Նայել հարցման արդյունքները: Մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞չար

Քվեարկողներ
10. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բարի

    7 70.00%
  • Չար

    0 0%
  • Սեփական տարբերակ

    3 30.00%
  • Չեմ կարող պատասխանել

    0 0%
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞ չար

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞ չար

    Հարց, որի քննարկումը, սկսվելով հազարամյակներ առաջ, դարձել է ողջ մարդաբանական փիլիսոփայության, մարդու էությունը քննող արվեստի ու մշակույթի ավանդույթի հիմքը: Տասնյակ դարերի ընթացքում համարվել և համարվում էր, որ մարդն ի սկզբանե չար է ու մեղավոր, առանձին տեսություններ` թույլ, բայց վճռականորեն փորձել է հակադրվել այդ միտմանը: Եվ այսպես` մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞ չար:

  2. #2
    Սկսնակ անդամ Sita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    39

    Լռելյայն արժեք Re. Մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞ չար

    Մարդն ոչ միայն ի սկզբանե է բարի այլ նա միշտ էլ սեր է, բարություն և հանգիստ, դա է մեր իսկական էությունը, չկա վատ մարդ, չկա չար մարդ, կա ստրեսսերով լեցուն, ինքն իրեն կորցրած իսկական ճիշտն ու սխալը կորցրած մարդ; Այդքան էլ դժվար չէ մարդու մեջ գտնել այդ լավը, եթե նույնիսկ այն շատ է աղտոտված, եթե տեսնես այդ լավը ու ուշադրությունդ դրան տաս, այն կմեծանա, կմաքրվի տվյալ մարդու մեջ;

    Մարդն ի սկզբանե դա երեխան է, ես չեմ հանդիպել չար երեխայի, չարաճճի կարող է դա նրա կենսական էներգիան է, բայց չար երեխա չկա, միայն այս անառողջ հասարակության մեջ ապրելով է երեխան դառնում "չար" մարդ կամ պարփակված, և իր իսկական էությունը կորցնում է ինքն իր մեջ
    Մենք հարազատ ենք և խորթ ենք այնքան
    Այնքան նման ենք, իրարից տարբեր...
    :

  3. #3
    Աննորմալ գժուկ Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Գրառումներ
    13

    Լռելյայն արժեք Re. Մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞ չար

    Մարդն ի սկզբանե ուղղակի մի փոքրիկ մարդուկ է:
    Իհարկե կարելի մինչ ծնվելը նրա մեջ ագրեսիվություն, չարաճճիություն ներդրել, այսինքն ինձ թվում է, որ եթե մայրը երեխային կրելու ժամանակ շատ վառ արտահայտված կյանք վարի՝ ստրեսներով և չարությոններով լի, անպայման երեխայի վրա էլ կազդի:
    Բայց ամենը մեզնից է կախված, պետք է փորձենք երեխայի մեջ հենց սկզբից բարություն ներդրել: Եվ ամենակարևորը մեր սեփական անհաջողոըթյունները երեխայի վրա չտարածենք:
    "Зачем человеку эмоции, если не с кем ими поделиться?"
    "Неужели! Вы точно знаете, что нормально, а что нет?
    Хочется быть доброй, а из-за таких как вы, ничего не получается.

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞ չար

    բարի՞ է, թե՞ չար

    Մէկն առանց միւսի չի գործում. նման թթուածին կրակ յարաբերանքին:

  5. #5
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞ չար

    Համոզված եմ, որ մարդն ի սկզբանե բարի է, հակառակ դեպքում մարդկությունը շատ շուտ կվերանար: Մարդը սկսում է չարանալ այն ժամանակ, երբ սիրո, ջերմության պակաս է զգում: Թեև սերն էլ ոչ ճիշտ մատուցելու դեպքում կարող է մարդու մեջ չարին արթնացնել...
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2007
    Գրառումներ
    31
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞ չար

    Մարդու չեզոք վիճակը սերն է: Սակայն մարդկանց հետ հարաբերություններից ծնվում են բացասական կրքեր, որոնք ապականում են մարդու սկզբնական չեզոք վիճակը:
    Մարդու այդ նեյտրալ մաքուր վիճակը "վերադառնում" կամ արթնանում է օրինակ միայնակ բնության մեջ գտնվելիս:

  7. #7
    Սկսնակ անդամ Sita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    39

    Լռելյայն արժեք Re. Մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞ չար

    Մեջբերում Փորփրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզված եմ, որ մարդն ի սկզբանե բարի է, հակառակ դեպքում մարդկությունը շատ շուտ կվերանար: Մարդը սկսում է չարանալ այն ժամանակ, երբ սիրո, ջերմության պակաս է զգում: Թեև սերն էլ ոչ ճիշտ մատուցելու դեպքում կարող է մարդու մեջ չարին արթնացնել...
    Համաձայն եմ, բայց ոչ միայն այն սերը որը տրվում է մարդուն, միայն այ սիրուց չէ, որ մարդ չարանում, հաճախ այն սիրուց է չարանում, որը ինքը չի կարողանում տալ, տալ տալ ու չսպասել վերդարձ, երբ այն պահում է իր մեջ, իսկ այդպես սերը "թթվում է"

    Մեջբերում breeze-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդու չեզոք վիճակը սերն է: Սակայն մարդկանց հետ հարաբերություններից ծնվում են բացասական կրքեր, որոնք ապականում են մարդու սկզբնական չեզոք վիճակը:
    Մարդու այդ նեյտրալ մաքուր վիճակը "վերադառնում" կամ արթնանում է օրինակ միայնակ բնության մեջ գտնվելիս:
    "Մարդկանց հետ հարաբերություններից բացասական կրքեր" արտահայտությունը մի տեսակ անհասկանալի մնաց, բայց ոչ միայն միայնակ ու ոչ միայն բնության մեջ է, որ մարդու "չեզոք" վիճակը` սերը, վառ արտահայտվում է: Որպես հասարակական էակ այն պարտավոր է արտահայտվել թե հասարակության մեջ թե բնության մեջ: Ինչքան շատ սեր ցանեք այնքան շատ կլինի բերքահավաքը
    Մենք հարազատ ենք և խորթ ենք այնքան
    Այնքան նման ենք, իրարից տարբեր...
    :

  8. #8
    Անդամության թեկնածու erjankutyun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Հասցե
    Հայաստան, Երեվան
    Տարիք
    29
    Գրառումներ
    12

    Լռելյայն արժեք Re. Մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞ չար

    Մարդը՝որպես բնության կատարյալ արար,հանդիսանում է այս երկու բեվեռների կամուրջը. նրա մեջ հավասարապես կա եվ բարի եվ չար նախասկիզբ, սակայն եթե համարենք , որ աշխարհում յուրաքանչյուր ստեղծագործություն ծնվում է սիրուց,իսկ սերը բարի է, ապա մարդը չի կարող իսկզբանե չար լինել:

  9. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞ չար

    Մեջբերում erjankutyun-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդը՝որպես բնության կատարյալ արար,հանդիսանում է այս երկու բեվեռների կամուրջը. նրա մեջ հավասարապես կա եվ բարի եվ չար նախասկիզբ, սակայն եթե համարենք , որ աշխարհում յուրաքանչյուր ստեղծագործություն ծնվում է սիրուց,իսկ սերը բարի է, ապա մարդը չի կարող իսկզբանե չար լինել:
    Բռնաբարումից էլ ծնուածներ եղել են, մեծաթի՜ւ, մանաւանդ հին աշխարհում: Միթէ՞ բռնաբարումը (լլկում) սէր է: Հոյամողէսները (Դիանսաւր) բնաջնջուել են երկնային մարմնի բախումից, այդ բախումը սէ՞ր բաշխեց, իսկ այդ բախումից ետքը ծնուեցին նոր որակի էակներ. տարբեր չափսերով եւ կարողութեամբք:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #10
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Մարդն ի սկզբանե բարի՞ է, թե՞ չար

    Մարդը բնության մի մասնիկն է, տիեզերքի մի կտորը, նրա մակետը: Իսկ տիեզերքը, միանշանակ, բարի է: Համենայն դեպս, ավելի շատ բարի է, քան չար: Այնպես որ, ի սկզբանե մարդը բարի է: Չարությունը մարդկանց մեջ կարող է առաջանալ կյանքի ոչ ճիշտ ընթացքից, բնությունից հեռանալու պատճառով, սակայն ի սկզբանե նա բարի է:

    Եթե նույնիսկ դիտարկենք հարցը քրիստոնեության տեսանկյունից. ըստ "Աստվածաշնչի" Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ու իր նմանությամբ, իսկ Աստված Սեր է, այնպես որ մարդը չի կարող ի սկզբանե չար լինել:

Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բեռնում. Վերեսաև. "Մարդն անիծված է" (Դոստոևսկու մասին)
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Ռուս գրականության բնագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.10.2007, 17:07

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •