Համարում եմ, որ կամ, ուրեմն կամ:
![]()
Համարում եմ, որ կամ, ուրեմն կամ:
![]()
Մելիք (28.11.2007)
Իսկ ավելի հաճախ` համարում են, որ կամ, ուրեմն` կամ: Իհարկե, դա ավելի շատ չգոյության, գան գոյության բանաձև է![]()
Ստրատեգիա խաղեր կան, որ ինչ-որ մարդկանց, գյուղացիների, զինորների տարբեր առաջադրանքներ ես տալիս, իրանք սկսում են անել. հնարավոր ա՝ իրանք էլ են մտածում, թե իրանք մտածում են:
Պատերազմի ժամանակ, շատ տղերք իրենց մահվամբ էին հաղթանակ կերտում, ու արարման պրոցեսը դեռ ընթացքի մեջ, իրանք արդեն չկային:
Հակաթեզը՝ երազխաբության օրինակը (բացատրելու կարք չկա):
Բացարձակ ազատություն մենակ չգոյության մեջ կա, էնպես որ սա ավելի շուտ չգոյության հիմնավորում է. "Ազատ եմ, ուրեմն չկամ":
Մնացածն էլ կարելի էր հերքել, բայց իմ գրառման նպատակը սոփեստությունը չի, ուղղակի ուզում էի ասել.
- Կամաց գոռացեք ձեր գոյության մասին, թե չէ թիթեռը կարթնանա![]()
Մելիք (29.11.2007)
Իր գոյությունը գիտակցողի գործը նույնքան արարչություն է, որքան արարչի արարչությունը: Ստրատեգիան կառավարողն էլ գիտի, թե ինքը կա, նրան արարողն էլ, նրա արարողի արարողն էլ: Տոտալ չգոյությու՞ն է ստացվում: Ոչ, տոտալ գոյություն, որովհետև գոյությունը ոչ թե պայման է այն գիտակցելու համար, գիտակցության համար, այլ արդյունք` այդ գոյության գիտակցման, արդյունք` մարդ-արարչի առաջացման, իսկ մարդ-արարչի առաջացման համար մեծ բան պետք չէ: Պետք է մարդ լինել։
Տարբեր ազատություններ մասին է խոսքը: Նշածդ դեպքում ազատությունը չտեղավորվող ազատությունն է, մարդու ընդգրկման շրջանակներից դուրս եկող ազատությունն է, որի դեպքում այն բեռ է, իսկ իրական ներքին ազատությունը, որը լայն շնչառություն, աշխարհը շնչելու ունակություն ու կարողություն է տալիս մարդուն, ահա այդ ազատությունը իրական գոյության ամենաուղիղ ցուցիչն է:
Թիթեռին հիշել է պետք, նրա գոյությունը գնահատել է պետք, նրա շնչառությանը ունկնդիր լինել է պետք, նրա սրտի բաբախյունը կրծքիդ տակ զգալ է պետք, այլապես մի օր կգաս, կկանգնես տերևին նստած թիթեռի մոտ ու կուզենաս փորձել` կա թե չէ: Ու կգտնես մեռած գեղեցկություն: Անկյանքություն:
Տեսնում եմ, ուրեմն կամ![]()
Տեսնու՞մ եմ...Քի~չ է, քի~չ է, քի~չ է...Philosopher-ի խոսքերից
Սիրում եմ, ուրեմն կամ...
Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com
Փոխվում եմ, ուրեմն կամ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)