ԻՆՁ ՄԻ ԽՆԴՐԻՐ
Ինձ մի՛ խնդրիր, ես չեմ երգի
Իմ տխրութիւնն ահագին
Աղեկըտուր նըրա ձայնից
Կը խորտակուի քո հոգին...
Ո՛չ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք:
Ես երգեցի սարի վըրայ
Ու չորացան խոտ ու վարդ,
Անապատ է այնտեղ հիմա,
Սե՜ւ, ամայի անապատ...
Հառաչանքից այրուած սարում
Էլ ծաղիկ չի դալարում:
Բոյր ու զեփիւռ ես կ՚ուզէի
Եւ արշալոյս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հիւսէի
Ու երգէի քեզ համար...
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սեւ գիշեր:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ



Մեջբերել