ԻՄ ԽԱՂԱՂ ԵՐԵԿՈՆ Է ՀԻՄԱ...
Իմ խաղաղ երեկոն է հիմա՝
Մեղմալոյս եւ տխուր եւ անուշ.
Քեզ երբեք սիրտս չի մոռանայ,
Իմ մաքուր, առաջին իմ անուրջ...
Տարիներ, տարիներ կը սահեն,
Կը մեռնեն երազները բոլոր.
Քո պատկերը անեղծ կը պահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Եւ տանջանք, եւ բեկում, եւ թախիծ,
Սեւ օրեր ես դեռ շատ կը տեսնեմ.
Անունդ թող փարոս լինի ինձ՝
Սուտ կեանքի եւ դառը մահու դէմ...
ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ



Մեջբերել