Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Արմեն Շէկոյեան

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Արմեն Շէկոյեան

    ,,,,,,,,,,,,ՅԵՏՈՅ
    ,,,,
    Ես կոմսոմոլ տղայ էի,
    ստիխներիս վրայ էի
    ու երկնքից չէի իջել
    ու դեռեւս պատմիչ չէի,
    հումոր չէի յօրինում,
    ոչ էլ՝ ծաղր ու ծանակ,
    դրա համար ինձ տուին
    հազար ու մի մրցանակ:
    ,,,,
    գրածներս չեմ ջնջել,
    թէպէտ ունեմ մի ռետին:
    Ով կոմսոմոլ չի եղել՝
    թող ինձ վրայ քար նետի:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Արմեն Շէկոյեան

    ,,,, ,,,,,,,, ,,,, ,,, ,,,,ԼՐՋՈՎ
    ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,,
    ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,1
    ,,,,
    Այս զարմանազան հոգսերի դէզին
    նոր օրը մի նոր հոգս է գումարում:
    Ես արթնացայ ճիշտ երկուսն անց կէսին
    մեր գրողների համագումարում:
    ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,2
    Մերթ վերամբարձ ու մերթ երկրային,
    մերթ կանոնաւոր, մերթ անկանոն,
    պատկեր առ պաատկեր, տարերային
    շարունակւում է կեանքի կինոն:
    ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,3
    Ես թմրամոլ եմ, ըմպում եմ տաղն այս,
    որ ոգեւորիչ հաբ է ու դեղ է:
    Ես խաղամոլ եմ ու գիտեմ խաղն այս,
    ինձ մի՛ խանգարէք եւ ինձ մի՛ շեղէք:
    ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,4
    Երեկոյեան ինն անց կէսի
    խաւարն էր խիտ, լոյս էր ցանցառ,
    քաղաքն էր մութ, բայց իմ ներսի
    թաղերն էին լուսապայծառ:
    ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,5
    «Ցաւն էր դաժան, հոգսն էր անվերջ,
    եւ երկրաշարժն՝ արհեստական»,–
    դընդընում էր իր քթի մէջ
    մի բաքուեցի փախստական:
    ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,6
    Այս մուրացկանի ձեռքերն էին դողում,
    հայեացքն էր պաղած, ինքն իր դերում է:
    Ե՛ս կարող էի լինել իր տեղում,
    բայց առայժմ իմ բախտը բերում է:
    ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,7
    Քամին օդային սահմանն է խախտում:
    Լուռ եմ՝ ամփոփուած իմ պաղ պիջակով:
    Ես չեմ ցանկանում լինել դրախտում
    փախստականի կարգավիճակով:
    ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,8
    Կարիքն է հասնում ու հարու տալիս,
    բայց զսպում են ինձ անապեստ ու յամբ:
    Տուժած կողմ եմ, բայց հանդէս չեմ գալիս
    մերկպարանոց յայտարարութեամբ:
    ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,9
    Ջերմ ու ներդաշնակ սիրոյ փոխան
    մենք ներծծուեցինք չարի պաղով:
    Մեր հոգիներն են անապահով,
    եւ սրտիկներն են ոտի կոխան:
    ,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,, ,,,10
    Ես յոյս ցանեցի ջահելական,
    սակայն հնձեցի հոգս ու տարիք:
    Անցան պահերը նուիրական՝
    աւելացնելով պարտք ու տալիք:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •