սփիւռքի կառոյցները:
    Ամէն երկիր իր կարողութեան համեմատ յարձակումի է ենթարկւում: Հայաստանն էլ, ինչպէս մի թեմա ունեմ «Երգը՝ որպէս հոգեբանական պատերազմի զէնք», ենթարկւում է հոգեբանական պատերազմի, «մեծ լրատուամիջոցներից» եւ այլոց կողմից:
    Աստուած ոչ անի, որ եթէ մի օր պատերազմ լինի Արցախում, սոյն լրատուամիջոցների հայալեզու տարբերակները կարող են ծառայել Հայաստանի թշնամիներին, անդադրում ստերով, կեղծիքով, պատերազմական ճակատի մասին սխալ տեղեկութիւնների սփռումով, հայ 16 սպաների Ադրբէջան փախուստի մասին հրատարակելով:
    Տեղեկատուական պաշտպանութիւնը սկսել այժմուանից եւ չբաւականանալ Հայաստանում գոյութիւն ունեցող դէպքերի մասին սուտ ու սխալ տեղեկութիւն հրատարակողի դատումով:
    Սեփական թղթակիցներ ունենալ ամբողջ աշխարհում, եւ չբաւարարուել Թուրքիայում սլքտացող, ֆռռացող ինչ-որ Վասիդի (էս ի՞նչ անուն է, չկայ արաբական նման անուն) հաղորդածով, Hurriyet-ին, կարծիք կազմելու համար, թէ ինչ է կատարւում Սիրիայում: Եւ ոչ միայն Սիրիայում, այլ ամբողջ աշխարհում:
    Ես մերկպարանոց եմ, ըստ ամերիկեան ժողովրդավարութեան, իսկ Վասիդն ու Hurriyet-ը ճշմարտախօս:
    Վերջին խմբագրող՝ Tigris: 02.07.2011, 21:08:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Black Orchid (25.07.2011)

  3. #262
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Այս տարի «ամառ» պիտի չի գայ կարծես: Օդասուն, զով, հովասուն...


    Գործը լաւ կատարել- լաւ ըլլալ, լաւ զգալ: Ես լաւ կը զգամ այսօր ինծի: Պատճառը՝ ես եմ: Լաւ չէի զգար՝ նորէն պատճառը ես եմ: Գրեթէ:

    Այսօր եկեր եմ, որ ըսեմ, լաւ եմ: Ազատ կզգամ: ԱԶԱ՜Տ: Փառք Աստծոյ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Black Orchid (25.07.2011)

  5. #263
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Շտրաուս Քահն,

    Գաղղիացած՝ Ստրոս Քան

    Այս մարդը կալանքի ենթարկուեցաւ, քանի որ կին մը զրպարտեց զինք սեռական նկրտում ունենալու յանցանքով: Ազատ կացուցուեցաւ, քանի որ այդ կնոջ ստախօս ըլլալը կարծուեցաւ: Մարդը՝ ազատելով՝ որոշեց դառնալ քաղաքական ասպարէզ:
    Հիմա նորէն ամբաստանուած է. ինն տարի առաջ կատարուած սեռական ինչ-որ բանի մը համար:

    Ամէն կիները մեկանգամէն յիշեցին տիար Ստրատոս Քանեցիի լպիրշ պահուածքը: Զարմանալի:

    Եւ այս արեւմտեան արժէզրկուած դատական համակարգը, որ ուշ-ուշ, բայց ոչ ուշացած, կը յիշէ պանդոկներու անցուղիներու մէջ պատահած շփումները, յանկարծ յիշեց, Սիրիայում իր ծրագրի ձախողումից յետոյ, թէ ո՛վ է սպանել Լիբանանի քաջարի ասպետ, վարչապետ Ռաֆիկ Հարիրին (ողորմէ՛ հոգին):

    Եղաւ երկու-երեք տարի մոռցեր էին. անոր որդին Սա՛ադը Դամասկոսի ճամբան չափեր էր...յարաբերութիւնը շտկելու էին եւ... հակառակը եղաւ:

    Բանն այն է, որ Լիբանանը ըլլալով քաղաքացիական պատերազմի բեմ, ամբողջ 15 տարի եւ աւելի, Իսրայէլի պատճառով (պաղեստինցի գաղթականներ եւ այլն), պետական կառոյցներու տկարացում եւ նոյնիսկ չքացում ունեցաւ: Փոխարէնը՝ կազմուեցաւ ռազմականացած քաղաքական կառոյցներ, որոնք պաշտպանեցին Մայրիներու երկիրը իսրայէլեան նկրտումներէն, ընդհուպ մինչեւ Սիոնական ուժերու ջախջախիչ պարտութիւնը Լիբանանի հողի վրայ եւ Լիբանանի ազատագրումը:

    Ոչ միջազգային դատարանը ոչ ալ մեր ետեւի թաղի դատարանը կը խօսին Լիբանանի, Պաղեստինի եւ Իրաքի միլիոնաւոր քաղաքացիական կարգավիճակ ունեցող զոհերու մասին, որոնք ինկան անցնող տասնամեակներուն: Ինչո՞ւ: Քանի որ ասոնք վարի արտի ցորենն են, իսկ ան, որուն մահը Իսրայէլի եւ ԱՄՆի տարածաշրջանային նաւթագազին ծաւալապաշտութեան կը ծառայէ, վերի արտի ցորենն է:

    Այս ընթացքին, Մ. Դատարանը բազմիցս սուտ վկայողներ առաջ քաշեց, խայտառակուեցաւ. յետոյ՝ արբանեակային նկար-տեղեկութիւններ պահանջուեցաւ արբանեակներ ունեցող երկիրներէ: Չտուին:

    Ինչ որ է: Այս հարցի յառաջ մղելը, տարբեր լրատուամիջոցներով փողփողելը կապ ունի Ռաֆիկ Հարիրիի մահուան հետ կապ չունեցող բաներէ: Օրինակ՝ ձմերուկի հետ, որ այսպէս կոչուած է, ըստ ԱՃառեանի, քանի որ ամառ ժամանակ միջուկը պաղ կը մնայ երկար ժամանակ: Հաւանական է «ձմեռն» արմատէն առաջանալը՝ նկատի առած վրացական բառն ու թուրքերէն qarbuz (ձիւն+սառոյց):
    Հա, Միջազգային դատարանի մասին կը խօսէի:

    Երէկ ԱՄՆ-ի անկախութեան տօնն էր: Սրտանց կը շնորհաւորեմ աշխարհի առաջին դիրքը գրաւող երկրի ժողովուրդին՝ անկախութեան կապակցութեամբ: Եւ ցանկամ այդ ժողովուրդը քիչ մը հետաքրքրուի իր պետութեան վարք ու բարքով, աշխարհի մէջ տեղի ունեցող դէպքերով, անցուդարձով՝ սեփական ակնոցներով, ականջներով, հոտառութեամբ եւ աչքերով:
    Քիչ մը լեզուներ սորվին եւ չբաւականանան անգլերէն իմանալով: Կարդան տարբեր ժողովուրդներու մամուլը եւ չգոհանան «Ֆոքս»ով տեղեկանալով: Ասանկ բաներ:

    Տղաս կըսէ. «ձմերուկ պէտք չէ կոչենք, ամառուկ պէտք է կոչենք»:
    Միջուկն է կարեւորը. ոչ արտաքինը:

    [IMG]file:///C:\DOCUME~1\WINDOW~1\LOCALS~1\Temp\msohtml1\01\clip_image001.jpg[/IMG]




    Կցված նկարներ Կցված նկարներ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #264
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    «Ջնջել ցեղասպանութեան պատճառած վնասները» -ըսեր է մեկը ու դարձեր է թերթի մը վերնագիրը:

    Երկու նիւթ կայ, որոնց մասին եղած արտայայտութիւններու վերաբերեալ չեմ կրնար լուռ կենալ, եթէ համոզմանս չհամապատասխանեն: Ազատագրուած Արցախն ու Հայասպանութիւնն են ատոնք:

    Նախ լեզուական սխալ կայ. մեր մտածողութեամբ վնասը չի ջնջուիր, թերեւս կը փարատուի, կը վերանայ:

    Ջինջ՝ մաքուր: Ջնջել՝ սրբել, մաքրել: Կեղտի պարագային՝ վերացնել աղտը:

    Ցեղասպանութիւնը ցեղասպանութիւն դարձնողը ճիշտ այս է, արդէն, ա՛յն, որ չի փարաուիր, վէրքը չամոքուիր, վնասը չի վերանար: Այլապէս՝ արկածի, բնական աղէտի պատճառած վնասի շարքին դասուելով՝ նուազ ծանր կըլլար մեր հոգիներուն:

    Բնութիւնը այդքան վնաս չի կրնար տալ մարդոց, որքան ցեղասպան պետութիւնը, մանաւանդ Թուրքիայի նմանը:

    Վերոյիշեալ միտքն արտայայտողը չի գիտեր ի՛նչ է ցեղասպանութիւնը:

    Ի՞նչ հասկընանք մենք այս խօսքէն, Աբբաս Յոլջու...

    Ցեղասպանուած Հայաստանն ու Հայութիւնը ցեղասպանուած են, այդպէս ալ կը մնան, վասնզի չի կարելի սառեցնել հարեւան ազգերու կենսունակութիւնը 100 տարի (աւելին է), որպէսզի հայութիւնը վերստին գրաւէ իր բնական աշխարհագրական ու ժողովրդագրական դիրքը Հայկական Բարձրավանդակին վրայ:
    Չի կարելի այրել ցեղասպանի մանուկ տարիքի բնակչութիւնը: Չի կարելի «յարութիւն տալ» փճացած մշակութային գանձին, վանքերուն, մատեաններուն. փայտեղէն, կտաւեղէն, հիւսուածեղէն, արծաթեղէն, ոսկեղէն ազգագրական արուեստի գործերուն:
    Չի կարելի այլեւս լսել Հայաստան աշխարհի գաւառներու բարբառները, որոնք մեռեալ դարձան. սպանելով իրենց հետ պատմամշակութային անգին գանձեր:
    Չի կարելի յառնեցնել աւանդական, բազմածին հայ ընտանիքը, որ կապրէր Խոտորջուրի մէջ:

    Չերկարեմ «չի կարելիներու» շարանը, քանի շատ-շատ են ատոնք:

    Թերեւս մեր գործիչը նկատի ունի վերացնել Ցեղասպանութեան թողած վնասակար հետքը՝ ողջ մնացած հայութեան եւ անոնց սերունդներուն վրայէն... Թերեւս վերացնելով Ցեղասպանութեան տխուր յիշատակը:
    Չես յիշէր՝ չես տանջուիր: Այսքան բան:

    Հայասպանութիւնը յիշեցնող ազդակներէն մեկն ալ Հայոց լեզուն է. Հայ Դպրոցով, Մելքոնեանով:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #265
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Օր մըն ալ համացանցը թերթէի եւ չտեսնէի բաներ, որոնք պէտք չէ ըլլան:
    Մեր երկիրը, ժողովուրդը, ապրէր իր առօրեայով եւ չունենար խնդիրներ, որոնք պէտք չէ ըլլան:

    Մենք ինչպէ՞ս յառաջդիմենք, երբ կունենանք սեւ բաներ, որոնք պէտք չէ ըլլան:

    Ինչպէ՞ս պաշտպանենք մեզ օտարէն, թուրքէն, մուրքէն, երբ չենք պաշտպանէր մեզ, մեր իսկ ստեղծած փնթի բաներէն, որոնք պէտք չէ ըլլան:


    Հինը նորոգել եւ ամրացնել, բայց ոչ ծածկել՝ ամօթ համարելով այն: Մենք հին երկիր ենք եւ այնպիսով հարուստ: Նորոգել է պէտք եւ ոչ քողարկել, արժեւորել է պէտք, հինը, բայց ոչ թերարժեւորել:

    Նորը՝ դեռ չենք եղած. հինն ալ չենք գնահատեր բարձրօրէն: Ուրե՞մն:

    Չէ, մենք մեր այս յետամնացութեամբ եւ փնթիութեամբ աւելի համեստ պէտք է ըլլանք, ուրիշին առջեւ, քան ենք:

    Քրիստոնէութեան մէջ որկրամոլութիւնը մեղք կը սեպուի: Այս մեղքը կարելի չէ քողարկել: Որկրամոլը իր վրայ կը կրէ այդ մեղքի ապացոյցը, ծանր քաշով, միսի ու ճարպի ծալքերով:
    Վերջին խմբագրող՝ Tigris: 20.07.2011, 18:03:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 27 27-ից ԱռաջինԱռաջին ... 17 25 26 27

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երաժշտություն առանց որի դժվար է ապրել
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 17.01.2008, 23:27

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •