Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Տիրան Չրաքեան (Ինտրա)

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Տիրան Չրաքեան (Ինտրա)

    ,, ,, ,,,,, ,,, ,,, ,,,ԳԻՇԵՐ
    ,,
    ,,Գիշեր է. երկինքը կը փայլփըլի
    Անդո՜րր ահագին, ու պատկառելի.
    Նըշոյլներն անգամ ա՛յնքան, վիհերէն երկնային
    Կը ժըպտին հաճոյքէ, հացումէ կուլան:
    ,,
    ,,Իբրե՛ւ թէ բոլորն ալ իմանային
    Անցնող հծծիւն մը յաւիտենական՝
    Վերէն՝ հեռուէն, անհուն խորհուրդէն.
    Սարսռալէ՝ կարծես թէ կը վերանան,
    Իմաստութենէ կարծես կաղօթեն:
    ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,,
    ,,Աշխարհքը լուռ է. տանց մէջ խաւարին՝
    Յետին ճրագներն ահա կը մարին.
    Սեւ տանիքներու տակ մեղաւորներ
    Կը քնանան հիմա իրենց քունը հէգ:
    ,,
    ,,Ո՛չ մեկ սուրբ երազ զիրենք դէպ ի վեր
    Մեծ խաղաղութեան կամբառնայ երբէք
    Հոն քաղաքն ամբողջ սեւ կոյտ մ’է թշուառ
    Նիրհող կիրքերու. վերն ամենուրէք՝
    Լուռ անբըծութեանց օրհներգ խանդավառ:

    Scytar,, ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,, ,,Տիրան Չրաքեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Տիրան Չրաքեան (Ինտրա)

    ,,, ,,,,,, ,,,,,, ,,,,,, ,,,,,, ,,ԱՂՕԹՔ
    ,,, ,,,ԶԵՅԹՈՒՆԻ ՍՈՎԵԼՈՑ ՀԱՄԱՐ

    Տէ՛ր, քաջերուն, զոհերուն վերին ապաւէն,
    Ամենափառ Տօրոսի սարերուն ի ծոց
    Ազատութիւնն եւ ըզՔե՜զ պաշտող Զեյթունցւոց
    Շնորհէ՜ ցորեանն անարատ, գութիդ արեւէն:

    Ցորեա՜նը, սնունդն աղքատին, բարւոյն, հերոսին,
    Անոնց՝ որ, Տէ՛ր, կը պահեն պատուէրներդ հրեղէն,
    Մի՛ թողուր որ նըւաճուին Սովին ճիւաղէն
    Բազուկներն որ բռնութիւնն յաղթահարեցին:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •