Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2
Ցույց են տրվում 11 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Արաբական Աշխարհ-Թուրքիա

  1. #11
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Արաբական Աշխարհ-Թուրքիա

    ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՒՐԻԱՅԻ ՀԱՒԱՏԱՐՄԱՏԱՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ «ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԱՒՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԵԶ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏԱԼ» ԱՍՈՒՄ Է ՄԱՄՈՒՆ ՀԱՐԻՐԻՆ


    Մամուն Հարիրի

    Հայաստանում Սուրիայի գործերի ժամանակաւոր հաւատարմատար Մամուն Հարիրին դեկտեմբերի 28-ին Երեւանի «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամենախիստ դիւանագիտական բառապաշար օգտագործեց Թուրքիայի հասցէին` ընդգծելով, որ Սուրիայի հետ շուրջ 900 քմ ընդհանուր սահման ունեցող այդ երկիրը, ինչպէս նաեւ Քաթարը, ենթարկուեցին արեւմտեան երկրների շանթաժներին ու սադրանքներին: Հաւատարմատարը քննադատեց նաեւ Ծոցի արաբական մի շարք երկրների, ինչպէս նաեւ Արեւմուտքին, որոնք պատժամիջոցներ են կիրառում Սուրիայի եւ նրա ժողովրդի նկատմամբ:

    Պարոն Հարիրին, ով մինչեւ Հայաստան դիւանագիտական աշխատանքի անցնելը եղել էր Պոլիսում Սուրիայի (Սիրիայի) գլխաւոր հիւպատոսը եւ Թուրքիան ներսից գիտի, մանրամասն անդրադարձաւ Դամասկոս-Անկարա յարաբերութիւններին: Մինչ 2011 թուականի մարտը, երբ Սուրիայում սկսուեցին արտաքին աշխարհի կողմից հրահրուած ներքին խժդժութիւնները, թուրք-սուրիական յարաբերութիւնները շատ բարձր մակարդակի վրայ էին, ասաց հաւատարմատարը:
    «Օսմանեան կայսրութիւնը շուրջ 400 տարի բռնագրաւումի տակ պահեց արաբական երկրները: Ինչպէս գիտէք, Սուրիայի ջրերի մեծ մասը գալիս է Թուրքիայից: Երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխանութեան եկաւ, յայտարարեց «զրօ խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականութիւնը: Սուրիայի եւ Թուրքիայի միջեւ կար թշնամանքի վիճակ, որը գալիս էր դեռ օսմանեան շրջանից: Նախագահ Բաշշար Ասադը արձագանգեց վարչապետ Էրդողանի նախաձեռնութեանը եւ համարեց, որ շատ յարմար առիթ է, որպէսզի երկու երկրների միջեւ այդ թշնամանքի վիճակը թեթեւանայ եւ նոր էջ բացուի, մանաւանդ, որ հարեւան երկրներ ենք: Ամենաբարձր մակարդակով փոխայցելութիւններ եղան, շուրջ 55 պայմանագիր ստորագրուեց, ստեղծուեց Ռազմավարական խորհուրդ: Բայց մենք անակնկալի եկանք, երբ Թուրքիան ապաստան տուեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կոչում են Սուրիայի արտաքին ընդդիմութիւն: Թուրքիան նաեւ ապաստան տուեց Իսլամ եղբայրներ կազմակերպութեան անդամներին: Որոշ անդամներ, որոնք ահաբեկչութիւն իրականացրին Սուրիայի տարածքում, փախան եւ ապաստան գտան Թուրքիայի տարածքում:

    Էրդողանը սկսեց Սուրիային խորհուրդներ տալ, որ մենք` սուրիացիներս ընթանանք Թուրքիայի ճանապարհով: Թուրքիան ինքը պատերազմի մէջ է երկրի հարաւ-արեւելքի հետ: Ամէն օր ներխուժումներ, աւերումներ եւ սպանութիւններ: Նրանք սպաննուողներին հետապնդում են մինչեւ Իրաքի տարածք: Նախքան մեզ խորհուրդ տալը, Թուրքիան պէտք է ինքն իրեն խորհուրդ տայ», ասաց հաւատարմատար Հարիրին:
    «Ազդակ»-ի հարցին, թէ ինչո՛ւ է այսօր Թուրքիան նման թշնամական քաղաքականութիւն որդեգրել Սուրիայի հանդէպ, Հարիրին պատասխանեց. «Երբ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը հասաւ իշխանութեան, Էրդողանը սկսեց արաբ ժողովրդի զգացմունքների հետ խաղալ: Մանաւանդ կարեւոր էր «Ազատութեան» նաւատորմի հետ դէպքը: Այդ դէպքը լաւ արձագանգ թողեց արաբական երկրներում: Մենք, Սուրիան, յոյս ունէինք, որ Թուրքիայի դիրքորոշումը անկեղծ կը լինէր, բայց յանկարծակիի եկանք, երբ նա նահանջեց իր սկզբունքներից եւ սկսեց գործի դնել այլ օրակարգ, եւ չեմ կարծում, որ հեշտ կը լինի վերադարձնել Թուրքիա-Սուրիա յարաբերութիւնները նախկին վիճակին: Հայերը իրենց սերունդներին խորհուրդ են տալիս թուրքերին չվստահել: Ափսոս, որ մենք` սուրիացիներս, վստահեցինք թուրքերին», ասաց Հարիրին:
    Հանրային հեռուստատեսութեան հարցին, թէ հնարաւո՞ր է Սուրիան հետեւի Ֆրանսայի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը, հաշուի առնելով Սուրիայում առկայ հակաթուրքական տրամադրութիւնները, Հայաստանում Սուրիայի հաւատարմատարը պատասխանեց. «Հայոց ցեղասպանութեան ճանաչման հետ կապուած ես տեղեկութիւններ չունեմ: Չեմ կարծում, որ Սուրիայի իշխանութիւնները նման հակազդեցութիւն ցոյց տան»:
    Հաւատարմատար Հարիրին շնորհակալութիւն յայտնեց «Հայաստանի կառավարութեանը եւ հայ ժողովրդին` այդ դժուար պահին Սուրիայի կողքին կանգնելու համար»: Նա նաեւ շնորհակալական խօսքեր ուղղեց Սուրիայի հայ քաղաքացիների հասցէին, ովքեր աջակցում են նախագահ Բաշշար Ասադի բարեփոխումների քաղաքականութեանը:
    Սուրիացի դիւանագէտը ասաց, որ Արեւմուտքը փորձ արեց ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի միջոցով ճնշումներ բանեցնել Սուրիայի վրայ, բայց «մեր բարեկամ պետութիւնները` Չինաստանը եւ Ռուսաստանը, ինչպէս նաեւ Հնդկաստանը եւ Բրազիլիան, ձախողեցին այդ նախագիծը: Եթէ այդ բանաձեւը ընդունուէր, աւերիչ ազդեցութիւն կ՛ունենար Սուրիայի ժողովրդի վրայ»:
    Արաբական գարունը որեւէ կապ չունի գարնան հետ, ասաց հաւատարմատարը եւ յաւելեց. «Դա ոչնչացում է, աւերում եւ սպանութիւն: ՆԱՏՈ-ն Լիբիան աւերեց ժողովրդավարութեան անուան տակ: Նմանապէս նոյն փորձը նրանք կիրառել են Իրաքում: Տասնեակ հազարաւոր իրաքցիներ սպաննեցին, միլիոնաւոր մարդիկ բնաւեր եղան իրենց տներից»:
    Անդրադառնալով իր երկրի ներքաղաքական զարգացումներին` Հարիրին ասաց, որ «Սուրիան ուժեղ է եւ կը մնայ ուժեղ, չնայած այն դաւադրութեանը, որ կայ նրա նկատմամբ: Սուրիան շատ բռնագրաւողների է դիմակայել»:
    ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
    Յատուկ «Ազդակ»-ի համար
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #12
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Արաբական Աշխարհ-Թուրքիա

    ԱՍՈՐԻՆԵՐԸ ԿԸ ՄԵՐԺԵՆ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԱԹՈՌՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԹՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՋԱՆՔԵՐԸ

    Սուրիոյ քրիստոնէական աղբիւրներ իտալական ԱՔԻ լրատու գործակալութեան յայտնեցին, որ Սուրիոյ ասորիները կը մերժեն Դամասկոսի մէջ գտնուող ուղղափառ ասորիներու պատրիարքական աթոռը եւ Լիբանանի մէջ գտնուող կաթողիկէ ասորիներու պատրիարքական աթոռը Թուրքիա վերադարձնելու թրքական կառավարութեան ջանքերը:
    Անոնք կը նշեն, որ այս կեցուածքը շարք մը պատճառներ ունի, առաջինը այն է, որ ասորիները Սուրիան իրենց պատմական հայրենիքը կը նկատեն, իսկ «ասորական պատմական շրջանները, որոնք թրքական պետութեան մէջ են (Դիարբեքիրի ամբողջ նահանգը, Մարդինի նահանգը, որուն մէջ ասորական ներկայութիւնը 4500 տարեկան է) թրքական պետութեան կողմէ գրաւուած սուրիական հողամասեր են, եւ այդ հողամասերուն դատը Թուրքիոյ կողմէ բռնագրաւուած Ալեքսանդրէթ նահանգի դատէն տարբեր չէ»:

    Աղբիւրները կը նշեն, որ պատրիարքական աթոռներու Թուրքիա վերադարձը անընդունելի է, որովհետեւ 1915-ին Օսմանեան կայսրութեան ուժերուն կողմէ ցեղասպանութեան ենթարկուելնուն համար եւ թրքական պետութեան քրիստոնեաներուն նկատմամբ ցեղապաշտական քաղաքականութեան շարունակման պատճառով քրիստոնեաները Թուրքիայէն պիտի ջնջուէին: Անոնք օգտակար կը նկատեն յիշեցնել, որ 1915-ի գարնան եւ աշնան ջարդերէն առաջ Օսմանեան կայսրութեան մէջ շուրջ չորս միլիոն քրիստոնեաներ, ներառեալ` հայեր եւ ասորիներ կային, իսկ այսօր` այդ թուականէն շուրջ մէկ դար ետք, անոնց թիւը հազիւ հարիւր հազար է, որոնց միայն 25 հազարը ասորի է, իսկ մնացեալը` հայեր:
    Աղբիւրները նշեցին, որ այսօր Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ Թուրքիոյ կողմէ բռնագրաւուած իրենց պատմական հողամասերուն վրայ հայերը եւ ասորիները ցեղային եւ կրօնական մաքրագործման ենթարկուեցան:
    Սուրիոյ մէջ քրիստոնէական աղբիւրները թրքական կառավարութենէն պահանջեցին ասորական պատրիարքութեանց Թուրքիա վերադառնալէն առաջ «ինքնիրեն, իր պատմութեան եւ իր անցեալին հետ հաշտուիլ, ճանչնալ եւ հաստատել ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ նիւթական եւ բարոյական հատուցում կատարել բոլոր զոհերուն եւ քանդուած կամ բռնագրաւուած կալուածներուն համար»:
    ****
    Ծանօթ. Մի քանի օր առաջ թուրք-ամերիկեան մի հեռուստակայանից հաղորդում էին, թէ՝ ասորիները վերադառնում են Թուրքիա: Ցոյց տուեցին երեք երեխայ, երգում էին «Այս գիշեր Համբարձում է» հայկական երգի եղանակով եւ ասորերէն բառերով:
    Իրականութիւնն այն է, ինչքան էլ հակառակը ճգնեն ապացուցել, որ քրիստոնեաները միշտ հեռանում են, նամանաւանդ ԱՄՆ-ի դաշնակից, ՆԱՏՈ-ի անդամ Թուրքիայից:
    Տիգրիս
    Ասորիք, Բերիա
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վերլուծություն. Հայ-արաբական յարաբերութիւն
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, վերլուծություններ, հոդվածներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.05.2011, 12:09
  2. Վերլուծություն. ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւն
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, վերլուծություններ, հոդվածներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.09.2010, 20:40
  3. Վերլուծություն. Բուլղարիա-Թուրքիա
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, վերլուծություններ, հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.03.2010, 22:08

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •