,,,, ,,,, ,,, ,,,, ,,,, ,,, ,,,, ,,,, ,,,
,,,, ,,,, ,,,,ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԱՍԻՆ
...........................................................................
...........................................................................
Նստած է ահա դասարանում իմ թոռների թոռը,
Մազերը՝ խաղողի թփի նման գանգուր
,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ու աչքերը՝ սեւ խաղողի հատիկ:
Դրսում բոցավառւում է երեւանեան օրը,
Այրում շէնքերի մարմարը կուռ
,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,ու գրանիտեայ սիւնաշարերն անթիւ...
,,,,
Պատմում է ուսուցիչը՝ հայոց հին պատմութեան.
,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, — այնուհետեւ եկան
Պարսիկները՝
,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,,ջլատեցին հայոց աշխարհը ողջ,
Եկաւ Բիւզանդիոնը՝
,,,, ,,,, ,,,, ,,,, ,թեւաբեկեց մեր ուժերը տէրունական,
Եկան արաբները՝
,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,սմբակների տակ տրորեցին հողը հայոց,
Եկան սելջուկները՝
,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,աւերեցին մեր տաճարնե՜րը սրբանուէր,
Եկան թաթարները՝
,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,,արիւնով ներկեցին քաղաքներն ու շէները բիւր,
Ու եկաւ այնուհետեւ խորշակը օսմանեան,
,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,,որ հիմն ի վեր
Հողմահարեց հողն ու ժողովրդին համայն
,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,,աշխարհով մեկ սփռե՜ց փշուր-փշուր...
,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,...Եւ միայն՝
Հայերը իրենց բախտի տէ՜րը դարձան կրկին
Շնորհիւ Ռևոլուցիայի Հոկտեմբերեան՝
Քըսաներորդ դարո՛ւմ,
,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,,Հազար ինը հարիւր քսան թուին...
.......................................................................
.......................................................................
Նստած է ահա դասարանում իմ թոռների թոռը,
Մազերը՝ խաղողի թփի նման գանգուր
,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,ու աչքերը՝ սեւ խաղողի հատիկ,
Դրսում բոցավառւում է երեւանեան օրը,
Այրում շէնքերի մարմարը կուռ
,,,, ,,,, ,,,, ,,,, ու գրանիտեայ սիւնաշարերն անթիւ...
1948 թ.