Մարդն ի սկզբանե կարող է բարի լինել, հետո չարանալ, կամ հակառակը:
Չար մարդն մեկ-մեկ ընենց բարի բաներա անում, որ չես մտաչում թե ինքը չարնա: Ես ինքս եմ դրան վկա եղել:
Մարդն ի սկզբանե կարող է բարի լինել, հետո չարանալ, կամ հակառակը:
Չար մարդն մեկ-մեկ ընենց բարի բաներա անում, որ չես մտաչում թե ինքը չարնա: Ես ինքս եմ դրան վկա եղել:
Բնությունն ի սկզբանե բարի է, և մարդը, որպես բնության զավակ, ենթադրաբար նույնպես բարի է...
Սակայն ավելի շատ հակված եմ նրան, որ մարդն ի սկզբանե ոչ բարի է, ոչ չար: Եթե նայենք նոր ծնված երեխայի, որպես մարդկային սկզբի, ապա ըստ իս նրա հոգին Tabula Rasa է՝ մաքուր տախտակ, որի վրա նոր պիտի գրվի ամեն ինչ... Թե ինչ կգրվի նրա տախտակի վրա, կախված է շատ գործոններից, նախ և առաջ՝ ընտանիքից, միջավայրից, հասարակությունից:
Հավատում եմ, որ ամեն մեկս ծնվում ենք թե լավի ու բարու, թե վատի ու չարի նախադրյալներով՝ սերմերով, ու այդ սերմերը կարող են ծիլ տալ միայն համապատասխան պարարտ հողի վրա ընկնելիս...
Վերջին խմբագրող՝ ivy: 04.11.2007, 18:11:
Բոլորովին համաձայն չեմ այս մտքի հետ, նորածինը նորածին է միայն իր մարմնով մարմինը հնարավոր է, որ առողջ և մաքուր ծնվի, բայց հոգին արդեն ունի պատմություն, երեխան արդեն ծնվում է որոշակի կարմայով, որը կարող է փոխել կամ դեպի լավը կամ դեպ վատը արդեն գիտակցական տարիքում:
Խոսքը գնում է մեր բուն նյութի մասին, իսկ մենք սիրուց ենք պատրաստված, իսկ սերը բարի է:
Մենք հարազատ ենք և խորթ ենք այնքան
Այնքան նման ենք, իրարից տարբեր...
:
Ի՞նչ կա անհասկանալի: Որտեղի՞ց է ծնվում և ու՞մ է ուղղված մարդու չարությունը: Անգամ եթե արդեն դարձել է մենության մեջ ինքն իրան կրծող չարություն, էլի ժամանակին հրահրվել է մարդկանց կողմից:
Ի տարբերություն սրա, սերը չի ծնվում այլ մարդկանց հետ հարաբերություններից, որքան էլ որ հակառակն է թվում: Խոսքս իսկական սիրո մասին է, ոչ տվյալ կոնկրետ անձի նկատմամբ հրապուրանքի: Եթե մարդուն տվյալ պահին հասու է սերը, ապա նրա աչքերից ետ է քաշվում կուրության վարագույրը, և նա սիրում է բոլորին: Սիրուն հաղորդակից մարդը չի կարող սիրել մեկին և ատել մյուսին: Այն, որը նա սեր է կարծում, չգիտակցված հաշվարկ է` բավարարելու իր մարդկային տարատեսակ կրքերը:
Սերը, այո, մարդու սկզբնական, չապականված, չազդված վիճակն է, հիմնային հիշողության մեջ գրանցված կենսաբանական մի սուբստանցիա, որը հասնում է գիտակցությանը, երբ մարդ հնարավորինս կտրվում է մարդկանց աշխարհից, սակայն պայմանով, որ վերջինիս կփոխարինի բնականը /բնությունն օրինակ/, բայց ոչ արհեստածին անձկալի միջավայրեր: Ու մի կտոր մայրամուտի մեջ մարդ կարող է գիտակցականացնել իր մեջ անթեղված սիրո տիեզերական պաշարը, ուր մարդիկ նույնպես /և առաջին հերթին` մարդիկ/, բոլորն անխտիր, կընդգրկվեն դրա տարածքներում, քանի որ այն անսահման է...
Բարին գոյություն ունի այնքանով, որքանով գոյություն ունի չարը: Բարին ավելի գովելի է դառնում, եթե հնարավոր է լինում համեմատել չարի հետ: Չարը համարվում է կյանքի անհրաժեշտ տարրերից մեկը, առանց չարի չկա և բարին:
Philosopher (13.01.2011)
Philosopher (13.01.2011), Նինուրտա (13.01.2011)
Փորձեմ հայտնել տեսակետս nil-ի հաղորդագրությունը մեկնաբանելով:
Համաձայն եմ: Հանդուրժողականությունը և սերը ծնվում են մենության մեջ, երբ մարդ զրկված է կենդանի որևէ էակի հետ հաղորդակցվելու, զգացմունքներ փոխանակելու հնարավորությունից: Ասվում է չէ, որ պետք է կորցնենք, որպեսզի սկսենք գնահատել: Մարդկանց հետ հարաբերվելու ունակությունից զրկված լինելով, սկսում ես վերագնահատել այն ամենը, ինչը արժևորել ես դրանցում: Կարծում եմ, ամենամեծ մարդասերները ճգնավորներն են եղել, ովքեր տարիներով բնակվել են ժայռախորշերում, բնակության տեղամասերից հեռու:... սերը չի ծնվում այլ մարդկանց հետ հարաբերություններից, որքան էլ որ հակառակն է թվում ...
Միգուցե համաձայնեմ, եթե նշված սերը հասկացվի որպես սեր սեփական "ես"-ի նկատմամբ: Կյանքի հետազոտությունը ցանկացած ոգու համար սկսվում է սեփական անձի ուսումնասիրություններից: Հետևաբար, տվյալ անձնավորությունը որպես գերագույն արժեք է ճանաչում նախ և առաջ իր "եսը": Ապրելու ընթացքում որքան կարող ես լայնացնել ճանաչողության շրջանակները` կարծում եմ այս հարցում է պարփակված "լավ"-ի ու "վատ"-ի հասկացությունները:Սերը, այո, մարդու սկզբնական, չապականված, չազդված վիճակն է ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)