Էջ 5 27-ից ԱռաջինԱռաջին ... 3 4 5 6 7 15 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 265 հատից

Թեմա: Մարդկութիւն՝ առանց սահմանի

  1. #41
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Խաղատուն (խումարխանա) ունեցող երկիրը բարոյական իրաւունք չունի ուրիշ երկրներից դրամ խնդրել, որովհետեւ խաղատների յաճախորդների մեծ մասը քաղաքացի է, եւ բախտախաղը անբարոյական է, խաղատան յաճախորդներն էլ ձրի դրամ գտնողներ, քանի որ այդ դրամները ձրիօրէն նուիրում են խաղատների տէրերին:

    Գիշերային ակումբներ (ոչ ընտանեկան), խաղատուներ, բաղնիքներ, եւայլն, սա չէ այն Հայաստանը, որի համար սփիւռքահայը իր օրապահիկը որդիներից կտրելով տալիս է «Համահայկական հիմնադրամներին»:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #42
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    ԲԱՌԱՄԵԿՆՈՂԱԿԱՆ

    Վերեւ գործ ածեցի ղալմաղալ: Ղալ «ասաւ, ասաց» եւ մա՛ղալ «չասաւ, չասաց»: Ղալ-մաղալ՝ ասաց-չասաց. արաբերէն է:
    Չեմ սիրում նման բառեր գործածել, սակայն տաճիկների մասին խօսելիս, ինքնաբերաբար միտքը վերյիշում է տաճկալուր բառեր: Ո՛ւմ, ի՛նչ եմ ուզում փաստել... այն, որ նրանց լեզո՞ւն գիտեմ:
    Մի՞թէ տաճկաթուրքական բառերը ուժեղ են հնչում: Մի՞թէ նրանց մասին խօսելիս, պէտք է հնչէ նմանօրինակ բառեր: Ահա օրինակ, մեզ, Արեւելքում, կոչում են baron տիտղոսով: Արդեօ՞ք ճիշտ է, նրանց, նորօսմանցիների անուան սկիզբում դնել baron,seigneur, monsieur եւ նման բառեր, թէ՞ աւելի սազական է հաջի, բեգ, էֆենդի, փատիշահ, սադրազամ, խան եւ նմանները:
    Զուտ լեզուական հարց եմ առաջադրում, ազգային թշնամանք չունեմ որեւէ ազգի հանդէպ, մանաւանդ սիրելի թուրքերի հանդէպ: «Իսկապէս»:Վերջապէս, ապրում ենք այնպիսի դարում, ուր ամօթ է այլեւս ազգեր ատելը, թրքութիւն անելը, երկիր շրջափակելը, խաղաղ մարաղացիներ կոտորելը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #43
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Մայր Հայաստան, գեղանի դուստրերդ Սփիւռքի մայթերուն վրայ կը տողանցեն: Լուռ են, անխօս, մենակ, փաստ չկայ հայութեան: Չէ՛, չեմ կրնար չճանչնալ Արարատեան ցեղի նշաձեւ աչքերը, կամար կապած յօնքերը, իգական նրբութեամբ քթիկ մը Հայկեան, ու բալ բերան՝ կեռասի նման:

    Հայաստանից դուրս հայերը իրար ինչպէ՞ս են ճանաչում: Ներկայ են լինում հայկական միջոցառումներին, կրում են հայկական խորհրդանշաններ, իրար հետ խօսում են հայերէն (երբ մի քանիսն են), լսում են հայկական երաժշտութիւն իրենց կառքում, ու...զգում են:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #44
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Արդեօ՞ք պէտք է գրեմ Վաշինգտոնեան հանդիպումների մասին:
    Չեմ կարծում, ասելու բան չկայ:
    «Գործի մէջ է ճաղատ Հասանը»: Էրդողան կոչեցեալը ստացաւ հայկական մի շնորհ եւս, սիրուն-սիրուն լուսանկարուելով Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հետ, հայկական եւ թուրքական դրօշների առջեւ՝ աշխարհին ցոյց տալով, թէ որքա՜ն բանակցող ու խնդիրները բարեկամաբար լուծող ղեկավարութիւն ունի Թուրքիան, մի երկիր, որ 700 օր է խաբում է հայերին, ու աշխարհին՝ բարեկամաբար լուծելով ոչինչ, եւ չարակամաբար արծարծելով ադրբէջանամէտ դիրքորոշումներ:

    «Մինչեւ Ապրիլը»
    Ո՞ւր են մեր վերլուծարարները: Կարծես պէտք է յետաձգենք Ապրիլ 24-ը մինչեւ Մայիս 24, որպէսզի «աստղագէտ»ների կանխատեսումերը արդարանան:

    Սահմանը բացելուց յետոյ փակելը րոպէի հարց է, մինչ հող տալուց յետոյ հող առնելը դարերի հարց:
    Կոյր գրիչից մի թանաքատում բաւարար է այսքան չարչարանքը ի զուր անելու, իսկ երկիր ունենալը իրերայաջորդ սերունդների զոհաբերումներ է պահանջում:
    Թուրքիայի ղեկավարութիւնը կամ չի հասկանում հայերին, կամ էլ չի ուզում «զրո խնդիր» Հայաստանի Հանրապետութեան հետ: Թուրքիայի հաստամտութիւնը բախւում է հայկական հաստատակամութեան:
    Գուցէ իրենք էլ նոյնը խօսում են հայերի մասին:
    Այսպէս կարող է ընդմիշտ շարունակուել՝ անվերջ բանակցել եւ յավերժ բանախցել: Ապագայի հանդէպ մեծ յոյսեր են տածում թուրքերը. զարգացող տնտեսութիւն եւ բխող սեւ հեղուկ:

    Վերյիշենք մի բան, որ յաճախ մոռանում ենք: Հայ-թուրքական դարաւոր պայքարի վերջին քսան տարիներին, յաղթել է հայութիւնը, վտարելով անկոչ վերաբնակները Հայկական Լեռնաշխարհի կանաչապատ Արցախ աշխարհի մեծ մասից, Սիւնեաց աշխարհի արեւելեան գաւառներից եւ նրանց արեւելեան մասերից (Աղահեճք, Հաբանդ, Բաղք, Կովսական), այս յաղթանակը վայելում է ողջ հայութիւնը, ու որքան գիտակից լինի Ազգը՝ այս յաղթանակի մեծութեանը, այնքան լաւ կօգտագործէ նրա պտուղները:
    Ոմանք ասացին՝ «ի՜նչ փոյթ թէ հող է ազատագրւել, եթէ երկիրը երկիր չէ, ու չի զարգանում ու չի բնակւում, ու չի..., ու չի..., ու չի....»:
    Գուցէ մոռանում ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնը Խորհրդային Միութեան ամէնախիտ բնակեցւած երկիրն է եղել՝ մի քառակուսի կիլոմետրի վրայ 120 մարդ: Շրջափակուած, համայնավարական կարգից միանգամից ազատ տնտեսութեան փոխանցւած Հայաստանի Հանրապետութիւնը սրանից աւելի լաւ բնակեցւած լինել չի կարող:
    Համոզուած եմ, որ այսօր էլ Հայաստանի Հանրապետութիւնը՝ Արցախ Աշխարհ հետ միասին, միջին հաշւով, տարածաշրջանի ամենախիտ բնակեցւած երկիրն է՝ մեկ քառակուսի կիլոմետրի առումով:
    Ազատագրուած Հայաստանը չի կարող հայաբնակ դառնալ, եթէ այն վերահսկէ թուրք-ադրբէջանական զօրքը:

    Գրելիքս կէս մնաց, դասընկերոջ եղբայրը եկաւ. Ամերիկայից Հայաստան է տեղափոխւում՝ եղբօրը մօտ: Բոլորս, եթէ ոչ մենք, ապա մեր որդիները, մեր թոռները, պիտի տեղափոխւինք Հայաստան, հատիկ-հատիկ, երամ-երամ, կարեւորը պիտի գանք, թէ պոկւել կարենանք, պիտի գանք, վաղ թէ ուշ, պիտի գանք, պիտի գանք՝ մնալու պիտի գանք:
    -/*\-
    Շատ ճամփորդող մարդը վերեւից կնայէ աշխարհիկ կենցաղային խնդիրներին, որոնք մեզի խոշոր են թւում: Ամէն մարդ գոնէ տարին երեք շաբաթ պէտք բացակայի բնակութեան մշտական վայրից:
    Հայերս ասում ենք՝ «Գլուխս առնեմ երթամ»: Շատ կարեւոր է, չպէտք է մոռանալ գլուխը, որպէսզի հանգստեան վայրում թօթափուի նրանից ծանր բեռը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #45
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Մեջբերում Tigris-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
    http://www.dnforum.am/showthread.php...ll=1#post15493

    ՕՏԱՐ ԼԵԶՈՒՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

    Բարի լոյս: Կը յիշեմ մեր երէցները՝ հին սերունդին պատկանող մարդիկ, երբ մի բան պիտի սղագրէին, թղթի կտորի վրայ, որ չմոռանան, հայերէն էին գրում: Ասենք շուկայից առնելիք կանաչին, մարդու անուն, հասցէ, եւայլն:
    Ինչո՞ւ: Որովհետեւ ամէնալաւ լեզուն, որ գիտէին, հայերէնն էր:
    Ինչո՞ւ: Որովհետեւ նրանց ժամանակ ուսուցումը լրիւ հայերէն է եղել սփիւռքի այս գաղութում: Թուաբանութիւն, պատմութիւն, գիտութիւն, բոլորը, բոլորը հայերէնով են սովորել: Ահա օրինակ՝ հայրս գիտէր բազմապատկում, նուազում, տասնորդական, առ հարիւր, ապառիկ եւ նման հաշուապահական բառեր: Յաջորդող սերունդները՝ երբ կրթութիւնը ազգայնացուեց, սովորեցին հայերէնը որպէս գրականութիւն եւ որպէս կրօն: Միայն: Հիմա, մեր հայերը, եթէ պիտի գրեն մի բան, թղթի կտորի վրայ, որ յետոյ չմոռանան, գրում են այն լեզուով, որմով ամէնաշատ պարապել են ուսանողութեան տարիներին: «Հայերէն թերթ կարդացող չկայ» ասելու չափ քիչ է: Հայերէն գրքեր չեն վաճառւում: Հայկական գրադարաններում գրքերը երկար սպասում են յաճախորդներին, ովքեր գրեթէ չկան:
    Մանկութեանս տարիներին, շրջիկ գրավաճառներ կային՝ պատկերացնո՞ւմ էք: Կիրակի օրերը զանգ էին տալիս ընթերցողների դռները, առաջարկելով հայերէն գրքեր:

    Մի բան է՝ օտար լեզուն իմանալը, եւ այն սովորելը լոկ որպէս լեզու, մի ուրիշ բան է աշխարհը ճանաչել օտար լեզուով եւ մայրենիին յատկացնել օտար լեզուի կարգավիճակ՝ այն ուսումնասիրելով որպէս լեզու և գրականութիւն:

    Քանակով փոքր ազգերի ջանասէր զաւակները պարտաւոր են լեզուներ իմանալ, աշխարհին բացուելու եւ աշխարհը իրենց բերելու համար: Օտար լեզուների իմացումը կարելի է լինում մօր լեզուի կատարեալ կամ բաւարար իմացումից յետոյ: Մայրենի լեզուն լաւապէս չտիրապետողը, չի կարող հասկանալ, այլեւ թարգմանել սովորելիք նոր լեզուն: Շատ կը տանջուի:
    Լեզուի դիրքը ուժեղանում է երբ պետութիւն է սատարում նրան: Կապակցուած է՝ ուժեղ պետութիւն, զարգացող տնտեսութիւն, առողջ կառավարում, գիտութիւն եւ կրթութիւն՝ հետեւաբար այն կրողների հանդէպ հետաքրքրութիւն:
    Բաւարար չէ սիրել մայրենին, պէտք է սիրել հայրենիքն էլ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #46
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Հայաստանը ճանաչո՞ւմ է Կիպրոսի թրքական գրաւումը: Եթէ ոչ, ապա այն պիտի կոչուի՝ «Կիպրոսի բռնագրաւուած տարածքի ինքնակոչ նախագահ», կամ՝ «Այսպէս կոչուած՝ Հիւսիսային Կիպրոսի թրքական նանրապետութիւն», եւ ոչ թէ՝ «Կիպրոսի թրքական բաժնի նախագահ», ինչպէս հնչեց «Հ1»ի լրատւութեամբ:

    Հիմա պիտի ասէ, ընթերցողը, թէ ի՜նչ փոյթ, մի՞թէ մեր ճանաչումը կամ մերժումն է կարեւոր:
    Իսկ ինչո՞ւ մեզ համար կարեւոր չէ հայ մարդու գիտակցումը: Ձրիօրէն նուիրե՞նք Հայաստանը շրջապատող ու ցեղասպանող երկրին մեր անտարբերութիւնը, Կիպրոսի գրաւման ու կիպրացիների կոտորման առնչութեամբ, մինչ ի՛նք, ցեղասպան Թուրքիան, առիթ չի փախցներ Հայերն ու Հայաստանէն մնացած այս մի կտոր հողի վրայ վերականգնած Հայաստանի Հանրապետութիւնը սեւացնել աշխարհի առաջ, եւ շրջափակել զայն՝ քաջալերելով Ադբէջանի նկրտումները:
    Անտարբերութիւն՝ ոչ միայն Կիպրոսի, այլեւ Հայաստանի հանդէպ:

    Դատաւորի առջեւ չենք կանգնած, որ ասէ մեզ, թէ՝ «դուք էլ Արցախ ունէք»– եթէ այս է «Հ1» լրատւութեան բաժնի մտահոգութիւնը:

    Խի՞ղճ: Թէ խղճի ատեան լինէր, ու այդ ատեանի առջեւ կանգնած լինէի, կհարցնէի՝ Դատաւո՛ր, այդ ո՞ր խղճի արքայութեամբ պիտի իշխես մեզի. այն խղճի մարդկային իշխանութեա՞մբ, որ արտոնեց ամբողջ երկրի մը զոհաբերումը: Ի՞նչ երեսով կանգնած ես բարձր ամբիոնիդ վրայ, ու կը հաւակնիս ըլլալ դատաւոր, մինչ դուն լռութեամբ օրհնեցիր ամբողջ երկրի մը կողոպուտը, ամբողջ ժողովուրդի մը խողխողումը: Միթէ քու չգոյ արդարադատութիւնդ չէ՞ մերօրեայ մարդոց դասատուն ու դասը, միջազգային ու իրաւական ամբողջ ապուշաբանութիւններուն հիմքը:

    Եթէ պէտք է, իրաւաբանական դաշտին վրայ ալ կը մարտնչինք, սակայն հիմա բաւականանք հայկական լրատւութեան թոյլ տուած «անտեղեակութիւնը» սրբագրել:
    Եւ ոչ միայն սրբագրուի, այլեւ բազմալեզու դառնայ եւ աշխարհին լուր տայ, թէ ինչպէս Հայաստանը իր բնական, պատմական սահմանները կորսնցուց, թէ ինչպէս այսօր Թուրքիա կոչուածը կոխած է անթաղ հայ մեռելներուն դիակներուն վրայ, թէ ինչպէս Փոքր Ասիան, կամ Անատոլիան Անադոլու դարձաւ, իսկ Ստրաբոնը՝ ամասիացի թուրք աշխարհագէտ՝ որուն համար ալ արձան կանգնեցուցած են օսմանցի արքայորդիներու արձաններուն կողքին: Թէ ինչպէս ի՛րը կը համարէ Թուրքիան, այն ինչ որ աշխարհի խիղճը արտոնեց անոր գողնալ:
    Պէտք է այս ամէնը մանրամասն պատմուի, տարբեր լեզուներով, «թաքթաքէն մինչեւ մնաք բարի», այնպէս որ թոշակառուն իր այցելութիւնները կը պատմէ իրեն պէս թոշակառուներուն, ձանձրացնելու չափ երկար ու բազմազանօրէն, զզուեցնելու չափ տեւականօրէն ու պարբերաբար. պէտք է ողջ աշխարհը լսէ, իմանայ, տեսնէ, որ Թուրքիան որո՞ւ ինչը կը վայելէ եւ ովքերու տան մէջ նստած է:
    Ասորիներու, հայերու, պոնտական եւ անատոլիական յոյներու տան մէջ:
    Ցեղասպանութեան պտուղը՝ ցեղասպանուած ժողովուրդներու տարածքներն են, որոնք Թուրքիայի ձեռքը զէնք դարձած, հիմա ալ կը գործածէ փոքրիկ Հայաստանի Հանրապետութեան դէմ:

    Եթէ այս ամէնը պիտի չի խօսուի՝ ըլլանք շարքային պատմութիւն խեղաթիւրողը եւ ըսենք՝ «Հալալ է թուրքին»: Հալալ է՝ քանի որ մեզի պէս թշնամիներ ունի: Մարդկութիւն՝ առանց սահմանի:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #47
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Քաղաքականութեան մէջ, ռեալ պոլիտիկի, զպատմութիւն դեր չունի- կըսեն: Ինչպէ՞ս թէ: Եթէ մեկը կը կարծէ ինք աստուած է, ու իր խօսքը միակ ճշմարիտն ու արդարն է, ինչպէ՞ս բանակցիլ անոր հետ:

    Պէտք է բուժուի ան, մտային ու հոգեկան հիւանդութիւններէ, որոնցմով վարակուած է՝ խաբեբաներու յօրինած կեղծ պատմագրութեամբ: Ան չի կրնար գիտնալ իր տեղը իր երկրի ու աշխարհի մէջ, քանի դեռ կը կարծէ՝ անիրաւուած է, բռնագրաւուած է եւ այլն:
    «Վեցերրորդ զգայարանք» շարժանկարի հերոսի՝ Bruce willis-ի ֆիլմին մէջ պատահածի պէս՝ ան կը կարծէ ողջ է, մինչ մեռած է, ոգի է:
    Ահա այսպիսին է Նորին Սինափառ, Համահան, Իլհամ Ալիօղլին, ով համը հանեց իր կեղծապատումներով: Ան մաքեթ է, կրկնօրինակը, պատճէնը, շարքային ազարբայջանլուին, որ կը կարծէ, թէ իր դատը արդար է:


    Պէտք է ասել «Մինսկ»ին ու Օբամային, Մեդվեդին ու բոլորին, որ Արցախի գծով խաղաղութիւն չի լինիր, եթէ մեր սիրասուն արեւելեան հարեւանացողները չբուժուեն բանակցութիւնները խանգարող ախտերից, առաջին հերթին՝ բունիաթովների ստապատիր կեղծարարութիւններից, որոնց զոհն է հենց Ադրբէջանի քաղաքացիները:
    Ո՞վ կարող է համաձայն չլինել խօսքի ուժին: Կեղծարարների խօսքը փականք է դրել ադրբէջանցիերի խելամտութեան առջեւ: Փականքը փակել է խաղաղութեան տանող կածանը: Ուստի վերապատրաստման ու վերաընտելացման ճամբար պէտք է ուղարկել ալիզադէ իլհամները, format անելու նրանց ախտահար մտային բջիջները, զի ձուկը գլխից կը հոտէ, ու նրանից պիտի սկսել ատխահանումը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #48
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Բարի օր: Երեկ, առջի օր, օրեր շարունակ, կը մտածեմ Թուրքիայի աշխուժ քաղաքականութեան մասին: Երեկ ընկերս ասաւ՝ «Շատ խելացի կը վարուինկոր, այս կառավարութիւնը շատ վտանգաւոր է»:

    Իմ սիրելի արաբ, գիտեմ հիասթափուած ես «Արեւմուտքէն», քանի որ այն քեզի պատառ-պատառ ըրաւ, տարբեր պետութիւններ կազմեց. Պաղեստինը բաժնեց ու հրեաներուն նուիրեց. գաղութարար են, բռնագրաւող են, կեղեքող են, վատ են, այս ու այն են:

    Սակայն թոյլ տուր ասել, որ այդ վատի հետ միասին եկաւ քու ինքիշխանութիւնդ, պետութիւն ունենալու առիթդ: Ճիշտ է, որ այն ցանկալի մակարդակի չէ, սակայն նոր գաղութարարներէն զզուած ըլլալդ չի նշանակեր թէ հին գաղութարարները լաւն էին:
    Այո, մենք տեսանք թէ ինչպէս ֆիլմի վերածեցիր Օսմանեան ժամանակշրջանի պայքարդ, նմանապէս տեսանք ֆրանսացիներուն դէմ ունեցածդ պայքարդ. երկուքն ալ ազատութեան, ինքնիշխանութեան ու պետականութեան վերականգման պայքար է՝ մեկը միւսին չի զիջիր կարեւորութեամբ:

    Իրաքի գրաւումը, Պաղեստինի մէջ խաղաղութիւն եւ արդարութիւն ունենալու բացակայութիւնը, քեզ մղեց հիանալու Թուրքիոյ վարչապետի ցուցական-քարոզչական կերպարով:
    Այսօր, նորօսմանցիներու հանդէպ հիացմունքը, եթէ այն նաեւ մոռացութեան պիտի տայ անոր դէմ ունեցած բազմադարեայ պայքարդ, Մայիսի 6-դ, ազատութեան, ինքիշխանութեան ու իւնքուրոյնութեան համար նուաճուած բարձունքները կը մշուշէ, բարձունքներ, որ նուաճուեցան, հաւասարապէս, օսմանեան եւ բրիտանաֆրանսական գաղութարարներուն դէմ պայքարով:

    Բրիտանացիներն ու ֆրանսացիները սատարեցին արաբական ազգայնականութեան գաղափարախօսութեան տարածումին, որպէսզի օսմանցիական հայրենասիրութիւնը սրբեն քաղաքացիներու միտքերէն: Այդ վկայեց իրաւաբանը, որ այդ տարիներուն ուսած էր Ֆրանսիա:

    Իհարկէ՝ արաբ ազգայնականութիւնը կար, նախքան բրիտանացիներն ու ֆրանսիացիները, սակայն այն, նաեւ միւս լաւ բաները,, օրինակ՝ ազատուիլը՝ Օսմանեան կայսրութենէն, ունենալը՝ ազգային պետութիւններ, մի՞թէ վատ բաներ են, սիրելի արաբ եղբայր, նոյնիսկ եթէ եկած են վատի հետ միասին ու անոր ժամանակ:

    Չեմ կարծեր մոռացութեան տրուած են այս ամէնը: Պահի թելադրանքներ են մեր տեսածները: Ու կը կարծեմ, ամէն արաբ համաձայն է գրածիս, որովհետեւ չկայ աւելի բարձրը, քան ազատութիւնն ու ինքիշխանութիւնը, եթէ ոչ բարձրեալը՝ այս ամէնի տէրն ու արարիչը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #49
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Re. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Անդրանիկը ի պատուի էր Խորհրդային Հայաստանում, քանի որ նա համաձայն չի եղել Հայաստանի Հանրապետութեան ղեկավարների գործունէութեանը: Հարցս սա է՝ արդեօ՞ք նա բախտակիցը չէր լինի Համազասպին ու միւս ազգի հերոսներին, ովքեր կացինահարուեցին բոլշեւիկեան բանտում, եթէ կանխաւ չհեռանար Հայաստանից:
    Ի նկատի ունիմ այն, որ կացինահարուողները, ընդհանրապէս հայ ժողովուրդի օրհասական պահերին մասնակցել են ինքնապաշտպանութեանը: Չլինի՞ հայ բոլշեւիկները կատարում էին իթթիհադականների, քեմալականների եւ մուսաւաթականների պատուէրները: Հայ ազատագրական պայքարի հերոսների կացինահարումը ընդհատուեց, շնորհիւ Փետրուարեան Ապստամբութեան եւ Նժդեհի «Լեռնահայաստանին»՝ Ազատ Զանգեզուրին:
    Այսինքն՝ Խորհրդային Հայաստանում ի պատուի էր նա, ում կացինահարելու առիթը չեն ունեցել խորհրդայինները:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #50
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Մարդկութիւն՝ առանց սահմանի

    Ազգն ու հայրենիքը ամէն կուսակցութիւններից բարձր են:

    Ի մտի ունենալով, որ բարեկարգութեան, արդարութեան, ազատութեան եւ մարդավայել կեանք ունենալու համար կռիւը արդար է, մի արդարութիւն, որի կռւի պատճառով արդար չէ ժողովուրդներ ոչնչացնելը, երկրների դիմագծերը փոխելը, հետեւաբար ոչ մի ձեւով չի արդարացւում ամբողջ մի ժողովուրդ ոչնչացնելը՝ մեծով փոքրով
    Իսկ ժողովուրդի մեծ մասը հաւատարիմ է եղել Օսմանեան ստրկատիրական իշխանութեանը, հետեւելով Քրիստոսի պատուէրին՝ «Կայսրինը Կայսրին տուր, Աստծունը Աստուծոյ»: Հայի պետաանասիրութեամբ, տիրասիրութեամբ եւ օրինապահութեամբ միայն կարելի է բացատրել հլու հնազանդ մահուան կարաւանների հերոսական երթը դէպի սպանդանոցներ (Իհարկէ պատճառները շատ են): Հայը եղել է հաւատարիմ ազգ, իր որդիները անուանակոչել է Դեւլեթ-Դեովլաթ (պետութիւն)՝ պետութեան հանդէպ ունեցած այսպէս թէ այնպէս ստրկամիտ համարումին եւ ակնածանքին պատճառով:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 5 27-ից ԱռաջինԱռաջին ... 3 4 5 6 7 15 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երաժշտություն առանց որի դժվար է ապրել
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 17.01.2008, 23:27

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •