Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Նաղաշ Յովնաթան

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Նաղաշ Յովնաթան

    Օրհնութիւն գեղացի երէցի

    Օրհնեսցէ չորքանկիւնն,
    Խեցեղէնն, պղնձեղէնն,
    Թուրքառն, մկնառն,
    Եղամանն, ձիթամանն
    Մեղրամանն, թթխմորամանն,
    Թանամանն, պանրամանն,
    Գինամանն, ձկնամանն,
    Սրահն ու տունն,
    Զալն ու հաւի բունն,
    Քոշկն ու օթախն,
    Փէտանոցն ու օճախն,
    Մաղազէն ու մառանն,
    Ծածուկ-գաղտարանն,
    Մեջլիսն ու սեղանն,
    Կուժն ու քերղանն,
    Յանդն ու յանդաստանն,
    Չիմանն ու բոստանն,
    Գոմն ու մարագն
    Մածուն ու կարագն,
    Տոլապն ու թախչէն,
    Այգին ու բախչէն,
    Կարասն ու տուճն,
    Ղազանն ու կճուճն,
    Չանախն ու թաբախն,
    Թորոնն ու օջախն,
    Տաշտն ու մաղն
    Բիբարն ու աղն,
    Ապրանքն ու մալն,
    Սուփրէն ու շալն,
    Վարն ու վաստակն,
    Բողկն ու տակն,
    Էշն ու ջորին,
    Դարմանն ու գարին,
    Կալն ու ջաղացն,
    Ցորենն ու հացն,
    Փէտն ու ցանն,
    Ամբարն ու հնձանն,
    Եզն ու կովն,
    Աղբիւրն ու նովն,
    Հողն ու քարն,
    Էծն ու ոչխարն,
    Դուռն ու հայաթն,
    Հիմն ու բունիաթն,
    Այս նշանաւս
    Սուրբ խաչիւս
    Աղաչեսցուք:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Նաղաշ Յովնաթան

    ՎԱՍՆ ՔՍՈՒ ԵՒ ՉԱՐԱԽՕՍ ՄԱՐԴՈՑ

    Քսու մարդն է օձ ու սատանայ,
    Սիրելիք շուտով հանէ նա.
    Պիտի որ մարդ լաւ գեօզ-ղուլախ կենայ
    Եւ քսու մարդէն փախչի, հեռանայ:

    Զերայ քո վատն ուրիշին կասէ
    Եւ կու գայ քեզ մօտ, զնա բամբասէ.
    Դու լաւ իմացիր, որ նա վասվաս է,
    Մատնիչ Յուդա է, քանց շուն պակաս է:

    Այնպիսի մարդն է քանց մուկն ուստայ,
    Որ դըդումը ծակէ եւ մէջն դուրս տայ,
    Փոխարէն աղբէ եւ թողու դուրս գայ,
    Նա ո՛չ ամաչէ եւ ո՛չ նամուս կայ:

    Չարախօս մարդոյ մօտ չը նստիս բնաւ,
    Նա մրրկեալ է զետ ալեկոծ նաւ,
    Երբ ի նմանէ ծնանի մեկ ցաւ,
    Քեզ կասեն. «Ընկե՛ր, այս քեզնէ ծնաւ»:

    Երբ նորա անհամ խօսքերն լըսես,
    Կամ թերի կելնես կամ կու սովորես.
    Հոգով եւ մարմնով մեռեալ մոլոր ես,
    Յետոյ փոշմանիս, գլուխդ քորես:

    Խելօք մարդոյ հետ շրջիր եւ խօսէ,
    Որ քեզ տեսնողն աֆարիմ ասէ.
    Հոգեսէր ծերոց խրատն լսէ,
    Ով ոք որ լսէ՝ քեզ չի բամբասէ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Նաղաշ Յովնաթան

    ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ ՅԱՂԱԳՍ ՄԱՀՈՒԱՆ ՏԵԱՌՆ ՅՈՀԱՆՆՈՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ՝ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԳՈՂԹՆԵԱՑ ՆԱՀԱՆԳԻՆ՝ Ի ՆԱՂԱՇ ՅՈՎՆԱԹԱՆԷ ՇԱՐԱԴՐԵԱԼ

    Յորդորմամբ արտասուալից
    ,,, ,, ,, ,, ,, ,,Սիրտք մեր զարհուրեալ սասանին,
    Զի այսօր լուաք ըզմահ
    ,, ,, ,, ,, ,, ,,Յովհաննու Աստուածաբանին,

    Որ էր նստեալ տեղապահ
    ,, ,, ,, ,, ,, ,,Գողթնեաց հոգեւոր իշխանին,
    Այսօր խոտըն ցամաքեաց,
    ,, ,, ,, ,, ,, ,,Թօթափեաց ծաղիկ շուշանին:

    Վարդապետ եւ քաջ հովիւ,
    ,, ,, ,, ,, ,, ,,Մտեր ի հող գերեզմանին.
    Այսօր ցրուցեան ոչխարքն՝
    ,, ,, ,, ,, ,, Ըստ մարգարէական ձայնին:

    Նման անուամբ եւ բանիւ
    ,, ,, ,, ,, ,, ,,Յովհաննու Ոսկեբերանին,
    Սիրող Փրկչին Յիսուսի
    ,, ,, ,, ,, ,, ,,Եւ պահող սուրբ պատուիրանին:

    Աղբիւր անըսպառ էիր,
    ,, ,, ,, ,, ,, ,, ,,Քարոզող դու կենաց բանին,
    Բացատրող խորին գրոց
    ,, ,, ,, ,, ,, ,,Եւ սրբոյ Աւետարանին:

    Թովմայի անուամբ տաճար,
    ,, ,, ,, ,, ,, ,, Խորհրդով Նոյան տապանին,
    Կազմեցեր բարձր եւ պայծառ,
    ,, ,, ,, ,, ,, ,,Նման լուսեղէն խորաին:

    Աւա՜ղ եւ եղուկ ասեմ՝
    ,, ,, ,, ,, ,, ,,Զքո աշակերտացն երամին.
    Եւ ժողովրդեան գնդին,
    ,, ,, ,, ,, ,, ,,Որք ի սուրբ հօրէդ բաժանին:

    Նաղաշըն հոգւով ցանկայ
    ,, ,, ,, ,, ,, ,,Տեսանել զՅովնան րաբունին,
    Երեսն արասուօք դընել
    ,, ,, ,, ,, ,, ,,Ի վերայ սրբոյ տապանին:

    Ելից երկիրս ամենայն
    ,, ,, ,, ,, ,, ,,Ըզհամբաւ քաջութեան քոյին,
    Ո՜վ հայր, խնդրեա ի Տեառնէ,
    ,, ,, ,, ,, ,, ,Պահել զաթոռ զվիճակ նորին:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Նաղաշ Յովնաթան

    ՏԱՂ ՍԻՐՈՅ Ի ՆԱՂԱՇ ՅՈՎՆԱԹԱՆԷ ԱՍԱՑԵԱԼ

    Նոր տեսայ մեկ նոր սիրելի,
    Աչքերն որպէս հայելի,
    Ծամերն նման ոսկէ թելի,
    ,,,Խիստ գովելի:
    ,,,Բանաւշայ, սմբուլ,
    ,,,Ղըրմզի գուլ,
    ,,,Է՜յ, քաղցր բլբուլ:

    Պօյըդ կանանչ է ծառ սալվի,
    Լեզուդ դիր բերանիս՝ հալվի,
    Ծամերդ երեսիս վրայ ծալվի,
    ,,,Աչքերս մայլվի:
    ,,,Բանաւշայ, սմբուլ,
    ,,,Ղըրմզի գուլ,
    ,,,Է՜յ, քաղցր բլբուլ:

    Նոր ես դուրս եկել համամի,
    Ծիծդ նման է շամամի,
    Սիրտս մեկ համբուրել կամի՝
    ,,,Սէրն թամամի:
    ,,,Բանաւշայ, սմբուլ,
    ,,,Ղըրմզի գուլ,
    ,,,Է՜յ, քաղցր բլբուլ:

    Գնաց աշուն եւ ամառն,
    Ցամաքեաց ծաղկունք եւ ծառն.
    Ո՞ւր է քո արած իղրարն,
    ,,,Էհտիբարն:
    ,,,Բանաւշայ, սմբուլ,
    ,,,Ղըրմզի գուլ,
    ,,,Է՜յ, քաղցր բլբուլ:

    Շատ վախտ է, որ չես երեւում,
    Մեկ խապար ու գիր չես բերում,
    Վառ կրակով սիրտս ես երում,
    ,,,Չեմ համբերում:
    ,,,Բանաւշայ, սմբուլ,
    ,,,Ղըրմզի գուլ,
    ,,,Է՜յ, քաղցր բլբուլ:

    Սիրոյ կրակի մէջն մնաս,
    Երվիս, որ դարդըս իմանաս,
    Երբ իմանաս՝ կու հովանաս,
    ,,,Ծոցդ բանաս:
    ,,,Բանաւշայ, սմբուլ,
    ,,,Ղըրմզի գուլ,
    ,,,Է՜յ, քաղցր բլբուլ:

    Քո սիրոյդ ես հիւանդացայ,
    Աշխարհքս ամէն մոռացայ,
    Ափսո՜ս, որ քեզմէ հեռացայ,
    ,,,Նուաղեցայ:
    ,,,Բանաւշայ, սմբուլ,
    ,,,Ղըրմզի գուլ,
    ,,,Է՜յ, քաղցր բլբուլ:

    Երեսդ տեսնեմ՝ զարմանամ,
    Ձայնդ կու լսեմ՝ խեւանամ,
    Մեկ խօսէ՜, որ ուրախանամ,
    ,,,Սիրտս բանամ:
    ,,,Բանաւշայ, սմբուլ,
    ,,,Ղըրմզի գուլ,
    ,,,Է՜յ, քաղցր բլբուլ:

    Հաքել ես դիպայ զառբաֆն,
    Նստենք խմենք ձեր սարդաֆն,
    Ինձ արա մուրվաթ, ինսաֆն,
    ,,,Որ տանք գեաֆն:
    ,,,Բանաւշայ, սմբուլ,
    ,,,Ղըրմզի գուլ,
    ,,,Է՜յ, քաղցր բլբուլ:

    Դու իմ պարո՛ն ես, իմ աղայ,
    Կանանչ արեւուդ սադաղայ,
    Ես տաղ կանչեմ դու էլ խաղա՛,
    ,,,Գեդախ բաղայ:
    ,,,Բանաւշայ, սմբուլ,
    ,,,Ղըրմզի գուլ,
    ,,,Է՜յ, քաղցր բլբուլ:

    Գուրջստան ղարիպ մնացի,
    Քո կարօտուդ խիստ շատ լացի,
    Քեզ որ տեսայ՝ աչքս բացի,
    ,,,Խիստ խնդացի,
    ,,,Բանաւշայ, սմբուլ,
    ,,,Ղըրմզի գուլ,
    ,,,Է՜յ, քաղցր բլբուլ

    Մեր մէջն չլնէր թշնամի,
    Ամէն օր քո լեզուդ ծամի,
    Ես՝ նաւավար, դուն՝ մեկ գեամի,
    ,,,Ա՜խ, լաւ քամի.
    ,,,Դաստուր տար Խանն,
    ,,,Նստեմք ձիանն
    ,,,Դէպ՝ մեր վաթանն:

    Ծոցդ նոր կանանչ բոստան է,
    Տէր չունիս՝ տիրութիւն անէ,
    Քո բաղվանն՝ Յովնաթանն է,
    ,,,Ծոցէդ հանէ,
    ,,,Մեկն՝ շուշան է.
    ,,,Մեկն՝ հոտով
    ,,,Ըռեհան է:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Philosopher (24.11.2010)

  6. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Նաղաշ Յովնաթան

    ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ ՎԱՍՆ ՄԱՀՈՒԱՆ ՍԻՄԷՈՆԻ
    ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ, ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
    ԵՐՆՋԱԿԱՅ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆԻՑ՝
    Ի ՆԱՂԱՇ ՅՈՎՆԱԹԱՆԷ ՇԱՐԱԴՐԵԱԼ

    Ողբամ արտասուօք, սրտիւ հեծութեան,
    Հառաչմամբ ձայնիւ, կոծով տխրութեան,
    Զի այսօր լուաք համբաւ դառնութեան,
    Թէ վախճանեցաւ Սիմէոն Վարդապետ:

    Մեծըն Հռոմայ մտեր դպրատուն,
    Վարժեալ եւ դարձեալ երկիր Հայաստուն,
    Սուրբ Կարապետի վանից հաստատուն
    Եղեր առաջնորդ, Սիմէո՜ն Վարդապետ:

    Բարեբախտ էիր և պետասարաս,,
    Առատութեամբ գայր վանից մուտ եւ հաս,
    Ի յանդաստանէ և այգեստանեայց
    Քեզ տային պտուղ, Սիմէո՛ն Վարդապետ:

    Աշխատող եղեր աննինջ և անքուն,
    Կազմելով վասն եղբարց խուղ եւ տուն,
    Այլեւ՝ բարձրաբերձ նոր զանգակատուն,
    Շնորհ աթոռոյ, Սիմէո՛ն Վարդապետ:

    Պտղալից ձիթենի՝ ի մէջ Տեառն տան,
    Աշտանակ ոսկի՝ եդեալ յանդիման,
    Լցեալ գործնական, այլեւ տեսական
    Առաքինութեամբ, Սիմէո՛ն վարդապետ:

    Հաստատ պահեցեր ժամակարգութիւն,
    Շատ միաբանովք՝ սաղմոսերգութիւն,
    Կարգաց եւ կրօնից բարեձեւութիւն,
    Սի՜ւն եկեղեցւոյ, Սիմէո՜ն Վարդապետ:

    Վարուքդ պարկեշտ եւ բանիւ զօրեղ,
    Խոհեմ խոհական եւ խիստ հանճարեղ,
    Րաբբի պատուական, քան զակըն բիւրեղ,
    Թարգմանիչ Հայոց, Սիմէո՜ն Վարդապետ:

    Բազմէիր սեղան ձեւով փառահեղ,
    Խօսելով բանըս քաղցըր եւ համեղ,
    Խոնարհատեսիլ զինչ գառն անմեղ,
    Բազմաց սիրելի, Սիմէո՜ն Վարդապետ:

    Խնդրեցեր յեղբարց, որք են մաքրասուն,
    Առնել պատարագ երկրորդ քառասուն,
    Ցանկացար սրբոց ընտրելոց դասուն
    Մարգարէաբար, Սիմէո՜ն Վարդապետ:

    Յորժամ վճարեաց քառասուն պատարագ,
    Նոյն օրըն եհաս քո մահըն արագ,
    Հրաժարման ողջոյն տըւեր հասարակ
    Հայրական գթով, Սիմէո՜ն Վարդապետ:

    Քաղեցեր մեղաց քոց որոմն և փուշ,
    Սրբեցեր հոգիդ զերդ սպիտակ վուշ,
    Ի նոյն գիշերի, որպէս խունկ անոյշ,
    Հոգիդ յանձնեցեր, Սիմէո՜ն Վարդապետ:

    Զքո մահըն լուայ՝ ընկալայ դողըն,
    Թէ որպէ՞ս իշխեաց զզքեզ պատանողն՝
    Երեսըդ ծածկել կամ դնել հողըն,
    Գեղեցկատեսիլ, Սիմէո՜ն Վարդապետ:

    Մարգարէին բան այսօր կատարեաց,
    Խոտըն երաշտոյ փութով ցամաքեաց,
    Ծաղիկն վայրի ահա թօթափեաց,
    Անո՛ւնըդ մնաց, Սիմէո՛ն Վարդապետ:

    Ունէիր հրաման, ո՜վ հայր սրբազան,
    Օրհնել քահանայ, սեղան ւ աւազան,
    Արդ, դատարկ մնաց թագ և գաւազան,
    Ու՞մ կամիս բաշխել, Սիմէո՜ն Վարդապետ:

    Ընտիր քարոզիչ, բերան քաղցրաշունչ,
    Հեզ եւ համբերող, կալով անմռունչ,
    Թեմ եւ ժողովուրդ մնաց անտէրունչ,
    Քաջ հովիւ բարի, Սիմէո՜ն Վարդապետ:

    Քեզ կու վայելէր թագ եւ շուրջառն,
    Ժողովուրդք մնաց տխուր եւ դառն,
    Քարոզ ասելոյ քո քաղցր բառն
    Այլ չենք լսելոյ, Սիմէո՜ն Վարդապետ:

    Կանգնէիր ատեան քարոզ ասելոյ,
    Բղխէր իբր աղբիւր լեռնէ հոսելոյ,
    Քո գրեալ գիրըն այլ չենք լսելոյ,
    Ամլորդւոյն ծառայ, Սիմէո՜ն Վարդապետ:

    Առնէիր ուղիղ, արդար դատաստան,
    Որբացեալ որդիքդ ո՞ւմ է ապաստան,
    Ո՞ւր է քեզ նման երկիրս Հայաստան,
    Մեծ փիլիսոփայ, Սիմէո՜ն Վարդապետ:

    Շատ վնաս եղեւ մեզի քո մահըն,
    Անգլուխ մնաց Ամլորդւոյն գահըն,
    Շիջան լուսատու ղամպար եւ ջահըն,
    Զա՛րդ եկեղեցւոյ, Սիմէո՛ն վարդապետ:

    Ով ոք որ լուաւ քո մահ եւ սուգըն՝
    Եմուտ դառնութեան ի ստուեր եւ շուքըն,
    Թափեաց ի յաչաց դառն արտասուքըն,
    Անուամբ հռչակեալ, Սիմէո՛ն վարդապետ:

    Ո՜վ սուրբ րաբունիք բոլոր միաբան,
    Մեծ եւ փոքրագոյնք դասք ժողովրդեան,
    Սուրբ Հոգին, որ է աղբիւր բարութեան,
    Մխիթարեսցէ զձեզ ամենեսեան:

    Մաղթանօք մօր քո եւ սուրբ Ամլորդւոյն,
    Տէր Յիսուս, տո՜ւր մեզ առաջնորդ արթուն,
    Պահել զաթոռ իւր պայծառ հաստատուն,
    Հովւել ըզհօտ իւր շնորհիւ սուրբ Հոգւոյն:

    Շարադրեալ բանքըս քսանչորս տուն է,
    Քանզի Էութիւն եւ խորհուրդ ունէ,
    Զի րաբունիս այս, որ մաքրասուն է
    Ընդ քսան եւ չորս երիցունցսն է:

    Նաղաշն, որ ասաց այս քանի մի բան,
    Արիւն արտասուք իւր աչացն եհան,
    Քո գերեզմանիդ ծառայ Յովնաթան,
    Իմ սրբազան հայր, Սիմէո՜ն Վարդապետ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •